
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
- Հայաստան Համահայկական հիմնադրամի ավելի քան 15 միլիոն դոլար հավաքած նոյեմբերյան հեռուստամարաթոնը, ի թիվ այլոց, տվեց շատ անգամներ բարձրացված հարցի պատասխանը: Խոսքը հայկական սփյուռքի եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ֆինանսական կապերի պրոբլեմների մասին է: Հայ հասարակայնությունը դեռ չի մոռացել այս գործչի թիմի հայտարարություններն այն մասին, որ առանց Ղուկասյանի Ղարաբաղն առանց փող կմնա: Սեւեռվելով երրորդ անգամ ԼՂՀ նախագահի պաշտոնին մնալու գաղափարին, Արկադի Ղուկասյանը երկար ժամանակ այդ կերպ փորձում էր ցուցադրել իր անփոխարինելությունն ու բացառիկ «արժեքը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

Բարեբախտաբար, Ղարաբաղը Ղուկասյանից ազատվեց առանց զգալի կորուստների: Վերջերս տեղի ունեցած հեռուստամարաթոնը ցույց տվեց, որ այս փաստը անմիջապես դրական ազդեցություն է ունեցել հայկական սփյուռքի նվիրատվությունների վրա (այս հեռուստամարաթոնը ռեկորդային արդյունք ունեցավ): Ղուկասյանը երկար ժամանակ «գլուխ էր տանում», թե իր ամիսներ տեւող արեւմտյան երկրներ ուղեւորությունների ժամանակ «արյուն-քրտինք» է թափում, որ ԼՂՀ համար միջոցներ հայթայթի, եւ այս պղպջակը միանգամից պայթեց: Սակայն Ղուկասյանի եւ հայկական սփյուռքի մի շարք ներկայացուցիչների մութ հարաբերությունների շրջանի վերաբերյալ մի շարք հարցեր դեռ շարունակում են հուզել շատերին: Մասնավորապես, ԼՂՀ տարածքում արտասահմանցիների ձեռք բերած սեփականության, ինչպես նաեւ բարեգործական գումարների ծախսման մասին շատ բան դեռ պարզ չէ:
Մարտակերտի շրջանի զարգացման ծրագրի ֆինանսավորման հանելուկ դարձած հարցը, որի շուրջ Հայաստան հիմնադրամի ղեկավարությունը եւ ԼՂՀ կառավարությունը վիճում էին մի ամբողջ տարի, Հյուսիս-hարավ ճանապարհի չկառուցված մեկ երրորդ մասը, որն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ գումարը հավաքվել էր դեռեւս 2005-ին, անհասկանալի պայմաններով շվեյցարացի գործարարներին փոխանցված օբյեկտներ` ահա ԼՂՀ նախկին կառավարության ֆինանսական «դյուցազներգության» խնդիրների ցանկի մի մասը:
Նաեւ շատ է խոսվում ԼՂՀ բանկային ոլորտի խոշոր ֆինանսական մեքենայությունների մասին: Անգամ կարիք չկա նշել, որ ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց բարեկամները խոշոր սեփականություններ են ձեռք բերել ԼՂՀ-ից դուրս: Փաստորեն վերջին շրջանում Հայաստանում ակտուալ դարձած բարձրաստիճան ղեկավարության հանցավորության խնդիրը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղում: ԼՂՀ ֆինանսական միջոցները եւ ժողովրդական հարստությունը տարիներ շարունակ գնացել է մի նեղ շրջանի մարդկանց գրպանը, առանձին կամ գործակցված: Մինչդեռ այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում:
Այժմ կարծես եկել է «հաշիվները փակելու» ժամանակը: Վերջերս ԼՂՀ նորանշանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացահայտեց էներգետիկ ոլորտում խոշոր չարաշահումների փաստը: Տարիներ շարունակ այս ոլորտի թալանի մասին հայտնի է եղել ոչ միայն վարչապետին: Պարզապես ԼՂՀ նոր ղեկավարությունը փորձում է ԼՂՀ ծանր սոցիալական եւ տնտեսական վիճակի պատասխանատվությունը գցել իր նախորդի վրա: Ոչ ոք բարձրացված հարցերի պատասխանը չի տալիս: Մինչդեռ ԼՂՀ միջազգային հեղինակությունը շարունակում է ընկնել: 15 միլիոն դոլարի նվիրատվությունը իհարկե լավ է (նվիրած ձիու ատամներին չեն նայի), սակայն ռազմավարական առումով սա ցույց է տալիս երիտասարդ ղարաբաղյան պետականության անգործունակությունը:
Այն ղեկավարությունը, որը փորձում է մի ամբողջ տասնամյակում կառուցած մեկ ճանապարհը եւ մի քանի շենքը ներկայացնել որպես խոշոր նվաճում, ոչ միայն երեսպաշտ ու անբարո է, այլեւ հանցավոր: Իսկ չճանաչված պետության ժողովուրդը, որ 15 միլիոն դոլարը համարում է իրեն արժանի պարգեւ, ապագա չունի: Հասկացող հասարակությունը եւ քաղաքական գործիչները հնարավոր է կուլ տան բաց թողած հնարավորությունների տաս տարիները, սակայն կարող են նաեւ վերաիմաստավորել եւ վճռորոշ գնահատական տալ: Գնահատական, որը հնարավոր է փոխի ղարաբաղյան պետության եւ դրա ապագայի հանդեպ վերաբերմունքը:
- ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
ՏՂԵՐՔԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես սկսվել է, ապա կասկածից վեր է, որ մինչեւ նախագահի ընտրությունը մնացած ավելի կամ պակաս 100 օրերի ընթացքում հայ հասարակության առաջ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ ...ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Հայաստան Համահայկական հիմնադրամի ավելի քան 15 միլիոն դոլար հավաքած նոյեմբերյան հեռուստամարաթոնը, ի թիվ այլոց, տվեց շատ անգամներ բարձրացված հարցի պատասխանը: Խոսքը հայկական սփյուռքի եւ ԼՂՀ նախկին նախագահ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Նոյեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի դաշնության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար, ...61 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Կառավարության ...ԱՂԵՏԻՑ 19 ՏԱՐԻ ԱՆՑ 3972 ԱՆՕԹԵՒԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԻԱՅՆ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Գյումրու մի քանի հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 27-ին հանրային քննարկում էին հրավիրել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում, որի նպատակն էր վերջակետ դնել Գյումրի քաղաքում ...ՍԿԼԵՐՈԶԸ ԼԱՎ Է, ՔԱՆ ԱՄՆԵԶԻԱՆ
1Դաշնակցության երկու թեկնածուներից յուրաքանչյուրը երեւի աղոթում է, որ վաղը հանկարծ ինքը չընտրվի նախագահի թեկնածու: Որոհետեւ գիտե` որ ընտրվի, միեւնույն է, նախագահ չի դառնալու, բայց ստիպված է լինելու, պաշտպանելով ...ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ձեր կարծիքով, ո՞վ է առավել շահարկում Ղարաբաղի հարցը». այս հարցն էինք առաջարկել մեր ընթերցողին, նշելով պատասխանի 4 տարբերակ` իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը եւ լրատվամիջոցները: Մեկ շաբաթ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է 2008 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵՆ
Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2008 թ. պետական բյուջեն: Ներկայացնելով ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերջնական տարբերակը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ...ԻՆՉՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Այսօր հանդիպելով լրագրողների հետ, ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը հայտարարել է, թե հրաժարականի դիմում է գրել Բակո Սահակյանին այն պատճառով, որ մտադրություն ունի մասնակցել Հայաստանի նախագահի ընտրությանը, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԺՄ ԱՐՏԱՀԵՐԹ 17-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Քիչ առաջ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Ազգային ժողովրդավարական միության 17-րդ արտահերթ համագումարը: Համագումարին ներկա են ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ՀՅԴ-ից Արմեն ...ԻՄ ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2007 թվականի սեպտեմբերի 24-ին Կրթական միջավայր ինտերնետային կայքում հայտարարել էր Ուսուցչի օրվան նվիրված Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ լուսանկարի մրցույթը: Հայաստանի ...ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԵՐԴՐՎԻ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ
1ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կանադացի խոշոր գործարարներ Ջոնաթան Գուդմանին, Ջեյմս Սմոլին եւ կանադահայ գործարար, պրոֆեսոր Ազատ Վարդանյանին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: ...ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հայաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց հատուկ քննչական մարմին ստեղծելու մասին օրենքը: Այդ մարմնի գործառույթները վերաբերում են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատակիցների ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ
Նոր ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն այսօր հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին Հայաստանում վերջին 10 տարում ...ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում ազգովին համախմբվել ընդդեմ գործող ռեժիմի անօրինական գործողությունների եւ ինչպես Արցախյան ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի հետ:
Քննարկվել են քրեակատարողական ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ՈՐ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐՎՈՂՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՎԵՆ
ՀՌԱԿ-ին միանալու մասին որոշում կայացրած Դաշինք կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, ով նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱԺՄ համագումարին, համագումարից հետո լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցի ընթացքում ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԴԺՎԱՐ ՔԱՅԼԸ
ԱԺՄ համագումարը նոյեմբերի 28-ին հաստատել է ԱԺՄ վարչության որոշումը` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջադրել Հայաստանի նախագահի թեկնածու: Դրանից հետո Վազգեն Մանուկյանը շնորհակալություն հայտնելով համագումարի ...ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԽՆԿՈ ԱՊՈՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.30-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի կունենա Ռուսաստանի Տարիքային ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Մարիաննա Բեզրուկիխի դասախոսությունն «Ինչու ժամանակակից ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԺՄ-ԻՆ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ում ՀՅԴ-ն կարող է առաջադրել Հայաստանի նախագահի թեկնածու, նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱԺՄ համագումարին, որպես հյուր եւ ողջույնի ելույթ ունեցել: Արմեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը նախարար պարոն Գ.Դանիելյանի գլխավորությամբ նոյեմբերի 29-30-ին, աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ: Այցի նպատակն է նորանշանակ արդարադատության ...ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԱՄԵՆԻՑ ՆՈՂԿԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ռեֆորմացիոն ավտորիտարիզմի փոխարեն Հայաստանն ունեցավ ժառանգական ավտորիտարիզմ, որը թերեւս ավտորիտարիզմի ամենից նողկալի տարբերակն է: Այդ գնահատականը ԱԺՄ համագումարի ընթացքում հնչեցրել է «Ժառանգություն» կուսակցության ...ՕԵԿ-Ը ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԻՐ ՏԵՂԵՐՈՎ
Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունը չափազանց կարեւոր է երկրի ու ժողովրդի ճակատագրի, Հայաստանը զարգացման իրական ժողովրդավար ու ազատ ուղու վրա դնելու համար, նոյեմբերի 28-ին ԱԺՄ համագումարը ողջունելով ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՌԵԿԵՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ
Երբ ԼՂՀ նախագահի արդեն նախկին խորհրդական Արման Մելիքյանը նոյեմբերի 28-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման մասին, լրագրողները հարցրել են, թե ինչ նախընտրական ...ՏԻԿԻՆ ԷՎԱՆՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎՇՏԱՑԱԾ
Երկու տարի անց այն բանից հետո, երբ իր ամուսինը` դեսպան Ջոն Էվանսը, դարձավ ԱՄՆ-ի առաջին պաշտոնյան, ով 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Դոննա Էվանսը այդ ճանաչման ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԻՐԱԿԼԻ ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ
Բեռլինում, ինչպես գրում է «Բեռլիներ Ցայտունգ» թերթը, նոյեմբերի 27-ի երեկոյան ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Բեռլինի դատախազությունը հաստատել է, որ ձերբակալության ...ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԱԿՑԻԱ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 28-ին Աբովյանում մեկնարկել է Կոնվերս Բանկի «Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ» ծրագիրը: Բացի Աբովյանի մասնաճյուղից, բանկն իր ծրագրի շրջանակում երկու մասնաճյուղ է բացելու Երեւանում` «Նոր Նորք» ...ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԱՅԴ ՈՒԺԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՉՏԱՆԻ
Հայաստանի քաղաքացիներն իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները լիարժեք չեն օգտագործում, նոյեմբերի 28-ին Հայելի ակումբում ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Հայաստանում ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵԲ-ԿԱՅՔ
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

