
ՏՂԵՐՔԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես սկսվել է, ապա կասկածից վեր է, որ մինչեւ նախագահի ընտրությունը մնացած ավելի կամ պակաս 100 օրերի ընթացքում հայ հասարակության առաջ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ կբացվի մեր նորագույն պատմությունը: Օրինակ, Սամվել Բաբայանը խոստացավ հրապարակել դրա մի մասը, փաստերով, անուններով, դեպքերով եւ իրադարձություններով, թե ով ինչ է արել, ինչով է արել, ումով է արել, ինչի համար է արել: Նրա այդ քայլն իբրեւ թե պատասխան է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն դիտարկման, որ Սերժ Սարգսյանը ինչ-ինչ խնդիրների պատճառով Ղարաբաղից արտաքսվել էր, եւ քանի որ այդ պատմության հետ են կապում Սամվել Բաբայանի անունը, նա էլ որոշել է իր անունը պաշտպանել: Միայն թե զարմանալի է, որ Սամվել Բաբայանը որոշել է ոչ թե ասել, թե ինքը կապ չունի այդ ամենի հետ, այլ նաեւ պատմել շատ ու շատ այլ բաներ Հայաստանի նախկին ղեկավարության մասին, որը խանգարել է Ղարաբաղի պատերազմի հաղթանակներին: Կասկածից վեր է, որ դրանից հետո կլինեն նոր հրապարակումներ, ինչպես օրինակ Պարույր Հայրիկյանն արդեն իսկ ինչ որ բան հրապարակել է, մասնավորապես այն մասին, թե ինչպես 1992-94 թվականներին հարյուրավոր տղամարդիկ Ղարաբաղից Սերժ Սարգսյանի ստորագրությամբ գալիս էին Հայաստան: Հարց է, թե նրանցից քանիսն են հետ գնացել Ղարաբաղ պատերազմի ընթացքում, կամ էլ դրանից հետո: Պետք չէ բացառել, որ մինչեւ նախագահի ընտրությունը, մենք կստանանք այդ եւ այլ հարցերի պատասխաններ:

Դրա մեջ գուցե կա ինչ որ դրական բան, այն տեսանկյունից, որ միմյանց «անմեղությունը» եւ այլոց «մեղավորությունը» հաստատելու, իրար հետ քաղաքական հաշիվներ պարզելու համար կողմերը կբացեն պատմության բավական մութ էջեր, եւ հանրությանը կընձեռնվի այդ պատմությունը գնահատելու, հերոսներին կամ հակահերոսներին ավելի անաչառ գնահատելու նոր հնարավորություն: Այսինքն, շատ կեղծ արժեքներ ու պատկերացումներ կարող են ընկնել: Դա չափազանց կարեւոր է հետագա սերունդներին լիարժեքության կամ անլիարժեքության բարդույթներից ազատելու համար, թույլ չտալով, որ որեւէ մեկն ապագայում էլ շահարկի պատերազմը եւ դրանով հիմնավորվի քաղաքական ու տնտեսական դաշտում: Վերջին 10-13 տարիներին մեր քաղաքական ու տնտեսական վերնախավերը ձեւավորվել են հենց պատերազմի գործոնը շահարկելով: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք ներկայիս պահն է ամենից հարմարը պատմությունը գաղտնազերծելու համար:
Այն, որ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես ունի գաղտնազերծման կարիք, երեւի թե կասկածից վեր է: Հերոսների ու դավաճանների վրա կառուցված մեր պատմությունը գրեթե ոչ մի կապ չունի կյանքի օրինաչափ եւ բնականոն երեւույթների հետ, որոնք առաջնորդել են ինչպես բոլոր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի պատմությունը: Բայց հայ ժողովրդի պարագայում ծայրահեղացնելով այդ պատմությունը եւ այն բաժանելով սեւի ու սպիտակի, փաստացի նույն կնիքն է դրվել նաեւ ներկայի վրա: Ավելին, սեւ-սպիտակով մեզ հասած պատմությունը ոչ թե հետո է գունազրկվել, երբ արդեն դարձել էր պատմություն, այլ այն ժամանակ, երբ դեռ ներկա էր: Երեւի թե այն ժամանակ էլ հայ իշխաններն էին վարվում նույն կերպ, ինքնահաստատվում հասարակական-քաղաքական դաշտում, իրենց վերագրելով որեւէ ճակաամարտում ազգի փրկության գործը եւ հեռուստատեսության ու ռադիոյի բացակայության պատճառով վերագրության համար օգտագործելով այս կամ այն պատմիչին: Դրա համար էլ հայ պատմիչների զգալի մասն իրականում զբաղվել են ոչ թե պատմագրությամբ, այլ վերագրությամբ, երեւի թե ով ավելի շատ կտա սկզբունքով:
Սակայն ժամանակակից հայ իշխանները թերեւս ընտրել են նորագույն պատմությունը գաղտնազերծելու ոչ այնքան հարմար պահ: Խնդիրն այն չէ, որ մեր թշնամիները դրա շնորհիվ կարող են իմանալ բաներ, որոնք հետո կշահարկեն միջազգային կառույցներում ընդդեմ Հայաստանի ու Ղարաբաղի: Որպես կանոն, եւ դա թերեւս պամականորեն հաստատված կանոն է, մեր թշնամիները մեզանից լավ են մեզ ճանաչում, որովհետեւ հայերի նպատակը եղել է միշտ իրար, ոչ թե հակառակորդին, թշնամուն կամ մրցակցին խաբելը: Խնդիրը թերեւս այն է, որ պատերազմի ընթացքում տեղի ունեցած անօրինականությունները, դիտավորությունները, կասկածելի եւ բազմարժեք երեւույթները կարող են անաչառ եւ համակողմանի բացահայտել միմիայն նրանք, ովքեր ներկայում ուղղակի կամ անուղղակի մասնակից չեն Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակական-քաղաքական դաշտի պրոցեսներին, ովքեր չեն հետապնդում որեւէ քաղաքական կամ տնտեսական շահ: Հակառակ պարագայում մենք գործ ենք ունենալու վերագրության նոր փուլի հետ, ոչ ավելի, ինչն էլ ոչ թե գունավորելու է կյանքը, այլ ընդամենը փոխելու է սեւի ու սպիտակի տեղերը:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՏՂԵՐՔԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես սկսվել է, ապա կասկածից վեր է, որ մինչեւ նախագահի ընտրությունը մնացած ավելի կամ պակաս 100 օրերի ընթացքում հայ հասարակության առաջ իր ամբողջ պերճանքով ու թշվառությամբ ...ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ 1
Հայաստան Համահայկական հիմնադրամի ավելի քան 15 միլիոն դոլար հավաքած նոյեմբերյան հեռուստամարաթոնը, ի թիվ այլոց, տվեց շատ անգամներ բարձրացված հարցի պատասխանը: Խոսքը հայկական սփյուռքի եւ ԼՂՀ նախկին նախագահ ...ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Նոյեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի դաշնության արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար, ...61 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Կառավարության ...ԱՂԵՏԻՑ 19 ՏԱՐԻ ԱՆՑ 3972 ԱՆՕԹԵՒԱՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԻԱՅՆ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Գյումրու մի քանի հասարակական կազմակերպություններ նոյեմբերի 27-ին հանրային քննարկում էին հրավիրել Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի Խոսքի ազատության սրահում, որի նպատակն էր վերջակետ դնել Գյումրի քաղաքում ...ՍԿԼԵՐՈԶԸ ԼԱՎ Է, ՔԱՆ ԱՄՆԵԶԻԱՆ
1Դաշնակցության երկու թեկնածուներից յուրաքանչյուրը երեւի աղոթում է, որ վաղը հանկարծ ինքը չընտրվի նախագահի թեկնածու: Որոհետեւ գիտե` որ ընտրվի, միեւնույն է, նախագահ չի դառնալու, բայց ստիպված է լինելու, պաշտպանելով ...ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՎԵԼ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Ձեր կարծիքով, ո՞վ է առավել շահարկում Ղարաբաղի հարցը». այս հարցն էինք առաջարկել մեր ընթերցողին, նշելով պատասխանի 4 տարբերակ` իշխանությունը, ընդդիմությունը, հասարակությունը եւ լրատվամիջոցները: Մեկ շաբաթ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է 2008 Թ. ՊԵՏԲՅՈՒՋԵՆ
Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2008 թ. պետական բյուջեն: Ներկայացնելով ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերջնական տարբերակը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ...ԻՆՉՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Այսօր հանդիպելով լրագրողների հետ, ԼՂՀ նախագահի խորհրդական Արման Մելիքյանը հայտարարել է, թե հրաժարականի դիմում է գրել Բակո Սահակյանին այն պատճառով, որ մտադրություն ունի մասնակցել Հայաստանի նախագահի ընտրությանը, ...ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԺՄ ԱՐՏԱՀԵՐԹ 17-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Քիչ առաջ Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Ազգային ժողովրդավարական միության 17-րդ արտահերթ համագումարը: Համագումարին ներկա են ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը, ՀՅԴ-ից Արմեն ...ԻՄ ԼԱՎ ՈՒՍՈՒՑԻՉ, ԻՄ ԲԱՐԵԿԱՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը 2007 թվականի սեպտեմբերի 24-ին Կրթական միջավայր ինտերնետային կայքում հայտարարել էր Ուսուցչի օրվան նվիրված Իմ լավ ուսուցիչ, իմ բարեկամ լուսանկարի մրցույթը: Հայաստանի ...ԿԱՊԱՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԵՐԴՐՎԻ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ
1ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կանադացի խոշոր գործարարներ Ջոնաթան Գուդմանին, Ջեյմս Սմոլին եւ կանադահայ գործարար, պրոֆեսոր Ազատ Վարդանյանին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: ...ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հայաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունեց հատուկ քննչական մարմին ստեղծելու մասին օրենքը: Այդ մարմնի գործառույթները վերաբերում են օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատակիցների ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ
Նոր ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն այսօր հայտնել է, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանին Հայաստանում վերջին 10 տարում ...ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Կոչ ենք անում ազգովին համախմբվել ընդդեմ գործող ռեժիմի անօրինական գործողությունների եւ ինչպես Արցախյան ...ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Մարտիրոսյանի հետ:
Քննարկվել են քրեակատարողական ...ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ՈՐ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱԴՐՎՈՂՆԵՐԸ ՔՎԵԱՐԿՎԵՆ
ՀՌԱԿ-ին միանալու մասին որոշում կայացրած Դաշինք կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, ով նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱԺՄ համագումարին, համագումարից հետո լրագրողների հետ կարճատեւ ճեպազրույցի ընթացքում ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԴԺՎԱՐ ՔԱՅԼԸ
ԱԺՄ համագումարը նոյեմբերի 28-ին հաստատել է ԱԺՄ վարչության որոշումը` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին առաջադրել Հայաստանի նախագահի թեկնածու: Դրանից հետո Վազգեն Մանուկյանը շնորհակալություն հայտնելով համագումարի ...ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԽՆԿՈ ԱՊՈՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 30-ին, ժամը 14.30-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի կունենա Ռուսաստանի Տարիքային ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Մարիաննա Բեզրուկիխի դասախոսությունն «Ինչու ժամանակակից ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԺՄ-ԻՆ ԵՒ ԿՈՉ ԱՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏԻ
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ում ՀՅԴ-ն կարող է առաջադրել Հայաստանի նախագահի թեկնածու, նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱԺՄ համագումարին, որպես հյուր եւ ողջույնի ելույթ ունեցել: Արմեն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի արդարադատության նախարարության պատվիրակությունը նախարար պարոն Գ.Դանիելյանի գլխավորությամբ նոյեմբերի 29-30-ին, աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղ: Այցի նպատակն է նորանշանակ արդարադատության ...ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԱՄԵՆԻՑ ՆՈՂԿԱԼԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ռեֆորմացիոն ավտորիտարիզմի փոխարեն Հայաստանն ունեցավ ժառանգական ավտորիտարիզմ, որը թերեւս ավտորիտարիզմի ամենից նողկալի տարբերակն է: Այդ գնահատականը ԱԺՄ համագումարի ընթացքում հնչեցրել է «Ժառանգություն» կուսակցության ...ՕԵԿ-Ը ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ԻՐ ՏԵՂԵՐՈՎ
Հայաստանի նախագահի առաջիկա ընտրությունը չափազանց կարեւոր է երկրի ու ժողովրդի ճակատագրի, Հայաստանը զարգացման իրական ժողովրդավար ու ազատ ուղու վրա դնելու համար, նոյեմբերի 28-ին ԱԺՄ համագումարը ողջունելով ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԳԱԽՈՍԸ ՌԵԿԵՏԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ
Երբ ԼՂՀ նախագահի արդեն նախկին խորհրդական Արման Մելիքյանը նոյեմբերի 28-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման մասին, լրագրողները հարցրել են, թե ինչ նախընտրական ...ՏԻԿԻՆ ԷՎԱՆՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՎՇՏԱՑԱԾ
Երկու տարի անց այն բանից հետո, երբ իր ամուսինը` դեսպան Ջոն Էվանսը, դարձավ ԱՄՆ-ի առաջին պաշտոնյան, ով 1981թ. նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Դոննա Էվանսը այդ ճանաչման ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԻՐԱԿԼԻ ՕԿՐՈՒԱՇՎԻԼԻՆ
Բեռլինում, ինչպես գրում է «Բեռլիներ Ցայտունգ» թերթը, նոյեմբերի 27-ի երեկոյան ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին: Բեռլինի դատախազությունը հաստատել է, որ ձերբակալության ...ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ ԱԿՑԻԱ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 28-ին Աբովյանում մեկնարկել է Կոնվերս Բանկի «Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ» ծրագիրը: Բացի Աբովյանի մասնաճյուղից, բանկն իր ծրագրի շրջանակում երկու մասնաճյուղ է բացելու Երեւանում` «Նոր Նորք» ...ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԱՅԴ ՈՒԺԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՉՏԱՆԻ
Հայաստանի քաղաքացիներն իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները լիարժեք չեն օգտագործում, նոյեմբերի 28-ին Հայելի ակումբում ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Հայաստանում ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵԲ-ԿԱՅՔ
ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ
- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

