
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
- Երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հերթական անգամ նախաձեռնեց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման գործընթաց, Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներն անմիջապես արձագանքեցին դրան, Հայաստան գործուղելով իրենց էմիսարներին, կամ հենց Մոսկվայից հայերին հասցեագրելով իրենց դատողությունները, թե իբր Միացյալ Նահանգները այդ քայլն անում է ոչ թե բարոյականության եւ խղճի թելադրանքով, այլ սեփական շահից դրդված, սեփական նպատակների իրագործման համար: Ինչ խոսք, պետք չէ ռուսաստանցի լինել դա հասկանալու համար: Ինչպես որ դժվար չէ հասկանալ, թե ինչու էին ռուսներն այդպես անհանգստացել: Բնական էր մտավախությունը, որ Հայաստանը կարող էր հայկական բանաձեւի հողի վրա ջերմացնել իր հարաբերությունը Ամերիկայի հետ: Դրանից բացի, վտանգ կար, որ այդ գործընթացը կարող է որոշակի հանգամանքների բերումով հանգեցնել հայ-թուրքական հարաբերության որոշակի միտումների, դեպի չեղած հարաբերության հաստատում: Հնարավոր էր տարբերակ, երբ Թուրքիան թեկուզ ձեւական առումով գնար ինչ որ քայլի, ժամանակ շահելու եւ ԱՄն Կոնգրեսի նախաձեռնությունը թուլացնելու առումով:

Իսկ հայ-թուրքական հարաբերության կարգավորումը բոլորովին ձեռնտու չէ Ռուսաստանին: Հենց դա է պատճառը, որ ռուսները 1990-ականների սկզբին ճանաչեցին հայերի ցեղասպանությունը: Եվ դրանում չկար որեւէ բարոյականություն: Ինչն ի դեպ նորմալ է: Աննորմալ է այն, որ ռուսների համար, երբ իրենք իրենց շահն են հետապնդում, դա համարվում է բարոյականություն, իսկ երբ այլ պետություններ են սեփական շահով առաջնորդվում, ռուսները դա համարում են շահամոլություն: Իսկ որն էր Ռուսաստանի շահը հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Թերեւս այն, որ ճանաչումն իրականում հեռացնում է հայ-թուրքական հաշտեցումը, քանի որ ճանաչումից հետո Թուրքիան այլեւս չունի հայերի հետ հաշտության գնալու դրդապատճառ: Դրա վառ օրինակն այն է, որ թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի ճանաչումից հետո, հայ-թուրքական հարաբերության բարելավման, ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեղմացման ուղղությամբ չի եղել անգամ միլիմետրի փոփոխություն: Իսկ ինչ է նշանակում փոփոխություն այդ ուղղությամբ: Դա նշանակում է Հայաստանի անկախության աստիճանի ավելացում: Երբ բարելավվում, կարգավորվում է հայ-թուրքական հարաբերությունը, ապա Հայաստանը ձեռք է բերում որոշակի անկախություն այն առումով, որ առնվազն մեր երկրի անվտանգության աստիճանը բարձրանում է: Այդ աստիճանն այլ է Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերության պարագայում, եւ բոլորովին այլ է հարաբերության բարելավման դեպքում:
Իսկ Հայաստանի անվտանգության ռեժիմի փոփոխությունը ինքնաբերաբար ավելորդ է դարձնում ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում: Խոսքն անմիջական էֆեկտի մասին չէ, այլ ժամանակային կտրվածքով: Ասենք, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի մեկնարկին զուգահեռ կարելի է մեկնարկած համարել Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման գործընթացը, ինչը գուցե կտեւի տարիներ, բայց կարծես թե կլինի անխուսափելի: Իսկ դա էլ իր հերթին կլինի Ռուսաստանի վերջնական նահանջը Կովկասից, չնայած հանգամանքին, որ այդ երկրի ձեռքին է Հայաստանի էներգետիկայի գրեթե 90 տոկոսը, ինչը հավասարազոր է ռազմական ներկայության: Սակայն, տնտեսական էքսպանսիան էլ մեծապես պայմանավորված էր հանգամանքով, որ Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը ապահովում է հենց Ռուսաստանը: Այլ կերպ ասած, մեր ներկայիս տնտեսական հնարավորությունների պարագայում տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահելու միակ տարբերակը Ռուսաստանի աջակցությունն է: Մինչդեռ երբ հայ-թուրքական հարաբերությունը կարգավորման կայուն միտումներ է դրսեւորում, ապա ինքնաբերաբար թուլանում է նաեւ Ղարաբաղի պատերազմի վերսկսման հավանական վտանգը: Հետեւաբար, երբ անվտանգության առումով թուլանում է մեր կախվածությունը Ռուսաստանից, հնարավոր է դառնում ինքնուրույն, բացառապես Հայաստանի շահի վրա հենված տնտեսական քաղաքականության իրականացումը: Բնական է, որ այդ հեռանկարը հաշվի առնելով, Ռուսաստանը երբեւէ չի կարող ողջունել թեկուզ խորքում հայ-թուրքական երկխոսության որոշակի տարրեր պարունակող որեւէ գործընթաց: Դրա վառ օրինակն է նաեւ ռուս-վրացական հարաբերությունը: Թվում է, թե այդ հարաբերությունը լարում է Վրաստանն իր անմիտ գործողություններով: Իրականում լարումը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ մերժելով Վրաստանի հետ կոմունիկացիոն հաղորդակցությունը, նա այդ երկրին մղում է ելքը փնտրել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սերտ գործակցության մեջ: Իսկ դա էլ հանգեցնում է օրինակ այնպիսի նախագծի, ինչպիսին է Կարս-Ախալքալակ նախագիծը, որը խորացնում է Հայաստանի մեկուսացումը աշխարհից, այսինքն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 13
Երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հերթական անգամ նախաձեռնեց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման գործընթաց, Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներն անմիջապես արձագանքեցին ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵԲ-ԿԱՅՔ
www.levonpresident.am ինտերնետային հասցեում գործում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրման պաշտոնական էջ կայքը: Ներկայում գործում է հայերեն տարբերակը: Առաջիկա օրերին ...ՀԱՆՐԱՅԻ՞ՆՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ, ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության անունից Ռուբեն Թորոսյանը նոյեմբերի 26-ին բաց նամակ է հղել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ-մտավորականներ Ստեփան ...ՀԱՆՐԱՅԻ՞ՆՆ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ, ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ
Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ հասարակական կազմակերպության անունից Ռուբեն Թորոսյանը նոյեմբերի 26-ին բաց նամակ է հղել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ-մտավորականներ Ստեփան ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՑ
Անցյալ շաբաթ օրը` նոյեմբերի 24-ին Դաշինք կուսակցության համագումարից հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը մեղադրել էր Ղարաբաղի պատերազմի ժամանակ կատարած ...ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ Է. 13 ՏՈԿՈՍԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՎՃԱՐԵՆՔ 18 ՏՈԿՈՍ ՍՈՑԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ
www.karabakh-open.comԼՂՀ Կառավարության նիստում հաստատվեցին ԼՂՀ հարկային օրենսդրությունում փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ մի շարք նախագծեր։ Փոփոխություն է առաջարկվում, մասնավորապես, պարտադիր սոցիալական ապահովագրության ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ՍԱՐԱՀԱՐԹ ԳՅՈՒՂԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Նոյեմբերի 24-ին կատարվեց Սպիտակի տարածաշրջանի Սարահարթ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը:
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ 1884թ., երբ սարահարթցիների ...ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՎ ՆԻՑՑԱՅՈՒՄ ԽԱՉՔԱՐ ԿՏԵՂԱԴՐՎԻ
Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Նոյեմբերի 22-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Հիշեցնենք, որ մինչ այդ` այս տարվա սեպտեմբերի 19-23-ը, Երեւան էր այցելել Նիցցայի քաղաքապետ ...ՎՐԱՆՆԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն, ըստ ամենայնի, կրակն է ընկել իր որոշման ձեռքը: Իսկ այդ որոշումն այն էր, որ հնամյա կուսակցությունը վերջապես կարծես թե որոշել էր ինքնուրույն քաղաքականություն ...11 ԱՆՑՈՒՄ 10 ԿՄ-Ի ՎՐԱ
Ծովակալ Իսակոովի պողոտան ոչ միայն Երեւանի հարավ-արեւմտյան դարպասն է, այլ «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան տանող գլխավոր մայրուղին: Օդային տրանսպորտով Երեւան ժամանած հյուրի համար Իսակովի պողոտան Երեւանի ...432 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ՝ ՀԱՆՈՒՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԹԵՎԵԿԻ
Ճանապարհային երթեւեկության ամենակարեւոր «մասնակիցը» լուռ լուսացույցն է: Հենց լուսացույցի հրահանգներն են ապահովում անվտանգ երթեւեկություն: Եվ եթե երթեւեկության այս կարեւոր մասնակցի աշխատանքը խափանվում ...ԻՆՉՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՄԻԿՈՆՈՎԻՉԸ
Նոյեմբերի 27-ին Ազգային Միաբանություն կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ազգային Միաբանություն կուսակցության նախագահության նիստը, որն էլ որոշել է կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանին ...ԳԵՂԱՄՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ
Ազգային Միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ այդ հանդիպումը, ինչպես մամուլն էր գրել, տեղի է ...ԿԱԶԱԿՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ինչպես հայտնում է Նովոստի-Արմենիա գործակալությունը, Երեւանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Ղրիմի կազակների միավորումները ...ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՋԱՆՔԵՐԸ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ, ՆԱ ԷԼ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 27-ին Հայելի ակումբում հայտարարել է, թե քաղաքական դաշտի լիդերներին հանուն ժողովրդավարության ի մի բերելու իր փորձը ձախողվել է, մնացել են այդ փորձին հավատարիմ հինգ ...ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դաշինք կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականի, թե Սերժ Սարգսյանին Ղարաբաղից արտաքսել էր Սամվել Բաբայանը, օրերս հայտարարեց, թե պատրաստվում է հրապարակել փաստեր, ...ԱՄՀ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 5.2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշների հինգերորդ դիտարկումը Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի եռամյա ծրագրի ներքո: Գործադիր խորհուրդը նաեւ բավարարեց հարկերի ...ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԻՃԱԿԱՀԱՆԵԼ ԱՌԱՋԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՂԻՆ
Այն բանից հետո, երբ Պարույր Հայրիկյանին չհաջողվեց համախմբել ընդդիմության ուժերին եւ ստեղծել ժողովրդավարական ուժերի ճակատ, ինչն ուզում էր անել ԱԻՄ ղեկավարը, նա նոյեմբերի 27-ին Հայելի ակումբում հայտարարել ...ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Ջավախահայության եւ Վրաստանի մնացյալ հայերի միջեւ կա շահերի էական տարբերություն, նոյեմբերի 27-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Ջավախք հայրենակցական միության նախագահ, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր ...ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԿԵԼ ՋԱՎԱԽՔԸ ՋԱՎԱԽԱՀԱՅԻՑ
Ջավախահայը հասկանում է, որ Կարս-Ախալքալակ երկաթուղին կնպաստի իր բարեկեցությանը, բայց քանի որ երկաթուղին վնաս է Հայաստանի շահին, ապա ջավախահայերը չեն ուզում այդ բարեկեցությունը: Այդ միտքը նոյեմբերի 27-ին ...ՄԱԴՐԻԴՈՒՄ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մադրիդ` մասնակցելու նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների տարեկան հանդիպմանը: Նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ
Առաջիկա նախագահի ընտրությանն ում է սատարելու Ջավախք հայրենակցականը եւ Հզոր հայրենիք կուսակցությունը, նոյեմբերի 27-ին լրագրողները Փաստարկ ակումբում հարցրել են հայրենակցականի նախագահ եւ կուսակցության փոխնախագահ, ...ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ
Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմակերպած սեմինարի ժամանակ ասել է, թե պետք է կրճատել Մարդու իրավունքների Եվրոպական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նոյեմբերի 27-ին Աստանայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը ասել է, թե շատ հավանական է Հայաստանի ...ԽՈՍՎԵԼ Է ՆԱԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Դանդի Փրեշըս Մեթըլս» ընկերության սեփականատեր եւ նախագահ Ջոնաթան Բուդմանին:
Քննարկվել են Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության ...ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՔՎԵԱՐԿԻ 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՕԳՏԻՆ
ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը խորհրդարանի արտահերթ նիստին հայտարարել է, թե իր խմբակցությունը ձեռնպահ կմնա 2008թ. բյուջեի նախագծի քվեարկությանը: Այդ մտադրությունը Մհեր Շահգելդյանը հիմնավորել ...
ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵԲ-ԿԱՅՔ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

