
ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
- Կարելի է ասել, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Ղարաբաղի Մարտունու շրջանն արդեն փրկված են` Հայաստան համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնը հավաքեց ավելի քան 15 միլիոն դոլար կամ դոլարի խոստում, ինչն առայժմ աննախադեպ ծավալ է հեռուստամարաթոնների համար: Փրկված են այնպես, ինչպես Հադրութի շրջանը, ինչպես Մարտակերտի շրջանը, ինչպես Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որոնց համար էլ փող էր հավաքվում նախկին հեռուստամարաթոնների ընթացքում: Իսկ թե ինչպես են փրկված Հադրութը, Մարտակերտը կամ Հյուսիս-հարավը, ցանկացողները կարող են այցելել Ղարաբաղ ու տեսնել: Այդ փրկության արտահայտությունը միայն այն կադրերը չեն, որ պատասխանատու հեռուստաընկերություններով ցուցադրում են, թե ինչպես է գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանն ասենք բացում Հյուսիս-հարավի նոր հատվածը եւ ինչպես է պատկերվում հարթ ու մաքուր ճանապարհը: Իրականում երեւի թե լավ կլիներ ցուցադրել նաեւ կադրեր նոր կառուցված ճանապարհի այն բազմաթիվ հատվածներից, որոնք փլուզվում են դեռ մեկ տարին էլ չբոլորած: Կամ ցուցադրել կադրեր այն հատվածներից, որոնք չգիտես ինչու դեռ չեն կառուցվել, թեեւ դեռ երեք-չորս տարի առաջ հայտարարվեց, որ ճանապարհի կառուցման համար անհրաժշտ փողը հավաքվել է ամբողջությամբ: Եթե ցուցադրվեն նաեւ այդ մասերը, ապա պատկերն իսկապես կամբողջանա:

Նույնը նաեւ Մարտակերտի ու Հադրութի վերականգնման ծրագրերի կապակցությամբ, որոնք մեկնարկում են մեծ ուշացումով եւ դանդաղ տեմպով: Օրինակ, սփյուռքահայի համար, որ փող է տալիս այդ ծրագրերին, միթե կատարվածից պակաս կարեւոր են չկատարվածի վերաբերյալ հարցերը: Ինչու են ուշանում եւ դանդաղում ծրագրերը: Արդյոք դրա պատճառն այն չէ, որ իրականում խոստացվում են գումարներ, որոնք տարվա ընթացքում այդպես էլ չեն հատկացվում, որովհետեւ խնդիրը ոչ այնքան փող հավաքելն է, այլ դրա իմիտացիա ստեղծելը, համահայկական ակցիան համիշխանական քարոզի ծառայեցնելը` Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների համար: Կամ արդյոք ծրագրերի դանդաղ ընթացքի, իսկ որոշ դեպքերում էլ պարզապես կիսատ մնալու պատճառն այն չէ, որ Հայաստանում կատարվում է դոլարի սրընթաց արժեզրկում, ինչի հետեւանքով էլ հավաքված փողը մինչեւ անցնում է կոնկրետ շրջանառության, կոնկետ ծրագրի իրականացման համար, փաստացի պակասում է ժամ առ ժամ: Օրինակ, նոյեմբերի 22-ին հավաքված մոտ 15 միլիոն դոլարը նոյեմբերի 22-ից մինչեւ 26-ը արժեզրկվեց առնվազն 10-15 տոկոսով: Մինչդեռ այդ փողը դեռ ճանապարհին է, դեռ նոր է «տնից դուրս» գալիս, որ ծառայի հայրենիքին: Այսինքն, այդ ընթացքում հայրենիքի հմուտ դրամավարկագետները կհասցնեն 15 միլիոնն իրականում վերածել հազիվ ասենք 10 միլիոնի, եւ դա լավագույն դեպքում:
Պարզ է, որ այդ պարագայում անհնար է պահել ծրագրերի ժամանակացույցը, որովհետեւ ասենք Մարտակերտի համար հավաքած փողը երբ քչություն է անում, ապա պետք է սպասել Հադրութի համար հավաքած փողին, ինչն էլ նշանակում է, որ Հադրութն էլ պետք է սպասի Մարտունու համար հավաքածին, կամ ասենք նրանք երեքն էլ պետք է սպասեն, մինչեւ վերջացնեն Հյուսիս-հարավը: Իհարկե, կարող է լինել ասենք տարբերակ, որ Հայաստանում որոշ մարդիկ մի փոքր սպասեն, զսպեն իրենց ախորժակը եւ թույլ տան, որ դոլարի փոխարժեքը մի քիչ էլ մնա այն վիճակին, մինչեւ ուր որ հասցրել էին: Դե կարելի էր օրինակ հանուն Ղարաբաղի վերականգնման կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերի, գնալ այդ ինքանզոհությանը: Առավել եւս, որ նրանցից այդքան քիչ բան է պահանջվում` ընդամենը պահել այն փողի կուրսը, որ տալիս են ուրիշները: Սակայն այդ զոհողությունը կարծես թե տեղի չի ունենում, եւ ինչքան շատ է հավաքվում համահայկական փողը, այդքան բացվում է ներհայկական ախորժակը:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 10
Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությունը նվաճում է նորանոր հորիզոններ: Թվում էր, թե 21-րդ դարի համար բավական է լինելու միայն ԼՂՀ կրթության նորանշանակ նախարարի հրամանը, որ ուսուցչուհիներին արգելում էր տաբատով ...ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 23
Կարելի է ասել, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Ղարաբաղի Մարտունու շրջանն արդեն փրկված են` Հայաստան համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնը հավաքեց ավելի քան 15 միլիոն դոլար կամ դոլարի խոստում, ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Հակոբ Բադալյան
Հայաստանի քաղաքացիներից շատերը վերջին մի քանի օրերին նայելով տարադրամի փոխանակման կետերի ցուցանակներին, թերեւս անմիջապես դիմել են աչքի բժշկի, հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ցուցանակների վրա ...ՄԱՐԴԻԿ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Երբ Դաշնակցություն կուսակցությունը սկսեց իր վերահաստատման գործընթացը Հայաստանում, ապա սկզբնական ոգեւորության հետ մեկտեղ շատ արագ ի հայտ եկան եւ որոշակի հակասություններ` «դրսի» եւ «տեղի» ընկերների միջեւ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ
Նախագահի աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացնում է, թե նախագահականում պատրաստվում է օրենքի մի նախագիծ, որով մասնավորապես սահմանվում է, որ պատգամավորական ֆրակցիայից դուրս գալու դեպքում պատգամավորը ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիՀնում հայկական ընտանիքում կինն իրավունք չուներ տղամարդու հետ ճաշելու նույն սեղանի շուրջ։ Երբ տղամարդիկ նստում էին հացի, կանայք անընդհատ ոտքի վրա պիտի հյուրասիրեին նրանց։ Անգամ տխրության պահերին, օրինակ ...ԷԼԻՏԱՐ ԱՂԲ, ԿԱՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԷԼԻՏԱՐ
ՈւսանողուհիԱյսօր էլիտայի ներկայացուցիչ համարվելու համար հայաստանյան պատկերացմամբ բավական են լիքը գրպանը, բանկում կլորիկ գումարով հաշվեհամարը, լավ տուն ու տեղը` շքեղ ավտոտնակով, ավտոտնակում էլ կայանված շքեղ ավտոմեքենա։ ...VTB ԲԱՆԿԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ Է ԳՈՂԱՑՎԵԼ
VTB Հայաստան բանկը հայտնել է, թե բանկի Աբովյանի բաժանմունքից կանխիկ դրամ է գողացվել: Այդ մասին հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Հափշտակվել է մոտ 14 միլիոն դրամ:ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2008 Թ. ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը նախագահի ընտրությունը նշանակել է 2008 թ. մարտի 2-ին:ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ
Երեւանում իրականացվող շինարարական ծրագրերը 95 տոկոսով ավարտված են եւ վերջնականապես կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, նախատեսված ժամկետներից որեւէ ուշացում չի լինի, նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է ԷՆԵՐԳՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Մեծամորի ատոմակայանը պլանային վերանորոգման աշխատանքներից եւ վերալիցքավորվելուց հետո կրկին միացվել է էներգոհամակարգին: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 14.20-ին 45-օրյա պրոֆիլակտիկ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
«Եվ այս պայմաններում մենք պետք է վճռական քայլ կատարենք եւ այլընտրանքային թեկնածու առաջադրենք», նոյեմբերի 26-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում իր կուսակիցներին է դիմել Ժողովրդական կուսակցության նախագահ ...ԶԱՏՈՒԼԻՆՆ ԱՍԱՑ, ՄՆԱՑԱԾԸ ՁԱՅՆԱԿՑԵՑԻՆ
Նոյեմբերի 26-ին Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հեռուստակամուրջ էր, որ կազմակերպել էր ՌԻԱ Նովոստի գործակալությունն իր Երեւանի մասնաճյուղի հետ միասին: Հետաքրքրականն այն է, որ Երեւանի կողմի մասնակիցները հավաքվել ...ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Ամերիկյան քաղաքական-քաղաքագիտական վերնախավն ավելի ու ավելի է հակվում այն տեսակետին, որ Իրաքի մասնատումը եւ քրդական պետության ստեղծումն անհրաժեշտ քայլ է, նոյեմբերի 26-ին Երեւան-Մոսկվա փորձագիտական հեռուստակամրջի ...ԲԱ ՀԱՅԵ՞ՐԸ
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը` նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան հայտարարել է, թե Վրաստանի նախագահի ընտրությանը միացյալ ընդդիմության հաղթանակի դեպքում կլուծվեն Վրաստանի ադրբեջանցիների բոլոր ...ԿԱՆՉԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուրբաթ-շաբաթ օրերին Երեւանի ոստիկանական բաժիներ են հրավիրվել մի խումբ մարդիկ, որոնք բանավոր զգուշացվել են, որ չմասնակցեն հանրահավաքներին եւ չկազմակերպեն այլոց մասնակցությունը: Հակառակ դեպքում, նրանց սպառնացել ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ՁԵՎ
www.karabakh-open.comՄինչեւ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունը Հայաստանի դեռ առաջին էքս-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել է Ղարաբաղ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանին։ Մի ամիս անց աշխատանքային այցով Ղարաբաղ ...ՕԵԿ-Ը ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը, ի կատարումն կուսակցության 22.11.2007թ. քաղաքական խորհրդի նիստի հանձնարարականի, նախապատրաստել եւ պաշտոնապես Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Ընտրական ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻ, ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԷԼԻՏԱՐ ԱՂԲ, ԿԱՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԷԼԻՏԱՐ
Ուսանողուհի
- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

