
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությունը նվաճում է նորանոր հորիզոններ: Թվում էր, թե 21-րդ դարի համար բավական է լինելու միայն ԼՂՀ կրթության նորանշանակ նախարարի հրամանը, որ ուսուցչուհիներին արգելում էր տաբատով դպրոց հաճախելը: Սակայն չճանաչված հանրապետությունում ժողովրդավարությունը զարգանում է առաջանցիկ տեմպով, եւ ինչպես օրերս հայտնի դարձավ հայաստանյան մամուլի էջերից, բավական հետաքրքիր, հասարակություն-իշխանություն կապի ամրապնդման առումով բավական յուրօրինակ միտք է հղացել Արցախի հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, կամ միտքը հղացել է Արցախի ղեկավարությունը, պարզապես այն կատարելու պարտականությունը դրվել է հեռուստաընկերության ղեկավարության վրա: Կարեւորն իհարկե դա չէ, այլ միտքը, քանի որ հղացողը կանցնի կգնա, իսկ միտքը կմնա սերունդներին:

Պարզվում է, որ Արցախի հանրային հեռուստաընկերության եթերն ամեն Աստծո առավոտ կբացվի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ողջույնով, իսկ ամեն գիշեր էլ նախագահը բարի գիշեր կմաղթի արցախցիներին: Հիանալի է մտածված: Բայց մի տեսակ կիսատ բան կա այդ ամենի մեջ: Օրինակ, նախագահն ուղիղ եթերում է մաղթելու իր բարի լույսն ու բարի գիշերը, թե դա նկարահանվելու է: Եթե նկարահանվելու է, ապա արդյոք ամեն գիշեր բարի լույսն է նկարահանվելու, որ առավոտ ցուցադրվի, իսկ ամեն առավոտ էլ նկարահանվելու է բարի գիշերը, որ ցուցադրվի օրվա վերջում: Եթե այդպես լինի, ապա ստացվում է, որ Ղարաբաղի նախագահն օրվա զգալի մասը անցկացնելու է նկարահանումների մեջ, մինչդեռ այնքան գործ կա անելու: Իսկ ամեն օր չնկարահանելը կլինի սխալ, քանի որ այդքան էլ հարմար չէ, որ նախագահն ասենք մի քանի օր շարունակ նույն կոստյումով ու փողկապով բարի լույս ասի ու բարի գիշեր մաղթի իր ժողովրդին:
Մյուս կողմից, նկարահանվող տարբերակը մի տեսակ ստի ու կեղծիքի քարոզ է ստացվում, գուցե ոչ ուղղակի, բայց ամեն դեպքում որոշակի ազդեցիկությամբ: Օրինակ, եթե նախագահն ուղիղ եթերում չի ողջունում իր ժողովրդին, ապա ժողովրդի մոտ մի տեսակ հակասական զգացումներ ու զգացմունքներ կարող են առաջանալ: Ասենք, մարդը առավոտյան արթնացել է, որպեսզի հեռուստաեթերով հանդիպի իր նախագահին ու լսի նրա ողջույնը: Եթե այդ ողջույնը նկարահանված է, ապա քաղաքացու մոտ խաբվածության զգացում է առաջանում, որովհետեւ նա մտածում է, թե ահա ինքը առավոտ վաղ արթնացել է, միացրել է հեռուստացույցը, որ լիս իր նախագահին, իսկ իր նախագահն այդ պահին գուցե դեռ քնած է: Կարող է չէ նախագահն ինչ որ քաղաքացուց ավելի ուշ արթնանալ, թեկուզ մի օր, գոնե մի օր, հո չես կարող արգելել: Կամ հո չես կարող ամբողջ բնակչությունը քնած պահել, մինչեւ նախագահն արթնանա: Այնպես որ, Բակո Սահակյանի ողջույնի ու բարի գիշերի ուղիղ եթերը թերեւս այլընտրանք չունի, որպեսզի քաղաքացիները ըստ արժանվույն գնահատեն այն միտքը, որ ամեն առավոտ եւ գիշեր մատուցվելու է իրենց:
Սակայն կա մի հարց, որն այդուամենայնիվ իրավիճակը դարձնում է կարծես թե փակուղային: Ինչ անել, երբ ասենք Արցախի նախագահը մի քանի օրով բացակայում է երկրից: Այդ դեպքում տեսագրությունն անխուսափելի է: Բայց, եթե մնացյալ օրերին ուղիղ եթերը լինի, ապա թերեւս տարվա մեջ մի քանի օր տեսագրությունն արցախցիները կներեն, առավել եւս, որ նախագահն իր հաճույքի համար չէ, որ բացակայելու է երկրից, այլ հույժ կարեւոր պետական գործերի: Այդ հարցը կարելի է լուծել նաեւ այլ կերպ: Ասենք, երկուշաբթիից ուրբաթ նախագահը բացակայելու է: Կարիք չկա տեսագրել: Նախագահը կարող է կիրակի առավոտյան բարի լույս մաղթել առաջիկա հինգ օրվա համար, իսկ կիրակի երեկոյան էլ բարի գիշեր մաղթել հնգօրյա կտրվածքով: Բնակչությունը, որ գրեթե միաձայն ընտրել է իր նախագահին, թերեւս որեւէ վայրկյան անգամ չի կասկածի, որ լույսը բարի է լինելու նաեւ այն օրերին, երբ նախագահը բացակայելու է երկրից: Եթե նախագահն ասում է, ուրեմն կլինի:
Այդ ամենը շատերին կարող է թվալ զավեշտալի: Բայց իհարկե պետք չէ ծիծաղել: Պետք է մտորել: Մտորել, թե ինչի համար էր պետք պայքարել Խորհրդային ամբողջատիրությունից դուրս գալու համար, եթե մի պտույտ տալուց հետո լինելու էր դանդաղ, բայց համառ վերադարձ դեպի ամբողջատիրություն: Միթե արցախցու օրը օր չի եղել մինչեւ հիմա, երբ առավոտյան նրան առաջինը բարի լույս է մաղթել ոչ թե նախագահը, այլ ասենք նրա որդին, հայրը, մայրը, դուստրը, կամ հարեւանը: Միթե որեւէ էական տարբերություն կա Աշգաբադի փողոցներում Թուրքմենբաշու արձանների տեղադրման եւ Արցախի հանրային հեռուստատեսության եթերը նախագահի ողջույնով ու բարի գիշերով սկսելու մեջ: Գուցե Թուրքմենբաշին էլ մտածել է նույնն անել, հետո նրան խորհուրդ են տվել դրա փոխարեն արձան կանգնեցնել քաղաքի բոլոր փողոցներում, բոլոր խաչմերուկներում: Որովհետեւ մարդիկ հեռուստացույց գուցե եւ չնայեն, ու հնարավոր չլինի վերահսկել այդ գործընթացն ու պարտադրել մարդկանց դա, իսկ ահա քաղաքի փողոցներում աչքերը փակ հո չեն քայլելու: Խելոք խորհրդատուներ կան բոլոր երկրներում: Ղարաբաղում երեւի թե նոր են դրանք ի հայտ գալիս, դրա համար էլ հղացել են հեռուստաեթերը բացել-փակելու գաղափարը: Պետք է թերեւս ողջունել, որ խոսքը հեռուստաեթերի մասին է, եւ ոչ թե յուրաքանչյուր հաղորդման, կամ ասենք միայն բարի լույսի ու բարի գիշերի մասին է, ոչ թե ասենք բարի ախորժակի, բարի ճանապարհի: Թեեւ ամեն ինչ գուցե դեռ առջեւում է: Չէ որ թվում էր, թե ուսուցչուհիների համար տաբատն արգելելն է վերջը, բայց պարզվեց, որ վերջը վերջ չունի, քանի կան լուսավոր խորհրդատուներ:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 10
Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությունը նվաճում է նորանոր հորիզոններ: Թվում էր, թե 21-րդ դարի համար բավական է լինելու միայն ԼՂՀ կրթության նորանշանակ նախարարի հրամանը, որ ուսուցչուհիներին արգելում էր տաբատով ...ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 23
Կարելի է ասել, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերն ու Ղարաբաղի Մարտունու շրջանն արդեն փրկված են` Հայաստան համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնը հավաքեց ավելի քան 15 միլիոն դոլար կամ դոլարի խոստում, ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Հակոբ Բադալյան
Հայաստանի քաղաքացիներից շատերը վերջին մի քանի օրերին նայելով տարադրամի փոխանակման կետերի ցուցանակներին, թերեւս անմիջապես դիմել են աչքի բժշկի, հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ցուցանակների վրա ...ՄԱՐԴԻԿ ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՍԵԼ
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Երբ Դաշնակցություն կուսակցությունը սկսեց իր վերահաստատման գործընթացը Հայաստանում, ապա սկզբնական ոգեւորության հետ մեկտեղ շատ արագ ի հայտ եկան եւ որոշակի հակասություններ` «դրսի» եւ «տեղի» ընկերների միջեւ: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻՑ
Նախագահի աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացնում է, թե նախագահականում պատրաստվում է օրենքի մի նախագիծ, որով մասնավորապես սահմանվում է, որ պատգամավորական ֆրակցիայից դուրս գալու դեպքում պատգամավորը ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիՀնում հայկական ընտանիքում կինն իրավունք չուներ տղամարդու հետ ճաշելու նույն սեղանի շուրջ։ Երբ տղամարդիկ նստում էին հացի, կանայք անընդհատ ոտքի վրա պիտի հյուրասիրեին նրանց։ Անգամ տխրության պահերին, օրինակ ...ԷԼԻՏԱՐ ԱՂԲ, ԿԱՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԷԼԻՏԱՐ
ՈւսանողուհիԱյսօր էլիտայի ներկայացուցիչ համարվելու համար հայաստանյան պատկերացմամբ բավական են լիքը գրպանը, բանկում կլորիկ գումարով հաշվեհամարը, լավ տուն ու տեղը` շքեղ ավտոտնակով, ավտոտնակում էլ կայանված շքեղ ավտոմեքենա։ ...VTB ԲԱՆԿԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ Է ԳՈՂԱՑՎԵԼ
VTB Հայաստան բանկը հայտնել է, թե բանկի Աբովյանի բաժանմունքից կանխիկ դրամ է գողացվել: Այդ մասին հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Հափշտակվել է մոտ 14 միլիոն դրամ:ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 2008 Թ. ՄԱՐՏԻ 2-ԻՆ
Այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը նախագահի ընտրությունը նշանակել է 2008 թ. մարտի 2-ին:ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՎ
Երեւանում իրականացվող շինարարական ծրագրերը 95 տոկոսով ավարտված են եւ վերջնականապես կավարտվեն մինչեւ դեկտեմբերի 25-ը, նախատեսված ժամկետներից որեւէ ուշացում չի լինի, նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ՄԻԱՑԵԼ Է ԷՆԵՐԳՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Մեծամորի ատոմակայանը պլանային վերանորոգման աշխատանքներից եւ վերալիցքավորվելուց հետո կրկին միացվել է էներգոհամակարգին: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 14.20-ին 45-օրյա պրոֆիլակտիկ ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
«Եվ այս պայմաններում մենք պետք է վճռական քայլ կատարենք եւ այլընտրանքային թեկնածու առաջադրենք», նոյեմբերի 26-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում իր կուսակիցներին է դիմել Ժողովրդական կուսակցության նախագահ ...ԶԱՏՈՒԼԻՆՆ ԱՍԱՑ, ՄՆԱՑԱԾԸ ՁԱՅՆԱԿՑԵՑԻՆ
Նոյեմբերի 26-ին Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հեռուստակամուրջ էր, որ կազմակերպել էր ՌԻԱ Նովոստի գործակալությունն իր Երեւանի մասնաճյուղի հետ միասին: Հետաքրքրականն այն է, որ Երեւանի կողմի մասնակիցները հավաքվել ...ՔՐԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԱ
Ամերիկյան քաղաքական-քաղաքագիտական վերնախավն ավելի ու ավելի է հակվում այն տեսակետին, որ Իրաքի մասնատումը եւ քրդական պետության ստեղծումն անհրաժեշտ քայլ է, նոյեմբերի 26-ին Երեւան-Մոսկվա փորձագիտական հեռուստակամրջի ...ԲԱ ՀԱՅԵ՞ՐԸ
Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը` նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան հայտարարել է, թե Վրաստանի նախագահի ընտրությանը միացյալ ընդդիմության հաղթանակի դեպքում կլուծվեն Վրաստանի ադրբեջանցիների բոլոր ...ԿԱՆՉԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ուրբաթ-շաբաթ օրերին Երեւանի ոստիկանական բաժիներ են հրավիրվել մի խումբ մարդիկ, որոնք բանավոր զգուշացվել են, որ չմասնակցեն հանրահավաքներին եւ չկազմակերպեն այլոց մասնակցությունը: Հակառակ դեպքում, նրանց սպառնացել ...ԼՌՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ՁԵՎ
www.karabakh-open.comՄինչեւ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունը Հայաստանի դեռ առաջին էքս-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել է Ղարաբաղ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանին։ Մի ամիս անց աշխատանքային այցով Ղարաբաղ ...ՕԵԿ-Ը ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ
«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը, ի կատարումն կուսակցության 22.11.2007թ. քաղաքական խորհրդի նիստի հանձնարարականի, նախապատրաստել եւ պաշտոնապես Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Ընտրական ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԽԱՂԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ ՀԱՄԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄ
ՈւսանողուհիԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄԻԹԵ ԱՐՑԱԽՑՈՒ ՕՐԸ ՕՐ ՉԻ ԵՂԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻ, ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԷԼԻՏԱՐ ԱՂԲ, ԿԱՄ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԷԼԻՏԱՐ
Ուսանողուհի
- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

