
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
- Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրերս հայտարարել էր, թե ինքը թույլտվություն չի տվել Օպերայի բեմում ձյուդոյի մրցում անցկացնելու համար: Ինքը թույլտվություն է տվել Մուլտի գրուպին, որ Օպերայում անցկացնեն Արարատ գինու եւ կոնյակի ընկերության տարեդարձի կապակցությամբ տոնական համերգ: Այսինքն, նախարարը համերգի թույլտվություն է տվել, իսկ ահա Մուլտի գրուպն անցկացրել է ձյուդոյի մրցաշար: Այլ կերպ ասած, ինչպես թերթերից մեկն էր եզրակացրել, նախարարին ուղղակի խաբել են: Բայց եթե դա այդպես լիներ, ապա կարող էր լինել չարյաց փոքրագույնը: Բանն այն է, որ ձյուդոյի մրցաշարին Օպերայի դահլիճի օթյակից հետեւում էին նաեւ երկրի նախագահն ու վարչապետը: Երեւի նրանց էլ ասել են, թե համերգի են գնում, բայց պարզվել է, որ եղածն ընդամենը ձյուդո է, թեեւ Գրան-պրի մրցաշար: Բայց քանի որ հեռանալը կվտանգեր երկրի կայունությունը, նախագահն ու վարչապետը հանուն երկրի մնացել են ու մինչեւ վերջ հետեւել մրցմանը, նույնիսկ ծափահարելով, որպեսզի ոչ ոք չկասկածի, որ այս երկրում կարելի է խաբել նախագահին կամ վարչապետին:

Սակայն, ամենայն հավանականությամբ, տեղի ունեցածը խաբեություն չէ, այլ պարզ թյուրիմացություն, իսկ եթե խաբեություն էլ կա, ապա ոչ թե Մուլտի գրուպն է խաբել, այլ խաբում է նախարարը` նախ ինքն իրեն, իսկ հետո էլ հանրությանը փաստացի: Թյուրիմացությունը կարող էր լինել այն, որ Մուլտի գրուպի համար ասենք ձյուդոն գուցե համերգ է եւ ոչ թե խաբել են նախարարին, այլ ուղղակի տեղի է ունեցել ընկալումների պարզ տարըմբռնում: Չի բացառվում նաեւ, որ հայտ ներկայացնողները նկատի են ունեցել այն, որ ձյուդոյի մրցանակաբաշխության ընթացքում հնչելու է երաժշտական ֆոն` Ֆրեդի Մերքյուրիի «Մենք չեմպիոններ» ենք ստեղծագործությունը: Այսինքն, համերգ այդուամենայնիվ եղել է: Հետեւաբար կարելի է ասել, որ Մուլտի գրուպը ազնիվ է, ինչպես որ այդ կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ օրերս ազնվորեն խոստովանեց, ի պատասխան լրագրողների հարցին, որ շարունակելու են Օպերայի բեմում մարզական միջոցառումներ անցկացնելը: Ոմանք գուցե զայրանում են դրանից, բայց ինչ կա զարմանալու: Իսկ որտեղ անցկացնեն մարզական մրցաշարերը, երբ մարզադահլիճները ծառայում են որպես կուսակցական համագումարների սրահներ: Չէ որ նույն օրը, երբ Օպերայում կազմակերպվում էր ձյուդոն, Հայաստանի քիչ թե շատ հարմար եւ մեծ միակ մարզադահլիճը` Դինամոն, ՀՀԿ համագումարի տրամադրության տակ էր:
Այնպես որ, ձյուդոյի կազմակերպիչներն ազնիվ են, թե հասարակության, թե մշակույթի նախարարի հանդեպ: Իսկ ահա մշակույթի նախարարը կարծես թե այդքան էլ ազնիվ չէ: Եթե մի պահ ենթադրենք, որ նա իսկապես թույլ է տվել համերգի անցկացում, ապա ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է ենթադրել, որ նախարարը հեռուստացույց չի նայում, թերթ չի կարդում, «կոճակ սեղմել» եւ ինտերնետ մտնել չգիտե: Մինչդեռ եթե Հասմիկ Պողոսյանն աներ այդ քայլերից որեւէ մեկը, ապա անկասկած նա կտեղեկանար, որ Օպերայի բեմում այդուամենայնիվ ձյուդո է բեմադրվելու, ոչ թե համերգ: Այդ մասին հեռուստատեսությամբ խոսվում էր մրցումից մի քանի շաբաթ առաջ, պարբերաբար, ընդ որում հպարտությամբ, որպես դարակազմիկ իրադարձություն: Այդ մասին գրում էր մամուլը` ինտերնետային եւ տպագիր: Եթե մշակույթի նախարարը կամ անձամբ, կամ էլ գուցե իր հարգելի զբաղվածության պատճառով որեւէ մեկին հանձնարարեր հետեւել մամուլին, ապա թերեւս շատ ավելի շուտ կտեղեկանար, որ իրեն «խաբել» են եւ չէր հայտնվի այն անհարմար դրության մեջ, որում հայտնվել է: Իսկ գուցե հարգարժան տիկին նախարարի համար դրությունն այդքան էլ անհարմար չէ, ավելին, գուցե շատ էլ հարմար է: Ընդ որում, այդ հարմարավետությունը կարծես թե հատուկ է Հայաստանի բոլոր պաշտոնյաներին: Ինչ վատ է, երբ ասում ես, թե ձյուդոյից գաղափար չունես, այլ թույլատրել ես համերգ: Ասում ես, ու անցնում: Ինչպես որ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է ասում, թե ասենք Կինոյի տան մոտ ինքը տվել է 6 հարկ կառուցելու թույլտվություն, եւ ինչ անի, եթե հիմա կառուցում են 22 հարկ: Իսկապես, ինչ կարող ես անել, հարմարվելուց բացի: Առավել եւս, եթե դու չհարմարվես, քեզ կհարմարեցնեն:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ 8
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը օրերս հայտարարել էր, թե ինքը թույլտվություն չի տվել Օպերայի բեմում ձյուդոյի մրցում անցկացնելու համար: Ինքը թույլտվություն է տվել Մուլտի գրուպին, որ Օպերայում անցկացնեն ...ԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 9
Կարելի է միայն հուզվել այն հայրենասիրությամբ, որ ցուցաբերում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբքյոխյանը, ով վաճառքի է հանել իր մեդալները, որպեսզի կարողանա մուծել ընտրագրավը եւ առաջադրվել Հայաստանի ...ՀԸԲՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ՆՎԻՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրել է 10 հազար դոլար արժողության համակարգչային սարքավորումներ: ՀԸԲՄ Երեւանի ներկայացուցիչ Աշոտ Ղազարյանի խոսքով, ...ՀԱՎԱՔՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ
2Հայաստան համահայկական հիմնադրամի հոբելյանական` 10-րդ հեռուստամարաթոնը հավաքել է նախորդ անգամները գերազանցող գումար` ավելի քան 15 միլիոն դոլար: Նախնական արդյունքներով, ստացվել է 15 մլն 280 հազար դոլար: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան հարեւանությամբ գտնվող շինարարական հրապարակում: Ինչպես հայտնում է newsru.com կայքը, հրշեջները ժամանակին մարել են հրդեհը, եւ դեսպանատունը ...ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Նոյեմբերի 21-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն Բուենոս Այրեսում նոյեմբերի 20-ից 22-ը անկացված «Ցեղասպանությունների սոցիալական անդրադարձների վերլուծություն» խորագրով միջազգային ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԺԳՈՀ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նոյեմբերի 23-ին հրավիրած ասուլիսի ընթացքում իր դժգոհությունն է հայտնել, որ 2007 թվականի տասը ամիսների տվյալով, մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակն ամենից ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԻՐԱՎԱՊԵՍ ԿԽՈՍԻ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԿԼՌԻ
Երբ Վրաստանում տեղի ունեցան ընդդիմության զանգվածային ցույցեր եւ հետո ցուցարարների հանդեպ բռնություն, այդ երկրի օմբուդսմենը կանգնեց ժողովրդի կողքին: Նոյեմբերի 23-ին Հայաստանի օմբուդսմենի ասուլիսի ընթացքում ...ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԲԱԺԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԻՄԱՑԵԼ
2Հայաստանի ոստիկանությունը ընդդիմության, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի մասին տեղեկացնող թռուցիկներ բաժանողներին տանում է ոստիկանության բաժիններ եւ ահաբեկում, ընդ որում առանց այդ ...ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
1Ազգային Ժողովրդավարների Դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը նոյեմբերի 23-ին Տեսակետ ակումբում հայտարարելով, թե նախագահի ընտրությանը սատարելու է Վազգեն Մանուկյանին, կոչ է արել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ...ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված ...ԵՐԵՔԸ ԿՈՐՈՇԵՆ ՄԻԱՍԻՆ ԵՎ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՍԱՏԱՐԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Ազգային վերածնունդ կուսակցությունը, որ դեկտեմբերի սկզբին տեղի ունենալիք համագումարի ընթացքում կորոշի ՀՌԱԿ եւ Դաշինք կուսակցությունների հետ վերամիավորվելու մասին եւ միանա նրանց, այդ կուսակցությունների ...ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԵԼ Է ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը չի ծրագրում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Նա հերքել է երկու օր առաջ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունները, որոնց համաձայն ...ԻՍԿ ԻՆՉ ԿԱՍԻ ՊՈՒՏԻՆԸ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը հերքել էր հայկական մամուլում տպագրված տեղեկությունը, թե Տեր-Պետրոսյանը մեկնելու է Մոսկվա, եւ նրան ընդունելու է նախագահ ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԿԵՂԾ ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում ավարտվել է նախնական համաձայնությամբ այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սուտ ցուցմունք ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԻՐ ՈՒԺԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ, ՈՉ ԹԵ ԱՆՑՅԱԼԻ ԴԱՇՏՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ 1
Այսօր արդեն կարելի է ասել, որ 2007 թվականի մայիսի 12-ի ընտրությունից հետո անզորությամբ համակված հանրությունը շարժվեց եւ ոգեշնչվեց: Սպասվածից ավելին էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն ...ՀՀԿ ԿՃԱՆԱՉԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ԵԼՔ
Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր Հայելի ակումբում հայտարարել է, թե ՀՀԿ համար ընդունելի կլինի նախագահի ընտրության ցանկացած օրինական ելք: Նրա խոսքով, ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒՆ
Եվրամիությունը հավանության է արժանացնում արդեն գոյություն ունեցող միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքները եւ դեմ է հաղորդակցության նոր, զուգահեռ ուղիների ստեղծմանը, որոնք շրջանցում են Հայաստանը, ինչպիսին ...ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՃԱԽԱԿԻԱՑՆԵԼ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ
Առանց Ադրբջանի մասնակցության տարածաշրջանում հնարավոր չէ որեւէ նախագծի իրականացում, նոյեմբերի 23-ին ելույթ ունենալով Ենի Ադրբեջան իշխող կուսակցության 15-ամյակի միջոցառմանն, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՆՈՐԻՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունը նոյեմբերի 23-ի նիստի ընթացքում հավանություն է տվել ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված` վերջնական տարբերակին, որը սահմանված ...ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՈՒՂԱՐԿԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Կառավարությունը նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հերթական նիստի ընթացքում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՐՑԸ ՊԱՐԶ Է
«Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է «Պարզեցված հարկային հաշվառման (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով) կարգը», տեղեկացնում ...ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Նոյեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծին, որը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ու Ծննդյան տոների եւ Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, կառավարությունը նոյեմբերի 23-ին որոշել է 2008թ. հունվարի 3-ի եւ 4-ի աշխատանքային հինգշաբթի ...ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒ ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ
Մինչեւ այս տարվա վերջ հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու հանրապետության գլխավոր դատախազը եւ Վերահսկիչ պալատի նախագահը: ԼՂՀ Սահմանադրության համաձայն, մինչեւ դեկտեմբերի վերջը հանրապետության նախագահը պետք ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը Երեւանի քաղաքապետին իրազեկել են, որ ս/թ դեկտեմբերի ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ
ԱՆՀԱՊԱՂ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ
ԻՍԿ ՈՒՄԻՑ Է ՊԱԿԱՍ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲՔՅՈԽՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԱՌ ԼԵՎՈՆ
ԱՇՈՒՂ ԳԵԴԵՈՆ ԴԱՎԱԼԵՑԻ
ԵՂԵԼ Է, ԵՂՈՒՄ Է, ԵՂԵԼՈՒ Է
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՇԱՐՔԱՅԻՆ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻ, ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
ԹԵ ԼՈԲԲԻՆ ԳՈՀ ԼԻՆԻ, ԹԵ ՌԵԼՍԵՐՆ ԱՃԵՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

