
ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀ ԵՎՐԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
- Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը Եվրախորհրդի Մարդու Իրավունքների եւ Իրավական Կարգավորման Գլխավոր Տնօրինության պաշտոնական հրավերով, ճանաչողական այցով գտնվում էր Ստրասբուրգում: Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների Գլխավոր հանձնակատար Թոմաս Համերբերգի, Եվրոպական Դատարանի Նախագահ Ժան-Պոլ Կոստայի, այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք միջազգային կոնվենցիաներով եւ պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ երկրում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հիմնահարցերը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը:
Եվրոպական Խորհրդի Մարդու Իրավունքների ոլորտի բոլոր պատասխանատուների կողմից բարձրացվել են հետեւյալ հիմնական հարցերը.
- Եվրոպայի Խորհրդի կառույցների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացման հարցը: Մասնավորապես դժգոհություն հայտնվեց Եվրոպական կառույցների կողմից բարեփոխումների եւ խորհրդատվական բնույթի փորձագիտական առաջարկությունների կատարման ընթացքին իրենց տեղյակ չպահելու հանգամանքից: Խոսքը առաջին հերթին վերաբերում էր այլընտրանքային ծառայության մասին, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին եւ Օմբուդսմանի մասին օրենքներին:
- Դատական համակարգի վերջին բարեփոխումներն անհրաժեշտ ազդեցություն չունեցան իրական անկախ դատական համակարգ ստեղծելու գործում, եւ այս ոլորտում իրենց կողմից կատարված գործողությունները` կապված դատավորների վերապատրաստման եւ օրենսդրական բարեփոխումների հետ, անհրաժեշտ արդյունք դեռեւս չեն տվել: Ըստ նրանց, դատական համակարգը, որպես իշխանության առանձին ճյուղ պետք է ունենա իրական անկախություն, ինչը համարվում է իրավական պետության կարեւորագույն գրավականը:
- ԶԼՄ-ների անկախության հիմնահարցերը, մասնավորապես հեռուստատեսության եւ ռադիոյի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Նորից առաջ քաշվեց հանրային հեռուստառադիոյի խորհրդի կազմավորման կարգը փոփոխելու անհրաժեշտության հարցը: Մասնավորապես առաջարկվեց հետ—յալ մեխանիզմը: Ազգային Ժողովը — Հանրապետության Նախագահը պետք է հանձնաժողովի անդամներին նշանակեն ՀԿ-ների — ԶԼՄ-ների կողմից ներկայացված թեկնածուների կազմից: Քանի որ առաջադեմ եվրոպական երկրներում` թե օրենսդրորեն, թե փաստացի, հիմնական անկախ այլընտրանքային հեռուստակայանը հանդիսանում է Հանրայինը, ապա պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները տվյալ ոլորտը կարգավորելու համար:
- Ոլորտի հայաստանյան պատասխանատուները չեն տեղեկացրել Եվրախորհրդին այլընտրանքային քաղաքացիական ծառայության վերաբերյալ նրանց կողմից ներկայացված առաջարկությունների մասին:
- Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն առաջիններից էր տարածաշրջանում, որ վավերացրեց խոշտանգումների դեմ կոնվենցիան եւ նրա կամընտիր արձանագրությունը ոստիկանությունում — այլ ազատազրկման վայրերում խոշտանգումների — անմարդկային վերաբերմունքի խնդիրը շարունակվում է օրակարգային մնալ: Նշված խնդրի կապակցությամբ իրենց մտահոգությունն են արտահայտել Հանձնակատար Համերբերգը եւ Խոշտանգումների եւ Անմարդկային Վերաբերմունքի Եվրոպական Հանձնաժողովը:
- Հայաստանի Հանրապետությունում օրենքների եւ իրավակիռար պրակտիկայում հակասությունների հարցը: Հայաստանում մեծ ջանքեր են գործադրվել օրենսդրական ոլորտը բարեփոխելու ուղղությամբ եւ այս առումով բավականին մեծ հաջողություններ կան: Սակայն հասարակական պրակտիկայի եւ օրենքների կիրառման առումով, ըստ Եվրոպական գործընկերների դիտարկումների լուրջ բացթողումներ կան, ինչի վկայությունն է նաեւ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան հասցեագրված դիմումների քանակի աճը:
ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանին, ինչպես գրում է այդ երկրի Jewish News պարբերականը, նամակ է հղել Ուկրաինայի հրեական հիմնադրամի եւ Ուկրաինայի ազգային-մշակութային ընկերակցությունների Ասոցիացիայի ...ԿՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
Հոկտեմբերի 26-28-ը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի է ունենալու Համաշխարհային կոնֆերանս կրոնների եւ քաղաքակրթությունների միջեւ երկխոսության վերաբերյալ` «Կրոնի եւ մշակույթի նպաստը խաղաղությանը, փոխադարձ ...ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀ ԵՎՐԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը Եվրախորհրդի Մարդու Իրավունքների եւ Իրավական Կարգավորման Գլխավոր Տնօրինության պաշտոնական հրավերով, ճանաչողական այցով գտնվում էր ...
ԿՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՄՏԱՀՈԳԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿԺԱՄՅԱ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԵՎ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԵՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՏԵՍՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԻՆՉԻՑ ԵՆ ԴԺԳՈՀ ԵՎՐԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ
ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԳԱԶԱՏԱՐԸ ԿՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՒ ԱԽԱԼՔԱԼԱՔ
ՀԱՂԹԵԼ Է ԿԱՆԱԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1916 Լոնդոնում համաձայնություն կնքվեց Հայկական լեգիոն (զորագունդ) ստեղծելու մասին:
- 1972 Ավարտվեց Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը:
- 1999 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին արք. Ներսիսյանը (Գարեգին Բ): Նա դարձավ հայոց 132-րդ հայրապետը:
- 1999 Արյունալի հաշվեհարդար տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ քաղաքական այրեր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

