
ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Ինչու՞ Մահմուդ Ահմադինեժադը շուտ հեռացավ Հայաստանից: Այդ հարցը համաշխարհային պատմության մեջ չի գրավի այն տեղը, ինչ ասենք «ո՞վ սպանեց Ջոն Քենեդուն» հարցը: Եվ ամենեւին ոչ այն պատճառով, որ Ահմադինեժադը համաշխարհային պատմության համար պակաս կարեւոր դեմք է, քան Քենեդին: Պարզապես հայ-իրանական հարաբերությունը համաշխարհային պատմության համար ներկայում գրեթե ոչինչ չի նշանակում: Այլ խնդիր է ռուս-իրանական հարաբերությունը: Հայաստանի եւ Իրանի կապը պետք է դիտարկել հենց այդ` ռուս-իրանական հարաբերության համատեքստում: Մեր եւ Իրանի գործակցությունը, փաստացի, տեղի է ունենում Ռուսաստանի հավանության շրջանակում: Այն, ինչ Մոսկվան թույլատրում է, դա տեղի է ունենում, ինչը ոչ` ստիպված ենք հետաձգել ավելի լավ օրվա: Օրինակ, գազամուղի կառուցումը Մոսկվան թույլատրեց, բայց թույլ չտվեց մտածել դրա տրանզիտ նշանակության մասին: Հետո էլ իր սեփականությունը դարձրեց գազամուղի հայկական հատվածը, որով առ այսօր գազ չի գալիս Հայաստան, թեեւ Հայաստանը դա բացատրում է նրանով, որ ոչ թե Ռուսաստանը թույլ չի տալիս, այլ պարզապես մենք այս պահին չունենք իրանական գազի կարիք:

Այնպես որ, եթե Ահմադինեժադը շուտ հեռանար Ռուսաստանից, կարելի էր փնտրել խորհրդավոր, աշխարհաքաղաքական, նունիսկ գալակտիկական ինչ որ պատճառներ, սպասել հետեւանքի: Իսկ այս դեպքում, Իրանի նախագահը պարզապես հեռացել է մի երկրից, որտեղ եկել էր քննարկելու բացառապես տնտեսական ինչ որ նախագծերի խնդիր` ՀԷԿ-երի կառուցում, ճանապարհի կառուցում, բանկերի գործակցություն, հողմային էներգիայի օգտագործում: Դրանք Հայաստանի համար իհարկե բավական կարեւոր են, բայց Իրանի համար ունեն ընդամենը ընթացիկ նշանակություն, ոչ ավելի, եւ այն, որ Իրանի նախագահն ընդհանրապես համաձայնել է գիշերն անցկացնել Երեւանում, դա արդեն իսկ մեծ նվաճում կարելի է համարել: Մինչդեռ տնտեսական այդ նախագծերի ֆոնին տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ, թուրքերը հայտարարում են Հյուսիսային Իրաքի տարածք մտնելու մասին, Իրաքը հայտարարում է նրանց աջակցելու մասին, Թուրքիայի քայլը հավանության է արժանացնում նաեւ Մեծ Բրիտանիան, Կասպիցի երկրները կնքում են տնտեսական գործակցության նոր համաձայնություն, որը պարունակում է անգամ ռազմաքաղաքական տարրեր: Այդ ամենի ֆոնին առաջանում է ոչ թե «ինչու՞ շուտ գնաց Ահմադինեժադը», այլ` «ինչ գործ ուներ Ահմադինեժադը Երեւանում» հարցը:
Այդուամենայնիվ, գոնե մեզ համար կարող է կարեւոր լինել, թե ինչու Իրանի նախագահը չգնաց Ծիծեռնակաբերդ եւ ելույթ չունեցավ Հայաստանի խորհրդարանում: Դրա պատճառները կարող են լինել տարբեր: Օրինակ, շատ հավանական է, որ խորհրդարանի ելույթին նախորդող գիշերը ինչ որ մեկը Մահմուդ Ահմադինեժադին է ներկայացրել Հայաստանի խորհրդարանի համառոտ նկարագրությունը: Ոչ թե շենքի, այլ պարզապես պատգամավորների ինտելեկտուալ մակարդակի, գրագիտության աստիճանի, աշխարհաճանաչողության շրջանակի, մանկության եւ պատանեկության, երիտասարդության տարիների: Իսկ Ահմադինեժադը, ինչ էլ որ ասելու լինեն նրա մասին, կրթված, մտավորական, գիտնական մարդ է: Նրան երեւի ամբողջ գիշեր տանջել է հարցը, թե ինչ բովանդակության ելույթ արժի ունենալ Հայաստանի խորհրդարանի առաջ, որ հասկանալի լինի պատգամավորների մեծամասնությանը: Եվ, ըստ երեւույթին, Իրանի նախագահն այդպես էլ չի կարողացել մեկ գիշերվա մեջ գտնել այդ հարցի պատասխանը եւ որոշել է պարզապես ինչ որ պատրվակով հեռանալ Հայաստանից:
Չի բացառվում իհարկե, առավել եւս որ տարածվեց համանման տեղեկություն, որ Իրանի նախագահը պարզապես խուսափել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուց: Դա նույնպես տրամաբանական բացատրություն է: Խնդիրն այն է, որ եթե Իրանը ինչ որ կերպ ցույց տա, որ ընդունում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հարցը, ապա բացառված չէ, որ այդ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաղթական ավարտից հետո հայերը հանկարծ ու անցնեն այլ կոտորածների ճանաչման գործին: Իսկ այդ դեպքում բարձրանում է Ավարայրի ճանաչման խնդիրը: Չէ որ այնտեղ իրականում ճակատամարտ չի եղել: Ճակատամարտում մարդը մարդու դեմ է կռվում, իսկ Ավարայրում փղերն են կռվել մարդկանց դեմ: Այսինքն այստեղ գալիս է կազմակերպված բնաջնջման հոտ, հետեւաբար կա միջազգային ճանաչման խնդիր: Իսկ եթե նկատի ունենանք, որ այդ տարբերակը միակն է, որով Հայաստանը կարողանում է քիչ թե շատ երեւալ համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա, ապա Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության միջազգային ճանաչումի հաղթական ավարտից հետո համաշխարհային քաղաքականության քարտեզից չվերանալու համար պետք է գտնել նոր ճանաչման խնդիր, ինչի հիանալի բարոյաիրավական հիմքեր է պարունակում Ավարայրը:
Մասնագիտությամբ պատմաբան Մահմուդ Ահմադինեժադը իրավունք չուներ գոնե իր մտքի ծայրով չանցկացնել իրադարձությունների նման զարգացման տեսլականը, անկախ, թե որքանով է դա իրատեսական:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ
Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը ...ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ 1
Ինչու՞ Մահմուդ Ահմադինեժադը շուտ հեռացավ Հայաստանից: Այդ հարցը համաշխարհային պատմության մեջ չի գրավի այն տեղը, ինչ ասենք «ո՞վ սպանեց Ջոն Քենեդուն» հարցը: Եվ ամենեւին ոչ այն պատճառով, որ Ահմադինեժադը համաշխարհային ...«ԻՆՉ ՈՐ ՄԵԿԸ» ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում վերջին շրջանի իրադարձությունները եւ մանավանդ իշխանության քայլերն այլ կերպ, քան իրավիճակն արհեստականորեն, դատարկ տեղը սրելը, չես բացատրի: Ինչպես կասեր հեղափոխության դասականը, ստեղծվում են օբյեկտիվ ...ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան ուրբաթ, հոկտեմբերի 26-ին ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Այդ մասին ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է ԱՄՆ դեսպանատան ...ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԿԵՐԱԿԻՆ
Կոնսուելո Վիդալը Միավորված ազգերի կազմակերպության Մշտական համակարգողն է եւ Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մշտական ներկայացուցիչը Հայաստանում: 2005 թվականին ընդունելով այս պաշտոնը` տիկին Վիդալը ...ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՏԵՑԻՆ ԻՐԱՔԻ ՍԱՀՄԱՆԸ
Թուրքական մամուլը հոկտեմբերի 24-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի բանակը անցել է Իրաքի հյուսիսային սահմանը եւ հետապնդում է քուրդ անջատականներին: Այդ մասին գրել է Yeni Safak թերթը: Թերթի պնդմամբ, թուրքական ...ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԵՐԿԲԱ ՊԱՇՏՊԱՆ
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն Ասոշիեյթեդ պրեսին տված հարցազրույցում ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին մղում է այն բանին, որ այդ երկիրը զիջումների չգնա Հայաստանի հետ հարաբերության մեջ: Սերժ Սարգսյանի ...ԲՈՒՇԸ ՇՏԱՊԵՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ազգային պաշտպանության Համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Իրանը շարունակում է բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների մշակումը, որոնք ունակ են հասնել ԱՄՆ եւ Եվրոպա: Բուշը ...ԱՂՋԻԿԸ` ԽՆԴՐԱՆՔՈՎ ԵՎ ԴԱՆԱԿՈՎ
ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքի համաձայն, հոկտեմբերի 21-ին, ժ. 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել 1933 թ. ծ. Հայկանուշ Ս.-ն` հայտնելով, որ նույն օրը, ժ. 12.00-ի սահմաններում, մի երիտասարդ ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին (Ռուսաստան), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք կարեւորվեց գրասենյակի ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին /ՌԴ/, Մեթյու Բրայզային /ԱՄՆ/, Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/ եւ ԵԱՀԿ գործող ...ԱՄՆ ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՋԱԿՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
ԱՄՆ այցի վերջին օրվա` հոկտեմբերի 23-ի առավոտյան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ: Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ներկային եւ ապագա ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Հայաստանի հասարակության տրամադրությունը նախագահի ընտրությունից առաջ, հոկտեմբերի 24-ին Հայելի ակումբում, դարձյալ առանց որեւէ տեսախցիկի, փորձել են քննարկել իսլամագետ Դավիթ Հովհաննիսյանը եւ սոցիոլոգ Ահարոն ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ, ՈՐ ԿԱՐԳԻՆ Է
Ինձ այնպես չի թվում, թե հոկտեմբերի 23-ի երեկոյան Այլընտրանք նախաձեռնության անդամների ու երթի մասնակիցներին ոստիկանություն բերման ենթարկելու հրահանգը տվել են իշխանության վերին օղակներում: Այդ մասին հոկտեմբերի ...ԱՇԽԱՐՀԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՏԵՂՈՒՄ
Հարավային Կովկասի շուրջ կարծես թե ծավալվում է բավական լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց, որն ի դեմ Թուրքիայի ներխուժման Հյուսիսային Իրաք, կարող է նաեւ անմիջապես առնչվել Հայաստանի սահմանին: Նկատի ունենալով ...60-ԻՑ ԳՏՆԵԼ ՏԱՍՆՀԻՆԳԸ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ի պատասխան Հայաստանի նախագահի հավանական թեկնածուների վարկանիշային տվյալ ներկայացնելու լրագրողների խնդրանքին, հոկտեմբերի 24-ին Հայելի ակումբում հայտարարել է, որ դեռեւս վաղ է ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել է Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիան: Ինչպես կոնվենցիան ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, փաստաթուղթն ամրագրում ...ԵՐԵԿՎԱ ՔԱՅԼԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Երեկ Երեւանում իրավապահ մարմինների հետ բախում ունեցած մի շարք ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար: Այս մասին ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՒ ՀՐԱՀԱՆԳՈՂՆԵՐԻՆ
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը մտահոգված են երկրում թափ առնող ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ` ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ 2008Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ
Եվրոպայի խորհրդի` մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2008թ. փետրվարի 1-ին, Կիպրոսի կողմից այն վավերացվելուց հետո: Կիպրոսը տասներորդ պետությունն է, որ կվավերացնի այն: Այս կապակցությամբ ...ԵԿԵԼ ԵՆ ՏԵՍՆԵՆ ԻՆՉ ԵՆ ԱՐԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Քրիստիան Շտրոհալի ...ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆԱ
Կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի, ինչպես նաեւ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ...ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՐԵԿՎԱ ԱԿՑԻԱՅԻՑ
Այլընտրանք հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամները, որոնց ձերբակալել էին հոկտեմբերի 23-ի երեկոյան խաղաղ երթի ժամանակ եւ մինչեւ գիշերը ժամը 3.30 պահել Կենտրոն ոստիկանությունում, հոկտեմբերի 24-ին ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Հոկտեմբերի 23-ի երեկոյան Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում ոստիկանության եւ խաղաղ երթի մասնակիցների բախման հետեւանքով տուժել է «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, որին ...
ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿԺԱՄՅԱ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ԴՐԱՆՔ «ՍՈՒՍԼՈՎԻԿՆԵՐ» ԵՆ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԵՎ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԵՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ
ՖՐԱՆՍԻԱՆ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՏԵՍՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՐ ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՂԹԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԼ ՊԱՐՏՎԵԼ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ
ՈՍՏԻԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴՐԱՄ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՆՏԱԺ ԵՆ
- 1823 Ծնվեց «Մասիս» շաբաթաթերթի հիմնադիր Կարապետ Ութուջյանը: (Վախճ. հունիսի 28, 1904 թ.):
- 1872 Ալեքսանդրապոլում ծնվեց Գարեգին Լևոնյանը: (Վախճ. 1947թ.-ին):
- 1888 Ծնվեց գրող-երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմաղյանը): (Վախճ. 1965թ.-ին):
- 1911 Ծնվեց անվանի հայ երգիչ Պավել Լիսիցյանը, որը 20-րդ դարի ամենաինքնատիպ օպերային երգիչներից էր:
- 1993 Դեպի Հորադիզ քաղաք վճռական հարձակումով, արցախյան բանակը դուրս ելավ Արաքսի ափ՝ իր վերահսկողության տակ վերցնելով իրանական սահմանի 160կմ-ոց հատվածը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

