
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ ԿՈՆԳՐԵՍ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Հայաստանն ու Վրաստանը ճակատագրով դատապարտված են իրար հետ բարեկամ լինելու: Մենք ուզում ենք հզոր Վրաստան, հզոր Ջավախք եւ հզոր Հայաստան: Ջավախքի խնդիրները պետք է լուծվեն հայ-վրացական ջերմ հարաբերությունների եւ միջպետական կապի միջոցով: Ջավախքը հայ-վրացական հարաբերության սեղանն է, եւ ինչքան ճոխ լինի այդ սեղանը, այնքան ջերմ կլինի հարաբերությունը: Դրանք հատվածներ են վիրահայության ներկայացուցիչների մտքերից, որ հնչել են հունվարի 27-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում, ուր տեղի է ունեցել «Վիրահայերի միասնություն» ՀԿ համաժողովը: Համաժողովի հայտարարված նպատակը վիրահայերի եւ մասնավորապես ջավախահայության խնդիրների քննարկումը եւ դրանց լուծման ուղիների նախանշումն էր: ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը նույնիսկ հայտարարեց, որ երբ խոսք է գնում հայ-վրացական հարաբերության մասին, ապա իր մոտ առաջանում է կենաց ասելու ցանկություն:
Այդ ամենը համաժողովի ընթացքում լսում էր նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանը, ով հրավիրված էր եւ ընդունել էր հրավերը: Նա լսում էր հայ-վարացական ջերմեռանդության մասին ելույթները, որոնք սակայն բոլորը վերաբերում էին Ջավախքի խնդիրներին, հայաթափմանը, գործազրկությանը, սոցիալական ծանր վիճակին: Եվ բարեկամության մասին ելույթ ունեցողների ու «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահների` Տաճատ Վարդապետյան, ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյան եւ մոսկվաբնակ ջավախահայ գործարար Նորայր Թեւանյան, բոլոր խնդիրների լուծումը տեսնում էին միայն հայ-վրացական գործակցության ճանապարհով, Վրաստանի դեսպանին թերեւս այդքան էլ անկեղծ չէր թվացել: Բանն այն է, որ սկսելով իր խոսքը, Վրաստանի դեսպանը նշեց, թե «վստահ է, որ հայ-վրացական բարեկամության մասին ջերմ խոսքեր կհնչեին նաեւ այն դեպքում, երբ ինքը ներկա չլիներ դահլիճում»: Այսինքն դա ակնարկ է, որ հենց իր ներկայությունն էր ջերմ բարեկամության մասին խոսքերի շարժառիթը, հակառակ պարագայում վիրահայերը քարը քարին չէին թողնի Վրաստանի իշխանությունից: Դրա վկայությունը նաեւ այն է, որ երբ Վրաստանի դեսպանն իր խոսքում նշում էր, թե իր իշխանությունն ինչքան ուշադիր է Ջավախքի խնդիրների հանդեպ, ինչքան բան է փորձում անել, Հազարամյակի մարտահրավերների Վրաստանի ծրագրին տրվող փողի մեկ-երրորդը ուղղում է Ջավախքին, դպրոցներ է կառուցում եւ այլն, եւ այլն, ապա նրան լսող ներկաների դեմքերից ուղղակի վազում էր թերահավատությունն ու հենգնանքը:
Մինչդեռ Վրաստանի դեսպանն էլ հավաքված վիրահայերին հեգնում էր իր հերթին: Դա առավել նկատելի է, եթե հաշվի առնենք, որ նա ելույթ էր ունենում վիրահայերի շրջանում, որոնք հայտնի են Ռուսաստանի հանդեպ լավ վերաբերմունքով, քանի որ այնտեղ են հիմնականում վաստակում իրենց հացը: Դրանից բացի, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահն է, իսկ ավելի կոնկրետ, երեւի թե հիմնական փող տվողը` մոսկվաբնակ հայտնի ջավախահայ գործարար Նորայր Թեւանյանը: Հիմնական փող տվողը, որովհետեւ համաժողովին ելույթ ունեցողները չէին կորցնում նրան հարգանքի ռեվերանսներ անելու առիթը: Եվ ահա այդ միջավայրում Վրաստանի դեսպանը հիշեցրեց բոլորին, թե ինչպես է հայությունը տուժում Վրաստանի դեմ Ռուսաստանի պատժամիջոցներից, մասնավորապես տրանսպորտային շրջափակումից: «Երբ Ռուսաստանը փակեց Վրաստանի ցամաքային ճանապարհը, ապա ես գիտեմ, որ դրանից ավելի շատ տուժեց Հայաստանը, քանի որ մեր ապրանքներն արդեն իսկ չէին գնում Ռուսաստան, արգելված լինելու պատճառով», ասաց Վրաստանի դեսպանը: Նա նաեւ հայտարարեց, որ Վրաստանում ազգային փոքրամասնություններն ավելի լավ կապրեն, երբ իր երկիրը վերականգնի տարածքային ամբողջությունը: Ինչպես նաեւ խորհուրդ տվեց Հայաստանին օրինակ վերցնել Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարից: Իսկ որպես Հայաստանի համար թարմ օրինակ բերեց ոստիկանության եւ պետավտոտեսչության բարեփոխումն իր երկրում, ուր ոստիկանությունն արդեն դարձել է հանրության համար հարգելի եւ հեղինակավոր կառույց:
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հունվարի 26-ի հրամանագրերով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԻՆ եւ գեներալ-մայորի ...ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԼ Է
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Թուրքիայի հետ տեղի ունեցած շփումների վերաբերյալ - Թուրքական լրատվամիջոցները ...ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն», «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Եղյանը համամիտ չէ, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է. «դա այնքան ...ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԻԴԵԱԼ ՈՒՆԵՆԱ
«Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնության անդամ Արմեն Եղյանը հունվարի 27-ին «Ազդակ» ակումբում լրագրողներին ներկայացրեց Հայաստանի բանակի մասին իր պատկերացումները: Առաջինը, որի վրա բանախոսը ...«ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ» ԳՈՐԾ
Փետրվարի 9-ին լրանում է «Ազատագրված տարածքների պաշտպանություն», «Հայ կամավորականների» համախմբում հասարակական նախաձեռնությունների անդամներ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի նախնական կալանքի երկու ամիսը, ...ՎԻՐԱՀԱՅԵՐԸ ԸՆՏՐԵԼՈ՞Ւ ԵՆ ՀՀԿ-ԻՆ
Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությանը ՀՀԿ-ն կվայելի վիրահայերի աջակցությունը: Այդ մասին կազմակերպության համաժողովին մեր թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է «Վիրահայերի ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ ԿՈՆԳՐԵՍ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Հայաստանն ու Վրաստանը ճակատագրով դատապարտված են իրար հետ բարեկամ լինելու: Մենք ուզում ենք հզոր Վրաստան, հզոր Ջավախք եւ հզոր Հայաստան: Ջավախքի խնդիրները պետք է լուծվեն հայ-վրացական ջերմ հարաբերությունների ...
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱԴՐԱՄ` «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ ԿՈՆԳՐԵՍ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
ՎՏԱՆԳՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
ՆՈՐ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐ
ՍՊԱՆՎԵԼ Է ՎԱՆԱՁՈՐԻ ՆՈՏԱՐԸ
ԱՐՄԵՆ ԵՂՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ
- 1899 Արարատի մարզի Այգեզարդ գյուղում ծնվեց լեզվաբան, ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ Արարատ Ղարիբայնը:
- 1923 Անդրկովկասյան դաշնության զինանշանը ստեղծելու համար առաջին մրցանակն են ստացել նկարիչներ Մարտիրոս Սարյանը և Հակոբ Կոջոյանը:
- 1924 Երևանի Լենինի հրապարակում տեղի ունեցավ աշխատավորների միտինգ, որի ժամանակ դրվել է Լենինի հուշարձանի հիմքը:
- 1939 Բեյրութում ծնվեց հայտնի կոնպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
- 1973 Կալիֆորնիայի Սանտա-Բարբարա քաղաքում արդյունաբերող, գյուտարար և հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Յանիկյանը սպանել է երկու թուրք դիվանագետի՝ միջազգային հասարակայնության ուշադրությունը Հայ Դատի վրա բևեռելու ակնկալիքով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

