
ՀՌԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Հունվարի 26-ին Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը: Այն վերաբերում է ՌԱԿ անդամ Երվանդ Ազատյանին: Ազատյանը գտնվում է Երեւանում եւ ՀՌԱԿ հայտարարությունը հաջորդել է նրա մամուլի ասուլիսին: Իսկ ասուլիսի ընթացքում, Երվանդ Ազատյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասել էր, թե ՀՌԱԿ ղեկավարները որեւէ կապ չունեն ռամկավար գաղափարախոսության հետ, չունեն քաղաքական կշիռ եւ ծանոթ չեն կուսակցության պատմությանը:
ՀՌԱԿ հայտարարությունը փաստորեն պատասխան է Երվանդ Ազատյանի հայտարարությանը: Բայց այն վերնագրված է «Զգուշացում»: ՀՌԱԿ Հանրապետական վարչության զգուշացումն ուղղված է լրատվամիջոցներին` Հայաստանի եւ Սփյուռքի:
«Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը հայտարարում է, որ Հայաստանում է գտնվում շարքային ռամկավար, ամերիկահայ Երվանդ Ազատյանը, որն տարիքի պատճառով տառապում է ռեգրադացիոն ամնեզիայով` շիզոֆրենիայի սուր հատկանիշներով արտահայտված: Հիվանդը տառապում է անսահման փառամոլությամբ եւ շատ է սիրում տալ հարցազրույցներ, հետեւաբար, եթե որեւէ լրատվամիջոց հարցազուրց անցկացնի վերջինիս հետ, ապա խնդրում ենք տալ առաջարկվող հետեւյալ 7 հարցերը.
1 հարց- Ինչո՞ւ առանց ՌԱԿ ղեկավարության թույլտվության վաճառեցիք «Ազգ» օրաթերթը, ի՞նչ կա դրա մեջ պարծենալու եւ կուսակցության 120-ամյա պատմության մեջ երբեւիցե արձանագրվել է նման դեպք, թե ոչ:
2-րդ հարց- Նախկին ՀՌԱԿ ատենապետի հետ կազմակերպեցիք 120.000 դոլար արժողությամբ ռադիոսարքավորման, ՀՌԱԿ-ի արխիվի, ոսկե շքանշանների եւ կուսակցությանը պատկանող այլ իրերի անհետացումը ՀՌԱԿ-ի պահեստից,
Ինչպիսի՞ն է դրանց ճակատագիրն այսօր:
3-րդ հարց- «Օրեր» պարբերականին տրված հարցազրույցում արտահայտել եք այն միտքը, որ հայաստանցիները եւ սփյուռքահայերը տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են:
Դուք որպես սփյուռքահայ, ո՞ր ազգի ներկայացուցիչ եք:
4-րդ հարց- Արդյո՞ք Երվանդ Ազատյանի կատաղությունը ՀՌԱԿ-ի եւ աշխարհասփյուռ ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության հանդեպ չի բխում նրանից, որ իրեն արգելվել է հանդիպումներ ունենալ թուրքական որեւիցե կազմակերպության կամ թուրքական լրատվամիջոցի հետ:
5-րդ հարց- Եթե Երվանդ Ազատյանի դուրը չեն գալիս ոչ ՀՌԱԿ-ի եւ ոչ էլ աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարությունը, ապա ինչո՞ւ է մինչ օրս մնացել շարքային ռամկավար, ընտրեք այլ ավանդական կուսակցություն:
6-րդ հարց- Արձագանքեց արդյո՞ք Երվանդ Ազատյանը ՀՌԱԿ ատենապետի վրա 2006 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացված հարձակման առիթով եւ այդ օրերին ինչպիսի՞ տրամադրություն ուներ:
7-րդ հարց- Արդյոք Երվանդ Ազատյանն ավելի նպատակահարմար չի՞ տեսնում ՀՌԱԿ-ի պաշտոնին Հարություն Առաքելյանի նման երիտասարդին, որին չեն կարող մեղադրել կաշառակերության եւ պնակալեզության մեջ, գիտությունների կեղծ թեկնածու չէ, մականուն չունի եւ բռնադատված չի եղել:
Այս հարցերը ուղղելով Երվանդ Ազատյանին մեծ լավություն արած կլինեք վերջինիս հիշողությունը թարմացնելու եւ հոգեկան շեղումները մեղմելու առիթով», ասված է ՀՌԱԿ հայտարարության մեջ:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Պաշտոնաթող լինելու եւ ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարանի ընտրությանը մասնակցելու որոշման տրամաբանությունը հասկանալու համար, որ կայացրել է եւ որի մասին երեկ լրագրողներին հայտնել է պաշտպանության փոխնախարար ...ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Հունվարի 26-ին, ինչպես ողջ Հնդկաստանում, այնպես էլ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում հանդիսավորությամբ նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը: 1950թ. այս օրը գործածության մեջ դրվեց Հնդկաստանի սահմանադրությունը:
«Տերունական ...ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔԻՆ ԱՐԺԱՆԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Հայաստանի տնտեսության կառուցվածքը չորրորդական, հինգերորդական երկրի կառուցվածք է, ունենք բավականին լուրջ քանակական աճ, որը որակ չի տալիս, չկա զարգացում, համախառն ներքին արդյունքում արդյունաբերության մասնաբաժինը ...ՀՌԱԿԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 26-ին Ուրբաթ ակումբում գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել ամերիկահայ հրապարակախոս, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Երվանդ Ազատյանը: Նա ասել է, որ Հայաստանի Ռամկավար Ազատական ...ԱԽ ԱՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ
Թեեւ Հայաստանի վիճակագրական համակարգը եվրոպական մոդելի է, կա մեկ միասնական պետական վիճակագրական ծառայություն, այնուհարդերձ, կառույցը լավ չի աշխատում, որովհետեւ չկա պետական կարգապահություն, հունվարի 26-ին ...ԲՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԱՆԱՌՈՂՋ ՀԻՍՏԵՐԻԱ
Հայաստանի մամուլի զգալի մասի արձագանքը Հրանտ Դինքի սպանությանը, չի գոհացրել Դինքի բարեկամ, ամերիկահայ հրապարակախոս Երվանդ Ազատյանին: Նա ասում է, որ անտեղի էր հակաթուրք հիստերիան, որ բարձրացրել էր հայկական ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Իհարկե, երբ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՄԱԿ ամբիոնից խոսում է Ցեղասպանության մասին, դա հնչեղ եւ նկատելի է դարձնում հարցը, բայց միջազգային օրակարգում դրա հայտնվելը Հայաստանի շնորհիվ չէ: Այդ ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ), ԱՄՆ կառավարության անունից, ՀՄՀ-Հայաստանին է փոխանցել երկրորդ ֆինանսական հատկացման առաջին մասնաբաժինը` 1,456.112 ԱՄՆ դոլար: Երկրորդ մասնաբաժինը, որը կազմում է ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա): Հանդիպմանը ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս տարվա մարտի 1-ին պարզ կլինեն Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանների դպրոցների նոր տնօրենները, հայտնում է Ջավախք-ինֆո գործակալությունը: Այսօր Ախալքալաքի շրջանի «Մեծահասակների կրթության ...ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը ելույթ ունենալով հայկական բանակի 15 ամյակի առթիվ կազմակերպված գիտական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ հայ-ռուսական, ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉԻ ՓՈԽԻ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի չի փոխի իր որոշումը, որ կայացրել էր հունվարի 8-ին, ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Հունվարի 8-ին ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները, Ստարսբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակում, ԼՂ հարցի վերաբերյալ ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռք են բերել մի քանի պայմանավորվածություն, ...ՆԱՏՕ-ՉԻՆԱՍՏԱՆ
ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հունվարի 26-ին հայտարարել է, որ ակտիվանում է Հայաստանի ռազմական համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Չինաստանի ...ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 26-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի վճռաբեկ դատարանը, որը վերաբերում է Մատաղիսի զորամասի երկու զինծառայողի սպանության գործին: 2003 թվականին տեղի ունեցած սպանության համար մեղավոր էին ճանաչվել ...ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ՕՐ
Հունվարի 26-ին ՄԱԿ-ի Երեւանի գրասենյակում «Մահաբեր բանաձեւեր» ֆիլիմի շնորհանդեսն էր: Նկարահանված ֆիլմը անդրադարձ է մեր երկրի օդի աղտոտվածությանը: Միջոցառումը կազմակերպվել էին Էկո-Արմենիա կոալիցիան` ի ...ՎՏԱՆԳՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանն հունվարի 26-ին հայտարարել է, որ Երեւանի Կենտրոնում բնապահպանական վիճակը անտեսվում է, մինչդեռ այն հղի է ծանր հետեւանքով: ՄԱԿ-ի Երեւանի ...ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱԴՐԱՄ` «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցնում «Աշխարհի նկարիչները» միջազգային ծրագրով թողարկված արծաթե հուշադրամ` նվիրված Հովհաննես Այվազովսկուն, տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ...ՀՌԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Հունվարի 26-ին Հայաստանի եւ Սփյուռքի լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը: Այն վերաբերում է ՌԱԿ անդամ Երվանդ Ազատյանին: Ազատյանը գտնվում է Երեւանում եւ ՀՌԱԿ հայտարարությունը ...
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
ԵՎՍ ՄԵԿ ՀՈՒՇԱԴՐԱՄ` «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ»
ՄԻԹԵ ԳԱԼՈՒՍՏԻՆ ԻՆԱԴՈՒ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԹՈՒՐՔ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԷԼԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՈՒ ԷԼԻ ԴՀՈԼ
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԻՄԱՆԱԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԿԱՐԱ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ 7 ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ՎՏԱՆԳՎԱԾ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՉ ՀԵՐՈՍ Է, ՈՉ ԶՈՐԱՎԱՐ
ԱԹԵՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՐԻՍՏՈՒԴՈՒԼՈՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
- 1914 Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
- 1920 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
- 1922 Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը: (1937 թ.-ին անվանվեց Գ. Սունդուկյանի անունով)
- 1926 Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
- 1951 Մահացավ բանասեր Զաբել Բոյաջյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

