
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 11-ՐԴ ՆԻՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում, երբ աշխարհի վերաձեւման-վերաբաժանման բուռն գործընթացների հորձանուտ է ներքաշվում նաեւ մեր տարածաշրջանը, Հայաստանը անպատրաստ է դիմակայել սրընթաց զարգացող մարտահրավերներին եւ հայտնվել է ճակատագրական ընտրության առջեւ. կամ խիստ կարճ ժամանակա֊հատվածում մեր պետությունը եւ հասարակությունը իրենց կարեւորագույն չափանիշներով կհամապասխանեն մարտահրավերների մակարդակին եւ այդ դեպքում մենք տերը կդառնանք մեր ճակատագրի տերը, կամ էլ կհայտվենք իրադարձությունների հորձանուտում որպես խաղալիք:
Թվում էր, թե նախախնամության ընձեռած անկախության տասնհինգ տարիները բավարար էին արդյունավետ պետականության եւ արդար հասարակության ստեղծելու համար: Առավել եւս, որ հենց այդ տարիներին կրկին կյանքի կոչվեց մեր ժողովրդի հաղթանակների մշտական գրավական կամավորականության սկզբունքը, որը Արցախյան ազատագրա֊կան պատերազմում հաղթանակի վճորոշ գործոնը դարձավ: Հենց այդ տարիներին վերածնվեց անկախ Հայաստանի նվիրյալ քաղաքացին, որը զրկանքների, շրջափակման, պատերազմի ծանր օրերին իր ուսերի վրա վերցրեց եւ հաջողությամբ տարավ պետականաշինության եւ ծանրագույն մարտահրավեր֊ներին դիմակայելու լուծը: Միայն այս երկու կարեւորագույն գործոնների հետեւողական զարգացումը, նրանց հաղորդած լիցքը բավարար էր պետականու֊թյան շինարարության առաջնահերթ խնդիրների արդյունա֊վետ լուծման համար:
Սակայն ճակատագրի բերումով անկախության տարիները համընկան երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական խոշոր վերաձեւումների, շուկայա֊կան հարա֊բե֊րություն֊ները կյանքի կոչելու ժամանակաշրջանի հետ: Հարստություն դիզելու, կյանքի բոլոր բնագավառները փողով չափելու, փողը աստվածացնելու մոլուցքը էապես կլանեցին ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական, պետական եւ հոգեւոր վերնախավին:
Որպես հետեւանք` խարխլվեց պետականության հիմքերը, խաթարվեց ժողո֊վրդի խորքային միասնությունը եւ ձեւավորվեց ճակատագրական այն երկընտ֊րանքը, որի առջեւ կանգնեց մեր երկիրըն ու ժողովուրդը:
Ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը հայտնվել է նման երկընտրանքի առջեւ ճակատագրական ընտրության ապահովողը միշտ եղել է ժամանա֊կա֊շրջանի կամավորականը, նվիրյալ քաղաքացին:
Այսօրվա ճակատագրական խաչմերուկը այսօրվա կամավորականի եւ քաղաքա֊ցու առջեւ դնում է իր խնդիրները:
1. Պետականաշինության բնագավառում՝
Այսօր քրեական գործամոլները անթաքույց որոշել են վերջնա֊կա֊նապես իրենց տիրապետությունը հաստատել երկրում: Սա հնարավոր դարձավ ոչ միայն իշխանությունը զավթած գործիչների, այլեւ ընդդիմադիր լիդեր֊նե֊րի անպատաս֊խա֊նատվության ու անգործունեության հետեւան֊քով։ Անկարող լինելով խեղդել իրենց անձնական ամբիցիաները նրանք չկարողացան նաեւ առաջնորդել իրենց կուսակցությունները Հայաստանի քաղաքական իրողություն֊ների ազնվաց֊ման ուղիով:
Քաղաքական գործունեությունը վերածելով իրենց լիդերների անձնական առաջնայնության համար պայքարի Հայաստանի կուսակցությունները փաս֊տո֊րեն վերած֊վե֊ցին իշխանությունների ամենաթողությունը եւ արկածա֊խնդրու֊թյունը խրախուսող լրա֊ցուցիչ գործիքի:
Ազգային ռազմավարական հիմնախնդիրները իմաստավորելու կուսակցու֊թյուն֊ների անկարողու֊թյունը, երկրում ճշմարիտ սահմանադրական կարգեր հաստատելու համար կազմակերպված ու համակարգված պայքարից նրանց հրաժար֊վելը, մեր ժողովրդին մատնեցին ճակատագրի քմհաճույքին եւ հանձնեցին նրան ամբարոյական ու հանցավոր անձանց բզկտմանը:
Եվ մարդիկ երես թեքեցին կուսակցություններից: Հեռացան նաեւ պետա֊կա֊նու֊թյան ձեւավորման խնդիրներից` կորցնելով բոլոր հույսերը իրենց իսկ ճակա֊տագրի վրա ազդելու հնարավորությունից: Դրանով իշխանության ձեւավորման հարցը երկրում թողնվեց տարաբնույթ հարստացածների կամայականությանը, որոնք իրենց կապիտալը դիզել են մեր քաղաքացիների նյութական արժեքների յուրացմամբ:
Պետական համակարգի բոլոր հանգուցային լծակները բռնազավթված են այդ գործամոլներով, որոնք սկսել են բարձրացնել պաշտոնների վերաբաշխման համար հերթական ալիքը: Երկրում հաստատվել է լիակատար անպաշտպանվածության եւ ամենաթողության մթնոլորտ:
Այսօր Հայաստանում պետականաշինության մեջ չկա ռազմավարական ավելի կարեւոր խնդիր, քան իշխանությունը ֆինանսներից տարանջատելու խնդիրը` պետական համակարգից կոռումպացված չինովնիկների եւ քրեական գործամոլ֊ներին հեռացնելու ուղիով: Դա հասկացել են նույնիսկ պաշտոնատար որոշ անձինք` տեսնելով իրենց եւ իրենց երեխաներին ուղղված սպառնալիքը: Ցավոք, այս պահին մենք չենք տեսնում անցաց տարիների արատավոր պրակտիկայից ընդիմադիր լիդերների հրաժարվելու մտադրությունները: Ճանապարհը միակն է` պետական իշխանության ձեւավորման իրավունքը պետք է վերադարձվի հասարակությանը, դա բխում է բոլորի, նույնիսկ երկրի ֆինանսական ընտրանու ներկայացուցիչների շահերից:
Այս խնդիրը հնարավոր է լուծել միայն ազնիվ քաղաքական գործիչների, հասարակության առողջ ուժերի համախմբմամբ:
/Շարունակելի/
Հայ մտավորականների համաժողով
ԱՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԵԿՈՒՍԱՑՆԻ, ԲԱՅՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՐՊՈՍՏԸ ԿՄԵԿՈՒՍԱՑՆԻ ԱՌԱՆՑ ԽՂՃԻ ԽԱՅԹԻ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունը, թե ինքը չի կարող Թուրքիային, Վրաստանին ու Ադրբեջանին արգելել կառուցել Կարս-Ախալքալաք երկաթուղին, Հայաստանում կարող է արժանանալ բազմարժեք ընկալման: Նախ կարող ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր ներկայացրած հաշվետվության մեջ կարեւորել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների 27-րդ համաժողովի անցկացումը Երեւանում, ...ՀԱՐԿԱՅԻՆԸ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ ծառայությանը հաջողվել է իրականացնել իր առջեւ դրված հիմնական խնդիրը՝ ՀՀ պետական բյուջեով ...ԺԱՄԱՆՈՂՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ ԵՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ 2006թ գլխավոր վարչությունն իր գործունեությունն իրականացրել է տարեկան ...ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՐԵԼ
Եվրոպահայերի Համագումարի Շվեդիայի մասնաճուղի հետեւողական ջանքերի շնորհիվ, Շվեդիայի թուրքական կենտրոնական ֆեդերացիայի նախաձեռնությամբ,
Ստոքհոլմում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքի ցույց:
Դատապարտման ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ
Հայաստանի մի քանի երիտասարդական կազմակերպություններ բաց նամակ են հղել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Նիկոլայ Պավլովին, որում ասվում է. Հարգելի պրն դեսպան, Ռուսաստանում ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հեռագիր է հղել Խորեն Պալյանի մահվան կապակցությամբ եւ իր խորին ցավակցությունն է հայտնել նրա հարազատներին ու մերձավորներին:ՆԱՅԱԾ ԹԵ ԻՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼՈՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպես երեւում է, Ռոբերտ Քոչարյանը Սոչի «դատարակ ձեռքով» չգնաց: Հայաստանի նախագահը մի շատ հետաքրքիր հայտարարություն արեց Սոչիում, ասելով, թե Ռուսաստանը, որ Պուտինի խոսքով Հայաստանում ներդրումների ծավալով ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը մեկնաբանել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունը միջազգային սահմանների փոփոխության հնարավորության ...ԲՀԿ-ՀՀԿ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍՐՏՈՎ ԿԼԻՆԵՐ
Նախընտրական թեժությունը հետո է սկսվելու, հիմա կուսակցությունների մեջ բանակցություններ են գնում դաշինքներ ձեւավորելու վերաբերյալ, հունվարի 25-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՇՐՋԱԴԱՐՁ
Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը կարող է նոր հնչեղություն ստանալ: 2003 թվականին տեղի ունեցած սպանության համար դատապարտվել էին նույն զորամասի երեք ...ԻՆՉՊԵՍ ԾԱԽՍԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ 6 ՄԻԼԻՈՆԸ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի հասկանում, թե ինչ ասել է` ԱՄՆ 6 միլիոն դոլար է ծախսելու Հայաստանի ընտրություններին աջակցելու համար` «մենք ինչ է Զինբաբվե՞ն ենք, Բուրկիա-Ֆասոն ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ, ՈՐ ՄՏԱՀՈԳ Է
«Ինձ համար անհասկանալի էր, երբ Սոչիում Քոչարյան-Պուտին հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, որ դա առաջինն էր այս տարի: Դրանից առաջ պաշտոնական աղբյուրներն ասացին, որ նա գնացել է Մոսկվա հանդիպելու Պուտինի ...ԻՆՉ Է ԵՐԵՎՈՒՄ ՄԵՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր շտապի բացել հայ-թուրքական սահմանը, «պետք է լրջորեն պատրաստվենք սահմանի բացմանը: Սահմանի բացման հետեւանքների վնասակարությունը չենք պատկերացնում, ...ԱՃԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
2006 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվող գինու ծավալն ավելացել է 30 տոկոսով: Այդ տվյալը ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Այդ աճը նա պայմանավորել ...ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի կառավարությունը ծրագրում է սահմանափակում մտցնել խաղողի աճեցման եւ գինու արտադրության բնագավառում, այդ մասին ԱՌԿԱ գործակալությանը հայտնել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: ...ԱՐՄԵՆՏԵԼՆ ԱՆՋԱՏԵԼՈՒ Է, ԵԹԵ...
Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը, Արմենտելը հունվարի 25-ին հաստատել է Ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների կապն անջատելու մտադրությունը: ԱՌԿԱ-ին այդ մասին ասել է Արմենտելի մամուլի քարտուղար ...ԵԼԻՐ ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ԱՆԻԾԵԼ Է
Հայաստանի կառավարությունը հունվարի 25-ին ընդունել է մի որոշում, որով ձաստացի գործողության մեջ կդրվի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը: Հիմք ընդունելով ...ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆՆ ԱՍԵԼ ԵՆ ԱՅՈ
2007 թվականին Հայաստանում տեղի կունենա հայ-ամերիկյան «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունը: Հունվարի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում, Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ պաշտպանության ...ԲԱՆԱԿԻ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել Հայաստանի բանակի 15-ամյակին նվիրված հուշադրամ` 10 000 դրամ անվանական արժեքով: Քանակը` 1000 հատ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Տիգրան ...ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ստեփանակերտում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպումից հետո համանախագահները պատասխանեցին լրագրողների հարցերին: Մինսկի խմբի ռուսաստանյան ...IP ՈԼՈՐՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԱՐՄԵՆԹԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
IP ոլորտի հայկական ընկերությունները հունվարի 25-ին դատական հայց են ներկայացրել Արմենթել ընկերության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ, ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել են IP ընկերությունների ...ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է, ՈՐ ՄԱԿ-Ը ՎԵՐԱՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Մինչեւ վերջին ժամանակներս «տարածքային ամբողջականություն» հասկացողությունը մի շարք միջազգային կառույցների եւ անձերի կողմից ներկայացվում էր որպես անփոփոխ եւ անառիկ մի ինստիտուտ, որին «կպնելը» կնշանակի նոր ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱԶՆԻՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ-ՆԱԽԱԳԱՀԻ, ՈՐԸ ԿՏԱՆԻ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
«Բաց հասարակություն» արցախյան հասարակական կազմակերպությունը «Միասնություն» մարզամշակութային միության հետ միասին հունվարի 15-22-ը անցկացրել է սոցիոլոգիական հարցում, փորձելով պարզել, թե ինչ են մարդիկ մտածում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ 11-ՐԴ ՆԻՍՏԻ ԲԱՆԱՁԵՎԸ
Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում, երբ աշխարհի վերաձեւման-վերաբաժանման բուռն գործընթացների հորձանուտ է ներքաշվում նաեւ մեր տարածաշրջանը, Հայաստանը անպատրաստ է դիմակայել սրընթաց զարգացող մարտահրավերներին ...
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՆ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
ՄԻԹԵ ԳԱԼՈՒՍՏԻՆ ԻՆԱԴՈՒ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ԹՈՒՐՔ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԷԼԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ՈՒ ԷԼԻ ԴՀՈԼ
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԻՄԱՆԱԼ
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԿԱՐԱ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ 7 ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՉ ՀԵՐՈՍ Է, ՈՉ ԶՈՐԱՎԱՐ
ԱԹԵՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՐԻՍՏՈՒԴՈՒԼՈՍԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

