
ՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Հայաստանն ու Թուրքիան տնտեսական զարգացման լավ հնարավորություն են կորցնում հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով: Այդ համոզմանն է Հայաստանում հունվարի 13-ին տեղի ունեցած միջազգային համաժողովի մասնակիցների գերակշիռ մասը: Համաժողովի կազմակերպմանը աջակցել է ԱՄՆ միձազգային զարգացման գործակալությունը, Եվրասիա հիմնադրամը եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Հրավիրվել էին փորձագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Թուրքիայից: Նրանք համոզված են, որ սահմանի բացման տնտեսական նպատակահարմարությունը աներկբա է: Քաղաքական խնդիրների մասին սակայն խոսք չկա, կազմակերպիչները դրանք չեն ներառել համաժողովի նպատակների շարքում եւ իրենց առաքելությունը համարում են քաղաքական գործիչներին տնտեսական շահը բացատրելը:
Իսկ տնտեսական շահը երկուստեք է, կարծում է տնտեսագետների զգալի մասը: Թուրքիայի արեւելյան մասը, որը եւ սահմանակից է Հայաստանին, մոտ 2,5 անգամ թերզարգացած է, քան Հայաստանը եւ մի քանի անգամ էլ թերզարգացած է Թուրքիայի արեւմտյան մասից: Տնտեսագետները կարծում են, հիմնվելով իրենց ուսումնասիրությունների վրա, որ սահմանի բացման պարագայում Թուրքիայի արեւելյան մասը ստանում է զարգացման շանս, ինչը ձեռնտու է Թուրքիային, քանի որ այդ զարգացման համար Թուրքիայի կառավարությունը փաստորեն ներդրում չի անում, ստանալով պարզապես Հայաստանի հետ հաղորդակցության արդյունքը: Փորձագետների համոզմամբ դա ձեռնտու է նաեւ Եվրամիությանը, քանի որ Թուրքիային իր կազմ ընդունելու գործընթաց սկսած այդ կառույցի խնդիրն է նաեւ Թուրքիայի արեւելյան մասը ԵՄ տնտեսական դեմքին համապատասխանեցնելը: Այդ առումով հայ-թուրքական սահմանի բացման եւ Հայաստանի հետ տնտեսական կապի հաստատման շնորհիվ նաեւ Եվրամիությունը կազատվի Թուրքիային այդ երկրի արեւելյան մասը զարգացնելու հարցում օգնելու բեռից, որը կարող էր արտահայտվել ֆինանսական օգնության տեսքով:
Հայաստանի համար սահմանի բացման առաջին օգուտը պարզ է գրեթե բոլորի համար` մեր երկրի տնտեսության համար թիվ մեկ խնդիրը ներկայումս ճանապարհների հարցն է, տրանսպորտային ծախսը, ինչը հենց սահմանի փակ լինելու հետեւանք է: Դրա վերացումից հետո Հայաստանի ապրանքաշրջանառությունը կարող է զգալի ավելանալ, կարծում են տնտեսագետները: Սակայն հայկական տնտեսությունը ունի նաեւ այլ էական շահ: Հայաստանի համար այդպիսով փաստորեն բացվում է արտահանման նոր դաշտ, ի դեմս արեւելյան Թուրքիայի: Հակառակ ուղղությամբ ապրանքային էքսպանսիայի վտանգը քիչ հավանական է համարվում, հաշվի առնելով ուսումնասիրությունը, ըստ որի Հայաստանը իր շուկայի ծավալով ու գնողունակությամբ ավելի հետաքրքիր չի կարող դառնալ Թուրքիայի համար, քան ներկայիս հետաքրքրության չափը: Այսինքն այն ապրանքների ծավալը, որ գալու է, արդեն գալիս է , պարզապես լրացուցիչ փող է «թողնում» Վրաստանին:
ՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
Հայաստանն ու Թուրքիան տնտեսական զարգացման լավ հնարավորություն են կորցնում հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով: Այդ համոզմանն է Հայաստանում հունվարի 13-ին տեղի ունեցած միջազգային համաժողովի մասնակիցների ...
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԴԻՄԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ԱՐՄԵՆԹԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
ՔՈՉԱՐՅԱՆ ԹԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ` ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ2007-Ը ԴԵԼՖԻՆԻ ՏԱՐԻ
ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՐԵՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ՎԶԵԲ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
- 1832 Հրատարակվեց Կ. Պոլսի առաջին հայ թերթը՝ «Լրագիր Մեծի Տերության Օսմանյան» (մինչև 1883 թ.):
- 1858 Մոսկվայում Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս տեսավ «Հյուսիսափայլ» ամսագիրը (մինչև 1864 թ.):
- 1860 Թիֆլիսում լույս տեսավ «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբագիր՝ Մ. Աղաբեկյան):
- 1865 Սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը:
- 1878 Ռուսական զորքերը գրավեցին Կոնստադնոպոլսի Սան-Ստեֆանո արվարձանը:
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը՝ «Աղբյուրը» (խմբ.` Տ. Նազարյան):
- 1887 Ասկերանում (գ. Խնածախ) ծնվեց ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Առաքել Առաքելյանը:
- 1897 Ռումինիայում ծնվեց վաստակավոր բժիշկ, ծերաբան-ծերաբույժ, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռումինիայում ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիր Աննա Ասլանը (Ասլանյան):
- 1912 Արևմտյան Հայաստանում (Շատախ) ծնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սահակ Բազյանը:
- 1913 Մասիսում (գ. Ղուկասավան) ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ Գրիգոր Գրիգորյանը:
- 1919 Մահացավ հեղինակ, բանասեր, պատմագետ Կ. Կոստանյանը: Նրա կարևոր գործերից են «Պատմություն նախնյաց», «Հայ հեթանոսական կրոնը», «Միջնադարյան ծաղերգուներ», «Հայագիտությունը» Արևմտյան Եվրոպայում:
- 1920 Ռազմական արտակարգ ատյանը հրապարակեց Խարբերտի հայերի տեղահանության և կոտորածի հանծագործներին վերաբերող դատավճիռը:
- 1923 Երևանում ծնվեց քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:
- 1925 Մարսելում ծնվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, մեխանիկ Մարսել Մարտիրոսյանը:
- 1933 Երևանում ծնվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, շինարար Կառլեն Քարամյանը:
- 1976 Երվանդ Քոչարին շնորվեց խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչում:
- 1990 Սկսվեց Մոսկվա-Բաքու առանցքի կազմակերպած Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը և բռնագաղթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

