
ՔՈՉԱՐՅԱՆ ԹԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ` ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ
- Չնայած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մեկից ավելի անգամ հայտարարեց, որ չունի նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու մտադրություն, այնուամենայնիվ նրան այդ քայլին «դրդող», «խնդրող», «հորդորող» գործիչների թիվը ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով: Ղարաբաղի իշխանության տարբեր գործիչներին զուգահեռ, Արկադի Ղուկասյանի երրորդվելու գործընթացին են կպել նաեւ սփյուռքահայերը: Մեծահարուստ Վահե Կարապետյանին միացավ հայռուսահարուստ Արա Աբրահամյանը: Այդ ամենը կարելի էր դիտարկել զուտ էմոցիոնալ տեսանկյունից, բայց ինչպես քրեագետները կասեն, գործի կապակցությամբ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ: Մինչեւ դրանց անդրադառնալը, արժե նշել, որ այս ազգային-քաղաքական հարցի պարագայում քրեագետներին հիշելը պատահական չէ եւ նույնիսկ բովանդակային առումով տեղին, քանի որ մի նախագահի երրորդ առաջադրման մղել այն դեպքում, երբ օրենքը դա թույլ չի տալիս, նշանակում է նրան ուղղակի մղել հանցագործության, ընդ որում` պետության ու ազգի դեմ:

Իսկ այժմ նոր հանգամանքի մասին, որ բացեց 2007 թվականի քաղաքական տարին: Այն հրապարակ հանեց բոլորիս քաջ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նա Ղարաբաղի հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ղուկասյանին պետք է խնդրել, որ նա մնա հանուն Ղարաբաղի կայունության: Դրա մեջ նոր բան չկա, եթե հաշվի առնենք, որ գրեթե նույն բանը Մոսկվայում շաբաթներ առաջ հայտարարել էր Արա Աբրահամյանը եւ բնական է, որ նրա «ասիստենտ» Միհրանյանը անում է նույն բանը: Բայց Միհրանյանի վրա, ինչպես երեւում է, ավելի ընդգրկուն ու «պատասխանատու» խնդիր է դրված` բացահայտել երրորդ ժամկետի ենթատեքստը: Դրա առաջին մասը Միհրանյանն արդեն արեց: Նույն Ղարաբաղում նա հայտարարեց, թե Հայաստանի նախագահությունից Ռոբերտ Քոչարյանի հրաժարվելը կհանգեցնի կարգավորման բանակցությանը հայկական կողմի թուլացմանը եւ այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ ԼՂՀ-ն ուժեղ մնա, իսկ դրա համար պետք է երրորդ ժամկետ մնա Ղուկասյանը:
Փաստորեն Ղարաբաղի նախագահի պաշտոնի շուրջ այդ ամբողջ ֆարսը խաղարկվում է Հայաստանի նախագահի համար եւ այդ պատճառով է, որ գործն արդեն ստանում է համահայկական հնչեղություն: Մտահղացումը կարծես թե շատ պարզ է: Բոլորի համար ակնհայտ է, որ Արկադի Ղուկասյանի երրորդ առաջադրումը Ղարաբաղի հանրապետությունը հավասարեցնում է Ադրբեջանի «խալիֆայությանը»: Կարծես թե նույնքան պարզ է, թե այդ հավասարազորությունը ինչպես կանդրադառնա բանակցային գործընթացի վրա: Հետեւաբար ավելի քան պարզ է, որ Ղուկասյանի երրորդ ժամկետի մասին մտածելն էլ գրեթե հավասարազոր է պետական դավաճանության: Անդրանիկ Միհրանյանը, Արա Աբրահամյանը կամ Վահե Կարապետյանը կարող են մտածել երրորդ ժամկետի մասին, որովհետեւ Ղարաբաղը նրանց պետությունը չէ: Բայց խնդիրը միայն դա չէ: Այլ այն, որ իրականում նրանց մտադրությունների նույնիսկ նվազագույն մասն անգամ կապված չէ Ղարաբաղի հետ: Պարզապես հակադրության մեջ է դրվում Արկադի Ղուկասյանի ու Ռոբերտ Քոչարյանի երրորդ պաշտոնավարման հեռանկարը, որն էլ ընդհանուր առմամբ դրվում է հայկական կողմի դիրքի ամրացման մասին մի ինչ որ պսեվդոգաղափարի հիմքում: Այսինքն` կամ Ղուկասյանը պետք է մնա, կամ Քոչարյանը:
Եթե խնդիրը տեղափոխվում է «հայկական կողմի դիրքի ամրության» հարթություն եւ միաժամանակ հասարակական պահանջ կա Ղարաբաղը պահել ժողովրդավարական առնվազն ներկայիս մակարդակի վրա, ապա խաղի ամբողջ նրբությունն այն է, որ այդ դեպքում Քոչարյանի մնալը կարող է ուղղակի դիտվել իբրեւ Ղարաբաղի ժողովրդավարական իմիջի համար կատարված զոհողություն: Թերեւս շուտով այդ ծրագրի «գաղափարախոսները» շրջանառության մեջ կդնեն նաեւ հայկական «երկու երնեկ մի տեղ չի լինում» ասացվածքը, հանրությանը բացատրելու համար, որ անհնար է միաժամանակ «ամուր դիրք» ու «ժողովրդավարություն» ունենալը: Եվ քանի որ Ղարաբաղի խնդրի համար ԼՂՀ ժողովրդավարական իմիջը կենսական նշանակություն ունի, ապա Ղուկասյանի ուսերին կդնեն գնալու եւ «ժողովրդավարությունը» թողնելու, իսկ Ռոբերտ Քոչարյանի ուսերին կդնեն մնալու եւ «ամուր դիրքը» պահելու առաքելությունը: Դե իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ կհամաձայնի օրենքը խախտել, եթե դա արվում է հանուն Ղարաբաղի, միեւնույն է` ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՔՈՉԱՐՅԱՆ ԹԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ` ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մեկից ավելի անգամ հայտարարեց, որ չունի նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու մտադրություն, այնուամենայնիվ նրան այդ քայլին «դրդող», «խնդրող», «հորդորող» ...
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
ԱՐՄԵՆԹԵԼԸ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑԻՆ
ՔՈՉԱՐՅԱՆ ԹԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ` ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԵՐՐՈՐԴՆ ԱՎԵԼՈՐԴ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՎԶԵԲ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՓՈԽՎԵԼ Է
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԹԵԺ ԵՐԵԿՈ
ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ՀԻՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԻՆՉ Է ՇՇՆՋԱՑԵԼ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱՐՋԻ ԱԿԱՆՋԻՆ
- 1882 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1905 «Արյունոտ կիրակի»-ի դեպքերը Պետերբուրգում: Ռուսական առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխության սկիզբը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց աշխարհառչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովը (Փարաջանյանը):
- 1929 Ծնվեց պատմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Խուդավերդյանը: Նա մինչև կյանքի վերջը՝ 1999 թվականը, «Հայկական Հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր:
- 1945 Ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
- 1953 Մահացավ դերասան Պետրոս Պալթազարը (Ծնվ. 1866 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

