
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
Հայաստանի ոստիկանության հաղորդագրությամբ, 2007թ. հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 37-ը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վրաերթի 8 դեպք, որի հետեւանքով 8 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։
ԶՈՀՎԵԼ ԵՆ ՊԱՏԱՀԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Հունվարի 6-ին ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սլավիկ Հ.-ի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ա/մ-ն Գորիս-Երեւան ճանապարհին շրջվել է, որի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր Լյուդմիլա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորները՝ 1954թ. ծնված Անահիտ Հայրապետյանը եւ 1937թ. ծնված Ֆելիքս Գրիգորյանը տեղում մահացել են։
Կատարվում է նախաքննություն։
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Հունվարի 6-ին ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սեյրան Ա.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ա/մ-ն Երեւան-Մեղրի ճանապարհին ընկել է ձորը, որի հետեւանքով ուղեւոր Արեւհատ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։
«ԿՌՈՒՆԿԻ» ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ՝ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Հունվարի 6-ին ոստիկանության տրանսպորտային վարչության ե/գ «Գյումրի» կայարանի գծային բաժնի աշխատակիցներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Գարեգին-Ա փողոցում գտնվող, շինարարական չգործող համալիրի տարածքից բերման են ենթարկել 1983թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Փ.-ին եւ 1975թ ծնված, նախկինում դատված Հարություն Մ.-ին։
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը ցանկապատի վրայով մուտք են գործել նշված համալիրի տարածք եւ փորձել գողանալ ավտոկռունկի պոմպը։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ վերջիններս 2006թ. դեկտեմբերի 31-ին նույն ավտոկռունկից գողացել են հիդրավլիկ պոմպը։
Գողոնն առգրավված է։ Կատարվում է նախաքննություն:
ՆԱԻՐԻՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան քաղաքի դատախազությունն ավարտել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրահեղեղատար կոյուղու կոլեկտորի տարբեր հատվածներում 2006 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունների փաստի առթիվ հարուցված քրեական ...ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
Հայաստանի ոստիկանության հաղորդագրությամբ, 2007թ. հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 37-ը ստացած ...2007-ԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 10 ՏՈԿՈՍ
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, թե 2007թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 10 տոկոս: Նրա կարծիքով, բոլոր այն նախագծերը, որոնք ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասել է, թե ԿԲ պաշտոնական կուրս հասկացություն այլեւս չի լինի: Ծրագրվում է օրենսդրորեն ամրակայել այս փոփոխությունը, որ ...ՍՏՈԿՀՈԼՄԻ ԲՈՐՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Այս մասին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա բարձր է գնահատել այս իրողությունը, նշելով, թե Ստոկհոլմի բորսայի ներկայությունը կխթանի տնտեսական գործընթացները: ԿԲ խորհուրդը ...
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
2007-ԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 10 ՏՈԿՈՍ
ՆԱԻՐԻՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԲՈՐՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
- 1824 Կ. Պոլսում ծնվեց հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1825 Ծնվեց հայ լեզվաբան , բանասեր, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Արսեն Այտընյանը:
- 1828 Դեհխառականի հաշտության բանակցությունները:
- 1880 Աստրախանում ծնվեց ռեժիսոր Արշակ Բուրջալյանը: Նա հայկական ռեժիսորական արվեստի հիմնադիրներից է:
- 1915 Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը Փարիզում դիմեց աշխարհի հասարակությանը ՝ հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկելու խնդրանքով:
- 1920 Մահացավ բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1925 Փարիզում բացվեց հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
- 1984 Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանը հանդես գալով հատուկ ելույթով դատապարտեց հայերի ցեղասպանությունը:
- 1994 Ետ գրավվեց արցախյան ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

