
ՆԱԻՐԻՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան քաղաքի դատախազությունն ավարտել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրահեղեղատար կոյուղու կոլեկտորի տարբեր հատվածներում 2006 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2006 թվականի սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը ներառյալ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում աշխատել են կաուչուկի արտադրության 1-21, 1-22 եւ 1-23 արտադրամասերը: 1-21 արտադրամասում կատարվել են քլորոպրենի թորման աշխատանքներ, որի արդյունքում նշված արտադրամասում կուտակվել է 6,1մ3 ծավալով արտադրության համար ոչ պիտանի քլորոպրեն, ինչպես նաեւ մոտ 13մ3 քլորօրգանական թափոններ /կուբային մնացորդներ/: Արտադրամասում կուտակված քլորոպրենը գտնվել է չսառեցվող գոտում եւ դրա պահելը եղել է վտանգավոր, ուստիեւ գործարանի ղեկավարությունը 22.09.2006 թվականին որոշում է կայացրել նշված քլորոպրենը խառնել կուբային մնացորդներին եւ մղել 1-19 արտադրամաս` այրման: Քլորոպրենը կուբային մնացորդներին խառնելու հետեւանքով կուբային մնացորդներում քլորոպրենի պարունակությունը կազմել է մոտ 60 տոկոս, ինչը նշված խառնուրդը դարձրել է խիստ պայթյունավտանգ։
Նույն օրը` սեպտեմբերի 22-ին 1-19 արտադրամասի մեխանիկական ծառայության աշխատակիցները սկսել են թիվ 1212 տարողությունը նորոգման նախապատրաստելու աշխատանքները, որի ընթացքում խախտվել է տարողությունը նորոգման հանձնելու կարգի վերաբերյալ հրահանգը, մասնավորապես չի ապամոնտաժվել տարողության մուտքի խողովակը եւ դրա վրա խցափակիչ չի տեղադրվել, ինչպես նաեւ խցափակիչ չի տեղադրվել տարողության մղող պոմպի փականն ապամոնտաժելուց հետո առաջացած ազատ կցաշուրթի վրա։ Նշված վիճակում արտադրամասը հանձնվել է հաջորդ հերթափոխին: 2006 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում 1-21 արտադրամասից 14,3 մ3 քլորօրգանական մնացորդներ ընդունելու ժամանակ, նշված ծավալով քլորօրգանական թափոնները, 1212 տարողության մուտքի խողովակի փականի անսարքության եւ խցափակիչների բացակայության պատճառով, նախատեսված 1210 տարողության մեջ լցվելու փոխարեն, լցվել են տեխնոլոգիական ռեժիմի խախտմամբ նորոգման հանձնված 1212 տարողության մեջ, որտեղից էլ թափանցել են արտադրահեղեղատար կոյուղի։ Քլորօրգանական մնացորդների գազերը, արտադրահեղեղատար կոյուղու կոլեկտորում օդի հետ ստեղծելով պայթյունավտանգ զանգված, ենթարկվել են ինքնաբռնկման, որի հետեւանքով սեպտեմբերի 23-ին, ժամը 19:10-ի սահմաններում կոլեկտորի՝ Նորագավիթ թաղամասի եւ Արարատի մարզի Այնթապ գյուղի տարածքով անցնող մոտ 2400 մետր հատվածում տեղի են ունեցել պայթյուններ` առաջացնելով ծանր հետեւանքներ, այն է` վնասել է կոլեկտորի մոտ 2400 մետր երկարություն ունեցող հատվածը, որի հետեւանքով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին պատճառվել Է 4.717.750 ՀՀ դրամի գույքային վնաս: Նշված թաղամասի բնակիչներ Գագիկ Վարուժանի Մալխասյանի եւ Ռաֆիկ էդվարդի Հունանյանի առողջությանը պատճառվել Է միջին ծանրության վնաս, իսկ Արտաշ Կարապետի Ծատուրյանի եւ Անդրանիկ Ռուբենի Ծատուրյանի առողջությանը` թեթեւ վնաս: Պայթյունների հետեւանքով վնասվել են նաեւ տուժողներ Զոհրաբ Կարապետյանի, Անահիտ Բաբայանի, Նվեր Ալավերդյանի, Ռուբեն Առաքելյանի, Վաչիկ Մարգարյանի, Վահան Սինամյանի, Լեւոն Ղուլյանի եւ Դերենիկ Գեղամյանի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով ընդհանուր առմամբ ավտոմեքենաների սեփականատերերին եւ «Ռասկո» ապահովագրական ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 3.310.500 դրամի վնաս։ Վնասվել են նաեւ «Երեւան Ջուր» ՓԲԸ ճնշումային ջրատարը, որի արդյունքում նշված ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 6.580.000 դրամի վնաս եւ Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 9+500 հատվածը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 13.537.700 դրամի վնաս: 14,3մ3 քլորօրգանական նյութերի կոյուղի լցվելու արդյունքում ջրջակա միջավայրին պատճառվել է 1.505.000 դրամի վնաս:
Պայթյունների հետեւանքով վնասվել են թաղամասի բնակիչներ, տուժողներ Սուրիկ եւ Յուրիկ Եսայանների, Գեղամ եւ Լենդրուշ Մալխասյանների, Գրիգոր Մկրտչյանի, Սեդա Սարգսյանի, Օհան Օթարյանի, Ստեփան Տոնոյանի, Արկադի Գասպարյանի, Լաուրա Սարգսյանի եւ Դերենիկ Գեղամյանի գույքը` տների տանիքների թիթեղները, պատուհանների ապակիները, պտղատու ծառերը, ինչի հետեւանքով նշված քաղաքացիներին ընդհանուր առմամբ պատճառվել Է 265.000 դրամի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 20.12.2006 թվականին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ 1-19 արտադրամասի տեխնոլոգ Սմբատ Ղազարյանին, հերթափոխի պետ Հովհաննես Հովհաննիսյանին եւ ապարատավար Մերուժան Գրիգորյանին մեղադրանք Է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործը 2006 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկվել Է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
ՆԱԻՐԻՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւան քաղաքի դատախազությունն ավարտել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրահեղեղատար կոյուղու կոլեկտորի տարբեր հատվածներում 2006 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած պայթյունների փաստի առթիվ հարուցված քրեական ...ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
Հայաստանի ոստիկանության հաղորդագրությամբ, 2007թ. հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 37-ը ստացած ...2007-ԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 10 ՏՈԿՈՍ
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, թե 2007թ. Հայաստանի տնտեսական աճը կկազմի մոտ 10 տոկոս: Նրա կարծիքով, բոլոր այն նախագծերը, որոնք ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
ԱՌԿԱ գործակալությանը տված հարցազրույցում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասել է, թե ԿԲ պաշտոնական կուրս հասկացություն այլեւս չի լինի: Ծրագրվում է օրենսդրորեն ամրակայել այս փոփոխությունը, որ ...ՍՏՈԿՀՈԼՄԻ ԲՈՐՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Այս մասին հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա բարձր է գնահատել այս իրողությունը, նշելով, թե Ստոկհոլմի բորսայի ներկայությունը կխթանի տնտեսական գործընթացները: ԿԲ խորհուրդը ...
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿՈՒՐՍ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
2007-ԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 10 ՏՈԿՈՍ
ՆԱԻՐԻՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՍՏՈԿՀՈԼՄԻ ԲՈՐՍԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ
- 1824 Կ. Պոլսում ծնվեց հմուտ մատենագիր Արսեն արք. Այտենյանը:
- 1825 Ծնվեց հայ լեզվաբան , բանասեր, Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Արսեն Այտընյանը:
- 1828 Դեհխառականի հաշտության բանակցությունները:
- 1880 Աստրախանում ծնվեց ռեժիսոր Արշակ Բուրջալյանը: Նա հայկական ռեժիսորական արվեստի հիմնադիրներից է:
- 1915 Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը Փարիզում դիմեց աշխարհի հասարակությանը ՝ հայ ժողովրդին ֆիզիկական բնաջնջման վտանգից փրկելու խնդրանքով:
- 1920 Մահացավ բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1925 Փարիզում բացվեց հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
- 1984 Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանը հանդես գալով հատուկ ելույթով դատապարտեց հայերի ցեղասպանությունը:
- 1994 Ետ գրավվեց արցախյան ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

