
ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ
Դեկտեմբերի 28-ին Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն Ուրբաթ ակումբի հյուրն էր: Լրագրողների հետ նրա հանդիպումը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, բայց Ազգային Ժողովի նախագահը ակումբ եկավ քառորդ ժամ ուշացումով: Լրագրողները այդ փաստին վերաբերեցին ըմբռնումով, հաշվի առնելով, որ տեղացած առատ ձյունը անանցանելի է դարձրել առանց այն էլ տարեմուտյան կուտակումներից ծանրաբեռնված փողոցները: Բայց նաեւ նկատի ունենալով հենց այդ, ինչպես նաեւ Տիգրան Թորոսյանի ՀՀԿ փոխնախագահ լինելու հանգամանքը , փորձեցին նրանից պարզել, թե ինչպես է գնահատում Երեւանի փողոցների ու մայթերի անցանելիության այն մակարդակը, որ առկա է տեղացած առատ ձյան հետեւանքով: Խնդիրն այն է, որ այդ քաղաքը տեղ տեղ կաթվածահար անող ձյունը պետք է մաքրեն ՀՀԿ, եւ նույնիսկ ՀՀԿ Խորհրդի անդամ քաղաքապետն ու թաղապետերը:
Տիգրան Թորոսյանից, բացի գնահատական ակնկալելուց, փորձեցինք նաեւ պարզել, թե արդյոք այդ քաղաքապետի եւ թաղապետերի աշխատանքը կարող է քննարկման առարկա դառնալ ՀՀԿ Խորհրդում, ելնելով այն բանից, որ չմաքրված ձյան դեմ մաքառող քաղաքացիները գիտեն, թե կուսակցական ինչ պատկանելություն ունեն իրենց գործը լավ չկատարած քաղաքապետն ու թաղապետերը, եւ դա կարող է ստվեր գցել ՀՀԿ վարկանիշի վրա: Մեր այդ հարցերին ի պատասխան Տիգրան Թորոսյանը նախ մեզ հարց ուղղեց, թե միթե կարծում ենք, որ եթե Դաշնակցական կամ այլ կուսակցության անդամ քաղաքապետ ու թաղապետեր լինեին` իրավիճակը պետք է ավելի լավ լիներ: Բայց նշեցինք, որ արձանագրում ենք փաստը եւ հարցնում եղածի, ոչ թե լինելիքի մասին:
Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, պետական կառույցների աշխատանքը պետք է գնահատել անկախ կուսակցական պատկանելությունից: «Ինչ տարբերություն մարդու համար, երբ մարդը փողոցով անցնում է, մեքենայով կամ ոտքով եւ իր համար դա դժվար է անել, եւ դրա պատճառով 15 րոպե փաստորեն ես ուշացա այս հանդիպումից, մի բան, որ չի լինում», ասում է Տիգրան Թորոսյանը, բայց նշում նաեւ, որ օրինակ երբ ինքը նոյեմբերին Մոսկվայում էր, ՌԴ Պետդումայի վերին պալատի նախագահ Միրոնովը ուշացել է կրկնակի` 30 րոպե: Բայց Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը չի ուզում, որ մխիթարվենք Մոսկվայի օրինակից եւ ասում է, որ փողոցների վիճակն իհարկե տհաճ է եւ չի գոհացնում:
«Կարելի է իհարկե բերել 100 պատճառ, բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Վիճակը չի բավարարում, վստահ եմ, որեւէ մեկին` ոչ մեր քաղաքացիներին, ոչ Հանրապետական կուսակցությանը, ոչ էլ իշխանություններին: Բայց նաեւ չեմ կարծում, որ վիճակն անմխիթար է», ասում է Տիգրան Թորոսյանը: Իսկ վերջնականապես մխիթարական վիճակ ունենալը նա պայմանավորում է առավել գլոբալ հարցերի լուծումով: Նա նշում է երկու հանգամանք, որոնց առկայության պարագայում հնարավոր է իրավիճակի արմատական փոփոխություն, այդ թվում նաեւ Երեւանի փողոցների իրավիճակի: Այդ հանգամանքները Տիգրան Թորոսյանը չի նշում, բայց դրանից առաջ խոսելով այլ թեմայի մասին` նշել էր քաղաքական կյանքի կանոնների ու արժեքների արդիականացման երկու հանգամանք` «անհրաժեշտ մակարդակի ընտրություն» եւ Սահմանադրության փոփոխությունների դրույթների լիարժեք կենսագործում:
«Կարծում եմ, եթե այնուամենայնիվ կուսակցական խնդիրները դիտարկում ենք, ավելի շուտ քաղաքական խնդիրները դիտարկում ենք պետական կառավարման համակարգի տեսակետից, ապա չպետք է մոռանանք, որ քաղաքական ասպարեզը, այդ թվում եւ բազմակուսակցական համակարգը դեռեւս լիարժեք կայացած չէ: Եվ միայն այդ խնդիրների լուծումով է, որ կկարողանանք ոչ միայն հաջողություններ ունենալ մեր կյանքում եւ մեր ժողովրդի կյանքում ընդհանրապես, այլ նաեւ պատասխանատվության, թե կուսակցության, թե հասարակության առաջ պատասխանատվության մեխանիզմները լիարժեք աշխատեցնել», ասում է Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքից կարելի է եզրակացնել, որ ներկայիս քաղաքական համակարգի անկատարության պատճառով ՀՀԿ ղեկավարությունը չի կարող կուսակցական պատասխանատվության կանչել ՀՀԿ անդամ պաշտոնյաներին` տվյալ դեպքում թաղապետերին եւ քաղաքապետին:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵ՞Ք
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ղարաբաղի իշխանությունը իր քաղաքականության հիմքում տեսնում է անվտանգության ռւ կայունության պահպանումը: Այդ մասին են հայտարարում երկրի ղեկավարները:
Այս տեսակետից 2006-ը Ղարաբաղի համար կայուն տարի էր: Շարքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Տարեվերջին ընդունված զբաղմունք է, որ գրեթե ամենուր եւ գրեթե ամեն բնագավառում ամփոփում են անցնող տարին, գնահատում ձեռք բերածը, հիշում բաց թողածը եւ հույս հայտնում, որ նոր տարում արածի ու չարածի, լավի ու ...ՀՈՒՆՎԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի զեկույցի նախագիծը պատրաստ է եւ այն կքննարկվի ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ...ԲԱՐԻ ԱՐԵՎ ՇՈՂԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուժային, հատուկ, փրկարարական ծառայություններում կան հստակ սահմանված կարգեր, թե որ արտակարգ կամ արտառոց դեպքի դեպքում քանի րոպե անց ով ինչով պետք է զբաղված լինի: Սա արտակարգ դեպքերում: Ընթացիկ վիճակներին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՑ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում քաղաքական համակարգի արատավոր երեւույթները հաղթահարելու համար կարեւոր են մարդկային հատկանիշները, բայց առավել կարեւոր է երկու հանգամանք, որի մասին Ուրբաթ ակումբում դեկտեմբերի 28-ին խոսել է ...ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ՔԻՉ ԽՈԶՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը լրատվամիջոցների ղեկավարներին եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրել էր տարեմուտի ընդունելության, որի ժամանակ էլ բոլորին մաղթեց, որ Խոզի տարում խոզությունը ...ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԵՒՍ 507 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Դեկտեմբերի 28-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ստացել է 507.653 ԱՄՆ դոլար: Սա ֆինանսական հատկացման առաջին բաժնի երկրորդ մասն է: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) ...ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
Հաջորդ տարի արդեն իսկ ստեղծված ԼՂՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կկազմակերպի առաջին միասնական քննությունը` միայն հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Այս մասին նշել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ ...ԼՂՀ ԱԺ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂՀ Ազգային Ժողովը հաստատել է 2006թ. ապրիլի 21-ին կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարները» խորհրդարանական լսումների նախնական արդյունքները։ Այն համարվել է պաշտոնական տեսակետ, եւ ԼՂՀ ...ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ
Դեկտեմբերի 28-ին Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն Ուրբաթ ակումբի հյուրն էր: Լրագրողների հետ նրա հանդիպումը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, բայց Ազգային Ժողովի նախագահը ակումբ եկավ քառորդ ժամ ուշացումով: ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԴԵՄԱԳՈԳ ՉԱՆՎԱՆԵՑ
Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է 2007-ի պետբյուջեն: Չնայած որ բյուջեն ընդունվել է 22 «կողմ» եւ 9 «դեմ» ձայներով, բոլորի դեմքերին որոշ անհանգստություն կար: Ներկայացված նախագծին դեմ է քվեարկել «ՀՅԴ-Շարժում ...ԱՐՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելով գալիք Նոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման Ազգային խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Էդմունդ ԾատուրյանՍտեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ կամավորականների ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

