
ԼՂՀ ԱԺ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂՀ Ազգային Ժողովը հաստատել է 2006թ. ապրիլի 21-ին կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարները» խորհրդարանական լսումների նախնական արդյունքները։ Այն համարվել է պաշտոնական տեսակետ, եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը լիազորվել է համապատասխան միջոցներով այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Նախագահին, Եվրամիության` Եվրահանձնաժողովի Նախագահին, Եվրախորհրդարանի Նախագահին եւ Եվրամիության Հարավային Կովկասում ներկայացուցչին:
«Ամփոփելով խորհրդարանական լսումները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը եզրակացնում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դեռեւս չկարգավորված հակամարտությունը հետխորհրդային տարածքի այլ առկա հակամարտություններից տարբերվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կատարյալ իրականացմամբ։
Լեռնային Ղարաբաղը 1918-20 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հետ հավասար իրավունքներով ունեցել է դե-ֆակտո անկախ կարգավիճակ, իսկ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանն է բռնակցվել Ռուսաստանի զինված ուժերի 11-րդ բանակի կողմից Արեւելյան Անդրկովկասի գրավումից հետո՝ ՌԿ/բ/Կ Կովկասյան Բյուրոյի՝ պետական-տարածքային հարցերի լուծման լիազորություններ չունեցող մարնի որոշմամբ եւ 1923թ. հռչակվել որպես Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ, որի պետական կարգավիճակը հետագայում, համաձայն միութենական պայմանագրի, ամրագրվել էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ: Խորհրդային Միության իրավական լուծարման պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը հենվում էր երկու էական փաստարկների վրա։
Առաջին` համաձայն 1990թ. «Խորհրդային Միությունից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի` Միության կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները եւ համահավաք բնակվող ազգային փոքրամասնությունները իրավունք ունեին առանձին հանրաքվեով ինքնուրույն որոշելու իրենց հետագա կարգավիճակը:
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` Շահումյանի շրջանի հետ միասին, հռչակվեց Հանրապետություն, եւ դեկտեմբերի 10-ին անցկացվեց անկախության մասին հանրաքվե` միջազգային դիտորդների հսկողությամբ (Ադրբեջանի անկախության հանրաքվեն անցկացվել է դեկտեմբերի 15-ին): Երկրորդ՝ 1991թ. հոկտեմբերի 18-ի՝ անկախության մասին սահմանադրական օրենքով Ադրբեջանը միութենական պայմանագիրը եւ ԽՍՀՄ Սահմանանադրության գերակայությունը հայտարարել է անվավեր այն մասով, որը վերաբերում էր Ադր. ԽՍՀ-ին եւ ստանձնել 1918-20թ.թ. Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդությունը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը ոչ փաստացի, ոչ իրավաբանորեն չի եղել։ Դրանով իսկ Լեռնային Ղարաբաղի միացումը Ադրբեջանին համարվել է չեղյալ: 1991 թ. վերջին օրերին տեղի ունեցավ Խորհրդային Միության լուծարումը:
Այսպիսով` Խորհրդային Միության իրավական լուծարման պահի դրությամբ նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում, միջազգային իրավունքի եւ ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, ձ—ավորվեցին երկու անկախ եւ իրավահավասար պետություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, տարածքի ու իշխանությունների ենթակայությունը Ադրբեջանին դադարեցվեց օրինական ձեւով: Դրանով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հաղթահարել է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն կիրառելի էր բացառապես Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության նկատմամբ:
1992թ. հունվարին Լեռնային Ղարաբաղի Խորհրդարանը ձեւավորեց կառավարություն եւ դիմեց աշխարհի բոլոր երկրներին` իր անկախությունը ճանաչելու առաջարկությամբ:
Ուստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման, ինչպես նաեւ դրանից բխած՝ հետագա բոլոր իրավական ակտերը չեն հակասում Ադրբեջանի՝ որպես անկախ պետության հռչակմանը, չեն սահմանափակում այդ պետության անկախությունը եւ ինքնիշխանությունը, չեն խախտում նրա տարածքային ամբողջականությունը:
2. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական քայլերին Ադրբեջանն ի սկզբանե հակադրեց հարցի կարգավորման ոչ թե խաղաղ բանակցային, այլ ուժային տարբերակը, ինչը հանգեցրեց արյունալի հակամարտության, հազարավոր զոհերի եւ հարյուր հազարավոր փախստականների: Սկսած 1988թ. փետրվարից հայերի ջարդեր իրականացվեցին Ադրբեջանի Սումգայիթ եւ այլ քաղաքներում, իսկ 1990-ին` Բաքվում: Էթնիկ զտման ենթարկվեցին Լեռնային Ղարաբաղին հարակից հայկական բնակավայրերը, իսկ 1993թ. սկզբի դրությամբ՝ ԼՂՀ տարածքի մոտ 40%-ը:
ԼՂՀ ժողովրդին բնաջնջելու նպատակով Ադրբեջանը դիմեց նաեւ վարձկանների, այդ թվում` Թալիբանի 1000-ից ավելի մոջահեդների օգնությանը:
Ադրբեջանի ղեկավարությունը, համոզվելով, որ ռազմական գործողություններով չի հասնում իր նպատակներին, 1994 թ. մայիսի 12-ին ստիպված եղավ կնքել զնինադադարի պայմանագիր, որի ստորագրող կողմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այսպիսով՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի զինված ագրեսիայի եւ ԼՂՀ՝ ինքնապաշտպանության դիմելու անօտարելի իրավունքից բխած գործողությունների բախում է, իսկ հակամարտության գոտում առկա իրողությունները՝ դրա հետեւանք։
Ադրբեջանը` որպես նախահարձակ երկիր, լիովին պատասխանատվություն է կրում ԼՂՀ բնակչության եւ իր քաղաքացիների կրած մարդկային տառապանքների, նյութական վնասների համար։
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած է որպես անկախ պետություն` իր բոլոր հատկանիշներով` ներառյալ իշխանության տարանջատումը, պարբերաբար անցկացվող արդար ընտրություններով ձեւավորված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական վերահսկողության տակ գտնվող մարտունակ բանակը եւ հանրաքվեով ընդունված ժողովրդավարական Սահմանադրությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լի է վճռականությամբ շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացների հետագա խորացումը եւ պատրաստ է համագործակցության մարդու իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության, ժողովրդավարության եւ օրենքի իշխանության հաստատման խնդիրներով շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նպատակ ունենալով հասնել Ադրբեջանի հետ առկա խնդիրների համապարփակ կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք կբացառեն ձեռք բերված համաձայնությունները հետագայում ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով փոփոխության ենթարկելու հնարավորությունը, պատրաստ է իր մասնակցությունը բերել խաղաղ կարգավորման գործընթացին:
Այդ գործընթացի հաջողությունը հնարավոր է, եթե Ադրբեջանը հարգի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հրաժարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ թշնամական գործողություններից եւ հետագայում դրանց դիմելու քաղաքականությունից՝ միջազգային հանրության առջեւ ստանձնելով համապատասխան պարտավորություններ։
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարձր է գնահատում միջնորդ կազմակերպությունների եւ երկրների ջանքերը` ուղղված հակամարտության համապարփակ կարգավորմանը եւ գտնում է, որ կարգավորման գործընթացը չի կարող անտեսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման արդյունքում փաստացի կայացած անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», ասված է եզրակացության մեջ:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵ՞Ք
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ղարաբաղի իշխանությունը իր քաղաքականության հիմքում տեսնում է անվտանգության ռւ կայունության պահպանումը: Այդ մասին են հայտարարում երկրի ղեկավարները:
Այս տեսակետից 2006-ը Ղարաբաղի համար կայուն տարի էր: Շարքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Տարեվերջին ընդունված զբաղմունք է, որ գրեթե ամենուր եւ գրեթե ամեն բնագավառում ամփոփում են անցնող տարին, գնահատում ձեռք բերածը, հիշում բաց թողածը եւ հույս հայտնում, որ նոր տարում արածի ու չարածի, լավի ու ...ՀՈՒՆՎԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի զեկույցի նախագիծը պատրաստ է եւ այն կքննարկվի ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ...ԲԱՐԻ ԱՐԵՎ ՇՈՂԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուժային, հատուկ, փրկարարական ծառայություններում կան հստակ սահմանված կարգեր, թե որ արտակարգ կամ արտառոց դեպքի դեպքում քանի րոպե անց ով ինչով պետք է զբաղված լինի: Սա արտակարգ դեպքերում: Ընթացիկ վիճակներին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՑ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում քաղաքական համակարգի արատավոր երեւույթները հաղթահարելու համար կարեւոր են մարդկային հատկանիշները, բայց առավել կարեւոր է երկու հանգամանք, որի մասին Ուրբաթ ակումբում դեկտեմբերի 28-ին խոսել է ...ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ՔԻՉ ԽՈԶՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը լրատվամիջոցների ղեկավարներին եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրել էր տարեմուտի ընդունելության, որի ժամանակ էլ բոլորին մաղթեց, որ Խոզի տարում խոզությունը ...ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԵՒՍ 507 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Դեկտեմբերի 28-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ստացել է 507.653 ԱՄՆ դոլար: Սա ֆինանսական հատկացման առաջին բաժնի երկրորդ մասն է: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) ...ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
Հաջորդ տարի արդեն իսկ ստեղծված ԼՂՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կկազմակերպի առաջին միասնական քննությունը` միայն հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Այս մասին նշել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ ...ԼՂՀ ԱԺ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂՀ Ազգային Ժողովը հաստատել է 2006թ. ապրիլի 21-ին կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարները» խորհրդարանական լսումների նախնական արդյունքները։ Այն համարվել է պաշտոնական տեսակետ, եւ ԼՂՀ ...ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ
Դեկտեմբերի 28-ին Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն Ուրբաթ ակումբի հյուրն էր: Լրագրողների հետ նրա հանդիպումը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, բայց Ազգային Ժողովի նախագահը ակումբ եկավ քառորդ ժամ ուշացումով: ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԴԵՄԱԳՈԳ ՉԱՆՎԱՆԵՑ
Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է 2007-ի պետբյուջեն: Չնայած որ բյուջեն ընդունվել է 22 «կողմ» եւ 9 «դեմ» ձայներով, բոլորի դեմքերին որոշ անհանգստություն կար: Ներկայացված նախագծին դեմ է քվեարկել «ՀՅԴ-Շարժում ...ԱՐՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելով գալիք Նոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման Ազգային խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Էդմունդ ԾատուրյանՍտեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ կամավորականների ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

