
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՑ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում քաղաքական համակարգի արատավոր
երեւույթները հաղթահարելու համար կարեւոր են մարդկային հատկանիշները, բայց առավել կարեւոր է երկու հանգամանք, որի մասին Ուրբաթ ակումբում դեկտեմբերի 28-ին խոսել է Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը: Լրագրողները նրան հարցրել են, թե ինչպես է հնարավոր հաղթահարել պատգամավորների վատ որակները, որ դրսեւորվում են նիստերի չգալով, կամ ուրիշների փոխարեն քվեարկելով: Ազգային Ժողովի նախագահը մատնանշում է այդ արատավոր երեւույթները հաղթահարելու երկու ճանապարհ:
«Առաջինն առաջիկա խորհրդարանական ընտրության անցկացումն է անհրաժեշտ մակարդակով եւ դրանից հետո, երկրորդը, Սահմանադրական համապատասխան դրույթների կիրառումը մեր քաղաքական կյանքում: Այս երկուսի պարագայում կարծում եմ, իսկապես մենք որոշ ժամանակ հետո կունենանք լիարժեք կայացած քաղաքական համակարգ, եւ դրա շնորհիվ որոշ արատավոր երեւույթներ մեր քաղաքական ասպարեզից դուրս կգան», ասում է Տիգրան Թորոսյանը: Օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցում ամեն ինչ պարզ է: Ազգային Ժողովը չհասցրեց այդ գործն անել աշնանային նստաշրջանի ընթացքում, եւ չնայած հույս կա, որ կանի գարնանը, այնուամենայնիվ մտավախություն էլ կա, որ նախընտրական գործերը պատգամավորներին կշեղեն ավելի, քան երկրի հոգսը: Կասկածելի է նաեւ Տիգրան Թորոսյանի նշած մյուս ճանապարը` «անհրաժեշտ մակարդակի» ընտրության անցկացումը: Իհարկե, «անհրաժեշտ մակարդակը» յուրաքանչյուրի համար կարող է տարբեր լինել եւ գուցե հենց այդ պատճառով է, որ Տիգրան Թորոսյանը չի ասում օրինական եւ ժողովրդավարական ընտրություն, որպեսզի չընկնի ավելորդ պատասխանատվության տակ, բայց Ազգային Ժողովի նախագահը կարծես թե չի էլ թաքցնում, որ խորհրդարանի ընտրության օրինականության համար ինքն ու իր կուսակցությունը պատասխանատու են այնքան, որքան մյուսները:
«Բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, պատասխանատվություն են կրում, եւ կրելու են բոլոր քաղաքական գործընթացների համար, անկախ այն բանից` իրենց հայտարարություններով մասնակցում են դրան, թե բոյկոտում են, պատասխանատվություն կրում են եւ կրելու են: Այդ թվում նաեւ ընտրությունների ընթացքի եւ արդյունքի համար», հայտարարում է Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքով, կան քաղաքականության բարոյական կանոններ, որոնք պայմանավորված չեն որեւէ թուղթ ստորագրելով: Այդ կանոնների համաձայն էլ, ըստ Տիգրան Թորոսյանի, կուսակցություն ստեղծել նշանակում է պատասխանատվություն ստանձնել երկրի քաղաքական գործընթացների համար:
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵ՞Ք
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ղարաբաղի իշխանությունը իր քաղաքականության հիմքում տեսնում է անվտանգության ռւ կայունության պահպանումը: Այդ մասին են հայտարարում երկրի ղեկավարները:
Այս տեսակետից 2006-ը Ղարաբաղի համար կայուն տարի էր: Շարքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Տարեվերջին ընդունված զբաղմունք է, որ գրեթե ամենուր եւ գրեթե ամեն բնագավառում ամփոփում են անցնող տարին, գնահատում ձեռք բերածը, հիշում բաց թողածը եւ հույս հայտնում, որ նոր տարում արածի ու չարածի, լավի ու ...ՀՈՒՆՎԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի զեկույցի նախագիծը պատրաստ է եւ այն կքննարկվի ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ...ԲԱՐԻ ԱՐԵՎ ՇՈՂԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուժային, հատուկ, փրկարարական ծառայություններում կան հստակ սահմանված կարգեր, թե որ արտակարգ կամ արտառոց դեպքի դեպքում քանի րոպե անց ով ինչով պետք է զբաղված լինի: Սա արտակարգ դեպքերում: Ընթացիկ վիճակներին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՑ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում քաղաքական համակարգի արատավոր երեւույթները հաղթահարելու համար կարեւոր են մարդկային հատկանիշները, բայց առավել կարեւոր է երկու հանգամանք, որի մասին Ուրբաթ ակումբում դեկտեմբերի 28-ին խոսել է ...ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ՔԻՉ ԽՈԶՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը լրատվամիջոցների ղեկավարներին եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրել էր տարեմուտի ընդունելության, որի ժամանակ էլ բոլորին մաղթեց, որ Խոզի տարում խոզությունը ...ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԵՒՍ 507 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Դեկտեմբերի 28-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ստացել է 507.653 ԱՄՆ դոլար: Սա ֆինանսական հատկացման առաջին բաժնի երկրորդ մասն է: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) ...ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
Հաջորդ տարի արդեն իսկ ստեղծված ԼՂՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կկազմակերպի առաջին միասնական քննությունը` միայն հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Այս մասին նշել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ ...ԼՂՀ ԱԺ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂՀ Ազգային Ժողովը հաստատել է 2006թ. ապրիլի 21-ին կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարները» խորհրդարանական լսումների նախնական արդյունքները։ Այն համարվել է պաշտոնական տեսակետ, եւ ԼՂՀ ...ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ
Դեկտեմբերի 28-ին Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն Ուրբաթ ակումբի հյուրն էր: Լրագրողների հետ նրա հանդիպումը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, բայց Ազգային Ժողովի նախագահը ակումբ եկավ քառորդ ժամ ուշացումով: ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԴԵՄԱԳՈԳ ՉԱՆՎԱՆԵՑ
Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է 2007-ի պետբյուջեն: Չնայած որ բյուջեն ընդունվել է 22 «կողմ» եւ 9 «դեմ» ձայներով, բոլորի դեմքերին որոշ անհանգստություն կար: Ներկայացված նախագծին դեմ է քվեարկել «ՀՅԴ-Շարժում ...ԱՐՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելով գալիք Նոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման Ազգային խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Էդմունդ ԾատուրյանՍտեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ կամավորականների ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

