
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵ՞Ք
- Ղարաբաղի իշխանությունը իր քաղաքականության հիմքում տեսնում է անվտանգության ռւ կայունության պահպանումը: Այդ մասին են հայտարարում երկրի ղեկավարները:

Այս տեսակետից 2006-ը Ղարաբաղի համար կայուն տարի էր: Շարքային մարդու համար անվտանգությունն ու կայունությունը մեծ նշանակություն ունի, այնքան մեծ, որ շատերը համաձայն են հանուն դրա զոհաբերել մի քանի այլ շատ կարեւոր բաներ` ազատ մտածելու եւ արտահայտվելու իրավունքն, օրինակ: Եւ այս առումով էլ 2006-ը անչափ կայուն էր:
2006-ի ամենաքննարկվող թեման, թերեւս, Սահմանադրությունն էր, որն անմիջապես կապվել է նախագահական ընտրությունների հետ: Գործող նախագահի երրորդ ժամկետի կապակցությամբ խոսակցությունները որոշ չափով տատանեցին այն ներքաղաքական իդիլիան, որը այս տարիների ընթացքում կառուցել է նախագահ Ղուկասյանը: Նախ, պարզվեց, որ հասարակությունը չի ընդունելու նախագահի` գրված եւ չգրված օրենքներին հակառակ քայլեր: Երկրորդ` երկրում գոյություն ունեն ուժեր եւ անձինք, որոնք եւս նախագահական ամբիցիաներ ունեն: Ընդ որում, այդ անձինք մեծամասամբ իշխանության մեջ են: Դա եւս մեկ բացահայտման տեղիք տվեց` Ղարաբաղում չկա ընդգծված եւ ռեալ ընդդիմություն: Ընդ որում, «շնորհիվ» իշխանությունների:
Արդյունքում տարվա վերջին Ղարաբաղը հայտնվել է հետաքրքիր ներքաղաքական իրավիճակում: Կայունությունն առաջնահերթություն հայտարարած իշխանությունները հետեւողականորեն ստեղծել են իրենց համար «բարենպաստ» պայմաններ` ասենք, խորհրդարանի 33 պատգամավորներից միայն 3-են ընդդիմադիր եւ այլն: Սակայն պարզվել է, որ կայունությունը երկարատեւ չի լինի` հաջորդ տարի նախագահական ընտրություններ են: Ճիշտ է, դեռ չեն խոսում նախագահի թեկնածուների մասին, բայց հիմա էլ պարզ է, որ նախկինի նման, երբ մեկ թեկնածուի շանսերը մյուսներից ընդգծված ավելի էին եւ լուրջ քաղաքական պայքար չի եղել, արդեն չի լինի: Ըստ երեւույթին, 2007-ի ընտրություններին կարգին պայքար կլինի: Համենայնդեպս, արդեն երեւում է, որ խորհրդարանում ներկայացված երկու խոշոր կուսակցությունների ճանապարհները կարող են բաժանվել: Բոլորը, նույնիսկ կառավարող Ժողովրդավարական կուսակցությունը, փորձում են օր առաջ քննադատել կառավարությանը
:
Որոշ կայունություն նկատվել է երկրի սոցիալ, բայց ոչ տնտեսական դաշտում: Կյանքն առաջ է ընթանում, եւ, դատելով Ստեփանակերտի բազմաբնակ շենքերից, որոնց պատշգամբների մեծ մասն արդեն վերանորոգված է, դատելով գնումների ծավալների աճից, էլեկտրոնային տեխնիկայի խանութների աշխուժությունից, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել: Սակայն այս վերջին տարվա ընթացքում նոր ձեռնարկություններ, խոշոր ներդրողներ չեն եղել: Ներդրումների, այդ թվում` համահայկական հիմնադրամի միջոցների մեծ մասը ուղղվում է ճանապարհաշինարարությանը: Թեկուզ, անչափ օգտակար գործ է, բայց, մասնագետների հավաստմամբ, նաեւ պղտոր ջուր, որտեղ հեշտ է «ձուկ» որսալ:
Հետաքրքիր էր տարին նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման համատեքստում: Հենց սկզբից 2006-ը հայտարարվեց «բաց պատուհանի» տարի, ընդ որում, ամեն ինչ արվում էր, որ գոնե մինչեւ տարվա վերջ ինչ-որ համաձայնագիր ստորագրվի: Չստորագրվեց: Ավելին, Հայաստանի նախագահը թայմ-աութ վերցրեց մինչեւ մայիս /կարդա` 2009 թվական/, Ադրբեջանի նախագահն էլ կոշտ հայտարարություններով հանդես եկավ, նշելով, որ ոչ մի անկախության մասին խոսք չի կարող լինել: Օգտվելով առիթից, Ղարաբաղի ղեկավարությունը բանակցությունները համարեց իմիտացիա, ընդգծելով, որ առանց Ղարաբաղի մասնակցության լուրջ արդյունքների հասնելն անհնար է:
Հատկանշական է, որ դարձյալ տարվա վերջին Հայաստան է եկել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ հայտարարել, որ Եվրամիությունը պատրաստվում է ուղիղ կապեր հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Փորձագետների կողմից դա ընկալվեց որպես բանակցությունների` անհայտ ժամանակով հետաձգելու վկայություն: Ադրբեջանի իշխանություններն ու լրատվամիջոցները, հակառակ ավանդույթին, չեն արձագանքել Սեմնեբիի հայտարարությանը, ինչը վկայում է, որ կամ ամեն ինչ վաղուց համաձայնեցված էր, կամ ԵՄ աջակցությունը «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների» ձեւով կբաժանվի:
Կայունությունը լավ բան է:
- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵ՞Ք
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Ղարաբաղի իշխանությունը իր քաղաքականության հիմքում տեսնում է անվտանգության ռւ կայունության պահպանումը: Այդ մասին են հայտարարում երկրի ղեկավարները:
Այս տեսակետից 2006-ը Ղարաբաղի համար կայուն տարի էր: Շարքային ...ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Տարեվերջին ընդունված զբաղմունք է, որ գրեթե ամենուր եւ գրեթե ամեն բնագավառում ամփոփում են անցնող տարին, գնահատում ձեռք բերածը, հիշում բաց թողածը եւ հույս հայտնում, որ նոր տարում արածի ու չարածի, լավի ու ...ՀՈՒՆՎԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՆԱՁԵՎ
Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի զեկույցի նախագիծը պատրաստ է եւ այն կքննարկվի ԵԽԽՎ հունվարի նստաշրջանի ընթացքում: Այդ մասին դեկտեմբերի 28-ին ...ԲԱՐԻ ԱՐԵՎ ՇՈՂԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ուժային, հատուկ, փրկարարական ծառայություններում կան հստակ սահմանված կարգեր, թե որ արտակարգ կամ արտառոց դեպքի դեպքում քանի րոպե անց ով ինչով պետք է զբաղված լինի: Սա արտակարգ դեպքերում: Ընթացիկ վիճակներին ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԹԵ ՍՏԵՂԾՎԵՑ, ԱՊԱ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է
Հայաստանում քաղաքական համակարգի արատավոր երեւույթները հաղթահարելու համար կարեւոր են մարդկային հատկանիշները, բայց առավել կարեւոր է երկու հանգամանք, որի մասին Ուրբաթ ակումբում դեկտեմբերի 28-ին խոսել է ...ԽՈԶԻ ՏԱՐՈՒՄ ՔԻՉ ԽՈԶՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը լրատվամիջոցների ղեկավարներին եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին հրավիրել էր տարեմուտի ընդունելության, որի ժամանակ էլ բոլորին մաղթեց, որ Խոզի տարում խոզությունը ...ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍՏԱՑԱՎ ԵՒՍ 507 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Դեկտեմբերի 28-ին Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ստացել է 507.653 ԱՄՆ դոլար: Սա ֆինանսական հատկացման առաջին բաժնի երկրորդ մասն է: Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) ...ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ
Հաջորդ տարի արդեն իսկ ստեղծված ԼՂՀ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը կկազմակերպի առաջին միասնական քննությունը` միայն հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Այս մասին նշել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ ...ԼՂՀ ԱԺ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ԼՂՀ Ազգային Ժողովը հաստատել է 2006թ. ապրիլի 21-ին կազմակերպված «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարները» խորհրդարանական լսումների նախնական արդյունքները։ Այն համարվել է պաշտոնական տեսակետ, եւ ԼՂՀ ...ՀՀԿ-Ն ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ԻՐ ԹԱՂԱՊԵՏԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻՆ
Դեկտեմբերի 28-ին Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն Ուրբաթ ակումբի հյուրն էր: Լրագրողների հետ նրա հանդիպումը նախատեսված էր սկսել ժամը 14-ին, բայց Ազգային Ժողովի նախագահը ակումբ եկավ քառորդ ժամ ուշացումով: ...ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԴԵՄԱԳՈԳ ՉԱՆՎԱՆԵՑ
Ղարաբաղի Ազգային ժողովն ընդունել է 2007-ի պետբյուջեն: Չնայած որ բյուջեն ընդունվել է 22 «կողմ» եւ 9 «դեմ» ձայներով, բոլորի դեմքերին որոշ անհանգստություն կար: Ներկայացված նախագծին դեմ է քվեարկել «ՀՅԴ-Շարժում ...ԱՐՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 28-ին Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելով գալիք Նոր ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ադրբեջանի հեռուստառադիոհեռարձակման Ազգային խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Այդ մասին դեկտեմբերի 28-ին հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը: ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Էդմունդ ԾատուրյանՍտեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: Նորաստեղծ խումբը դեկտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ կամավորականների ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը ընդունում է որոշում հողերի ազգայնացման մասին:
- 1991 Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Արցախում, հիմնվելով 1991 12 10-ի հանրաքվեի տվյալների վրա:
- 1994 Արցախի խորհրդարանը հաստատեց հանրապետության նախագահի պաշտոնը: Միջազգային դիտորդների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանն առաջինն ընտրվեց այդ պաշտոնում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

