
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ»
Ալվարդ Պետրոսյանի համար 2006 թ. ամենամեծ եւ ուրախալի իրադարձությունը երկրորդ թոռան ծնունդն է, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: «2006 թվականի ավարտին շատ տխուր եզրահանգման հանգեցի, հոգեւոր ճգնաժամի մեջ ենք», հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: Նաեւ տարին ամփոփեց կատակով. «չեմ ստացել լեզվի անաղարտության համար մրցանակ, չեմ ստացել լավ հրապարակախոսի ոսկե գրիչ, բայց փոխարենը դուք ինձ սիրում եք»: Նա չի հասկանում, թե ինչ ասել է լեզվի անաղարտություն` «եթե ոսկեղենիկ, զտարյուն, մաքուր հայերենով զազրելի բառեր ասեմ, դա անաղարտ է՞: Լեզվի անաղարտություն եւ ստերիլ լեզու` դրանք տարբեր բաներ են: Ստերիլ լեզուն մեռած լեզու է»:
Ալվարդ Պետրոսյանը նախ առաջարկում է հասկանալ, թե այս տարին ոսկին տարավ, թե ավազը` որն էր նստվածքը եւ իրեն թույլ չի տալիս «տափակ ինքնավստահությամբ ասել», որ շատ լավ կամ շատ վատ տարի էր, բայց գիտի, որ «մարդը իր ապրած ժամանակը միշտ ավելի վատն է համարում, քան անցածը կամ գալիքը»:
Ըստ Ալվարդ Պետրոսյանի, մենք շարունակ ինչ որ բան ենք հաղթահարում` «ինչպես 1994 թվականին նախագահական պալատի մոտ ժողովուրդը տրոլեյբուս էր հրում, այսօր էլ տաքսի էր հրում: Մենք անվերջ ինչ-որ բան հրում ենք, հետո շատ գոհ ենք լինում, որ կարողացանք այս գոգավորությունն էլ հաղթահարել»: Սակայն Ալվարդ Պետրոսյանը, ի տարբերություն նորօրյա անգամ 17-20 տարեկան աստղերի, իրեն իրավունք չի վերապահում «իմ ժողովրդին» ձեւով հայտարարություն եւ կոչեր անել: Բայց կարծում է, որ ընտրություննները փոքր քաղաքացիական պատերազմներ են, ՏԻՄ ընտրություններում փողոցը փողոցի հետ լրջորեն թշնամանում են, հետո հաշտվում են, որովհետեւ տեսնում են, որ սա էլ մի բան չէր, սակայն դրանից ժողովուրդը իմաստուն չի դառնում, նկատում է Ալվարդ Պետրոսյանը: Բանախոսը առաջարկում է չմեղադրել թագավորներին, նախարարներին, իշխանավորներին` Տիգրան Մեծից մինչեւ Ռոբերտ Քոչարյան. «մենք ենք մեղավոր, որովհետեւ մենք ենք ծնում մեր բոլոր թագավորներին, նախարարներին, իշխանավորներին»: Ալվարդ Պետրոսյանի կարծիքով, առաջնորդամոլությունը, կռապաշտությունը սարսափելի են, բայց կան բոլոր ժողովուրդների մեջ, պարզապես, այլոք «դաստիարակության, համակարգ ստեղծելու միջոցով կարողացել են դա հաղթահարել»: Թե դա երբ կամ ինչպես պետք է հաղթահարել` Ալվարդ Պետրոսյանը չասաց, բայց ասաց, որ «պետք չէ մեր մեջ կրկին արթնացնել քաղքենուն: Հայկական քաղքենիների մեջ հանճարներ չեն ծնվում»:
Այսքանից հետո, սակայն, Ալվարդ Պետրոսյանը Նոր տարուն սպասում է «հեքիաթի եւ հրաշքի սպասումով, սիրահարվելու ակնկալիքով»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՏՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, թե Հայաստանի սահմանադրությունը, ի թիվս այլոց, իրեն նույնպես հնարավորություն է տալիս մասնակցել ...ԱԿՆԱՐԿՆԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում երկու անգամ օգտագործել է «ուրիշների նման» արտահայտությունը: Դատելով այն թեմայից, ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Տրամաբանական կլիներ, որ քաղաքական տարին հեռուստաեթերում ամփոփեր հանրապետության նախագահը, եւ այդ տեսանկյունից թվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը հենց այդ նպատակն ունի: Բայց փորձագետներն ...ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԿՍԵԼ
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին տեղեկանք է հրապարակել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացի վերաբերյալ: ԿԸՀ տվյալի համաձայն, ստացվել է 62531 դիմում: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՍԻՄ կուսակցությունը երեկ հաղորդագրություն է տարածել, թե «ՍԻՄ-ը թուլացնելու եւ «Իրավունքը» լռեցնելու խայտառակ գործընթացին իր մասնակցությունն է բերում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանը դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ «մեր այսօրվա ձնաքոլոր փողոցներին նայելով չեմ կարծում, թե Երեւանի քաղաքապետարանը իր բոլոր պլանները ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ»
Ալվարդ Պետրոսյանի համար 2006 թ. ամենամեծ եւ ուրախալի իրադարձությունը երկրորդ թոռան ծնունդն է, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: «2006 թվականի ավարտին շատ ...2007-ԻՑ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ Է ԼԻՆԵԼՈՒ
Ընտրական նոր օրենսգիրքը թեեւ չի ներառել ԿԸՀ բոլոր առաջարկները, այնուամենայնիվ հնարավորություն է տալիս անցկացնել մեր ուզած ընտրությունները, դեկտեմբերի 27-ին հայտարարել է ԿՀԸ նախագահ Գարեգին Ազարյանը: Իսկ ...ՈՐՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԹԱՓԱՆՑԻԿԸ
2007 թվականի ընտրությունները թափանցիկ լինելու մասին արտահայտվում են նույնիսկ ծույլերը, քանի որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրության մասին խոսելը որեւէ մեկից առանձնակի ջանք չի պահանջում: Իսկ ահա այդպիսի ...OPEC-ԻՑ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
OPEC տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Լոքյանն ասել է, որ այդ փողն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ, ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 26-ին եւ 27-ին Երեւանում առատ ձյուն էր տեղում: Ասում են, եթե դեկտեմբերին առատ ձյուն է տեղում, ապա գալիք տարին առատ է լինելու: Առատ ձյունը, սակայն, նաեւ բնավ ոչ հռետորական հարցերի տեղիք է տալիս:
Առատ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆ ԷԼ ՉՓՈԽՎԵՑ
Դեկտեմբերի 27-ին մոտը 4-4.5 ժամ տեւած նիստով ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել Լիբանանի քաղաքացի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հայաստանի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում 1995 թվականի հոկտեմբերին սպանություն կատարելու համար հետախուզվող ՀՀ քաղաքացի ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՏՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
- 1346 Ծնվեց հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Վախճ. 1409թ.-ին):
- 1409 Մահացավ հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Ծնվ. 1346թ.-ին):
- 1849 Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը: (Վախճ. 1891 թ.-ին):
- 1907 Փարիզում հրավիրվեց Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի ժողով, որին մասնակցեցին «Արմենիա», «Ռազմիկ» և «Հայրենիք» թերթերի ներկայացուցիչները:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

