
ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ
- Տրամաբանական կլիներ, որ քաղաքական տարին հեռուստաեթերում ամփոփեր հանրապետության նախագահը, եւ այդ տեսանկյունից թվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը հենց այդ նպատակն ունի: Բայց փորձագետներն ու քաղաքական ուժերը դեռ ամբողջությամբ չէին հասցել գնահատել ու մեկնաբանել ներքաղաքական գործընթացների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը, երբ հանրայինի եթերում հանրությանը մատուցվեց պաշտպանության նախարարի մոտեցումը նույն այդ գործընթացներին: Փաստորեն ստացվեց, որ տարին ամփոփում է ոչ թե նախագահը, այլ պաշտպանության նախարարը: Համերգային միջոցառումների ընթացքում, ինչի կազմակերպական նրբերանգներին բավականին ծանոթ են մեր իշխանական ուժերը, կա վերջինը հանդես գալու ձգտում եւ հրավիրված երգիչները ամեն կերպ փորձում են անել այնպես, որ իրենց ելույթը լինի վերջում: Բանն այն է, որ վերջին ելույթը հանդիսատեսի համար միշտ լինում է ավելի հիշարժան, եթե իհարկե լիովին անհեթեթ ստեղծագործության բացարձակապես անտաղանդ կատարում չէ:

Այդ առումով դժվար է ասել, որ պաշտպանության նախարարի հարցազրույցը պակաս հետաքրքիր է, քան հանրապետության նախագահինը, կամ դրանում պակաս էին նշանակալից ու թարմ մտքերը, քան նրանք, որ արտահայտեց Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի խոսքը նույնիսկ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տրամաբանական շարունակությունը, որովհետեւ պաշտպանության նախարարի արտահայտած որոշ մտքեր վերաբերում էին այն թեմաներին, որոնց համար էլ հարցազրույց էր տվել Ռոբերտ Քոչարյանը: Այլ կերպ ասած, պաշտպանության նախարարի հարցազրույցը միանգամայն կարելի է համարել պատասխան Ռոբերտ Քոչարյանին: Այդ պատասխանը բավական հստակ էր ու տեղ-տեղ նույնիսկ բավականին խրատական: Հայտարարելով, որ ընտրություններից առաջ Հայաստանում միշտ էլ նոր կուսակցություններ են ստեղծվել, որոնք աշխոժացրել են քաղաքական կյանքը, պաշտպանության նախարարն իր հանգստությունը հայտնեց Բարգավաճ Հայաստանի գործունեության մասին: Բայց նրա խոսքում, որ վերաբերում էր ՀՀԿ-ին անդամակցելու պատճառներին, ակնհայտորեն նկատելի էր Բարգավաճը ստեղծելու համար նախագահին ուղղված նախատինքը: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը կարող էր չանդամակցել ՀՀԿ-ին, այլ սեփական քաղաքական կարիերայի համար ստեղծել նոր կուսակցություն: Բայց Սերժ Սարգսյանն ասաց, թե մի քանի տարի ՀՀԿ հետ իշխանության լինելով, միասին աշխատելով, ինքն անթույլատրելի է համարում ինչ որ պահից նրանց թողնելը եւ իր համար նոր կուսակցություն ստեղծելը: Ես էլ կարող էի նոր կուսակցություն ստեղծել, իշխանությունից առանձնանալ, ասել, որ ես պատասխանատու եմ եղել միայն բանակի եւ անվտանգության համար, ու քննադատել իշխանության մյուս գործողությունները, նշեց Սերժ Սարգսյանը: Այսինքն, փաստացի ստացվում է` ես էլ կարող էի իմ Բարգավաճը ստեղծել, բայց դա համարեցի անբարոյական քայլ միասին իշխանության եղած շրջապատի հանդեպ:
Փաստորեն այդպիսով Սերժ Սարգսյանը ոչ միայն հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան մեղադրում սեփական մաշկը փրկելու փորձի համար, այլ նաեւ փորձում է ցույց տալ, որ ինքն է հավատարիմ այն պայմանավորվածություններին, որոնցով այս տարիների ընթացքում շարժվել է հանրապետականը: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցի ընթացքում ակնհայտ է մի բան, որ նախագահը ցանկանում է ցույց տալ գործընթացների հանդեպ իր վերահսկողության անխախտությունը: Դա թերեւս հասկացել է նաեւ պաշտպանության նախարարը, եւ ինքն էլ իր հարցազրույցով փորձեց ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանն իրականում իր գլխի ճարն է տեսնում եւ ներկայիս իշխանական համակարգի հավատարիմ պաշտպանը կարող է լինել միմիայն Սերժ Սարգսյանը:
Այս դեպքում ակնհայտ է, որ Քոչարյան-Սարգսյան զույգից առնվազն մեկը չի վստահում մյուսին, կամ առնվազն մեկը գերագնահատում է պրոցեսների վրա ունեցած իր ազդեցությունը: Մյուս կողմից, հնարավոր է, որ հարցազրույցների հակասականությունն ուղղակի ներիշխանական պայմանավորվածության արդյունք կարող է լինել, որի նպատակը իշխանական դաշտի արձագանքը ստուգելն ու անվստահելի ուժերին բացահայտելն է, այսինքն նրանց, ովքեր կփորձեն որոշակի հետեւություններ անել նախագահի կամ պաշտպանության նախարարի ճամբարի բաժանվելու համար: Իրավիճակն այսօր այնպիսին է, որ միայն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համատեղ ցանկությունն արդեն բավարար չէ վերարտադրություն իրականացնելու համար: Այդ ցանկության մանրամասները իշխանական դաշտի բոլոր խաղացողներին հատ-հատ բացատրելը անհնարին է, ոչ միայն ժամանակի, այլ նաեւ ընկալունակության առումով, իսկ չբացատրելու դեպքում դաշտում անխուսափելի է խուճապի առաջացումը, ինչը կդառնա պառակտման պատճառ: Հետեւաբար գուցե որոշում է կայացվել այժմ, երբ լարվածությունն այդքան մեծ չէ, բացահայտել իշխանական դաշտի խուճապային պարունակությունը եւ ձերբազատվել դրանից:
Այդպես աշխատում են թունելագործները, երբ որոշ տեղամասերում կա փլուզման վտանգ, ապա չեն սպասում, թե երբ տեղի կունենա փլուզումը, այլ կասկածելի տեղերում կատարում են պայթեցումներ, այդպիսով հաղթահարելով վտանգը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այժմ թերեւս զբաղված են դրանով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն իշխանական համակարգը, որ միասին ձեւավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե տեղ-տեղ, այլ ամբողջությամբ է վտանգավոր եւ դա հաղթահարելու համար պետք է պայթեցնել ամբողջ համակարգը: Եվ Քոչարյան-Սարգսյան զույգի ամբողջ ողբերգությունը հենց դա է` համակարգը քանդելը նրանց համար վտանգավոր է, բայց չքանդելը վտանգավոր է կրկնակի:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՏՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, թե Հայաստանի սահմանադրությունը, ի թիվս այլոց, իրեն նույնպես հնարավորություն է տալիս մասնակցել ...ԱԿՆԱՐԿՆԵՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ
Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում երկու անգամ օգտագործել է «ուրիշների նման» արտահայտությունը: Դատելով այն թեմայից, ...ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Տրամաբանական կլիներ, որ քաղաքական տարին հեռուստաեթերում ամփոփեր հանրապետության նախագահը, եւ այդ տեսանկյունից թվում էր, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը հենց այդ նպատակն ունի: Բայց փորձագետներն ...ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԿՍԵԼ
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը դեկտեմբերի 27-ին տեղեկանք է հրապարակել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացի վերաբերյալ: ԿԸՀ տվյալի համաձայն, ստացվել է 62531 դիմում: ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՍԻՄ կուսակցությունը երեկ հաղորդագրություն է տարածել, թե «ՍԻՄ-ը թուլացնելու եւ «Իրավունքը» լռեցնելու խայտառակ գործընթացին իր մասնակցությունն է բերում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ...ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ
Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանը դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ «մեր այսօրվա ձնաքոլոր փողոցներին նայելով չեմ կարծում, թե Երեւանի քաղաքապետարանը իր բոլոր պլանները ...«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՄԱՍՏՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ»
Ալվարդ Պետրոսյանի համար 2006 թ. ամենամեծ եւ ուրախալի իրադարձությունը երկրորդ թոռան ծնունդն է, դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ալվարդ Պետրոսյանը: «2006 թվականի ավարտին շատ ...2007-ԻՑ ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ Է ԼԻՆԵԼՈՒ
Ընտրական նոր օրենսգիրքը թեեւ չի ներառել ԿԸՀ բոլոր առաջարկները, այնուամենայնիվ հնարավորություն է տալիս անցկացնել մեր ուզած ընտրությունները, դեկտեմբերի 27-ին հայտարարել է ԿՀԸ նախագահ Գարեգին Ազարյանը: Իսկ ...ՈՐՏԵՂԻՑ Է ՍԿՍՎՈՒՄ ԹԱՓԱՆՑԻԿԸ
2007 թվականի ընտրությունները թափանցիկ լինելու մասին արտահայտվում են նույնիսկ ծույլերը, քանի որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրության մասին խոսելը որեւէ մեկից առանձնակի ջանք չի պահանջում: Իսկ ահա այդպիսի ...OPEC-ԻՑ 10 ՄԻԼԻՈՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
OPEC տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 10 միլիոն դոլար հատկացնելու մասին որոշումը: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Լոքյանն ասել է, որ այդ փողն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ, ԱՌԱՏ ՁՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 26-ին եւ 27-ին Երեւանում առատ ձյուն էր տեղում: Ասում են, եթե դեկտեմբերին առատ ձյուն է տեղում, ապա գալիք տարին առատ է լինելու: Առատ ձյունը, սակայն, նաեւ բնավ ոչ հռետորական հարցերի տեղիք է տալիս:
Առատ ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆ ԷԼ ՉՓՈԽՎԵՑ
Դեկտեմբերի 27-ին մոտը 4-4.5 ժամ տեւած նիստով ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել Լիբանանի քաղաքացի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 10 ՏԱՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հայաստանի իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում 1995 թվականի հոկտեմբերին սպանություն կատարելու համար հետախուզվող ՀՀ քաղաքացի ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՕԳՏՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
- 1346 Ծնվեց հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Վախճ. 1409թ.-ին):
- 1409 Մահացավ հայ փիլիսոփա, հասարակական-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացին: (Ծնվ. 1346թ.-ին):
- 1849 Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը: (Վախճ. 1891 թ.-ին):
- 1907 Փարիզում հրավիրվեց Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի ժողով, որին մասնակցեցին «Արմենիա», «Ռազմիկ» և «Հայրենիք» թերթերի ներկայացուցիչները:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

