
ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, թե հայտնի չէ` Հայաստանն է ՌԴ ֆորպոստը, թե հակառակը: Իսկ ֆորպոստ բառն ընդհանրապես նա համարում է մի արտահայտություն, որի իրական ազդեցությունը շատ ավելի քիչ է, քան տրվում է հանրության արձագանքով:
Ալեքսանդր Իսկանդարյանն ընդհանրապես կարծում է, որ շատ արտահայտություններ, որ հարուցել են հայ հանրության դժգոհությունը, մասնավորապես Վրաստան-Ռուսաստան հակամարտության պարագայում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, ուղղակի պետք չէ համարել ՌԴ պաշտոնական տեսակետ: Օրինակ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Ժիրինովսկին ու Զատուլինը Հայաստանին կոչ էին անում կողմնորոշվել եւ ռուսամետ դիրք գրավել ռուս-վրացական հակամարտության առումով: Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է, թե նրանք պատգամավոր են, իսկ պատգամավորները իրենց միշտ թույլ են տալիս ավելի ազատ հայտարարություն անել, քան պաշտոնյաները:
Հայաստանը, քաղաքագետի կարծիքով, ճիշտ կողմնորոշվեց ռուս-վրացական հակամարտության պարագայում եւ միակողմանի ոչինչ չարեց: Ալեքսանդր Իսկանդարյանը նույնիսկ դրական միտում է նկատել հայ հանրության վարքագծում, ասելով, թե զգացվում էր որոշակի մտահոգություն Վրաստանի ճակատագրով, քանի որ կար նույն վիճակում հայտնվելու սպառնալիք: Իսկանդարյանը դրական է համարում նաեւ, որ մեկուսացվեցին Ջավախքում արմատական քայլերի կողմնակիցները, որոնք կարող էին արտահայտել Ռուսաստանի որոշ շրջանակների ցանկություններ եւ լարել Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունները:
Իսկ Ռուսաստանում հայերի սպանությունները քաղաքագետը հայ-ռուսական հարաբերության լարում չի համարում, եւ սխալ է համարում դրանց վերաբերյալ աղմուկ բարձրացնելը, ինչը նրա գնահատմամբ կարող է բարդացնել իրավիճակը: Իսկանդարյանն ասում է, որ սպանություններ եղել են միշտ եւ ամենուր, իսկ ռուսական շովինիզմը նոր երեւույթ չէ, պարզապես այդ իրադարձություններին հայկական մամուլը նոր է ուշադրություն դարձնում: Իսկ իշխանությունն արձագանքում է ռացիոնալ, նշում է Ալեքսանդր Իսկանդարյանը, ասելով, որ իշխանությունն այդ դեպքում անում է այն, ինչ ցանկացած իշխանություն կաներ` «ջայլամի նման գլուխը մտցնում է ավազի մեջ»: Միեւնույն է, Հայաստանը չի կարող օգնել Ռուսաստանի մոտ 1,5 միլիոն հայերին եւ, քաղաքագետի կարծիքով, ավելի ճիշտ է ավելորդ աղմուկով նրանց չվնասելը:
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին ...ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ...ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, ...«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը
- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ...«ՀՀԿ-Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»
2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը օրինաչափ է, այնպես, ինչպես օրինաչափ էր 1998-ից առաջ ՕԵԿ, 2003 թվականից առաջ ՄԱԿ եւ այլ տարբեր կուսակցությունների ստեղծումը ...ԱՄՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար, քաղաքական փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դժվարացել է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ...ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ
«Ձեր կարծիքով, կարելի է արդյոք Սեֆիլյանի ձերբակալումը համարել խորհրդարանի ընտրությունից առաջ հետապնդումների սկիզբ»: Lragir.am-ի ընթերցողները երկու շաբաթ շարունակ հնարավորություն էին ստացել իրենց տեսակետն ...ԵՐԿՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է
Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականին կկազմի 13,5 տոկոս: Դեկտեմբերի 26-ին լրագրողներին այդ մասին հայտնել է առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը ...ՍԻՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին մամուլի հաղորդագրություն է տարածել սահմանադրական Իրավունք Միությունը, որը վերաբերում է դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ուր Հրանտ Խաչատրյանի համախոհները ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, «Հայ կամավորականների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաեւ խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

