
«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
- «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը

- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները «Միասնական Ջավախք»-ի կողմից գնահատվեցին որպես կեղծված: Այնուհետեւ, Երեւանում տեղի ունեցավ Ձեր ձերբակալությունը: Ներկայում Դուք արդեն Ջավախքում եք: Որո՞նք են լինելու Ձեր հետագա անելիքները:
- Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղ գտած կեղծիքների պատճառով ստեղծվեց ուղիղ հակառակ պատկերը եւ վերջնական արդյունքներով 70 տոկոս ձայների փոխարեն «Միասնական Ջավախքը» գրանցեց ընդամենը 30 տոկոսը: Բնականաբար, 30 տոկոսի փոխարեն 70 տոկոսը վերաբաշխվեց իշխող կուսակցության ցուցակներում ընդգրկված անձանց օգտին: Ցավով, մեկ անգամ եւս արձանագրեցինք, որ Վրաստանի ղեկավարությունը, չնայած իր կողմից ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին անընդմեջ հնչող հավաստիացումների, շարունակում է կիրառել երկակի չափանիշներ` այն ինչ կարելի է Վրաստանի խորհրդարանում` անթույլատրելի է Ախալքալաքի շրջանային ժողովում: Այն ուժերը, որոնք կեղծ ընտրությունները բողոքարկելու ժամանակ խաղաղ` վարդերը ձեռքին մտան խորհրդարանի շենք, այժմ դեմ են մեկ այլ` շրջանային մակարդակի բացահայտ եւ հանդուգն կերպով կեղծված ընտրությունների արդյունքների բողոքարկմանը: Թբիլիսյան վարչակարգը կանգ չառավ ոչ մի միջոցի առջեւ` ջավախահայերի ընտրությունը ոտնահարելու համար, ընդհուպ մինչեւ պաշտոնական Երեւանի վրա ուղղակի ճնշում գործադրելը: Նշված ճնշումներն, ի վերջո, հանգեցրին իմ եւ իմ ընտանիքի ու համախոհների դեմ Երեւանի մատույցներում իրականացված մահափորձին եւ դրան հաջորդած իմ 20-օրյա ձերբակալությանը: Կամենում եմ ցավով արձանագրել, որ Թբիլիսին բաց թողեց եւս մեկ շատ հարմար առիթ վերականգնել իր նկատմամբ ջավախահայության վաղուց ի վեր խարխլված հավատը:
Ինչեւիցե, եղածն արդեն եղել է եւ մենք ցանկություն չունենք երկար ժամանակ դոփել նույն տեղում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ներկայիս կենտրոնական իշխանությունները պատրաստ չեն առաջնորդվել իրենց իսկ կողմից գերագույն արժեք հռչակված ժողովրդավարական սկզբունքներով: Ժողովուրդը, հուսով եմ, կհասկանա մեր որոշումը եւ, գիտակցելով ստեղծված իրավիճակը, ժամանակ կտրամադրի նոր ձեւավորված տեղական ինքնակառավարման մարմիններին դրսեւորել իրենց տված խոստումներն իրականացնելու կարողությունը` բնակչության առջեւ ծառացած կոնկրետ խնդիրների լուծման հարցում:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի շահն անբաժանելի է եւ նույնանում է Ջավախքի ողջ բնակչության շահին, այն է` կառուցողական եւ կշռադատված խոհեմ քաղաքական կեցվածքով նպաստել տարածաշրջանային կայունության պահպանմանը եւ աջակցել մեր երկրամասի արդյունավետ ընդգրկմանը հարավկովկասյան ինտեգրացիոն գործընթացներում թե սոցիալ-տնտեսական զարգացման եւ թե ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ երկրում քաղաքացիական հասարակության կայացման եւ շարունակական ժողովրդավարացման բնագավառներում:
- Խնդրում ենք գնահատել Ջավախքի համար 2006 թ. արդյունքները: Ընդհանուր կացությունում դրական թե՞ բացասական են տեղի ունեցած զարգացումները:
- Ընդհանուր առմամբ անցած 2006 թ. Ջավախքի համար համարում եմ դրական: Այս տարին վճռական նշանակություն ունեցավ ջավախահայության քաղաքական եւ հասարակական զարթոնքի հարցում: Տարին անցել էր աշխույժ քննարկումների, մտորումների, կազմակերպական խնդիրների եւ թեժ ընտրապայքարի մթնոլորտում: Այս տեսանկյունից ես ողբերգական չեմ համարում ՏԻՄ ընտրությունների կեղծումը: Անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից «Միասնական Ջավախքն» առիթ ունեցավ համոզվելու, որ իր բռնած քաղաքական ուղին ընկալելի եւ ընդունելի է մեր հայրենակիցների համար եւ վայելում է նրանց վստահությունը:
- 2007 թ. նախատեսվում է Ախալքալաքի ռուսական ռազմակայանի ամբողջական դուրսբերումը: Միեւնույն ժամանակ, շարունակվում է վրաց-թուրքական ռազմաքաղաքական մերձեցումը: Աշխարհաքաղաքական այսպիսի զարգացումների մեջ Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն պետք է լինի ջավախահայության դիրքորոշումը:
- «Միասնական Ջավախքը» տեղին չի համարում վիճարկել երկու ինքնիշխան պետությունների` Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի միջեւ ձեռք բերվող քաղաքական պայմանավորվածությունները: Դաշինքն իրավիճակին է մոտենում զուտ ջավախահայության անվտանգության
երաշխավորման դիրքերից: Մեզ համար Ջավախքի հայ բնակչության հայրենի երկրամասում անվտանգ կերպով ապրելու իրավունքը գերակա առաջնահերթությունն է: Այս առումով, ռուսական ռազմակայանի դուրսբերման հետեւանքները կարելի է դիտարկել երկու հարթություններում:
Տնտեսական հարթության վրա ռազմակայանի դուրսբերումը լուրջ հարված է երկրամասի բնակչության այն ստվար զանգվածին, որի համար այն աշխատատեղն էր եւ եկամուտների գլխավոր աղբյուրը: Վրաստանի իշխանությունները բազմիցս խոստումներ են շռայլել ջավախահայերին` զարգացման տարբեր ծրագրեր եւ ներդրումներ իրականացնելուց մինչեւ վրաց բանակի համար կարտոֆիլ գնելու վերաբերյալ: Ցավոք, բոլորիս հայտնի է, որ այդ խոստումներն այդպես էլ մնացել են լոկ արտասանված եւ քամուն տված խոսք: Ուստի, այսօր պետք չէ մեղադրել Վրաստանի ջավախաբնակ հայազգի քաղաքացիներին, երբ վերջիններս ցավով են ընդունում ռազմակայանի դուրսբերման մասին կայացած որոշումը: Այստեղ կցանկանայի մաղթել թբիլիսյան իշխանություններին առավելագույնս արդյունավետ ուղղորդել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Ջավախքում իրականացվելիք աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Հույս ենք հայտնում, որ ծրագրի իրականացումը վերահսկող վրաստանյան գրասենյակը նույնպես աչալուրջ կերպով կվերաբերվի իր պարտականություններին:
Այսուհանդերձ, ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը բոլորովին այլ լրջություն է ստանում ջավախահայության անվտանգության ապահովման տեսանկյունից: Խնդրի քաղաքական վտանգավորությունը սույն ասպարեզում անհամեմատ ավելի մեծ է: Վրաստանի անկախացումից ի վեր ջավախահայությունը ցուցաբերել է առավելագույն զգոնություն
եւ քաղաքացիական կամք` չբարդացնելու Վրաստանի ներքաղաքական կացությունը` ստորադասելով անընդմեջ ոտնահարվող ազգային փոքրամասնության սեփական իրավունքների պաշտպանությունը Վրաստանի տարածքային ամբողջականության եւ կայունության պահպանմանը:
Այսօր Թբիլիսին դարձել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը: Գնալով խորանում է վրաց-ադրբեջանա-թուրքական համագործակցությունը ռազմական ոլորտում: Անկախ ամեն ինչից ջավախահայն էլ իրավունք ունի անհանգստանալ սեփական անվտանգության հարցերով: Մեր մտահոգությունները հաստատվում են ոչ միայն ոչ վաղ անցյալի պատմական տխուր հիշողությամբ, այլեւ Վրաստանում իշխանությունների թողտվությամբ մոլեգնող հակահայկական տրամադրություններով: Ջավախահայը չի մոռացել ոչ 1915 թ. ցեղասպանությունը, ոչ էլ Վրաստանի առաջին անկախ հանրապետության իշխանությունների կազմակերպած իր ջավախահայ «քաղաքացիների» զանգվածային սպանդը Բակուրիանիի անտառներում:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը, ելնելով համայն Վրաստանի եւ ողջ տարածաշրջանում կայունությունը պահպանելու ընդհանուր շահից, կոչ է անում պաշտոնական Թբիլիսիին չարհամարհել իր ջավախահայ քաղաքացիների իրենց հողում անվըտանգ ապրելու տարրական իրավունքները եւ հրաժարվել Ջավախքում դուրս բերվող ռուսական ռազմակայանի տեղում թուրքական, վրացական կամ որեւէ այլ երկրի ռազմական ներկայությունը հաստատելու մտքից: Մենք կամենում ենք հուսալ, որ իրավիճակի սթափ եւ խոհեմ վերլուծությունը կփաստի մեր տեսակետի արդարացիությունը եւ կծառայի Վրաստանի եւ հարավկովկասյան ողջ տարածաշրջանի կայունությանն ու ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետ խորացմանը: Ջավախքը, ողջ Վրաստանը եւ հարավկովկասյան տարածաշրջանն առհասարակ չպետք է շեղվեն ժողովրդավարության եւ եվրաինտեգրման ճանապարհից` ակնկալելով շահագրգիռ պետությունների եւ միջազգային կառույցների համակողմանի աջակցությունը:
- Կարող եք ներկայացնել «Միասնական Ջավախքի» դիրքորոշումները երկրամասի հայությանը հուզող հարցերի` հայոց լեզուն վարչարարության մեջ գործածելու կամ դեմոգրաֆիական վիճակը փոփոխելու քաղաքականության վերաբերյալ:
- «Միասնական Ջավախքը» վճռականություն է արտահայտում պաշտպանելու երկրամասի բնակչության իրավունքներն ու ազատությունները` Վրաստանի սահմանադրական դաշտի, գործող օրենսդրության եւ մարդու հիմնարար իրավունքները կարգավորող միջազգային նորմերի եւ սկզբունքների շրջանակներում:
Հայոց լեզուն հասարակական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, առաջին հերթին կրթական եւ վարչարարարական բնագավառներում, իրավահավասար կերպով գործածելու երկրամասի հայ բնակչության իրավունքը Դաշինքը համարում է սկզբունքային եւ անվիճարկելի: «Միասնական Ջավախքը» ամիսներ առաջ հորդորել է Վրաստանի իշխող վարչակարգին սեղմ ժամկետներում կանոնակարգելու հայոց լեզվի վարչարարական եւ կրթական ոլորտներում գործածման մեխանիզմները` որպես միակ պետական լեզվի կարգավիճակը պահպանող վրացերենին իրավահավասար եւ այլընտրանքային լեզու: Մենք շարունակում ենք հուսալ, որ պաշտոնական Թբիլիսին ի վերջո կցուցաբերի հռչակած հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ միջազգայինորեն ստանձնված պարտավորություններին եւ կվերանայի լեզվական խտրականության քաղաքականությունը:
Դաշինքը դատապարտում է նաեւ անկախ Վրաստանի երեք վարչակարգերի Ջավախքում ժողովրդագրական իրավիճակն արհեստականորեն այլափոխելու քաղաքականությունը: Նման գործելաոճը առաջ է բերում կենտրոնական իշխանությունների հանդեպ երկրամասի բնակչության աճող անվստահությունը, բացասաբար է անդրադառնում ընդհանուր քաղաքական իրադրության վրա` նպաստելով ազգամիջյան փոխհարաբերությունների վատթարացմանը եւ ապակայունացնող գործընթացների շարունակական խորացմանը:
- Դուք հավատո՞ւմ եք Ջավախքի ապագային:
- Շուտով ծնվելու է իմ առաջնեկը, եւ ես չեմ էլ պատկերացնում նրա ապագան Ջավախքից դուրս: Դա է մեր բոլորիս երազանքը եւ այն անկասկած իրականություն կդառնա: Իմ երեխան Ջավախքի մյուս երեխաների նման կգնա հայկական դպրոց եւ կուսանի այդ ժամանակին արդեն կայացած եւ մեր այլ մայր բուհերին հավասար բարձրության վրա կանգնած Ջավախքի համալսարանում:
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին ...ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ...ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, ...«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը
- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ...«ՀՀԿ-Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»
2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը օրինաչափ է, այնպես, ինչպես օրինաչափ էր 1998-ից առաջ ՕԵԿ, 2003 թվականից առաջ ՄԱԿ եւ այլ տարբեր կուսակցությունների ստեղծումը ...ԱՄՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար, քաղաքական փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դժվարացել է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ...ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ
«Ձեր կարծիքով, կարելի է արդյոք Սեֆիլյանի ձերբակալումը համարել խորհրդարանի ընտրությունից առաջ հետապնդումների սկիզբ»: Lragir.am-ի ընթերցողները երկու շաբաթ շարունակ հնարավորություն էին ստացել իրենց տեսակետն ...ԵՐԿՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է
Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականին կկազմի 13,5 տոկոս: Դեկտեմբերի 26-ին լրագրողներին այդ մասին հայտնել է առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը ...ՍԻՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին մամուլի հաղորդագրություն է տարածել սահմանադրական Իրավունք Միությունը, որը վերաբերում է դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ուր Հրանտ Խաչատրյանի համախոհները ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, «Հայ կամավորականների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաեւ խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

