
ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
- Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, Ղարաբաղի քաղաքական ընտրախավն ավելի է ակտիվանում: Եւ դա բնական է` երկիրը մոտենում է նշանակալից զարգացման համար անհրաժեշտ փոփոխությունների սահմանագծին:

Սակայն արդեն հիմա նկատելի է, որ ոչ բոլորի համար են հոգեհարազատ Ղարաբաղում առաջադիմական փոփոխությունները: Թերեւս, ինչպես դա հաճախ է պատահում, ոմանք այդ փոփոխությունների մեջ վտանգ են տեսնում իրենց անձնական շահերին: Եվ թեեւ, թվում է, այն ամենի մեջ, ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից դեռեւս չճանաչված Ղարաբաղի ժողովրդին, չպետք է լինեին նման մարդիկ, սակայն կյանքը հակառակն է ապացուցում: Քիչ չեն մարդիկ, ովքեր պատմությունը եւ Լեռնային Ղարաբաղի իրողությունները գնահատում են միայն անձնական շահերի պրիզմայով:
Վերջին ամիսներին այդպիսի շատ դրսեւորումներ են առաջացրել ղարաբաղյան հասարակայնության մտահոգությունը: Շատ խոսակցություններ կային Սահմանադրության ընդունման խնդրի շուրջ ԼՂՀ որոշ պատասխանատու անձանց անմաքուր խաղերի մասին: Եւ, ըստ երեւույթին, նման մտահոգություններին վերջ տալու համար ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դեկտեմբերի 10-ին` Սահմանադրության հանրաքվեի օրը հերթական անգամ վճռականորեն հաստատեց իր որոշումը` երրորդ անգամ չառաջադրվել, եւ նույնիսկ խոստացավ հասարակայնությանը իրազեկել նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր գործունեության բնույթի մասին:
Թվում էր, ողջամտությունը հաղթանակեց, եւ երկիրը կարող է հանգիստ անցնել պետականության կառուցման հերթական խնդիրների լուծմանը: Բայց ոչ: Ինչ որ մեկը որոշել է կրկին կասկածի ենթարկել Լեռնային Ղարաբաղի պատրաստակամությունը` գործելու պատմության պահանջներին համապատասխան, որոշել է այդ ժողովրդին ուղղորդել սեփական ցանկությունների հունով: Այս անգամ «ինչ որ մեկը», պարզվեց, ոչ թե նախագահ Ղուկասյանի թիմի հերթական կարիերիստն էր, այլ «ամպերի մեջ սավառնող» բիզնեսմեն Արա Աբրահամյանը, ով վերջին տարիներին փորձում է համոզել հայ ժողովրդին, թե հենց ինքն է համայն հայության առաջնորդը եւ հենց իրեն է տրված հավաքել բոլորին Համաշխարհային հայկական կոնգրեսի դրոշի տակ:
Արա Աբրահամյանը համաձայն չէ այն բանին, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրի նոր նախագահ: Նա որոշել է, որ Ղուկասյանն անփոխարինելի է եւ նախագահի պաշտոնին պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ճանաչվել: ԼՂՀ ժողովրդի կարծիքը Արա Աբրահամյանի վեջը չէ, հատկապես որ նրան քիչ է հետաքրքրում այլ աշխատանքի անցնելու` Ղուկասյանի հայտարարությունը: «Ամենայն հայոց հայրը» չի ընդունում պատմության նման ընթացքը` պատմությունը նրա համար սեփական ցանկությունների իրականացումն է: Ճիշտ են ասում` փողը կա` խելք պետք չի:
Կարելի էր քմծիծաղել հերթական մեծահարուստի ցանկության վրա եւ առանձնապես ուշադրություն չդարձնել: Առավել եւս, որ այդ գործիչը սեփական գրպանից վերջերս Ղարաբաղին «մեծահոգաբար նվիրեց» մեկ միլիոն դոլար: Երբեւէ, հարմար պահին, որեւէ մեկը կբացատրեր նրան, որ չի կարելի ժողովրդի երեսով տալ: Հենց նախագահ Ղուկասյանը, թերեւս, կարող էր բացատրել բարեգործին այդ արարքի ոչ սոլիդությունը ժողովրդի հանդեպ, որն այդքան զոհեր է տվել հանուն իր ազատության:
Սակայն բանն էլ հենց այն է, որ մարդիկ ավելի են սկսում կասկածել, թե Արկադի Ղուկասյանը «մաքուր» է հեռավոր սփյուռքից իր «բարեկամ» «բարեգործների» տարօրինակ արարքների հանդեպ: Արա Աբրահամյանը առաջին նման խելոքը չէ. հասարակայնությունը դեռ չի մոռացել եւս մեկ «նախագահի բարեկամի»` ամերիկահայ Վահե Կարապետյանի բոցաշունչ ճառը Հայաստան հիմնադրամի վերջին հեռուստամարաթոնի ժամանակ, երբ նա հայտարարեց, թե կանի ամեն ինչ, որ Ղուկասյանը ընտրվի երրորդ անգամ: Սա էլ կարծել է, թե Ղարաբաղի համար նվիրաբերած կես միլիոն դոլարն իր ցանկությունն ավելի համոզիչ կդարձնի: Այն ժամանակ Վահե Կարապետյանի կողքին կանգնած Ղուկասյանը որեւէ կերպ չարձագանքեց իր ընկերոջ հայտարարությանը:
Կարող էր Ղուկասյանը բացատրել եթե ոչ Վահե Կարապետյանին, ապա ամբողջ հայ ժողովրդին, որ չի կարելի խաղալ այնպիսի հասկացությունների հետ, ինչպես ժողովրդի ճակատագիրը. Կարապետյանն ինքը կհասկանար իր խոսքերի անտեղիությունը: Ընկերոջ ճակատագիրը կարող է ավելի մոտ լինել ինչ որ մեկին, քան ժողովրդի ճակատագիրը, բայց ժողովրդի հաշվին ընկերոջն օգնել չի կարելի` պատմությունը չի ներում: Չբացատրեց Ղուկասյանը, նշանակում է` ինքն էլ դա չի հասկանում: Իսկ եթե չի հասկանում, ուրիշներին իրավունք է տալիս կասկածել, որ ոչ թե սփյուռքի ընկերները, այլ հենց ինքն է այս քաղաքական խաղերի նախաձեռնողը:
Հայ հանրությունը մեկ անգամ չէ, որ ականատես է դարձել Արկադի Ղուկասյանի թիմակիցների «տարօրինակ» պահվածքին, ովքեր ոչ մի կերպ հաշվի չեն նստում նրա հրապարակային հայտարարությունների հետ եւ համառորեն փորձում են պատմությունը կանգնեցնել իրենց ցանկություններին հարմար: Հետո պարզվում էր, որ նրանք իրականացնում էին ոչ թե սեփական, այլ ղուկասյանական ցանկությունները: Բայց քանի որ Արկադի Ղուկասյանն ամեն անկյունում հանդիպում էր իր ծրագրերի բացահայտմանը, ձեւ էր անում, թե այդ ամենն իրեն «արջի ծառայություն» մատուցելու փորձ անող գործիչների մտահղացումներն են:
Իսկ ահա այժմ, Արա Աբրահամյանի պարագայում, Ղուկասյանը վերջնականապես բացահայտեց ինքն իրեն: Նրան պետք չէր Աբրահամյանի շուրթերով հնչեցնել սեփական տեքստը, որի թեզերն արդեն շատ անգամ, անձնական զրույցների ընթացքում հաղորդել է շատերին: Հիշողությունը Ղուկասյանին դավաճանեց, կամ, ավելի շուտ, հաղթեց սեփական աթոռը ոչ ոքի չտալու մղումը: Հայաստանում, Ղարաբաղում եւ Սփյուռքում ու՞մ հայտնի չեն Ղուկասյանի թեզերն այն մասին, որ «ինքը չունի երրորդ անգամ առաջադրվելու ցանկություն, սակայն Ղարաբաղում չկա իրեն արժանի փոխարինող»: Շատերը կարող են հիշել Ղուկասյանի խոսքերն այն մասին, թե միայն ինքն անձամբ կարող է փող ստանալ Սփյուռքի մեծահարուստներից: Իսկ Ղուկասյանի շրջապատի հայտարարությունները, թե իբր փողը Ղարաբաղին չեն տալիս, այլ տալիս են Ղուկասյանին, արդեն լիուլի են:
Այդ ամենը չափից շատ է տարբեր պետական մի գործչի խոսքից, որին բացի իր ճակատագրից, հետաքրքրում է նաեւ որեւէ այլ բան: Մարդը, ով առանց ԼՂՀ հանրությանը բացատրելու, ամիսներով հեռանում էր արտասահմաններ, ինքը հո գիտե, թե ինչով էր զբաղված այնտեղ: Իսկ Արա Աբրահամյանը որտեղից իմանար, որ ցիտելով Ղուկասյանին, ոչ միայն ինքն իրեն, այլ նաեւ Ղարաբաղի նախագահին է մատնել եւ դրել ծիծաղելի վիճակում: Նույնպես ամեն ինչ լիարժեք չի հաշվարկել: Կարող էր մի փոքր ավելի դիվանագիտորեն անել: Բայց դիվանագիտությունն էլ այստեղ հազիվ թե օգներ: Ուրիշի ձեռքով սեփական ճակատագիրը ժողովրդի հաշվին լուծելու Ղուկասյանի ծրագիրն ինքնին արատավոր է: Իսկ այդ պարագայում մանր խորամանկությունները գործին չեն կարող օգնել:
Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան վտանգավոր: Սփյուռքի որոշ «բարեգործների» առնչությամբ ամեն ինչ պարզ է` նրանք գիտեն, թե ինչի համար են փող տալիս` ժողովրդի՞ համար, թե իրենց «բարեկամների», որ ունեն բարձր պաշտոններ: Փառք Աստծո, այդպիսի «բարեգործները» հատ ու կենտ են, Ղարաբաղի ժողովրդի իսկական բարեկամների համեմատությամբ: Դրանց հետ հարաբերությունը կպարզեն արտասահմանի մեր հայրենակիցներն իրենք: Իսկ ահա ԼՂՀ ժողովրդին անհրաժեշտ է պարզել սեփական խորամանկ գործիչների խնդիրը, որ իրենց պաշտոնն ու ԼՂՀ միջազգային կապերը վերածել են սեփական խնդիրները լուծելու մեխանիզմի:
Այստեղ արդեն կա խոսեու շատ բան: Առաջին հերթին Ղարաբաղի հանրությանը անհրաժեշտ է ուղղակի աշխուժորեն զբաղվել հարցով, թե Սփյուռքի հարուստների առաջ այդ ինչ ծառայությունների համար է, որ նրանք փողը տալիս են ոչ թե Ղարաբաղին, այլ Ղուկասյանին: Պարզ է, որ եթե հավատանք Ղուկասյանի թիմի այդ թեզին, «սիրուն աչքերի» համար ոչ ոք փող չի տալիս: Հետեւաբար, պետք է պարզել, թե այդ ինչով է Ղուկասյանը իր «բարեկամների» համար նախընտրելի դառնում: Հարցը միանգամայն գործնական է, եթե հիշենք, որ 2005 թվականին Սփյուռքում հավաքած փողը մինչեւ 2006 թվական այդպես էլ չհասավ Մարտակերտի շրջան: ԼՂՀ-ում մինչ այժմ շատ է խոսվում 1,5 միլիոնի մասին, որ հայտնվել է ոչ այնտեղ, ուր պետք է հայտնվեր օրենքով:
Մամուլն արդեն վաղուց է անդրադարձել ԼՂՀ սեփականությունը շվեյցարացի գործարարներին փոխանցելու փաստերին: Այնտեղ էլ նշվում էին ԼՂՀ ղեկավարության եւ արտասահմանցի մեծահարուստների գործարքի փաստեր: Շատ են խոսակցությունները Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ավտոճանապարհի շահագործման հիմնադրամի գործունեության անորոշության մասին, ուր տեսանելի աշխատանքը ոչ մի կերպ չի համապատասխանում հայտարարվող տարեկան ծախսերին (ի դեպ, այդ ծրագիրը կապված է նույն Վահե Կարապետյանի հետ, ով ամեն տարի 150 հազար դոլար է տրամադրում ճանապարհը բարեկարգելու համար):
Այսինքն, Ղուկասյանը ամբողջությամբ չի կեղծում, երբ ցույց է տալիս, որ փողերը (գոնե դրանց մի մասը) տրվում են ոչ թե Ղարաբաղին, այլ անձնապես իրեն: Եվ այն, որ այսօր որոշ սփյուռքահայ մեծահարուստներ խառնվել են իրար եւ բացահայտ քաղաքական գործարքի են գնում նախագահ Ղուկասյանի հետ, հնարավոր է, ունի իր ծանրակշիռ պատճառը: Ոչ միայն Արկադի Ղուկասյանն է վախենում թողնել իր պաշտոնը: Ահա եւ ձեռնարկել են Ղարաբաղի ժողովրդի բերանը փակելու քայլեր Ղուկասյանի անփոխարինելիության մասին իրենց «շատ հայրենասիրական» ճառերով: Հասկանալի է, որ անձամբ իրենց համար նա ինչ որ բանում անփոխարինելի է: Բայց դա իրենց անձնական հոգսն է:
Իսկ ԼՂՀ հանրության հոգսը, եւ նրանց, ովքեր պատասխանատու են սփյուռքի բարեգործության ոլորտի օրինականության համար, պետության ու ժողովրդի թիկունքին որեւէ խաղ թույլ չտալն է: Իր պաշտոնից հեռանալու խնդրի առաջ կանգնած Ղուկասյանը վտանգավոր է դառնում Ղարաբաղի ժողովրդի համար: Ոչ միայն հանրությանը, այլ նաեւ համապատասխան պետական մարմիններին ժամանակն է զբաղվել այդ խնդիրներով: Պատգամավորական կորպուսին, Ազգային անվտանգության ծառայությանը եւ ԼՂՀ դատախազությանը վաղուց ժամանակն է պաշտոնական մակարդակով գործընթացներ հարուցել ԼՂՀ գործադիր կառույցների եւ արտասահմանյան ֆինանսական աղբյուրների փոխհարաբերության կապակցությամբ: Այսօր այդ խնդիրը առնչվում է պետական անվտանգությանը:
ԼՂՀ պետական կառույցները միանգամայն կայացած են եւ ունակ, որպեսզի պաշտպանեն ԼՂՀ շահը:
- ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին ...ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ...ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, ...«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը
- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ...«ՀՀԿ-Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»
2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը օրինաչափ է, այնպես, ինչպես օրինաչափ էր 1998-ից առաջ ՕԵԿ, 2003 թվականից առաջ ՄԱԿ եւ այլ տարբեր կուսակցությունների ստեղծումը ...ԱՄՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար, քաղաքական փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դժվարացել է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ...ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ
«Ձեր կարծիքով, կարելի է արդյոք Սեֆիլյանի ձերբակալումը համարել խորհրդարանի ընտրությունից առաջ հետապնդումների սկիզբ»: Lragir.am-ի ընթերցողները երկու շաբաթ շարունակ հնարավորություն էին ստացել իրենց տեսակետն ...ԵՐԿՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է
Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականին կկազմի 13,5 տոկոս: Դեկտեմբերի 26-ին լրագրողներին այդ մասին հայտնել է առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը ...ՍԻՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին մամուլի հաղորդագրություն է տարածել սահմանադրական Իրավունք Միությունը, որը վերաբերում է դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ուր Հրանտ Խաչատրյանի համախոհները ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, «Հայ կամավորականների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաեւ խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

