
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության գործարար շրջանակների շուրջ 60 ներկայացուցիչների հետ այսօր կայացած տարեվերջյան ավանդական հանդիպմանը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահն ասել է, որ տնտեսական աճը հիմնականում ապահովվել է շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտների զարգացման շնորհիվ, որն էլ հնարավորություն է տվել ոչ միայն ամբողջությամբ ապահովել բյուջեի կատարողականը, այլեւ տարվա ընթացքում մեծացնել բյուջեի եկամտային մասը շուրջ 17 մլրդ դրամով: «Թե նախանցյալ եւ թե այս տարվա տնտեսական աճը հնարավորություն է տալիս ձեւավորել սոցիալական ուղղվածությամբ բյուջե: Տարեցտարի ավելացնում ենք ծախսերը սոցիալական, առողջապահական, կրթության ոլորտներում, աշխատավարձերը եւս կայուն աճում են: Հաջորդ տարի 20 տոկոսի չափ միջին աճ ենք նախատեսել բյուջետային ոլորտի համար, իսկ որոշ ուղղություններով` կրթություն, գիտություն, աճը կազմում է մոտ 30 տոկոս: Էապես մեծացրել ենք կապիտալ ծախսերը, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, այն ամենին, ինչ կապված է կյանքի որակի բարելավման եւ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահը նշել է, որ կայուն, երկարատեւ տնտեսական աճը սկսել է ավելի ակնհայտորեն ազդել ժողովրդի բարեկեցության աստիճանի բարձրացման վրա, ինչի մասին է վկայում նաեւ երկարատեւ օգտագործման կենցաղային տեխնիկայի ներկրման շուրջ 40 տոկոս աճը, նաեւ` 2006-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը` 25000, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 5000-ով, իսկ 2001թ. համեմատությամբ` 19000-ով: Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ դրանց ընդամենը 3 տոկոսն են թանկարժեք դասակարգման մեքենաներ. « Սա նշանակում է, որ իրականում ձեւավորվում է միջին խավ, եւ որ այդքան թվով ընտանիք բարելավել է իր վիճակն ինչ-որ չափով: Երբ ծանոթանում եմ այս թվերին, իհարկե որոշակի բավարարվածության զգացում չի կարող չառաջանալ: Մյուս կողմից էլ, սակայն, պետք է գնահատել, թե հետագա քանի տարիների համար եւս նման զարգացման տեմպեր ապահովելու հնարավորություն կունենանք»:
Որպես դեռեւս առկա սուր խնդիրներ նախագահը նշել է եկամուտների առումով հասարակության բեւեռացվածությունը եւ Երեւանի եւ մարզերի զարգացման տեմպերի անհամաչափությունը: Առաջինի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ թեեւ այդ խնդիրը մեկ-երկու տարում ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, սակայն այստեղ կարեւոր են միտումները, որոնք, նաեւ ըստ միջազգային կառույցների գնահատականների, դրական են. աղքատության շեմը եւ ծայրահեղ աղքատների թիվը Հայաստանում նվազում է:
Նախագահը երկրորդ խնդրում թեեւ բարելավում նկատում է, սակայն նշել է, որ բեկում դեռեւս չկա:«Առաջին խնդիրը պետք է լուծենք սոցիալական քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելով, փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը ավելի մեծ ուշադրություն դարձնելով: Այս ուղղությամբ քայլեր արվել են եւ հաջորդ տարի եւս փոփոխություններ անելու ենք: Մյուս խնդրի կարգավորումը փորձում ենք լուծել ավելի մեծ բյուջետային հատկացումներով: Այստեղ էական շարժ կա`
ենթակառուցվածքների վրա Երեւանից դուրս լուրջ գումարներ են սկսվել ծախսվել: Հաջորդ տարի կիրականացնենք նաեւ «Հազարամյակի մարտահրավերների» եւ «Լինսի» հիմնադրամների լայնածավալ ծրագրերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Որպես հաջորդ տարվա տնտեսական հաջող զարգացման հիմնական գրավական նախագահը նշել է բարեփոխումների շարունակումը բոլոր ոլորտներում: Նա ասել է, որ մասնավորապես հարկային-մաքսային վարչարարության բարեփոխման գործում թիրախ է լինելու ստվերային տնտեսության դեմ պայքարը, ինչի շուրջ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդեն ծրագիր է մշակվել, որը կիրականացվի հաջորդ տարվանից:
Ռոբերտ Քոչարյանը կարեւոր խնդիր է համարել նաեւ գործադիր իշխանության աշխատանքների էֆեկտիվության բարձրացումը եւ գործադիրի` ժողովրդին հասանելիությունը: Նախագահը մեջբերել է քաղաքապետարանում այս տարի ներդրված մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը ասելով, որ հաջորդ տարի նման ծրագիր պետք է իրականացնեն գործադիրի բոլոր օղակները, ինչը կբարելավի նաեւ ներդրումային միջավայրը:
Անդրադառնալով եկող տարի իրականացվելիք խոշոր ծրագրերին, նախագահը նշել է Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շարունակությունը, Հրազդանի ջերմակայանի 5-րդ բլոկի կառուցումը եւ արդիականացումը, Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, Երեւանի ՋԷԿ-ի արդիականացման գործնական փուլի սկսումը, «Հազարամյակի մարտահրավերների եւ «Լինսի» հիմնադրամների ծրագրերը, «Զվարթնոց» օդակայանի 2-րդ փուլի շինարարությունը, Գյումրիի օդակայանի արդիականացումը, «Նաիրիտի» արդիականացումը, «Արմենտելի» ապամենաշնորհացումը, ինչը, նախագահի խոսքով, հեռահաղորդակցության ոլորտում լուրջ ներդրումներ ունենալու հնարավորություն կընձեռի: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ լուրջ ծրագրեր իրականացնելու նախադրյալներ կան նաեւ լեռնահանքարդյունաբերության ոլորտում, շարունակվելու են ջրամատակարարման ոլորտում ներդումները, ավելի ակտիվ վարկային ծրագրեր կիրականացվեն Վանաձորում եւ Գյումրիում: «Ես նշում եմ այս ծրագրերը, քանի որ վերջերս տնտեսագետների մոտ մտահոգություններ կային, որ Հայաստանի տնտեսական աճը զգալի մասով ապահովում է շինարարությունը եւ որ այն այսպիսի տեմպեր չի կարող ունենալ: Եթե նույնիսկ բնակարանաշինությունը մնա նույն մակարդակին, թեեւ այստեղ եւս աճ կա, ապա այս խոշոր ծրագրերի շինարարությունն ապահովելու է էական աճ: Ներդրումային հաստատված ծրագրերի հանրագումարը դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ լուրջ աճ է լինելու»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով նախընտրական տարում գործարար աշխարհի համար ենթադրվող ռիսկերին, նախագահն ասել է, որ տնտեսությունը խնդիրներ չի ունենա. «Գործադիրն աշխատելու է ավելի կազմակերպված, որ նախընտրական տրամադրությունները չազդեն տնտեսական գործունեության վրա:Կարող եք հանգիստ լինել: Այլ ռիսկեր չեմ տեսնում բիզնեսի համար եւ իրատեսական է ենթադրել ու գնահատել, որ մեր տնտեսությունը շարունակելու է զարգացման վերջին 6 տարիների տեմպերը: Դուք պետք է եռանդով աշխատեք, կառավարությունը` արդյունավետ, եւ նվիրվածությունը բարեփոխումների պետք է լինի ոչ թե ելույթներում, այլ շատ գործնական եւ արտահայտվի կառավարության աշխատանքներում: Մենք շահագրգռված ենք ձեր հաջողություններում եւ ձեզ դիտում ենք որպես գործընկեր Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու գործում: Եթե այդպես չլիներ` այս հաջողությունները չէինք ունենա անցած տարիներին եւ սա մեր համատեղ աշխատանքի արդյունքն, ինչի համար ձեզ շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է նախագահը:
Նախագահը պարզաբանումներ է տվել հանդիպման ընթացքում գործարարների բարձրացրած հարցերին, պատրաստակամություն հայտնել առանձին քննարկման առարկա դարձնել դրանց լուծումների շուրջ հնչած առաջարկները:
Շնորհավորելով գործարարների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, Ռոբերտ Քոչարյանը մաղթել է նրանց լավ տրամադրություն, մեծ եկամուտներ, նաեւ` կրկին հիշեցրել հարկային պարտավորությունները ամբողջությամբ եւ ժամանակին կատարելու անհրաժեշտության մասին:
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին ...ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ...ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, ...«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը
- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ...«ՀՀԿ-Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»
2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը օրինաչափ է, այնպես, ինչպես օրինաչափ էր 1998-ից առաջ ՕԵԿ, 2003 թվականից առաջ ՄԱԿ եւ այլ տարբեր կուսակցությունների ստեղծումը ...ԱՄՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար, քաղաքական փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դժվարացել է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ...ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ
«Ձեր կարծիքով, կարելի է արդյոք Սեֆիլյանի ձերբակալումը համարել խորհրդարանի ընտրությունից առաջ հետապնդումների սկիզբ»: Lragir.am-ի ընթերցողները երկու շաբաթ շարունակ հնարավորություն էին ստացել իրենց տեսակետն ...ԵՐԿՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է
Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականին կկազմի 13,5 տոկոս: Դեկտեմբերի 26-ին լրագրողներին այդ մասին հայտնել է առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը ...ՍԻՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին մամուլի հաղորդագրություն է տարածել սահմանադրական Իրավունք Միությունը, որը վերաբերում է դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ուր Հրանտ Խաչատրյանի համախոհները ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, «Հայ կամավորականների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաեւ խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

