
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
- Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին Հայաստանի նախագահը հանդիպում է գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Այդ հանդիպման եւ բաղնիքի ավանդույթի միջեւ տարբերությունը թերեւս այն է, որ հանդիպումը բաղնիքում չի տեղի ունենում, իսկ կենացների փոխարեն էլ մասնակիցնրը պարզապես ելույթներ են ունենում` նախ նախագահը, հետո նաեւ գործարարները, ինչը հետո ցուցադրվում է հեռուստատեսությամբ: Մնացյալ առումով ամեն ինչ նույն լավն է, հեշտը, լուսավորը, տաքն ու հանգիստը: Հատկապես լսելով Ռոբերտ Քոչարյանի ելույթը, քաղաքացին կարող էր մտածել, թե նախագահը խոսում է աշխարհի ամենից դինամիկ զարգացող երկրներից մեկի մասին, ուր արեւն անգամ ժամանակից շուտ է ծագում, տնտեսական աճից հետ չմնալու համար:

Ռոբերտ Քոչարյանը ուղղակի անկասելի հարված հասցրեց այն տեսակետին, թե երկնիշ տնտեսական աճը չի անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա եւ բաժին է ընկնում ընդամենը մի փոքր մասին, որն առանց այդ էլ շատ հարուստ է: Նախագահը բերեց այդ տեսակետը հերքող մի օրինակ, որն ուղղակի քանդեց աճի բաշխման առումով քննադատության ամբողջ կծիկը: Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե 2006 թվականին Հայաստան է ներկրվել 25 հազար ավտոմեքենա, ինչը 5 հազարով ավելի է 2005-ի ցուցանիշից: Իսկապես, տնտեսական աճի բաշխման ցնցող օրինակ: Բայց ինչ կստացվի, եթե փորձ արվի հաշվել, թե այդ ավտոմեքենաներից քանիսն են բաժին ընկնում հիմնարկ ձեռնարկությունների ներկրումներին, քանիսն են բաժին ընկնում տրանսպորտային պարկին` երթուղային գծերին, քանիսը` թիկնազորներին: Հայտնի չէ, թե ինչ կստացվի, որովհետեւ նախագահն իր ելույթում ավելորդ մանրամասների հետեւից չընկավ եւ ուղղակի փաստեց, որ ցուցանիշը վկայում է միջին խավի ձեւավորման մասին: Բայց այդ առումով էլ Ռոբերտ Քոչարյանը հարկ չհամարեց իրավիճակը մանրամասնելու փորձ անգամ անել: Մինչդեռ այդ պարագայում ամեն ինչ շատ ավելի այլ լույսի ներքո կարող էր պատկերանալ: Միջին խավ գուցե իսկապես ձեւավորվում է, բայց ոչ թե Հայաստանում, այլ թերեւս Ռուսաստանում եւ այլ երկրներում, որտեղից էլ հայաստանցիները փող են ստանում ապրելու համար: Հայաստանի քաղաքացիների քանի՞ տոկոսն է, որ կարող է իր տեղի աշխատավարձով հավակնել միջին խավի շարքին դասվելուն: Կարող էր Ռոբերտ Քոչարյանը հարցնել իր հետ հանդիպման եկած գործարարներին, թե իրենք իրենց աշխատակիցների զգալի մասին որքան աշխատավարձ են վճարում եւ որքան կարող են վճարել իրականում, որպեսզի մարդիկ զգան, որ ոչ թե շահագործվում են, այլ աշխատում:
Գուցե եւ հարցրել է Ռոբերտ Քոչարյանը: Ով գիտե: Գործարարների հետ հանդիպումից հանրությանը տեսանելի է դառնում միայն առաջին մասը` նախագահի ելույթը: Իսկ մյուս մասն անցնում է մամուլի համար փակ պայմանում: Թե ինչ են այդ ընթացքում խոսում գործարարներն ու նախագահը, հայտնի չէ: Գուցե պայմանավորվում են, թե հաջորդ տարվա բյուջեի համար ով որքան է տալու, կրիտիկական իրավիճակներում ում վրա է ծանրությունն այս անգամ ընկնելու: 2007 թվականի շեմին անկասկած խոսելու բան կա նաեւ խորհրդարանի ընտրության առնչությամբ: Այդ մասին նախագահը նույնիսկ հանդիպման բաց մասում հայտարարեց, ասելով, թե գործարարները կարող են հանգիստ լինել եւ չկասկածել կայունությանը: Հետաքրքիր է, թե ընտրության ադարության համար պատասխանատվություն չստանձնած նախագահն ինչի՞ հիման վրա է պատասխանատվություն ստանձնում իրավիճակի հանգստության համար: Դա, երեւի, նա հետո առանձին բացատրել է գործարարներին: Գուցե նաեւ այլ բաներ է բացատրել: Այլապես այն, ինչ նա ասում էր հանրության համար տեսանելի մասում, որեւէ կերպ նորություն համարել չի կարելի եւ դրա համար ուղղակի չարժեր գործարարներին գործից կտրել:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հիշու՞մ եք հայտնի ֆիլմը, ուր Ժենյա Լուկաշինը ամեն դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում էր բաղնիք: Կենացները հաջորդում էին մեկը մյուսին, ամեն ինչ լավ էր, հեշտ, լուսավոր, տաք ու հանգիստ: Ամեն Նոր Տարվա շեմին ...ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Անցնող տարին Հայաստանի տնտեսության համար եղել է ամենաարդյունավետներից մեկը` գրանցելով ավելի քան 13 տոկոս աճ: Այսպես է բնութագրել 2006 թվականի տնտեսական հանրագումարը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության ...ԱՅՍ ՄԱՐԴԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Հաջողությամբ անցկացնելով Սահմանադրության հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ավելի է ուշադրությունը կենտրոնացնում իր երկրի հաջորդ նախագահի թեկնածուների խնդրին: Կյանքն ընթանում է իր ուղով, ...«ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՊԱԳԱՆ ՋԱՎԱԽՔԻՑ ԴՈՒՐՍ
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի հարցազրույցը Ջավախք-ինֆո լրատվական գործակալությանը
- 2006 թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ...«ՀՀԿ-Ն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ»
2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծումը օրինաչափ է, այնպես, ինչպես օրինաչափ էր 1998-ից առաջ ՕԵԿ, 2003 թվականից առաջ ՄԱԿ եւ այլ տարբեր կուսակցությունների ստեղծումը ...ԱՄՆ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի ղեկավար, քաղաքական փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դժվարացել է ասել, թե Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ ...ՈՎ ՈՒՄ ՖՈՐՊՈՍՏՆ Է
Հայտնի չէ` Հայաստանն է ավելի անհրաժեշտ Ռուսաստանին, թե Ռուսաստանն է ավելի կարեւոր դեր կատարում Հայաստանի համար: Ելնելով այդ տրամաբանությունից, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՍԿԻԶԲ
«Ձեր կարծիքով, կարելի է արդյոք Սեֆիլյանի ձերբակալումը համարել խորհրդարանի ընտրությունից առաջ հետապնդումների սկիզբ»: Lragir.am-ի ընթերցողները երկու շաբաթ շարունակ հնարավորություն էին ստացել իրենց տեսակետն ...ԵՐԿՆԻՇՆ ԱՐԴԵՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՆ Է
Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականին կկազմի 13,5 տոկոս: Դեկտեմբերի 26-ին լրագրողներին այդ մասին հայտնել է առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախարարը ...ՍԻՄ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին մամուլի հաղորդագրություն է տարածել սահմանադրական Իրավունք Միությունը, որը վերաբերում է դեկտեմբերի 26-ին Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, ուր Հրանտ Խաչատրյանի համախոհները ...ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազատամարտիկ, «Հայ կամավորականների ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մենք՝ ներքոստորագրյալներս, քաջատեղյակ լինելով արցախյան ազատամարտում Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի անուրանալի ծառայություններին, նաեւ խորապես համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունների ձեռնարկած ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1933 Պետությունների իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ Մոնտեվիդեոյի պայմանագրի ստորագրողմը (49 հ. 3097, 300): Հոդված 1-ը կարող է նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

