
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտող պաշտոնյաների եւ անձանց անունները հրապարակելը: 2006 թվականին հրապարակվել է այդպիսի 5 ցուցակ` հունվար-փետրվար, մարտ-մայիս, հունիս-օգոստոս, սեպտեմբեր-հոկտեմբեր եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածների համար: Պատկերը բավական ուշագրավ է:

Հունվար-փետրվար ամիսներին մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են հիմնականում համայնքապետեր (Ռուբեն Խլղաթյան`Արմավիրի քաղաքապետ, Կարո Իսրայելյան`Աբովյանի քաղաքապետ, Սամվել Դարբինյան` Վանաձորի քաղաքապետ, Գերասիմ Անդրեասյան` Կադաստրի Վանաձորի ստորաբաժանման ղեկավար, Մհեր Գեւորգյան` Կուրթանի գյուղապետ, Ռաֆայել Վարդանյան`Դսեղի գյուղապետ, Սերգեյ Վարդանյան` Մեծավանի գյուղապետ, Արսեն Պետրոսյան` Արգավանդի գյուղապետ, Սարգիս Ղազարյան` Գետահովիտի գյուղապետ, Ռուբեն Կարապետյան` Արաքսի գյուղապետ, Աշոտ Մելիքյան` Բամբակաշատի գյուղապետ): Ցավոք, մեր պաշտոնյաների կուսակցական անկայունությունը թույ չի տալիս հետեւություն անել եւ որոշակի պատկերացում կազմել, թե որ կուսակցության ներկայացուցիչներն են առավել շատ եւ առավել հաճախ ոնտահարում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Մարտ-մայիս ամիսներին մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտել են 7 հոգի. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրաելյանը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանը, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Սկսած այս ժամանակահատվածից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դարձել են մարդկանց իրավունքը խախտողների «առաջատարները»:
Հունիս-օգոստոս ամիսներին խախտողների թիվը պակասել է մինչեւ 5 մարդ: Սակայն ավելացել է խախտումների քանակը: ԻԱԿ-ի «սեւ ցուցակի» մշտական «բնակիչներից» Արդրանիկ Մանուկյանը եւ Ռուբեն Խլղաթյանը մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտել են երեքական անգամ, «սեւ ցուցակ» վերադարձած Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը` երկու անգամ: Ի հավելումն տեղեկատվության ազատության հարթությունում օրինախախտ են դարձել Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտել են հիմնականում կուսակցությունների առաջնորդները: Նրանք պարտավոր էին ապահովել իրենց կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը, բայց չեն արել: Խախտողների թիվը կրկին աճել է, ԻԱԿ-ի «սեւ ցուցակում» են հայտնվել ներքոբերյալ անձիք. Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյան, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյան, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյան, Հայաստանի ժողովրդավարական ազատական միության նախագահ Սեյրան Ավագյան, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյան, Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյան, Արդարություն կուսակցության նախագահ Արթուր Բալոյան, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյան, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյան: Եվ, իհարկե, «սեւ ցուցակի» ստաժավոր ներկայացուցիչներ` Անդրանիկ Մանուկյան`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար եւ Ռուբեն Խլղաթյան` Արմավիրի քաղաքապետ:
Տարվա վերջին` հոկտեմբեր-դեկտեմբերի ժամանակահատվածի «սեւ ցուցակը» մի քիչ է տարբերվում նախորդից: Բացի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը խախտած եւ վերը թվարկված անձանցից, օրինախախտների «ընկերակցությանն» են միացել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Ռազմիկ Ազարյանը եւ Նորք-Մարաշ թաղապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վահան Ալեքսանյանը:
Թերեւս կարիք չկա բացատրելու, թե ինչպես եւ ինչու է ստացվել, որ այս օրինախախտներից ոչ ոք ոչ մի ձեւի ու տեսակի պատասխանատվություն չի կրել: Հայաստանում անպատժելիությամբ ոչ ոքի չես զարմացնի:
- ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
ԻՆՉՆ ԻՆՉՊԵ՞Ս Է Է ՀԱՍԿԱՑԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արդյունաբերության համար մատակարարվող գազի սուբսիդավորման գործընթացը վերանայելու կառավարության մտադրությունը կարելի է խելամիտ համարել, եթե իհարկե սուբսիդավորումն այդքան անմիտ քայլ չլիներ: Ինչպես վարչապետն ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի գործընկերներ, 2006 թվականը հայաստանյան ԶԼՄ-ների համար առաջընթացի տարի չդարձավ։ Ցավոք, խորացան լրագրողական մեր եղբայրության պառակտման միտումները, լրագրողների մասնագիտական պարտքի պահանջները նահանջեցին ...ԳԵՐՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օժանդակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի բանակի զինծառայող Վուսլան Կարաչաեւին Ադրբեջան ուղարկելու հարցում, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Վուսլան Կարաչաեւը, ...ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արեւմուտքում ասում են` Սանտա Կլաուսը, իրականում հոգեւորական է եղել: Նա Սուրբ Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն եւ չքավոր ընտանիքների ...ՏԵՍՆԵՍ ԳՆԵՐԸ ԿԻՋՆԵ՞Ն
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 19-ի նիստում նախ արձանագրել էր, որ «ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների (աճման միտումով) մի շարք ...ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Քաղաքականությունից հեռանալու մասին ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանի որոշումը եղել է շոկային վիճակի հետեւանք: Դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում այդ մասին հայտարարել է Խաչատրյանի թիմակից Կարեն Վարդանյանը: ...ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ՍԻՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ
ՍԻՄ բաժանումը ոչ թե կուսակցության, այլ ամբողջ հասարակության խնդիրն է, եւ նույնիսկ պետությունը պետք է մտահոգվի տեղի ունեցածով ու հետաքննի եղելությունը: Այդ տեսակետը դեկտեմբերի 25-ին Ուրբաթ ակումբում հերթական ...1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության սահմանադրական իրավունքը: Հասարակական կազմակերպությունը նպատակին հասնելու միջոց է դիտում նաեւ մարդկանց ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ
Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր տարեվերջյան ասուլիսին խոստովանեց հանրապետականանալու պատճառը: Պարզվում է` ներկայիս քաղաքապետը նախկինում զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որոնք կառավարության ...ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երեւանի քաղաքապետ Երավանդ Զախարյանը: Երեւանի քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրով նախատեսված ...ՆԱ ՄԵԾ ԷՐ ՀՈՂՈՎ, ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՈՒՆԵՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ
Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ դատական օրենսգիրքը», տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ամենայն հավանականությամբ, նախագիծը օրենք կդառնա արդեն 2007 թվականին: ...ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ջավախք Ինֆոն տեղեկացնում է, որ Ախալքալաքում ձեռներեց Լավրենտ Էգնատոսյանի նախաձեռնությամբ եռամյա աշխատանքների արդյունքում Թբիլիսիի նախկին «Իսանի» կոշկի գործարանի Ախալքալաքի մասնաճյուղի հիման վրա, որը գործել ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրել մի քանի հուշադրամ: Դրանցից մեկը ոսկուց է եւ նվիրված է հայտնի ֆրանսահայ նկարիչ Գառզուի ...ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
«Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում բռնաբարվածի վիճակում էր փաստաբանական աշխատանքը, օրենքը չէր գործում, քրեական դատավարության որեւէ հոդված չէր գործում, տուժողի իրավահաջորդներից մեկը մեզ հայհոյում ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԻ
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
1 ՏԱՐԻ, 52 ԽԱԽՏՈՒՄ, 32 ԻՐԱՎԱԽԱԽՏ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԿՄԵՂԱԴՐԻ՞ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
ՔԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,1 ՏՈԿՈՍՈՎ
ՈՐՈՇՈՒՄ` ՇՈԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
- 1805 Ռուսաստանի կազմի մեջ է մտնում Շիրվանի (Շամախու) խանությունը:
- 1864 Ծնվեց արևելագետ, հնաբան, լեզվաբան Նիկողայոս Մառը: (Վախճ. 1934թ.-ին):
- 1920 Խորհրդային Հայաստանում կազմակերպվում է առաջին մասսայական շաբաթօրյակը:
- 1920 Դաշնակցականները կազմում են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921 թվականի ապրիլի 26-ին այն վերակազմվում է և անվանվում «Լեռնահայաստանի կառավարություն»):
- 1991 Խորհրդային Միությունը քայքայվեց: Միխայիլ Գորբաչովը տվեց իր հրաժարականը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

