
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դեկտեմբերի 23-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ ինքը անելիք միշտ էլ ունի եւ շատ հաճախ ստիպված է լինում մերժել համագործակցության այս կամ այն առաջարկը: Առայժմ Տիգրան Մանսուրյանը աշխատում է դրսի պատվերների եւ համագործակցության առաջարկների վրա, որովհետեւ նրանք են, որ ապահովում են մաեստրոյի ներկայացրած պայմանները, այդ թվում եւ` ֆինանսական: Մաեստրոն հայտարարում է, որ Հայաստանում կան շնորհալի, տաղանդավոր երաժիշտներ, օրինակ Արթուր Ավանեսովը եւ Ռոբերտ Մլքեյանը: «Ես բաց դուռ եմ, բաց պատուհան եմ», հայտարարեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը, նշելով, որ համագործակցություն չի կարող լինել միայն նրանց հետ: Սակայն աշխարհի տարբեր երկրներից պատվերներ ստացող մաեստրոն առայսօր Հայաստանի Հանրապետություն պետությունից որեւէ պատվեր չի ստացել:
Իսկ դրսի մասով մաեստրո Տիգրան Մանսուրյանը հայտարարեց, որ 2007 թվականի հունվար-փետրվարին Շվեդիայի չորս քաղաքներում կկայանա իր «Չորս խոհական երգեր» ստեղծագործության պրեմիերան: Մարտին Նյու-Յորքում կկայանա նրա մեկ այլ գործի` «Քոն անիմայի» («Հոգու հետ») պրեմիերան: Տիգրան Մանսուրյանը չի կարծում, որ այս գործերը առաջիկա երկու տարում հասնեն Հայաստան. «Իրենք իմ բոլոր պայմանները բավարարեցին եւ դրեցին իրենց պայմանները. երկու տարի միայն իրենք պիտի նվագեն եւ ուրիշ ոչ ոք, իրենք պիտի ձայնագրեն եւ ուրիշ ոչ ոք»: Եթե մաեստրո Տիգրան Մանսուրյանի շվեդական պրեմիերայի գործում դեր ունի նրա ընկեր լոնդոնաբնակ երաժիշտ Լեւոն Չիլինկիրյանը, ապա ամերիկյան պրեմիերան մաեստրո Տիգրան Մանսուրյանի հանրաճանաչության հետեւանք է: Վեց հոգանոց մի երաժշտախումբ է նրան հրավիրել. «տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ են: Նրանց մեջ կա Արա Գրիգորյան, որը հայերեն չի խոսում, կիսով է հայ: Այս վեց երաժիշտների թիկունքին կան հովանավորներ` զորավոր մարդիկ, որ պատրաստ են այս երիտասարդներին օգնել: Յուրաքանչյուր երաժիշտ իրավունք ունի իր նախընտրած կոմպոզիտորին երաժշտություն պատվիրել, եւ Արա Գրիգորյանը որոշել է, որ իր նախընտրածը ես պիտի լինեմ»: Իսկ ապրիլին արդեն Լոս-Անջելեսում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի երաժշտությանը նվիրված փառատոն` երեք համերգ:
Բացի սրանցից, մաեստրո Տիգրան Մանսուրյանը 2006 թվականին ավարտել է «Ակնուս դեյլ»` «գառն Աստծո» ստեղծագործությունը: Մաեստրոն հայտարարեց, որ խորհրդային երկրի փլուզումից հետո կինոյի համար երաժշտություն չի գրել. «կինոն մարդուն կուլ տալու հատկություն ունի: Օրինակ, Շոստակովիչն էլ է կինոյի համար գրել: Կային տաղանդավոր կոմպոզիտորներ, որոնք մտան կինո եւ կորան ու կորան, որովհետեւ միայն այստեղ ապրեցին եւ իրենց լավագույն գործերը չգրեցին: Կինոյով քո մեղեդիները տարածվում են, էկրանից անվերջ հնչում են, եթե էկրանից դուրս եկան, իրենց առանձին կյանքով ապրեցին` առավել եւս հնչում են, եւ դու բավարարվածության կեղծ զգացում ես ունենում, որովհետեւ դու իրականում կաս այնքանով, ինչքանով որ համագործակցել ես մի մեծ օրգանիզմի մեջ»: Տիգրան Մանսուրյանը հիշում է 1978 թվականը, երբ ինքը ծանրաբեռված էր «Հայֆիլմի» չորս-հինգ ֆիլմերից երեքի համար երաժշտություն գրելու եւ նաեւ երեք կոնցերտ գրելու հսկայական աշխատանքով: «Երբ կարող ես այդ բեռի տակից դուրս գալ եւ գրել քո երաժշտությունը, դու ձեռ ես քաշում այդ գործից», բացատրում է մաեստրոն:
Ավելացնենք, որ Վիետնամում ապրում է Թիչ Նհատ Հանհ անունով եւ շատ հայտնի պոետ եւ խաղաղարար, ով «Քոանգ Բուդդիստ» ինստիտուտի համահիմնադիրն է եւ ով խորհուրդ է տալիս իր գրքերը կարդալուց բացի, իր ուսմունքի համապատասխանող չորս երաժշտություն լսել, որոնցից մեկը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունն է:
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՎ ԶԻՋՈՒՄՆԵՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից մեր չկամեցողները անկախության համար պայքարող արցախցուն բնութագրել են ամենատարբեր հասկացություններով. ծայրահեղականներ (էքստրեմիստ), ահաբեկիչներ, զավթիչներ, ագրեսորներ։ ...«ԱԽՈՐԺԱԿԻ ԵՎ ՃԱՐՊԿՈՒԹՅԱՆ» ՏԱՐԻ
«Ախորժակի եւ ճարպկության մի փառավոր դաշտ է դառնալու Հայաստանը եկող տարի», 2007 թվականի ընտրությունները նկատի ունենալով, դեկտեմբերի 23-ին հայտարարեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Տիգրան Մանսուրյանի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԿԵՂԾԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Տարին շատ հետաքրքիր ենք փակում, դեկտեմբերի 23-ին Ազդակ ակումբում հայտարարել է Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: Նա ասել է, որ եթե նախկինում տարեվերջին քաղաքական գործընթացները ...ՆՐԱ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ
Հայաստանի ազգային անվտանգության համակարգի նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը այժմ խնդիրներ ունի անվտանգության ներկայիս համակարգի հետ: Դեկտեմբերի 23-ին հյուրընկալվելով Ազդակ ակումբում եւ խոսելով ներքաղաքական ...ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դեկտեմբերի 23-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ ինքը անելիք միշտ էլ ունի եւ շատ հաճախ ստիպված է լինում մերժել համագործակցության այս կամ այն առաջարկը: Առայժմ Տիգրան Մանսուրյանը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՕՐՀՆԵՐԳԸ «ՄԵՐ ԱՄՈԹՆ Է»
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը կարծում է, որ Հայաստանի գործող օրհներգը «մեր ամոթն է: Երկրորդ տողից արդեն շեշտը սխալ է: Երբ մեր խելոքները խմբագրեցին, կրկին նույն շեշտը դրեցին: Էսպես թարսուշիտակ, էսպես անկանոն ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
«ԱԽՈՐԺԱԿԻ ԵՎ ՃԱՐՊԿՈՒԹՅԱՆ» ՏԱՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ՕՐՀՆԵՐԳԸ «ՄԵՐ ԱՄՈԹՆ Է»
- 1876 Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակեց Օսմանյան առաջին սահմանադրությունը:
- 1928 Ծնվեց հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ Հովհաննես Չեքիջյանը:
- 1952 Մահացավ Արամ Անտոնյանը: (Ծնվ. 1875 թ.):
- 1994 ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

