
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Եթե Հայաստանում ընտրություններից դեռեւս ամիսներ առաջ են սկսել քաղաքական սպանությունները, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ է լինելու բուն նախընտրական շրջանում: Հնարավոր է իհարկե, որ այդ շրջանում սպանություններ այլեւս չլինեն, որպեսզի միջազգային դիտորդները չբարկանան եւ ընտրությանը վատ գնահատական չտան: Իսկ նախընտրական շրջանը կօգտագործվի անհրաժեշտ մարդկանց ձերբակալելու համար, որոնց վրա կբարդեն մինչ այդ եղած սպանությունները: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանն արդեն տվել է բանաձեւը, ըստ որի որոշ մարդիկ ցանկանում են անվստահություն եւ պառակտում մտցնել իշխանական թիմի մեջ: Այդ սպանությունները կներկայացվեն հենց այդ համատեքստում: Դա է պատճառը, որ օրինակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդպես էլ ոչ մի էական, հրապարակային արձագանք չի տալիս իր պաշտպանած գյուղապետի սպանությանը, դա է պատճառը, որ այդպես էլ տեղից չի շարժվում, համենայն դեպս հրապարակային առումով` Շահեն Հովասափյանի սպանության գործը:

Այդ ամենը պետք է նախընտրական շրջանի համար, ընդ որում ոչ թե իրավապահների աշխատանքի PR-ի նպատակով, այլ անցանկալի ուժերին ու գործիչներին սանձահարելու ամար: Իսկ մեր դատաիրավական համակարգի հնարամտությանն ու համառությանը թերեւս ոչ ոք չի կասկածում, եւ ինչպես ՀՀԿ Խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը մի առիթով հայտարարեց` Հայաստանում ցանկացածին հնարավոր է մեղադրել: Օրինակները բազմաթիվ են: Նույնիսկ Հուլիոս Կեսարի սպանությունը կարող են կապել Հայաստանի 2007 թվականի ընտրության գործընթացի հետ ու ինչ որ մի գործչի դատապարտել դրա համար` իր արած այս կամ այն հայտարարության հիման վրա: Իսկ նոր կատարված սպանությունների «ՕԳԳ» մասին խոսելն ավելորդ է: Բայց չի կարելի իհարկե եզրակացնել, որ այդ սպանությունները տեղի են ունենում հենց հետագայում շահարկվելու եւ ինչ որ մարդկանց վրա բարդելու նպատակով: Աներկբա ասել, որ իշխանությունը խփում է յուրայիններին, որ օտարները վախենան, կամ յուրայիններին զոհում է օտարների հետ հաշիվ մաքրելու համար, թերեւս սխալ կլինի: Պարզապես չի կարելի նաեւ չենթադրել, որ իշխանությունը ցանկացած բան պետք է փորձի ծառայեցնել իր շահին:
Բայց այդ պարագայում առավել եւս հետաքրքրական է դառնում, թե ի վերջո ինչն է սպանությունների իրական պատճառը: Ակնհայտ է, որ դրանք չեն տեղավորվում հայտարարված կայունության շրջանակում, հետեւաբար կամ ցույց են տալիս իշխանության անզորությունը եւ ունեն այս կամ այն թեւի վրա ճնշում գործադրելու նպատակ, կամ էլ դրանք իսկապես ներիշխանական հակասությունների հետեւանք են: Եթե հավանական է առաջին տարբերակը, ապա պետք է ենթադրել, որ սպանությունները շարունակվելու են այնքան, քանի դեռ Հայաստանում իշխանական որեւէ թեւը ռեալ քայլ չի կատարել իրավիճակի փոփոխության ուղղությամբ: Պետք է ենթադրել, որ դա հատկապես վերաբերում է այն թեւին, որն էլ առայժմ «զոհեր» է տալիս: Եթե խոսքը գնում է պարզապես ներիշխանական հակասությունների մասին, ապա կարելի է եզրակացնել, որ իրավիճակը լարված է այն աստիճան, որ պայմանավորվածությունների մեխանիզմն ուղղակի չի գործում, եւ այն փորձում են վերագործարկել ֆիզիկական սպառնալիքների միջոցով:
Ամեն դեպքում, ստեղծված իրադրությունը խոսում է Հայաստանի համար կրիտիկական իրավիճակի մասին, երբ գործողությունները ոչ թե դուրս են տրամաբանությունից, այլ կարող են ենթակա լինել ցանկացած տրամաբանության: Բայց հետեւությունը կարող է լինել մեկը, որ ամեն Աստծո շաբաթ եւ կիրակի լսում են հայ ֆուտբոլասերները` լարվածությունը հասել է գագաթնակետին:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Եթե Հայաստանում ընտրություններից դեռեւս ամիսներ առաջ են սկսել քաղաքական սպանությունները, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ է լինելու բուն նախընտրական շրջանում: Հնարավոր է իհարկե, որ այդ շրջանում սպանություններ ...1500 ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՀՂԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան քննչական վարչութեան պետի տեղակալ գնդապետ Տոնոյեանին երեւան, Հայաստան Ժիրայր Սէֆիլեանի Պաշտպան Յանձնախումբէն Պէյրութ, Լիբանան Յարգարժան ...ԵՒՍ ՄԵԿ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔ
Հայաստանի սահմանադրական դատարանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումով դեկտեմբերի 22-ին քննության առավ «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է «Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ»ԿՈՄԻՏԵ
Ջավախքի հայ հասարակությունը մեծ ցավով եւ լուրջ անհանգստությամբ ընդունել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից Արցախյան պատերազմի հերոս Մարտական խաչ շքանշանի առաջին կարգի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մարտական ընկեր ու գաղափարակից ...ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
22.12.2006Վարչախմբի ոստիկանապետական գործելակերպը հասել է իր ծայրահեղ դրսեւորմանը` վերաճելով պետական ահաբեկչության: Սույն թվականի դեկտեմբերի 20-ին սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետը: Ինչպես ...ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
Այսօր Ազգային ժողովը ընդունեց Ընտրական օրենսգիրքը: Նոր օրենսգրքով, մասնավորապես, թույլատրվում է մոտ 7-8 հազար ոստիկանների քվեարկել այն վայրում, որտեղ ծառայություն են անցնում: Դժվար չէ ենթադրել, թե քանի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ
Հայաստանի խորհրդարանը այսօր որոշում է կայացրել հավանություն տալ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին` ԱՊՀ տնտեսական դատարանի գործունեությունը Հայաստանում դադարեցնելու մասին: Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՆՀԱՐՄԱՐ Է ԶԳՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏՎԵԼԸ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեկտեմբերի 22-ին հյուրընկալվելով Հայելի ակումբին, հայտարարել է, թե Բարգավաճ Հայաստան եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ մրցակցության մասին ստեղծվում է արհեստական ...ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԸ ԿԻՋՆԻ, ՍԱԿԱԳԻՆԸ` ՈՉ
Մինչեւ 2008 թվականի վերջ ավարտված կլինի Երեւանի ՋԷԿ-ի 160 միլիոն դոլար վերազինման ծրագիրը, եւ ՋԷԿ-ում մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար կպահանջվի ոչ թե այսօրվա նման 400 գրամ գազ, այլ` 150-160 ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՆԴՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ
Քաղաքական լարված իրավիճակում ցանկացած սպանություն փորձ է արվում օգտագործել որեւէ մի քաղաքական ուժի հանդեպ: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտարարել է ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հայելի ակումբում ...ՔԱՆԻ ՆՈՐԸ ՉԿԱ, ՀԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԱՇԽԱՏԻ
Հայաստանի Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2006 թվականին ոլորտում արձանագրված ամենամեծ հաջողություններից առաջինը համարում է Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացման եւ նոր ատոմակայան կառուցելու ...ԴՐՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԵԼԸ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ Է
Դեկտեմբերի 22-ին Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրել են, թե ինչպես է վերաբերում այն գործիչներին, մասնավորապես ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, որոնք ...ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ
11Ղարաբաղյան «Բաց հասարակություն» հասարակական կազմակերպությունը «Միասնություն» մարզամշակութային երիտասարդական կազմակերպության հետ համատեղ անց է կացրել հարցում` պարզելու համար, թե ինչպիսին էր 2006 թվականը ...ՆԱԽԿԻՆ ԱՅԼԱԽՈՀԻ ՆԵՐԿԱ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
ԽՍՀՄ տարիներին քաղաքական դատապարտյալ եղած Անդրանիկ Մարգարյանը անկախ Հայաստանում սկսել է մտածել պետական կարգի պահպանության դիրքից: Դեկտեմբերի 22-ին Հայելի ակումբում նա հայտարարել է, թե սկզբունքորեն համամիտ ...ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ ԿԿԱՌԱՎԱՐԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ»
Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը հիմնականում կավարտվի մինչեւ այս տարեվերջ, տարեվերջից 9 օր առաջ` դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա չի մեկնաբանում իրանցի պաշտոնյաների ...ԿԿԱՏԱՐՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Համամիտ է արդյոք վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որ վեց տարի արդեն աշխատում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապագա կառավարության այն կազմին, որ դեկտեմբերի 15-ին ուրվագծեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ հարցը դեկտեմբերի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՉԵՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ
Դեկտեմբերի 22-ին Հայելի ակումբում լրագրողների ու վարչապետի հանդիպման ընթացքում հարց է հնչել, թե արդյոք ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանին չի մտահոգում, որ պաշտպանության նախարար, ՀՀԿ Խորհրդի նախագահ Սերժ ...ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ
16 օր առանց օրհներգի մնալուց հետո, Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» նախագիծը, տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար ...ԱՎԻԱՑԻԱՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ Է
Հայաստանի կառավարությունը որդեգրել է մասնավոր բիզնեսի գործունեությանը չմիջամտելու քաղաքականություն, եւ հավատարիմ այդ տրամաբանությանը, չի միջամտելու Զվարթնոց օդանավակայանի ավիավառելիքի խնդրին: Այդ մասին ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Շատ հավանական է, որ 2007 թվականին կառավարությունը վերանայի գազի արդյունաբերողների համար գազի գնի սուբսիդավորման մասին որոշումը: Այդ մասին դեկտեմբերի 22-ին Հայելի ակումբում հայտարարել է Հայաստանի վարչապետ ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԻ ԹԱՂՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Թուրքմենբաշու թաղման արարողությանը Հայաստանից մեկնելու է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այդ մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 22-ին: Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպմանն ինքն է այդ մասին ասել, ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԱԼՆ, ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ
Հայաստանի նախագահի գլխավոր սխալը ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի մեկնաբանությամբ հայտնի է դարձել դեկտեմբերի 22-ին, Ուրբաթ ակումբում, ուր Տիգրան Կարապետյանը հանդիպել է լրագրողների հետ: «15 տարի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՊՐՈՑ Է ԱՆՑԵԼ, ԲԱՅՑ ԱՆՑՆՈՒՄ Է ՆԱԵՒ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Առայժմ միակ գործիչը, որ հայտարարում է Հայաստանի նախագահի 2008 թվականի ընտրությանն անպայման մասնակցելու մասին, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն է: Մյուս գործիչներն ամեն կերպ թեական ...ԽԱՂԱՂ ԵՐԹ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ
Հայ կամավորների համախումբումը դեկտեմբերի 22-ին կազամակերպել էր խաղաղ երթ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի: Խաղաղ երթին մասնակցում էր մոտ 100-150 մարդ, որոնք տարբեր կազմակերպություններից ...ԾԱԽՍԵԼ Է 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ, ՄԻՆՉԴԵՌ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՎԱԿԱՆ Է ԿԵՍ ՄԻԼԻՈՆԸ
ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 22-ին Ուրբաթ ակումբում մի քանի դատողություն է արել իր բարեգործությունների, դրանք քաղաքական նպատակներով պայմանավորելու մասին գնահատականների եւ ընդհանրապես ...«ՆԱԻՐԻՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ 120 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Առաջիկա 5 տարում «Նաիրիտ» ընկերությունում կներդրվի 120 միլիոն դոլար, դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Այսօր ընկերության բաժնետոմսերի ...
ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԶԳՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ «ՄՈՌԱՑԿՈՏ» ԵՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
- 1904 Ժնևում լույս տեսավ «Վպերյոդ» թերթի առաջին համարը Վ. Ի. Լենինի խմբագրողթյամբ:
- 1931 Հանրապետությունում ստեղծվեց ռադիոհաղորդումների կոմիտե:
- 1972 Մահացավ Մկրտիչ Արմենը: (Ծնվ. 1906 թ.):
- 1986 Արդարադատության միջազգային դատարանը Բուրկինա Ֆասոյի և Մալիի միջև սահմանամերձ վեճի վերաբերյալ ընդունեց որոշում (554, 566-567): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1993 Ադրբեջանի բանակը հարձակումներ սկսեց Արցախի հետ իր սահմանի ամբողջ երկայնքով: Բոլոր հարձակումներն էլ ետ մղվեցին հարձակողների համար մեծ ավերածություններով և կորուստներով: Հարձակումն ձախողվեց 1994-ի մայիսին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

