
ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԿԱՐՏՈՖԻԼՆ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԹՌՈՒՑԻԿԸ ՆՈՒՅՆ ՔԱՇՆ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ բանախոսը փորձեց ամեն կերպ հրաժարվել, խուսափել պատասխանել այն հարցերին, որ հիմնված էին Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ արած հայտարարությունների վրա: Գուրգեն Արսենյանին դա հաջողվեց մասամբ: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական ապագայի մասին խոսելիս առանձնացրել էր չորս կուսակցության, որոնցից մեկը հենց ՄԱԿ-ն է:
«Ես չեմ եկել նախագահի գնահատականները վիճարկելու, կարծիքները քննարկելու համար», ասաց Գուրգեն Արսենյանը եւ նկատեց` «Հայաստանում իրավիճակը նորմալ է, հղի չէ քաղաքական ցնցումների սպասելիքներով»: Սա տարօրինակ չէր լինի, եթե քաղաքական ուժի ղեկավարը իրավիճակը նորմալ գնահատելուց հետո չասեր, թե «Հայաստանում չկա փիլիսոփայական, գաղափարախոսությունների առճակատում»:
Ռոբերտ Քոչարյանի երկրորդ անգամ նախագահ դառնալու պահից` 2003 թվականից ՄԱԿ-ը համագործակցել է նրա հետ եւ փորձել կյանքի կոչել նրա ծրագրերը, հայտարարեց Գուրգեն Արսենյանը: Իհարկե, ոչ բոլոր ծրագրերն են իրականացել, նկատում է բանախոսը` չխոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ հետագա քաղաքական համագործակցության մասին: Գուրգեն Արսենյանը չի զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանը իր կանխատեսումներով ազդեցիկ դեր է վերապահում ՄԱԿ-ին, չէր զարմանա, եթե չվերապահեր, բայց ասում է. «հանրապետության նախագահը երկրի ամենատեղեկացված պաշտոնյան է: Հանրապետության նախագահը երկրի քաղաքական իրավիճակի եւ քաղաքական կառույցների ունեցած ազդեցության եւ հեղինակության, իրական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի ստանում տարբեր տեսակի ռեյտինգային աղյուսակներից: Նա տեղեկատվությունը ստանում է իրական եւ իրատեսական աղբյուներից, առ այն, որ ՄԱԿ-ի քաղաքական ազդեցությունը եւ ապագա հնարավոր էլեկտորալ աջակցությունը հանրապետության բնակչության կողմից կբերի նրան, որ ՄԱԿ-ը ներկայացված կլինի 2007 թվականի խորհրդարանում: Սա ակնհայտ, տրամաբանական հետեւություն է»:
Միավորված աշխատանքային կուսակցությունը դեկտեմբերի 19-ից մտել է նախընտրական ռեժիմ, որի առաջին փուլը կտեւի 8 շաբաթ` բացի շաբաթը երկու անգամ արդեն վաղուց գործող հեռուստաեթերից տրվող հաշվետվությունից, ՄԱԿ-ը իր արածի մասին հաշվետություն-թռուցիկներ կբաժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հայտնեց Գուրգեն Արսենյանը: Ի դեպ, երբ լրագրողներից մեկը նկատեց, որ Հայաստանում թռուցիկներ բաժանելու համար մարդկանց ձերբակալելու նախադեպ կա, Գուրգեն Արսենյանը ակնարկեց, որ «ասում եմ թռուցիկ, որ ինչ-որ մի անուն տամ, էլի»` կլինի մեկ էջանոց նյութ, որում ներկայացված կլինի ՄԱԿ-ի օրենսդրական գործունեության 8 թեմա: Որն է ավելի ծանրակշիռ, թռուցիկը, թե կարտոֆիլը հարցին Գուրգեն Արսենյանը փորձեց կատակով պատասխանել` «մեկ կգ կարտոֆիլը եւ մեկ կգ թռուցիկը նույն քաշն ունեն»: Ձայներ ապահովելու հարթությունում ՄԱԿ-ի նախագահը չկշռեց կարտոֆիլն ու թռուցիկը, լրագրողներին առաջարկեց սեփական ուժերով համեմատել բաժանված կարտոֆիլի եւ բաժանված թռուցիկի ազդեցությունը եւ հավելեց. «մենք թռուցիկը չենք բաժանում ցանելու կամ ուտելու համար, տեղեկացնում ենք մեր գործունեության մասին»:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի փորձագիտական խմբի` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ եզրակացությունը Քննարկելով ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ աղգային անվտանգության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՌԱՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Հայաստանի մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցություններ ղարաբաղյան ...ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանական գազամուղը, որ պետք է ապահովի Հայաստանի էներգետիկ այլընտրանքը, իրականում, փաստացի, վկայում է, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Խոսքը գազամուղի շահագործման մասին է, որն արդեն իսկ կասկածից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 19-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գոր֊ծում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային ...ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ Ծաղկաձորում բացվում էր ճոպանուղու նոր տարբերակը, եվրոպականը, միջազգայինը, ժամանակակիցը, այնտեղ էր Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ճոպանուղու բացումը համարվեց կարեւորագույն ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Մեր տեղեկություններով, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ժամը 03:00-03:30 սահմաներում առայժմ անհայտ անձիք սպանել են Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանին: Գյուղապետը սպանվել է հենց ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր առաջարկով ներկայացրեց 2006 թվականին իրեն վստահված ոլորտի ամենամեծ հաջողությունը եւ ամենամեծ անհաջողությունը: «Ամենամեծ հաջողությունն այն է, ...ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՎՐԱ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՈՒՄ
Հակակրիմինալ շարժման վերջին նիստերից մեկում Ազգային միաբանության ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ԱՄ խորհրդարանական խմբակցության նախկին անդամ Հմայակ Հովհաննիսյանին անվանել էր հին ապերախտ, քցող, վիրավորական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ USAID-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկտրչյանը, դեկտեմբերի 20-ին ամփոփելով անցնող 2006 թվականը, արձանագրեց ունեցած հաջողությունները: Այն է` բարդ վիճակում գտնվող հանրակրթության մասին հայեցակարգը ...ՕՐՀՆԵՐԳՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում պետական օրհներգի մասին օրինագծի քննարկմանը հանդես է եկել պատմական էքսկուրսով, որն իր խոսքով` բացառիկ է: Հովհաննիսյանն ասել է, թե պատմում ...Ի՞ՆՉԸ ԿՈՒՂՂԻ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստի մեկնարկին տեղի ունեցավ վերջին քառօրյայից մնացած հարցերի քվեարկությունը: Քվեարկությունն ինչպես միշտ աչքի ընկավ Հանրապետական մեծամասնության պատգամավորների ...ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտնում է, թե դեկտեմբերի 20-ին, ժամը 04-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում կրակել են գյուղապետ Ռոլանդ Գրիգորի ...ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԿԱՐՏՈՖԻԼՆ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԹՌՈՒՑԻԿԸ ՆՈՒՅՆ ՔԱՇՆ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ բանախոսը փորձեց ամեն կերպ հրաժարվել, խուսափել պատասխանել այն հարցերին, ...Ո՞Վ Է ԱՌԱՋԻՆԸ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը իրեն չի համարում ամենագետ կամ բոլոր հարցերի պատասխանների իմացող, ինքը մեկն է, ով շատ բան գիտի: Իր ասելով, առաջինը բարեգործություն արած քաղաքական ուժի ղեկավարը, օրինակ, գիտի, ...Ո՞Վ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին առաջարկում է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթի հիմնական ասելիքը «քաղաքական մեսիջն» էր, թե անթույլատրելի է ընտրություններին ...ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ԹԵ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ
2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը եղել է ավելի քիչ, քան 2005 թվականի նույն ժամանակահատվածում: Ընթացիկ տարում տնտեսությունն աճել է 13,2 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ ...ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ ոլորտում կոռուպցիա կա, բայց որոշակի վերապահումներ ունի այս արատավոր երեւույթի մասին տարբեր հարցումներին: Իհարկե, եթե հարցման ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին մարդու իրավունքի օրվա կապակցությամբ ճաշի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ իրավապաշտպաններից` երկրում դեմոկրատական բարեփոխումները խորացնելուն ...ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆԻՆ
Մեր աղբյուրների վկայությամբ, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը իր տան բակում սպանված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը ժամանակին եղել է հանրապետական կուսակցության անդամ, առաջին անգամ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

