
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ընթերցման: Արդեն սպասում է մեկը, միայն օրենսգիրքը, քանի որ դեկտեմբերի 20-ին խորհրդարանն այն չհասցրեց քննարկել: Փոխարենը օրհներգի մասին օրինագիծը օրակարգի հերթի մեջ առաջինն էր: Բայց սպասվելիք թեժ քննարկումը տեղի չունեցավ, քանի որ քննարկմանը դահլիճում մնացին միայն ՀՅԴ երեք պատգամավոր, անկախ մի քանի պատգամավոր, ՄԱԿ-ից երեք մարդ եւ երեքական պատգամավոր ՕԵԿ-ից ու Արդարությունից:
Ահա այդ պայմաններում էլ տեղի ունեցավ Հայաստանի պետական օրհներգի մասին օրենքի երկրորդ ընթերցման քննարկումը: ՀՅԴ խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարության անփութության հետեւանքով Հայաստանը հայտնվել է առանց օրհներգի վիճակում եւ հարցին այդպես մատների արանքով նայելու համար ինչ որ մեկը պետք է անպայման բարոյական պատասխանատվություն կրի:
Կառավարությունը օրինագծից չի հանել անցումային դրույթը, որով նշվում է, որ «Մեր Հայրենիքը» պետական օրհներգ է այնքան ժամանակ, քանի դեռ նոր օրհներգ չի ընդունվել: Գեղամ Մանուկյանի կարծիքով դա անհարգալից վերաբերմունք է պետության խորհրդանիշներից մեկի հանդեպ: Պատգամավորը կարծում է, որ դա արվում է ընդամենը որոշ անձանց ճաշակը բավարարելու համար:
«Ես սա գնահատում եմ, որպես անցումային կառավարության անցումային օրհներգ», խորհրդարանում հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը, նույնպես դժգոհելով, որ կառավարությունն անցումային դրույթով շեշտում է «Մեր Հայրենիքի» ժամանակավոր լինելը: Վիկտոր Դալլաքյանը նույնպես կարծում է, որ այդ անցումային դրույթը անհարգալից վերաբերմունք է պետական խորհրդանիշի հանդեպ: Նա նաեւ ընդգծում է, որ խնդիրը ոչ միայն բարոյական է, այլ նաեւ իրավական ու զավեշտալի: Պատգամավորի կարծիքով, այն հակասում է «Իրավական ակտերի մասին» օրենքին: Վիկտոր Դալլաքյանը զավեշտալի է համարում, երբ օրենքում ամրագրվում է, որ այն ուժի մեջ է մինչեւ նոր օրենքի ընդունումը: Առանց այդ անցումային դրույթի էլ հնարավոր է նոր օրհներգի մասին օրենք ընդունել ու փոխել հինը, ինչու այժմ ընգծել դրա ժամանակավոր լինելը, տարակուսում է Վիկտոր Դալլաքյանը:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի փորձագիտական խմբի` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ եզրակացությունը Քննարկելով ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ աղգային անվտանգության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՌԱՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Հայաստանի մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցություններ ղարաբաղյան ...ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանական գազամուղը, որ պետք է ապահովի Հայաստանի էներգետիկ այլընտրանքը, իրականում, փաստացի, վկայում է, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Խոսքը գազամուղի շահագործման մասին է, որն արդեն իսկ կասկածից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 19-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գոր֊ծում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային ...ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ Ծաղկաձորում բացվում էր ճոպանուղու նոր տարբերակը, եվրոպականը, միջազգայինը, ժամանակակիցը, այնտեղ էր Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ճոպանուղու բացումը համարվեց կարեւորագույն ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Մեր տեղեկություններով, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ժամը 03:00-03:30 սահմաներում առայժմ անհայտ անձիք սպանել են Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանին: Գյուղապետը սպանվել է հենց ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր առաջարկով ներկայացրեց 2006 թվականին իրեն վստահված ոլորտի ամենամեծ հաջողությունը եւ ամենամեծ անհաջողությունը: «Ամենամեծ հաջողությունն այն է, ...ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՎՐԱ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՈՒՄ
Հակակրիմինալ շարժման վերջին նիստերից մեկում Ազգային միաբանության ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ԱՄ խորհրդարանական խմբակցության նախկին անդամ Հմայակ Հովհաննիսյանին անվանել էր հին ապերախտ, քցող, վիրավորական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ USAID-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկտրչյանը, դեկտեմբերի 20-ին ամփոփելով անցնող 2006 թվականը, արձանագրեց ունեցած հաջողությունները: Այն է` բարդ վիճակում գտնվող հանրակրթության մասին հայեցակարգը ...ՕՐՀՆԵՐԳՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում պետական օրհներգի մասին օրինագծի քննարկմանը հանդես է եկել պատմական էքսկուրսով, որն իր խոսքով` բացառիկ է: Հովհաննիսյանն ասել է, թե պատմում ...Ի՞ՆՉԸ ԿՈՒՂՂԻ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստի մեկնարկին տեղի ունեցավ վերջին քառօրյայից մնացած հարցերի քվեարկությունը: Քվեարկությունն ինչպես միշտ աչքի ընկավ Հանրապետական մեծամասնության պատգամավորների ...ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտնում է, թե դեկտեմբերի 20-ին, ժամը 04-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում կրակել են գյուղապետ Ռոլանդ Գրիգորի ...ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԿԱՐՏՈՖԻԼՆ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԹՌՈՒՑԻԿԸ ՆՈՒՅՆ ՔԱՇՆ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ բանախոսը փորձեց ամեն կերպ հրաժարվել, խուսափել պատասխանել այն հարցերին, ...Ո՞Վ Է ԱՌԱՋԻՆԸ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը իրեն չի համարում ամենագետ կամ բոլոր հարցերի պատասխանների իմացող, ինքը մեկն է, ով շատ բան գիտի: Իր ասելով, առաջինը բարեգործություն արած քաղաքական ուժի ղեկավարը, օրինակ, գիտի, ...Ո՞Վ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին առաջարկում է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթի հիմնական ասելիքը «քաղաքական մեսիջն» էր, թե անթույլատրելի է ընտրություններին ...ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ԹԵ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ
2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը եղել է ավելի քիչ, քան 2005 թվականի նույն ժամանակահատվածում: Ընթացիկ տարում տնտեսությունն աճել է 13,2 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ ...ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ ոլորտում կոռուպցիա կա, բայց որոշակի վերապահումներ ունի այս արատավոր երեւույթի մասին տարբեր հարցումներին: Իհարկե, եթե հարցման ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին մարդու իրավունքի օրվա կապակցությամբ ճաշի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ իրավապաշտպաններից` երկրում դեմոկրատական բարեփոխումները խորացնելուն ...ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆԻՆ
Մեր աղբյուրների վկայությամբ, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը իր տան բակում սպանված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը ժամանակին եղել է հանրապետական կուսակցության անդամ, առաջին անգամ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

