
ՕՐՀՆԵՐԳՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում պետական օրհներգի մասին օրինագծի քննարկմանը հանդես է եկել պատմական էքսկուրսով, որն իր խոսքով` բացառիկ է: Հովհաննիսյանն ասել է, թե պատմում է մի բան, որի մասին երբեք չի խոսել: Դրանով նա փորձել է հանրությանը տեղեկացնել, թե ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն նորանկախ Հայաստանի պետական խորհրդանիշներ ընտրեցին 1918 թվականին Դաշնակցության ընտրած օրհներգը, դրոշը եւ զինանշանը:
«1990 թվականին ինձ զանգահարեց Մոսկվայում Նյուսուիք շաբաթաթերթի թղթակից Էլիզաբեթ Թակերը, հայտնի, հռչակավոր պատմաբան Ռոբերտ Թակերի դուստրը: Նրան թույլ չէին տալիս այցելել Հայաստան, եւ թույլ չէր տալիս ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունը: Լիզա Թակերը խնդրում էր ինձ միջամտել, միջնորդել, որպեսզի իր անվտանգությունը երաշխավորվի մեր արտգործնախարարության կողմից, իսկ այն ժամանակ մեր արտգործնախարարն էր Անատոլի Մկրտչյանը, որը ըստ էության կատարում էր Մոսկվայի թելադրանքը: Ուստի ես որոշեցի այդ հարցը լուծելու համար դիմել պարոն Արարաքցյանին», պատմում է Հմայակ Հովհաննիսյանը:
Արարքցյանն ընդառաջել է եւ Լիզա Թակերը եկել է Հայաստան, որից հետո գրել է, Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով մի կարեւոր հոդված ազգային բանակի ստեղծման նախադրյալների մասին: Թակերը հանդիպել է նաեւ այն ժամանակ Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ Հմայակ Հովհաննիսյանին խնդրել է ուղեկցել իրեն այդ հանդիպմանը: «ԵՍ համաձայնվեցի եւ պատմեցի իրեն, որ կա զգային կուսակցություն` Դաշնակցություն, որը հռչակել է դեպի երկիր վերադառնալու գաղափար եւ հետաքրքիր էր վերաբերմունքը պարզել, խնդրեցի որ խոսակցության ընթացքում նա այդ հարցն ուղղի Լեւոն Տեր-Պետրոսյանին», ասում է Հմայակ Հովհաննիսյանը:
Թակերը կատարել է խնդրանքը եւ հարցրել, թե Լեոն Տեր-Պետրոսյանը ինչպես է վերաբերում ՀՅԴ վերադարձի ու Հայրենիքում հաստատման հեռանկարին: «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ հետաքրքիր պատասխան տվեց, ասաց, բայց չէ որ մենք ընդունում ենք դրոշը, օրհներգը եւ զինանշանը, որոնք Դաշնակցությունը պահպանել, պահել է Սփյուռքում, ուրեմն մենք կատարում ենք նրանց ծրագրային դրույթները, գնում ենք դեպի ազատ, անկախ Հայաստան, ուստի դաշնակցությունն այստեղ անելիք չունի», Լեւոն Տեր Պետրոսյանի խոսքը պատմում է Հմայակ Հովհաննիսյանը: Դրանից էլ նա եզրակացնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել է այդ խորհրդանիշների ընդունումով ուղղակի այնպես անել, որ Դաշնակցությունը չվերադառնա Հայաստան:
Հովհաննիսյանը համոզված է, որ հակառակ պարագայում Տեր-Պետրոսյանը չէր ընդունի ներկայիս օրհներգը, որը խոսում է ոչ թե արժանապատիվ կյանքի, այլ արժանապատիվ մահվան մասին: Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ դա ողբերգական պատմության հետեւանք է, երբ հայ ժողովուրդը չի ունեցել արժանապատիվ կյանքի հնարավորություն եւ հնարավորություն է եղել միայն արժանապատիվ մեռնել: Այդ իսկ պատճառով պատգամավորը դեմ է մի քառատողում երեք անգամ մահվան մասին նշող օրհներգին եւ կողմ է Արամ Խաչատրյանի երաժշտությամբ տարբերակին:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի փորձագիտական խմբի` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ եզրակացությունը Քննարկելով ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ աղգային անվտանգության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՌԱՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Հայաստանի մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցություններ ղարաբաղյան ...ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանական գազամուղը, որ պետք է ապահովի Հայաստանի էներգետիկ այլընտրանքը, իրականում, փաստացի, վկայում է, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Խոսքը գազամուղի շահագործման մասին է, որն արդեն իսկ կասկածից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 19-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գոր֊ծում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային ...ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ Ծաղկաձորում բացվում էր ճոպանուղու նոր տարբերակը, եվրոպականը, միջազգայինը, ժամանակակիցը, այնտեղ էր Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ճոպանուղու բացումը համարվեց կարեւորագույն ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Մեր տեղեկություններով, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ժամը 03:00-03:30 սահմաներում առայժմ անհայտ անձիք սպանել են Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանին: Գյուղապետը սպանվել է հենց ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր առաջարկով ներկայացրեց 2006 թվականին իրեն վստահված ոլորտի ամենամեծ հաջողությունը եւ ամենամեծ անհաջողությունը: «Ամենամեծ հաջողությունն այն է, ...ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՎՐԱ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՈՒՄ
Հակակրիմինալ շարժման վերջին նիստերից մեկում Ազգային միաբանության ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ԱՄ խորհրդարանական խմբակցության նախկին անդամ Հմայակ Հովհաննիսյանին անվանել էր հին ապերախտ, քցող, վիրավորական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ USAID-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկտրչյանը, դեկտեմբերի 20-ին ամփոփելով անցնող 2006 թվականը, արձանագրեց ունեցած հաջողությունները: Այն է` բարդ վիճակում գտնվող հանրակրթության մասին հայեցակարգը ...ՕՐՀՆԵՐԳՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում պետական օրհներգի մասին օրինագծի քննարկմանը հանդես է եկել պատմական էքսկուրսով, որն իր խոսքով` բացառիկ է: Հովհաննիսյանն ասել է, թե պատմում ...Ի՞ՆՉԸ ԿՈՒՂՂԻ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստի մեկնարկին տեղի ունեցավ վերջին քառօրյայից մնացած հարցերի քվեարկությունը: Քվեարկությունն ինչպես միշտ աչքի ընկավ Հանրապետական մեծամասնության պատգամավորների ...ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտնում է, թե դեկտեմբերի 20-ին, ժամը 04-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում կրակել են գյուղապետ Ռոլանդ Գրիգորի ...ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԿԱՐՏՈՖԻԼՆ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԹՌՈՒՑԻԿԸ ՆՈՒՅՆ ՔԱՇՆ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ բանախոսը փորձեց ամեն կերպ հրաժարվել, խուսափել պատասխանել այն հարցերին, ...Ո՞Վ Է ԱՌԱՋԻՆԸ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը իրեն չի համարում ամենագետ կամ բոլոր հարցերի պատասխանների իմացող, ինքը մեկն է, ով շատ բան գիտի: Իր ասելով, առաջինը բարեգործություն արած քաղաքական ուժի ղեկավարը, օրինակ, գիտի, ...Ո՞Վ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին առաջարկում է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթի հիմնական ասելիքը «քաղաքական մեսիջն» էր, թե անթույլատրելի է ընտրություններին ...ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ԹԵ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ
2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը եղել է ավելի քիչ, քան 2005 թվականի նույն ժամանակահատվածում: Ընթացիկ տարում տնտեսությունն աճել է 13,2 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ ...ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ ոլորտում կոռուպցիա կա, բայց որոշակի վերապահումներ ունի այս արատավոր երեւույթի մասին տարբեր հարցումներին: Իհարկե, եթե հարցման ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին մարդու իրավունքի օրվա կապակցությամբ ճաշի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ իրավապաշտպաններից` երկրում դեմոկրատական բարեփոխումները խորացնելուն ...ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆԻՆ
Մեր աղբյուրների վկայությամբ, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը իր տան բակում սպանված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը ժամանակին եղել է հանրապետական կուսակցության անդամ, առաջին անգամ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

