
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
- Երբ Ծաղկաձորում բացվում էր ճոպանուղու նոր տարբերակը, եվրոպականը, միջազգայինը, ժամանակակիցը, այնտեղ էր Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ճոպանուղու բացումը համարվեց կարեւորագույն ներդրում Ծաղկաձորը միջազգային չափանիշի համապատասխան ձմեռային հանգստավայր դարձնելու ուղղությամբ: Տնտեսագիտության տարրական կանոնները հուշում են, որ ներդրումը կատարվում է այն տեղերում, ուր կա տնտեսական գրավչություն, եթե դա իհարկե մասնավոր ներդրում է: Ճոպանուղու շինարարությունն իրականացնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, ճոպանուղիների կառուցման ասպարեզում մեծ փորձ ունեցող շվեյցարական ընկերության գործակցությամբ: Բայց ահա մոտ երկու տարի անց պարզվում է, որ ճոպանուղու շինարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործություն: Այդպես է որոշել Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դրամ կամ մոտ 3,5 միլիոն դոլար արժողության ճոպանուղին ներդրումային ծրագիր չէ, այլ բարեգործություն: Կառավարության այդ որոշումն ունի երկու իմաստ: Նախ, այն, որ երկու տարի առաջ ճոպանուղու բացման ընթացքում հնչած խոսքերը ոչ այլ ինչ էին, քան փուչիկ` հասկացություն, որը վերջին շրջանում բավական տարածված է Հայաստանի կառավարման համակարգում: Եվ ահա այդ փուչիկը պայթեց: Եթե ճոպանուղին բարեգործություն է, ապա միֆ է Ծաղկաձորը միջազգային չափանիշի համապատասխան հանգստավայր դաձնելու մասին իշխանական ծրագիրը: Այլապես ճոպանուղին կլիներ ոչ թե բարեգործություն, այլ բիզնես ծրագիր: Բայց փաստացի որեւէ կապ չէր ունենա, թե ինչ ծրագիր է ճոպանուղին` բարեգործական, թե ներդրումային, եթե այն ուղղակի իր ազդեցությունը չունենար պետական բյուջեի վրա:

Բանն այն է, որ ոչ միայն փուչիկն է կառավարության վերջին շրջանի նախասիրությունը, այլ տնտեսության այս կամ այն ոլորտը, այսինքն այս կամ այն օլիգարխին հարկային որոշ արտոնություններ տրամադրելը: Այդպես կառավարությունը նվազեցրեց տեղական գարեջրի ակցիզային հարկը, ալկոհոլի տեղական արտադրությունը խթանելու նպատկով բարձրացրեց ներկրվող օղու մաքսատուրքը: Ճոպանուղու շինարարությանն այդքան մոդայիկ, բարեգործական շղարշ հաղորդելը ուղղակիորեն կարելի է դասել կառավարության այդ հարկային «հոգատարության» շարքին: Խնդիրն այն է, որ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն, որի հաշվին կառուցվում է Ծաղկաձորի ճոպանուղին, ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը: Գրեթե անկասկած է, որ միայն նրա ղեկավարությամբ էր ՀԱՕԿ-ն ի վիճակի 3,5 միլիոն դոլար արժողության «բարեգործություն» իրականացնել: Հետեւաբար կառավարության որոշումն անուղղակի օգնություն է Գագիկ Ծառուկյանին, ավելին, ուղղակի մի քանի հարյուր հազար դոլարի նվիրատվություն: Եթե ճոպանուղին բարեգործություն է, ապա դրա իրականացման համար ներկրվող սարքավորումները ազատվում են Ավելացված արժեքի հարկից: Կառավարությունն էլ հենց այդպես որոշել է, որ ճոպանուղու 4-րդ հատվածի շինարարության համար սարքավորումների ներկրումը նույնպես բարեգործություն է:
Եթե, ասենք, ներկրվում է 500 դոլարի սարքավորում, ապա 100 դոլար է կազմում դրա ԱԱՀ-ն: Այսինքն ՀԱՕԿ-ը կամ նրա համար ներկրողը ազատվում է այդքան հարկից: Բացի այդ, ԱԱՀ-ից ազատվում են նաեւ շինարարության համար անհրաժեշտ այլ գնումները: Օրինակ, եթե անհրաժեշտ է ցեմենտ, ապա այն գնվում է ավելի էժան, քանի որ գնի մեջ չի հաշվարկվում ԱԱՀ-ն: Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը Ճոպանուղու շինարարության համար ստեղծում է ակնհայտ արտոնյալ պայմաններ: Դա հիմք է տալիս ենթադրել, որ կամ այն իրեն չի արդարացնում որպես բիզնես ծրագիր, եւ պարզապես փորձում են Գագիկ Ծառուկյանի համար հնարավորինս մեղմել այն բեռը, որ հանուն իշխանական PR-ի նա վերցրել է իր վրա, կամ էլ ուղղակի իշխանական լծակն օգտագործվում է հարկային բեռի թեթեւացումով օլիգարխի քաղաքական ծախսերը ինչ որ կերպ փոխհատուցելու համար, որ նա կատարում է լայն թափով: Դրանից բացի, Գագիկ Ծառուկյանն իր գրեթե բոլոր տնտեսական ծրագրերի պարագայում չի նշում ներդրման կոնկրետ թիվ, ասելով, թե չի հաշվում ներդրումը, այլ անում է այնքան, ինչքան պետք է լավ լինելու համար: Թերեւս ճոպանուղու վրա էլ Գագիկ Ծառուկյանի մարտավարությունը խափանվել է` նա ներդրումներ է արել կրկին առանց հաշվելու, բայց մեկ էլ պարզվել է, որ դրանք չեն տեղավորվում բիզնես տրամաբանության շրջանակում, եւ անփորձ թանը փոխարինվել է փորձված մածունով` բարեգործությամբ: Սակայն հաշվի առնելով այն լայնածավալ բարեգործությունները գյուղատնտեսության, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտներում, որ անում է Գագիկ Ծառուկյանը, միանգամայն ընդունելի է, որ կառավարությունն էլ նրա համար բարեգործություն անի: Չէ որ Ծառուկյանը փաստորեն իր բարեգործական հիմնադրամներով ուղղակի փոխարինում է կառավարությանը: Բայց, մյուս կողմից, նախ գործարարի գործը բարեգործությունը չէ, այլ պետությանը հարկ տալը, եւ երկրորդ` կառավարության գործն էլ բարեգործներին աջակցելը չէ, այլ տնտեսվարողներին նպաստելը` նրանց համար գործունեության հավասար պայման ստեղծելով:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի փորձագիտական խմբի` ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նախագծի վերաբերյալ եզրակացությունը Քննարկելով ՀՀ պաշտպանության նախարարության ՀՀ աղգային անվտանգության ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՌԱՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս Հայաստանի մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները ակտիվ բանակցություններ ղարաբաղյան ...ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ՈՐՆ Է ՀՈԳԵՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱԶՆԻՎ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Իրանական գազամուղը, որ պետք է ապահովի Հայաստանի էներգետիկ այլընտրանքը, իրականում, փաստացի, վկայում է, որ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Խոսքը գազամուղի շահագործման մասին է, որն արդեն իսկ կասկածից ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 19-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գոր֊ծում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային ...ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երբ Ծաղկաձորում բացվում էր ճոպանուղու նոր տարբերակը, եվրոպականը, միջազգայինը, ժամանակակիցը, այնտեղ էր Հայաստանի գրեթե ամբողջ վերնախավը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Ճոպանուղու բացումը համարվեց կարեւորագույն ...«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՆԴԱՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
Մեր տեղեկություններով, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը ժամը 03:00-03:30 սահմաներում առայժմ անհայտ անձիք սպանել են Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանին: Գյուղապետը սպանվել է հենց ...ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԸՍՏ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մեր առաջարկով ներկայացրեց 2006 թվականին իրեն վստահված ոլորտի ամենամեծ հաջողությունը եւ ամենամեծ անհաջողությունը: «Ամենամեծ հաջողությունն այն է, ...ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՎՐԱ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԾԱԽՍՈՒՄ
Հակակրիմինալ շարժման վերջին նիստերից մեկում Ազգային միաբանության ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ԱՄ խորհրդարանական խմբակցության նախկին անդամ Հմայակ Հովհաննիսյանին անվանել էր հին ապերախտ, քցող, վիրավորական ...ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ USAID-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկտրչյանը, դեկտեմբերի 20-ին ամփոփելով անցնող 2006 թվականը, արձանագրեց ունեցած հաջողությունները: Այն է` բարդ վիճակում գտնվող հանրակրթության մասին հայեցակարգը ...ՕՐՀՆԵՐԳՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում պետական օրհներգի մասին օրինագծի քննարկմանը հանդես է եկել պատմական էքսկուրսով, որն իր խոսքով` բացառիկ է: Հովհաննիսյանն ասել է, թե պատմում ...Ի՞ՆՉԸ ԿՈՒՂՂԻ ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 20-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստի մեկնարկին տեղի ունեցավ վերջին քառօրյայից մնացած հարցերի քվեարկությունը: Քվեարկությունն ինչպես միշտ աչքի ընկավ Հանրապետական մեծամասնության պատգամավորների ...ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
Դեկտեմբերի 20-ին մեկնարկած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներին սպասում էր երկու կարեւորագույն քննարկում` Ընտրական օրենսգիրք եւ Պետական օրհներգի մասին օրենքի նախագիծ, երկուսն էլ երկրորդ ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հայտնում է, թե դեկտեմբերի 20-ին, ժամը 04-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղում կրակել են գյուղապետ Ռոլանդ Գրիգորի ...ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԿԱՐՏՈՖԻԼՆ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԹՌՈՒՑԻԿԸ ՆՈՒՅՆ ՔԱՇՆ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 20-ին «Ուրբաթ» ակումբում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի եւ լրագրողների հանդիպման ժամանակ բանախոսը փորձեց ամեն կերպ հրաժարվել, խուսափել պատասխանել այն հարցերին, ...Ո՞Վ Է ԱՌԱՋԻՆԸ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ
ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը իրեն չի համարում ամենագետ կամ բոլոր հարցերի պատասխանների իմացող, ինքը մեկն է, ով շատ բան գիտի: Իր ասելով, առաջինը բարեգործություն արած քաղաքական ուժի ղեկավարը, օրինակ, գիտի, ...Ո՞Վ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը լրագրողներին առաջարկում է հասկանալ, որ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթի հիմնական ասելիքը «քաղաքական մեսիջն» էր, թե անթույլատրելի է ընտրություններին ...ՆՎԱԶՈՒՄ ԵՆ ԹԵ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԸ
2006 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության աճը եղել է ավելի քիչ, քան 2005 թվականի նույն ժամանակահատվածում: Ընթացիկ տարում տնտեսությունն աճել է 13,2 տոկոսով, այն դեպքում, երբ նախորդ ...ՆԱԽԱՐԱՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱ ԿԱ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը դեկտեմբերի 20-ին հայտարարեց, որ ոլորտում կոռուպցիա կա, բայց որոշակի վերապահումներ ունի այս արատավոր երեւույթի մասին տարբեր հարցումներին: Իհարկե, եթե հարցման ...ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին մարդու իրավունքի օրվա կապակցությամբ ճաշի ընթացքում շնորհակալություն է հայտնել հայ իրավապաշտպաններից` երկրում դեմոկրատական բարեփոխումները խորացնելուն ...ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ԱԼԲԵՐՏ ՀԵՐՈՅԱՆԻՆ
Մեր աղբյուրների վկայությամբ, դեկտեմբերի լույս 20-ի գիշերը իր տան բակում սպանված Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը ժամանակին եղել է հանրապետական կուսակցության անդամ, առաջին անգամ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՕՐՀՆԵՐԳ
- 1808 Զմյուռնիայում ծնվեց բանասեր, կղերա-աղայական հոսանքի ներկայացուցիչ Մսեր Մսերյանցը: (Վախճ. 1873 թ.-ին, Մոսկվայում):
- 1883 Թիֆլիսում լույս տեսավ «Նոր դար» լրագիրը Սպանդար Սպանդարյանի խմբագրողթյամբ:
- 1885 Ծնվեց հայ ականավոր հեղափոխական և պետական գործիչ Ասքանազ Մռավյանը: (Սպանվեց խորհրդային ոստիկանության կողմից 1929թ.-ին):
- 1912 Ցարական կառավարությունը օրենք հրապարակեց «Թիֆլիսի, Քութայիսի, Երևանի, Ելիսավետպոլի, Բաքվի նահանգների ժամանակավոր պարտավորյալ, կախյալ գյուղացիների՝ կալվածատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունները դադարեցնելու և պետության օժանդակությամբ հողաբաժինները պարտադիր կերպով ետ գնելու մասին»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

