
ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ժողովրդի վրա»: «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունն ու «Սպայի պատիվ» հասարակական կազմակերպությունը Արագածոտնի, Արարատի եւ Շիրակի մարզերում արդեն ստեղծել են «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեներ» եւ հայտարարում են, որ այլեւս իշխանությունների անօրեն գործողություններն անպատասխան չեն մնա` հարված կստանան: «Մի խաղացեք կրակի հետ», իշխանություններին առաջարկում է Գառնիկ Մարգարյանը:
Վարդան Մալխասյանի, Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից եւ այս անձանց հայտարարություններին ծանոթանալուց հետո, Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ առաջարկում է հանրային լայն լսումներ կազմակերպել եւ փորձել պատասխանել հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայրենիքի համար պայքարած, երկրի պաշտպանությանը մասնակցած անձիք մտածում են, թե «միայն զենքով կա հային փրկություն եւ այլ ելք չեն տեսնում»: Արամ Կարապետյանը, դեմ լինելով բռնություններին, նկատում է, որ միայն զենքով փրկության մասին մտածում են շատերը, սակայն այս երկուսը բարձրաձայնեցին:
Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններում կան գլուխ ջարդել, զենքով քշել, ներքին թշնամիներ եւ նման հայտարարություններ: «Եթե ձեզ նման ձեւակերպումներով դիմեին, ի՞նչ կանեիք», հարցին Արամ Կարապետյանը պատասխանեց` հրաժարական կտայի. «որովհետեւ, եթե ես ստեղծել եմ այդպիսի իրավիճակ, որ մարտական խաչ ստացած մարդը կարող է նմանատիպ կարծիք արտահայտել, եթե ես ոչ թափանցիկ վարում եմ բանակցություններ, որի ընթացքում կարծիք կա, որ ծախում եմ ամեն ինչ, եթե ես շորթում ու կեղեքում եմ հանրապետությունը, եթե ես հասցրել եմ այն իրավիճակին, որ ազատամարտիկների մի մասը դարձել է ամեն ինչի տեր, մյուս մասը փողոցում է, եթե ես կատարել եմ այնպիսի գործողություններ, որի ընթացքում հարստացել եմ զրոյից եւ դարձել ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե ատելության մթնոլորտը 80 տոկոսից անցնում է, ես միանգամից հրաժարական կտամ»:
Արամ Կարապետյանը կարծում է, որ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններում հանցագործության տարրեր կան միայն այն պարագայում, եթե պետությունը, իշխանությունը գործեր նույն օրենքներով` եթե պետության մաքուր գործելու պարագայում մարդիկ ասեին գլուխ կջարդեմ` «բայց եթե նամուս չունեն, պիտի հասկանան, որ նմանատիպ խոսակցություններ 80 տոկոս բնակչության բնակարաններում գնում է, եւ ցավոք սրտի, այդ ատելությունը գնալով աճելու է»: Ուստի իշխանությունները պետք է ոչ թե մարդկանց ձերբակալեն, այլ հասկանան, թե ինչու են ստեղծել մի վիճակ, երբ մարդիկ մտածում են, թե փրկությունը զենքով է հնարավոր:
Արամ Կարապետյանը առաջարկում է բոլոր իրենց հուզող հարցերի պատասխանները, հակակրիմինալ շարժման մոտեցումները հասցնել ԵԱՀԿ պետությունների դեսպաններին ու նաեւ ժողովրդին` «որ երբ քաղաքական պահին ժողովուրդը դուրս եկավ եւ գնաց գործողությունների, բոլորը հասկանան, թե ինչու արեց»: Միաժամանակ, Արամ Կարապետյանը կարծում է, որ իշխանավորները պետք է ոչ թե վիճարկեն հարուստների ցուցակում տեղերը, այլ, թե «ով, որտեղ, երբ պետք է նստի»:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետք է տեղի ունենար վանաձորցիների հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Սակայն, չնայած տարածքի ...ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հայտնում ...FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ի մատույցներում հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի մարտական դիրքերում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է եւ Հայաստանից արտահանումների, եւ Հայաստանում ներդրումների առումով, սակայն մրցակցության, սեփականության պաշտպանության, դատաիրավական ոլորտում խաղի կանոնները ...ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել ...ՇՈՒՏՈՎ ԿՄՈՌԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ստեղծվել էր Սահմանադրության կարիքը, քանի որ այս տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել էր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մի դաշտ, որը պետք է ամբողջացվեր Սահմանադրությամբ: Դեկտեմբերի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե նախարարը պաշտոնում չպետք է մնա տասը տարուց ավելի, չի նշանակում, որ արտգործնախարարը ուզում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին Վարդան Օսկանյանը ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ
Իրան-Հայաստան գազամուղը պատրաստ է, բայց կան խնդիրներ, որոնք կհետաձգեն պաշտոնական բացման համար նախատեսված ժամկետը, որը դեկտեմբերի 20-նն էր: Համենայն դեպս այդպես էր հայտարարում Հայաստանի կառավարությունը, ...ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ՇԱՏ ՉԱԶԴԻ
Շատ հավանական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերության վրա բացասաբար անդրադառնա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով Սփյուռքից եկավ Հայաստան, պաշտպանեց հայրենիքը, կռվեց Ղարաբաղի ազատագրության համար, ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ինչպես տեղեկացնում է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնությունը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, նախաինֆարկտային վիճակով Երեւանի թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը հրապարակել է բուհերում կոռուպցիայի վերաբերյալ անցկացրած հարցման տվյալը, որ ներառում է 2000 ուսանողի կարծիք: «Կա բուհերում ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին հակակրմինալ շարժումը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող` ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին անգամ վկայում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արտահայտած տեսակետները խնդրեցինք մեկնաբանել հակակրիմինալ շարժման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, երկրի ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

