
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
- Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, գարեջրի, ցեմենտի, գաջի, բենզինի, դիզվառելիքի, շինարարական նյութերի եւ այլ շուկաներում գործող ընկերությունների կողմից կիրառվող գնային քաղաքականությունը: Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, եւ որտեղ առկա է չհիմնավորված գնի կիրառման կամ հակամրցակցային համաձայնությունների հավանականություն: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ապրանքների իրացման գները ենթարկվել են որոշակի փոփոխությունների՝ աճման միտումով կամ նկատվում է միասնական գնային քաղաքականություն վարելու վարքագիծ:

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ՀՀ ԿԲ տվյալներով, աճել է ավելի քան 40 տոկոսով, սակայն տնտեսական այլ գործոնների անփոփոխ մնալու պայմաններում, գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների առկայությամբ որոշ ապրանքային շուկաներում ներկրվող ապրանքների իրացման գները չեն նվազել, իսկ ներկրվող հումքով որոշ տեղական արտադրանքների գների բարձրացում է նկատվում (օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքների): Որոշ ապրանքային շուկաներում ապրանքի ինքնարժեքի նվազման պայմաններում առեւտրի օբյեկտներում նույնիսկ նկատվում է ապրանքների իրացման գների բարձրացում. հավի ձվի իրացման գինը աստիճանաբար աճում է, նոյեմբերին հասնելով 71 դրամ, այն դեպքում, երբ շուկայում գերիշխող ընկերության կողմից արտադրվող ձվի ինքնարժեքը նվազել է: Իսկ շաքարավազի շուկայում ներկրող եւ ձեռքբերող ընկերությունները տարբեր գներ են նշել:
Հավի ձվի, գարեջրի, ցեմենտի, շինարարական այլ նյութերի շուկաներում նկատվում է ապրանքների իրացման միանման գների կիրառման քաղաքականություն, ինչը կարող է հիմք հանդիսանալ հակամրցակցային համաձայնությունների մասին եզրակացության համար:
Ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկո֊ղու֊թյան նպատակով, Հանձնաժողովը այսօր նախազգուշացրեց (բոլոր) տնտեսվարող սուբյեկտներին 5-օրյա ժամկետում վերանայել ապրանքների իրացման գները, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ գների չհիմնավորված բարձրացումը (պահպանումը) եւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում միանման գների կիրառումը կանխելու եւ վերացնելու ուղղությամբ:
Իսկ գերիշխող դիրք ունեցողներին, շուկաներում մեծ ծավալներ զբաղեցնողներին հանձնարարվեց մինչեւ 2007 թ. հունվարի 20-ը Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ ապրանքների իրացման գների վերանայման կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:
Հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարվեց 2006 թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2007 թ. հունվարի 20-ը ապրանքային շուկաներում իրականացնել դիտանցումներ (մոնիտորինգ)՝ ապրանքների իրացման գների վերաբերյալ եւ Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել չհիմնավորված գների կիրառման, հակամրցակցային համաձայնությունների արդյունքում ապրանքների իրացման միանման գների սահմանման համար պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետք է տեղի ունենար վանաձորցիների հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Սակայն, չնայած տարածքի ...ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հայտնում ...FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ի մատույցներում հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի մարտական դիրքերում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է եւ Հայաստանից արտահանումների, եւ Հայաստանում ներդրումների առումով, սակայն մրցակցության, սեփականության պաշտպանության, դատաիրավական ոլորտում խաղի կանոնները ...ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել ...ՇՈՒՏՈՎ ԿՄՈՌԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ստեղծվել էր Սահմանադրության կարիքը, քանի որ այս տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել էր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մի դաշտ, որը պետք է ամբողջացվեր Սահմանադրությամբ: Դեկտեմբերի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե նախարարը պաշտոնում չպետք է մնա տասը տարուց ավելի, չի նշանակում, որ արտգործնախարարը ուզում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին Վարդան Օսկանյանը ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ
Իրան-Հայաստան գազամուղը պատրաստ է, բայց կան խնդիրներ, որոնք կհետաձգեն պաշտոնական բացման համար նախատեսված ժամկետը, որը դեկտեմբերի 20-նն էր: Համենայն դեպս այդպես էր հայտարարում Հայաստանի կառավարությունը, ...ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ՇԱՏ ՉԱԶԴԻ
Շատ հավանական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերության վրա բացասաբար անդրադառնա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով Սփյուռքից եկավ Հայաստան, պաշտպանեց հայրենիքը, կռվեց Ղարաբաղի ազատագրության համար, ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ինչպես տեղեկացնում է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնությունը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, նախաինֆարկտային վիճակով Երեւանի թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը հրապարակել է բուհերում կոռուպցիայի վերաբերյալ անցկացրած հարցման տվյալը, որ ներառում է 2000 ուսանողի կարծիք: «Կա բուհերում ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին հակակրմինալ շարժումը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող` ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին անգամ վկայում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արտահայտած տեսակետները խնդրեցինք մեկնաբանել հակակրիմինալ շարժման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, երկրի ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

