
ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, թե պասիվացնելը նշանակում է ավելի քիչ հանդիպումներ, թերեւս միայն արտգործնախարարների մակարդակով, ավելի քիչ հրապարակայնություն, բայց կարգավորման բովանդակության շուրջ բանակցությունը կշարունակվի: Վարդան Օսկանյանը համաձայն է, որ նախընտրական շրջանում պասիվացումն իսկապես անհրաժեշտ է: «Գիտեք, պասիվացնել հրապարակայնության առումով, կարծում եմ, որ այո, հաճախականության առումով` նույնպես այո, որովհետեւ, գիտեք, ընտրական շրջան է եւ ուշադրությունն ընտրությունների վրա է լինելու, բայց դրանից, ես կարծում եմ, բովանդակային առումով պրոցեսը չի տուժի», ասում է Վարդան Օսկանյանը:
Այդ դեպքում ինչու խորհրդարանի ընտրության շրջանում Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պասիվացնել բանակցությունը, իսկ ահա դրանից անմիջապես հետո մեկնարկող նախագահի ընտրությանը` ոչ: Ինչ տարբերություն` նախագահի, թե խորհրդարանի ընտրության շրջան է, եթե մտավախություն կա, որ հարցը կշահարկվի: Վարդան Օսկանյանն այդ առումով կարծում է, որ իրականում խորհրդարանի ընտրությունից հետո նախագահի ընտրությանը դեռ զգալի ժամանակ է մնում: «Նայեք, խորհրդարանականից մինչեւ նախագահական ընտրություն, չգիտեմ, ես չեմ հաշվել, բայց բավականին երկար ժամանակ կա, ես կարծում եմ: Մի գուցե ասեք, որ խորհրդարանին էլ բավական ժամանակ կա, բայց չմոռանանք, որ մեր առաջ արձակուրդներն են: Բնականոն իրավիճակում, բանակցությունները երեւի թե կվերսկսվեին հազիվ թե փետրվարին, որովհետեւ արձակուրդներ են, չգիտեմ հունվարին հանդիպում կլինի, թե ոչ: Դրանից հետո մի քանի ամիս է մնում, եւ իսկապես պետք է զգուշավորություն ցուցաբերել, որպեսզի շահարկումներ չլինեն», ասում է Հայաստանի արտգործնախարարը: Նրա խոսքով, հայկական կողմի ցանկությունն է խնդիրը նախընտրական շահարկումից զերծ պահելով հանդերձ անել այնպես, որ բանակցության ընթացքը չտուժի:
Նա ասում է, թե իշխանությունը մտադրություն անգամ չունի շահարկել խնդիրը եւ, Վարդան Օսկանյանի գնահատմամբ, շահարկման աղբյուրը ընդդիմությունն է: «Իսկապես հետաքրքրական իրավիճակ է: Ընդդիմության այն հատվածը, որ շատ ավելի, այսպես, ընդառաջող է եղել, գիտեք, զիջումների մասով, նախկինում, Պապից ավելի պապական դիրքորոշումներ են արտահայտում ուղղակի իշխանությանը հակադրվելու համար: Մյուս մասով, ովքեր ավելի այսպես, ծայրահեղական են, ելնելով զուտ իրենց քաղաքական շահերից, կարող են այլ դիրքորոշում որդեգրել: Նայած, թե ինչպիսի բովանդակություն է այդ բոլորն իրենց առաջ դրսեւորվում», ասում է Վարդան Օսկանյանը:
Նախարարը համաձայն չէ ադրբեջանական կողմի արձագանքին, որ եղավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո, այն մասին, թե Հայաստանը Մինսկի հանդիպումից հետո ժամանակ է խնդրել մտածելու համար: «Երբ հանդիպում է լինում, սա նաեւ լինում է նախարարների հանդիպման ընթացքում, երբ հարցեր է լինում եւ անմիջական այսպես, պատասխաններ չի գտնվում հենց այդ պահին, բայց դրա մեջ տրամաբանություն է տեսնվում, եւ կողմերն էլ ասում են մտածենք, շարունակենք խոսել: Նախագահների հանդիպման ընացքում բնականաբար նման իրավիճակ ստեղծված կլինի, եւ պետք չէ բացառել, որ նախագահներն իսկապես ասած լինեն, որ լավ այս հարցում մի գուցե մտածենք: Մի գուցե հայկական կողմը մի քիչ ավել մտածելու խնդիր է վերցրել իր վրա, քան ադրբեջանականը: Ես չեմ ուզում գնահատականների մեջ մտնել, որ մենք ենք ժամանակ խնդրել, թե իրենք են խնդրել: Ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ երկու կողմն էլ, մենք այնպիսի իրավիճակում ենք գտնվում, որ մտածելու տեղ ունի: Չի կարող միանշանակ ասել, հա, ընդունում ենք` գնացինք», ասում է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, իսկապես խնդիրը բարդ է եւ զարմանալի կլիներ, որ նախագահները հեշտությամբ գային համաձայնության:
«Այնպես որ, հերթական մեր հանդիպումների ընթացքում դրանց մասին անպայման անդրադարձ կլինի, այն, ինչ որ մենք վերանայում ենք, գնահատում ենք, մտածում ենք, այդ բոլորը կամփոփվի, ադրբեջանական կողմին կներկայացվի, ինչպես նաեւ մենք կակնկալենք, որ ադրբեջանական կողմը նաեւ հստակեցումներ մտցնի իր դիրքորոշումների մեջ այն բոլոր հարցերի նկատմամբ, որ այսօր սեղանի վրա է», ասում է Հայաստանի արտգործնախարարը: Նա խորհուրդ է տալիս չհուսահատվել, որ 2006 թվականի «բաց պատուհանը» չօգտագործվեց: Պատուհանն այստեղ է եւ միշտ էլ կարելի է բացել, ասում է Վարդան Օսկանյանը եւ դրանից բացի ավելացնում, որ եղել են այսպիսի պահեր` կողմերը մոտեցել են համաձայնության, հետո նորից հեռացել են, պետք չէ հուսահատվել: Իսկ 2006-ին առաջընթաց այնուամենայնիվ եղել է, ասում է Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, մեծ տարբերություն կա տարվա սկզբի եւ վերջի միջեւ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետք է տեղի ունենար վանաձորցիների հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Սակայն, չնայած տարածքի ...ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հայտնում ...FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ի մատույցներում հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի մարտական դիրքերում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է եւ Հայաստանից արտահանումների, եւ Հայաստանում ներդրումների առումով, սակայն մրցակցության, սեփականության պաշտպանության, դատաիրավական ոլորտում խաղի կանոնները ...ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել ...ՇՈՒՏՈՎ ԿՄՈՌԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ստեղծվել էր Սահմանադրության կարիքը, քանի որ այս տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել էր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մի դաշտ, որը պետք է ամբողջացվեր Սահմանադրությամբ: Դեկտեմբերի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե նախարարը պաշտոնում չպետք է մնա տասը տարուց ավելի, չի նշանակում, որ արտգործնախարարը ուզում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին Վարդան Օսկանյանը ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ
Իրան-Հայաստան գազամուղը պատրաստ է, բայց կան խնդիրներ, որոնք կհետաձգեն պաշտոնական բացման համար նախատեսված ժամկետը, որը դեկտեմբերի 20-նն էր: Համենայն դեպս այդպես էր հայտարարում Հայաստանի կառավարությունը, ...ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ՇԱՏ ՉԱԶԴԻ
Շատ հավանական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերության վրա բացասաբար անդրադառնա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով Սփյուռքից եկավ Հայաստան, պաշտպանեց հայրենիքը, կռվեց Ղարաբաղի ազատագրության համար, ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ինչպես տեղեկացնում է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնությունը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, նախաինֆարկտային վիճակով Երեւանի թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը հրապարակել է բուհերում կոռուպցիայի վերաբերյալ անցկացրած հարցման տվյալը, որ ներառում է 2000 ուսանողի կարծիք: «Կա բուհերում ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին հակակրմինալ շարժումը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող` ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին անգամ վկայում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արտահայտած տեսակետները խնդրեցինք մեկնաբանել հակակրիմինալ շարժման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, երկրի ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

