
FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
- 2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու աղբյուրները տարբեր չափանիշներով են առաջնորդվում: Պետական կառույցի հրապարակած խոշոր հարկատուների առաջին տասնյակում միայն մեկն է` 10-րդ տեղում գտնվող Հրանտ Վարդանյանի Գրանդ-Տոբակոն, որ կա նաեւ FORBES-ի ցուցակում: Այստեղ Հրանտ Վարդանյանը 4-րդն է: Իհարկե, խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակում կան օտարերկրյա փողերով կազմակերպություններ` Արմենթել, Վիվասել, ՀԷՑ, Հայռուսգազարդ, բայց մյուսները հայկական են: Օրինակ, ինչու FORBES-ի հարուստների ցանկում տեղ չի գտել շաքարավազի «մագնատ» Սամվել Ալեքսանյանը, ով հարկայինի ցուցակում 9-րդն է: Կամ ինչու FORBES-ի չափանիշներով հարուստ չէ վառելիքի ներկրմամբ զբաղվող Ֆլեշի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, եթե Ֆլեշը 4-րդն է հարկայինի ցուցակում:

FORBES-ի ցուցակում առաջին տեղը գրաված Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Գրուպը միայն 247-րդն է հարկային պետական ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկում: Այս ցուցակում նրա արտադրություններից ամենաբարձր դիրքում է Արարատ գինու-օղու-կոնյակի կոմբինատը`168-րդ:
FORBES-ի ցուցակում երկրորդ տեղում գտնվող հարկային պետական ծառայության պետը հայտարարել է, թե բիզնեսներ չունի, երրորդ տեղում Միխայիլ Բաղդասարովն է, ում պատկանող Միկա թրեյդինգը միայն 21-րդն է, Միկացեմենտը` 117-րդը, ըստ մուծած հարկերի ծավալի: Սուքիասյանները, որ FORBES-ի ցուցակում 5-րդն են, հարկային ցուցակում Հայէկոնոմբանկով միայն 61-րդն են: Այս անձանց մյուս բիզնեսները հարուստների «պետական» ցուցակում ավելի համեստ տեղեր են զբաղեցնում. Գագիկ Ծառուկյանի Արարատցեմենտը 130-րդն է, Սուքիասյանների Ֆիլիպ Մորիսը` 187-րդը եւ այլն:
Համաձայն «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի ներկայացված հայտարարագրերի, Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը բիզնես չունեն: Դավիթ Հարությունյանը ունի 27 քմ մակերեսով մի հասարակական-արտադրական շինություն, որը սակայն օգուտ չի բերում: «Չունեւոր» Սերժ Սարգսյանը FORBES-ի ցուցակում 8-րդն է, «չունեւոր» Անդրանիկ Մանուկյանը` 9-րդը, ունեցածից օգուտ չստացող Դավիթ Հարությունյանը` 10-րդը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետք է տեղի ունենար վանաձորցիների հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Սակայն, չնայած տարածքի ...ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հայտնում ...FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ի մատույցներում հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի մարտական դիրքերում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է եւ Հայաստանից արտահանումների, եւ Հայաստանում ներդրումների առումով, սակայն մրցակցության, սեփականության պաշտպանության, դատաիրավական ոլորտում խաղի կանոնները ...ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել ...ՇՈՒՏՈՎ ԿՄՈՌԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ստեղծվել էր Սահմանադրության կարիքը, քանի որ այս տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել էր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մի դաշտ, որը պետք է ամբողջացվեր Սահմանադրությամբ: Դեկտեմբերի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե նախարարը պաշտոնում չպետք է մնա տասը տարուց ավելի, չի նշանակում, որ արտգործնախարարը ուզում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին Վարդան Օսկանյանը ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ
Իրան-Հայաստան գազամուղը պատրաստ է, բայց կան խնդիրներ, որոնք կհետաձգեն պաշտոնական բացման համար նախատեսված ժամկետը, որը դեկտեմբերի 20-նն էր: Համենայն դեպս այդպես էր հայտարարում Հայաստանի կառավարությունը, ...ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ՇԱՏ ՉԱԶԴԻ
Շատ հավանական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերության վրա բացասաբար անդրադառնա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով Սփյուռքից եկավ Հայաստան, պաշտպանեց հայրենիքը, կռվեց Ղարաբաղի ազատագրության համար, ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ինչպես տեղեկացնում է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնությունը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, նախաինֆարկտային վիճակով Երեւանի թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը հրապարակել է բուհերում կոռուպցիայի վերաբերյալ անցկացրած հարցման տվյալը, որ ներառում է 2000 ուսանողի կարծիք: «Կա բուհերում ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին հակակրմինալ շարժումը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող` ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին անգամ վկայում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արտահայտած տեսակետները խնդրեցինք մեկնաբանել հակակրիմինալ շարժման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, երկրի ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

