
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ որում, այդ գործընթացները բավական վտանգավոր կարող են լինել հասարակության համար: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի հայտարարեց, որ Հայաստանում կազմակերպվող սեմինարները, որոնք ֆինանսավորվում են արեւմտյան դրամաշնորհների միջոցով, սպառնում են ազգային անվտանգությանը: Այդ մոտեցումը միանգամայն սպասելի էր, նույնիսկ ուշացած, եթե հաշվի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար պետության ղեկավարի «իդեալ» դարձած Վլադիմիր Վլադիմիրովիչ Բրեժնեւը, ինչպես Պուտինին արդեն կնքում են ռուսական լրատվամիջոցներից շատերը, դեռ ամիսներ առաջ արեւմտյան փողով գործող ՀԿ-ներին Ռուսաստանում հայտարարեց «պերսոնա նոն-գրատա»: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ուշացել է:

Բայց այդ ուշացումը ունի հարգելի պատճառ: Նախ Հայաստանը փոքր երկիր է ու իրեն չի կարող թույլ տալ հենց այդպես միանգամից վերցնել ու արեւմտյան դրամաշնորհները հայտարարել սպառնալիք, առավել եւս, երբ այդ դրամաշնորհներից օգտվում է նաեւ կառավարությունը: Դրանից բացի, եթե Հայաստանում անմիջապես անեին նույնը, ինչ Ռուսաստանում, ապա ակնհայտ կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանը դա ընդօրինակում է Պուտինից: Իսկ այժմ ամենից հարմար պահն է: Նույնիսկ Պուտինն է մոռացել, որ ինքը ինչ որ բան էր արգելել ՀԿ-ներին, ու դրանք հիմա Ռուսաստանում գործում են, իհարկե, երբեմն մեծ դժվարությամբ: Եվ ամենակարեւորը, որ պահը դաձնում է հարմար, դա Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որ մշակվում է եւ արդեն ուր որ է կհայտնվի նախագահի սեղանին: Գուցե նաեւ արդեն հայտնվել է եւ հենց դրա համար էլ նախագահը սեմինարները հայտարարեց անվտանգության սպառնալիք: Ռազմավարությունը մշակող գերատեսչական հանձնաժողովը, որ գլխավորում էր Հայաստանի անվտանգության հենասյուն Սերժ Սարգսյան, նախագծի վերջնական տարբերակը միաձայն ընդունել էր հենց նույն այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների, այսպես ասենք` հարցերին: Ինչպես ասում են` առավոտյան ռազմավարությունը, երեկոյան սպառնալիքը, երեկոյան ռազմավարությունը` առավոտյան սպառնալիքը:
Իսկ որն է այդ սպառնալիքը: Կամ որտեղից է այն գալիս: Հետաքրիքր է, բայց սպառնալիքը գալիս է այնտեղից, ուր շատ հաճախ եւ լիաբերան ժպիտներով եղել են, «եղում» են եւ «եղելու» են նույն Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Սերժ Սարգսյանը: Այդ «սպառնալից» դրամաշնորհները Եվրամիության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Եվրոպայի այլ երկրների կառավարությունների փողն է, որ Հայաստան է գալիս ՀԿ-ների միջոցով: Այդ փողը, կամ դրա հայտարարված նպատակը, ոչնչով չի տարբերվում ասենք ճապոնական, չինական, հնդկական, ամերիկյան դրամաշնորհներից, որոնք ստանում է կառավարությունը եւ զարգացնում գյուղատնտեսությունը, կամ նորվեգական դրամաշնորհներից, որոնցով տուն են կառուցում փախստականների համար: Երկու դեպքում էլ դրամաշնորհը ծառայում է մեկ նպատակի` օգնել Հայաստանի զարգացմանը: Պարզապես մի դեպքում շեշտը դրվում է տնտեսության ոլորտների, մյուս դեպքում` հասարակական սեկտորի զարգացման վրա: Ընդ որում, բավական վիճելի է, թե հատկապես ինչն է երկրի համար առավել կարեւոր` զարգացած տնտեսությունը, թե հասարակական զարգացած սեկտորը, որը այլընտրանք է կառավարման համակարգին եւ փաստացի հանդես է գալիս իշխանական ամենաթողությունը զսպողի դերում: Այդ տեսանկյունից սպառնալիքն իհարկե ակնհայտ է: Եվ երբ Հայաստանի նախագահը, արտգործնախարարը կամ ազգային անվտանգության «հենասյունը» գնում են արտասահմանները ու դեմքի անասելի բավականությամբ շփվում են մեր անվտանգությանը սպառնացող կառավարությունների ու կառույցների հետ, ապա պետք է ենթադրել, որ նրանք գնում են հետախուզության:
Բայց պետք է շնորհակալություն հայտնել, որ Հայաստանի նախագահը կտրուկ չի արգելում ՀԿ-ների գործունեությունը: Նա նույնիսկ ասաց, որ արգելել չեն կարող, այլ պետք է հանրությանը բացատել, որ կուլ չտան խայծը: Կարգելեն, երբ հանրությունը բացատրությունը ոչ մի կերպ չհասկանա, մինչ այդ ռազմավարությունն էլ վերջնական ընդունած կլինեն: Դրանից բացի էլ, եթե այժմվանից ամեն ինչ արգելեն, բա նախընտրական շրջանում ի՞նչն են արգելելու:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Չնայած Ռոբերտ Քոչարյանի հեռուստահարցազրույցը ամենեւին չի կարելի դասել ժանրի գլուխգործոցների շարքը, այնուամենայնիվ դրա ընթացքում հնչեցին մտքեր, որոնք կարող են լինել ամբողջական գործընթացի շարժիչ ուժ: Ընդ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՁԱԽՈՂԵՑԻՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Դեկտեմբերի 16-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետք է տեղի ունենար վանաձորցիների հետ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Սակայն, չնայած տարածքի ...ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հայտնում ...FORBES-Ը ԵՎ ՀՊԾ-Ն ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՈՒՆԵՆ
2006 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով խոշոր հարկատուների եւ FORBES ամսագրի հայալեզու տարբերակի հրապարակած Հայաստանի առաջին 10 հարուստների ցուցակների համադրումից հետո եզրակացությունն այն է, որ այս երկու ...ԶՈՀՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 18:00-ի մատույցներում հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի մարտական դիրքերում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԻ ԱՆՏԵՍՈՒՄ
Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է եւ Հայաստանից արտահանումների, եւ Հայաստանում ներդրումների առումով, սակայն մրցակցության, սեփականության պաշտպանության, դատաիրավական ոլորտում խաղի կանոնները ...ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՑՆԵԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունը նախընտրական շահարկումից զերծ պահելու համար գործընթացը պասիվացնելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը դեկտեմբերի 19-ին Ուրբաթ ակումբում մեկնաբանել ...ՇՈՒՏՈՎ ԿՄՈՌԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղարաբաղում ստեղծվել էր Սահմանադրության կարիքը, քանի որ այս տարիների ընթացքում Ղարաբաղի ժողովուրդը ձեւավորել էր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մի դաշտ, որը պետք է ամբողջացվեր Սահմանադրությամբ: Դեկտեմբերի ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՈՐՈՇԻ ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, թե նախարարը պաշտոնում չպետք է մնա տասը տարուց ավելի, չի նշանակում, որ արտգործնախարարը ուզում է հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին Վարդան Օսկանյանը ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԲԱՑՎԻ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ
Իրան-Հայաստան գազամուղը պատրաստ է, բայց կան խնդիրներ, որոնք կհետաձգեն պաշտոնական բացման համար նախատեսված ժամկետը, որը դեկտեմբերի 20-նն էր: Համենայն դեպս այդպես էր հայտարարում Հայաստանի կառավարությունը, ...ՀՈՒՅՍՆ ԱՅՆ Է, ՈՐ ՇԱՏ ՉԱԶԴԻ
Շատ հավանական է, որ Սփյուռքի եւ Հայաստանի հարաբերության վրա բացասաբար անդրադառնա Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը, ով Սփյուռքից եկավ Հայաստան, պաշտպանեց հայրենիքը, կռվեց Ղարաբաղի ազատագրության համար, ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Ինչպես տեղեկացնում է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնությունը, դեկտեմբերի 17-ի երեկոյան, նախաինֆարկտային վիճակով Երեւանի թիվ 1 հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք է տեղափոխվել ...ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը հրապարակել է բուհերում կոռուպցիայի վերաբերյալ անցկացրած հարցման տվյալը, որ ներառում է 2000 ուսանողի կարծիք: «Կա բուհերում ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է լայն սպառման, սոցիալական նշանակության ապրանքների՝ կարագի, հավի ձվի, մսամթերքի, շաքարավազի, ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին հակակրմինալ շարժումը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի դեռեւս գործող` ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից վերջին օրերին իրականացված ձերբակալությունները կրկին անգամ վկայում ...ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արտահայտած տեսակետները խնդրեցինք մեկնաբանել հակակրիմինալ շարժման քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, երկրի ...ՍՏԵՂԾՎՈՒՄ ԵՆ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ»
«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, թե Վարդան Մախլասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին կոտրել հնարավոր չէ, եւ այս անձանց կալանքն էլ «չի ազդելու ոչ մեր, ոչ ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲՈՒՀԵՐԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԵՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

