
Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին մի շարք հետաքրքիր հայտարությունուններ արեց Երեւանում: Սեմնեբին հատուկ նշել է, որ պետք չէ հանրաքվեի վերաբերյալ բացասական հայտարարությունները ընկալել որպես Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհի չընդունում: Այլ կերպ ասած, Եվրամիությունը ողջունում է ժողովրդավարական գործընթացը Ղարաբաղում, բայց մեկ-մեկ ստիպված է հայտարարություններ անել:
Սակայն, թերեւս, ամենահետաքրքիր հայտարարությունն այն էր, որ Եվրամիությունը պատրաստվում է ուղիղ կապեր հաստատել Ղարաբաղի հետ: Ղարաբաղի համաձայնությունը իրեն երկար սպասել չտվեց. հանդիպումից անմիջապես հետո այդ մասին ասել է ԼՂՀ նախագահը: Նա նույնիսկ առաջարկել է ԵՄ ներկայացուցչին հնարավորինս արագ սկսել այդ ծրագիրը: Ընդ որում, ըստ Պիտեր Սեմնեբիի, թեկուզ չճանաչված պետությունները չեն ներառվելու «Նոր հարեվաններ» ծրագրում եւ նրանց համար հատուկ ծրագիր չի մշակվելու, Եվրամիությունը անմիջապես աշխատելու է Ղարաբաղի հետ:
Դա, իրոք, նորություն է, քանի որ մինչ օրս միջազգային հանրությունը հրաժարվում էր Ղարաբաղի հետ ուղղակի շփումներից: Նույնիսկ հումանիտար ոլորտում ՄԱԿ-ի համապատասխան կառույցները հումանիտար օգնություն են ցուցաբերում ադրբեջանցի փախստականներին եւ մոռացության մատնում Ղարաբաղում բնակվող հայ փախստականներին:
Տնտեսական միջազգային աջակցություն Ղարաբաղը նույնպես չի ստանում: Ավելին` միջազգային կառույցները, վարկեր կամ գրանտներ տրամադրելով Հայաստանին, պայման են դնում, որ այդ գրանտները միայն Հյաստանում ծախսվեն եւ հանկարծ Ղարաբաղում չհայտնվեն:
Նույնիսկ «քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության զարգացում» հոդվածով մի շարք երկրներին տրամադրվող միջոցները Ղարաբաղ չեն հասնում: Միակ «պատուհանը» բրիտանական 4 կազմակերպությունների կոնսորցիումն է, որի մեջ ընդգրկված «Հաշտության պաշարներ» եւ «Միջազգային ահազանգ» կազմակերպությունները Ղարաբաղում մի շարք ծրագրեր են իրականացրել:
Այնինչ, նման աջակցությունը տնտեսապես թույլ զարգացած երկրների համար ոչ միայն «ժողովրդավարական» նշանակություն ունի:
Ղարաբաղին մեծ աջակցություն է ցուցաբերում հայկական սփյուռքը: Սակայն, մեծ ներդրում ունենալով Ղարաբաղի հումանիտար-տնտեսական զարգացման մեջ, Սփյուռքը գերադասում է չխառնվել քաղաքացիական, առավել եւս` ներքաղաքական հարցերին: Բավական է ասել, որ Սփյուռքի ֆինանսավորմամբ Ղարաբաղում չի գործում ոչ մի լրատվամիջոց, ոչ բարեգործական հասարակական կազմակերպություն կամ հանրային կարծիքն ուսումնասիրող կենտրոն:
Եւ այս ֆոնին Սեմնեբիի հայտարարությունը հատուկ նշանակություն է ստանում: Հատկապես, որ այն արվել է Ռ. Քոչարյանի` բանակցային գործընթացը մինչեւ մայիս դադարեցնելու մասին հայտարարութոյւնից հետո: Սակայն մայիսից հետո էլ Ղարաբաղում նախագահական ընտրություններ կլինեն /իմիջայլոց, դրա անհրաժեշտության մասին էլ են խոսել Ղուկասյանն ու Սեմնեբին/, հետո` նույնը Հայաստանում, Ադրբեջանում: Այսինքն, մի քանի տարի բանակցություններ չեն լինի: Եւ այդ ժամանակաշրջանը Եվրամիությունը որոշել է օգտագործել` եվրոպացիներին վայել պրագմատիզմով:
- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխայանին կալանավորելուն հաջորդած նրանց համախոհների հարցաքննությունը բացահայտել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում պոպուլյար է Ֆելիքս Ձերժինսկին: Այս բացահայտումը ...ԱՍՈՒԼԻՍ ԵՐԵՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԵՎ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քանի որ Հայաստանի նախագահը հանրությանն առանձնապես «երես չի տալիս» իր հարցազրույցներով, ապա նրա յուրաքանչյուր ասուլիսը, եթե այն նույնիսկ «ընտրովի» լրատվամիջոցների հետ է, դառնում է ներքաղաքական կարեւոր ...ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Դեկտեմբերի 16-ին, Կալկաթայի Ս. Մարիամ կաթոլիկ դպրոցում տեղի ունեցավ Ս. Ծննդյան տոնին նվիրված հոգեւոր երգերի մրցույթ քաղաքի շուրջ 10 քրիստոնեական դպրոցների
երգչախմբերի միջեւ: Միջոցառմանը մասնակցում էր ...ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
Եվրամիությունը հուսով է, որ Ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցային գործընթացը կշարունակվի: Այդ հույսը Երեւանում, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ բանակցությունից հետո հայտնել է Հարավային Կովկասում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԷ
Դեկտեմբերի 17-ին Երեւանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ բանակցությունից հետո հանդիպելով լրագրողներին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ասել է, թե Ղարաբաղում տեղի ունեցած ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ
Դեկտեմբերի 17-ին Երեւանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բանակցություն է վարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպումից հետո հանդիպելով լրագրողներին, Սեմնեբին ...ԻՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով, ս.թ. դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Իրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ...ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
15-ամյա անկախությանը ընթացքում Հայաստանը փոխանակ ժողովրդավարությանն ավելի մոտենալու, իրականում նորանոր քայլեր է մտածում, որ հեռացնում են երկիրը ժողովրդավարությունից: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դեկտեմբերի ...ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի ձերբակալությունը չի կարելի համարել նախընտրական ռեպրեսիաների սկիզբ: Դրա պատճառն այն է, որ այդ ռեպրեսիաները սկսվել են դեռ բոլշեւիկյան իշխանության տարիներից եւ անկախ ...ԱԻՄ-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻԱՅՆ ԴԱՇԻՆՔՈՎ
Ազգային Ինքնորոշում միավորումը 2007 թվականի ընտրությանը կմասնակցի միմիայն գաղափարական դաշինքի դեպքում: Դեկտեմբերի 18-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: ...ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԱԿՄԱՆ
Դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա տասնմեկ ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ...ԱՐՄԵՆՏԵԼԸ ԿՐԿԻՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
Արմենտել ընկերության բջջային բաժանորդները մեկ գիշերվա ընթացքում կրկին դարձել են «անհասանելի»: Դեկտեմբերի 18-ի առավոտյան նրանք հայտնաբերել են, որ իրենց բջջայինները չեն զանգում եւ զանգ չեն ընդունում: Նույն ...ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին որոշել է խմբագրական փոփոխություն կատարել Արմենտելի թիվ 60 լիցենզիայի մեջ, համաձայն որի ընկերությունը զրկվում է տվյալների ու ծառայությունների ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Ղարաբաղի խնդիրը ոչ մեկի անձնական սեփականությունը չի, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը մեր բոլորինն է, ովքեր 88 թվականից մեծ գին են տվել Ղարաբաղի անկախացման համար եւ իրավունք ունեն Ղարաբաղի խնդրի կարգավորման ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՞ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ թեեւ իրենք ցնցումների կողմնակից չեն, սակայն «երկրում այնքան աղբ է հավաքվել, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՎԱՏ ԵՆ ԶԳՈՒՄ
ՀԱԱԿ նախագահը վստահ է, որ դրսում Հայաստանի վարկը առանձնապես բարձր չէ, իշխանությունների կամոք. «գործող իշխանությունները վերջին 5 տարում Հայաստանը Ռուսաստանի համար դարձնում են օբյեկտ, ֆորպոստային երկիր, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Դեկտեմբերի18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ...ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒԺԵՂ Է ՄՏՔԻՑ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Այն, որ Հայաստանը դադարեցնում է Ղարաբաղի բանակցային գործընթացում իր ակտիվությունը, թերեւս սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստահարցազրույցից դեռ օրեր առաջ, երբ Ղարաբաղում ու Հայաստանում սկսեցին ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: ...ՈՄԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՄԱՆՔ ԷԼ...
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
FORBES ամսագրի հայալեզու տարբերակի առաջին համարում տպագրվել է Հայաստանի հարուստների տասնյակը: 10 հարուստների մեջ ընդամենը 4 կուսակցական կա, որոնցից 2-ը` հանրապետական: Այն էլ` ինչ հանրապետական: 6-րդ տեղում ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի, Փարիզի ...ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Օրերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը 11 հոգուց բաղկացած ժյուրին իր առաքելությունը կատարում էր դահլիճում, էլեկտրոնային վահանակների օգնությամբ, որը նորություն էր ամենամյա այս երաժշտական ...Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին մի շարք հետաքրքիր հայտարությունուններ արեց Երեւանում: Սեմնեբին հատուկ նշել է, որ պետք չէ հանրաքվեի վերաբերյալ բացասական հայտարարությունները ընկալել ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

