
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒԺԵՂ Է ՄՏՔԻՑ
- Այն, որ Հայաստանը դադարեցնում է Ղարաբաղի բանակցային գործընթացում իր ակտիվությունը, թերեւս սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստահարցազրույցից դեռ օրեր առաջ, երբ Ղարաբաղում ու Հայաստանում սկսեցին տարբեր պաշտոնյաների, ընդհուպ Հայաստանի նախագահի խորհրդականի մակարդակով զարգացնել «ոչ մի թիզ հող» տեսությունը: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանն ընդամենը ի մի բերեց այդ հայտարարությունները: Իսկ դրանք բավական հետաքրքիր են: Նախ եւ առաջ ակնհայտ է, որ Հայաստանի դիրքորոշումն իր մեջ պարունակում է որոշակի սպառնալիք: Ակտիվ բանակցությունից, այսինքն որեւէ համաձայնագրի ստորագրումից զերծ մնալու Ռոբերտ Քոչարյանի խոսքն արտաքնապես ուղղված էր ընդդիմությանը, եւ գուցե նաեւ իշխանության այն շրջանակներին, որոնք կարծում էին, թե կարող են համաձայնագրի ստորագրման կապակցությամբ շանտաժի ենթարկել Ռոբերտ Քոչարյանին եւ նրան թելադրել խաղի իրենց կանոնները:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ինքնին պարունակում էր շանտաժի տարրեր, որոնք ակնհայտորեն ուղղված են Ղարաբաղի հակամարտության բանակցային միջնորդներին: Ինչպես հայտնի է, նրանք դեռեւս շաբաթներ առաջ հայտարարել էին, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունը չի կարող լինել բանակցության խոչընդոտ: Ռոբերտ Քոչարյանը փաստորեն ցույց է տալիս, որ կարող է լինել: Իսկ դրա նպատակը կարծես թե շատ պարզ է: Հայաստանի նախագահը բանակցության ընթացքը դնելով կասկածի տակ, միջնորդներից փաստորեն ցանկանում է երաշխիքներ կորզել իշխանության վերարտադրության համար, որպեսզի համանախագահ երկրներն աչք փակեն 2007 թվականի ընտրության որակի վրա: Այդ իսկ պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ոչինչ էլ չի ստորագրի մինչեւ 2007 թվականի ընտրությունը: Դրա հետ մեկտեղ Հայաստանում նաեւ ձեւավորվում է տարածքները չտալու մի մթնոլորտ, որպեսզի բարձրանա տարածքները վերադարձնող իշխանության արժեքը, եւ միջնորդները գան համոզման, որ ի վերջո ճիշտը ներկա իշխանության վերարտադրությունն է:
Սակայն, դրանից բացի, Հայաստանի նախագահի մտադրությունն ունի նաեւ մեկ այլ նրբերանգ: Համանախագահներն ու Ադրբեջանը բանակցային փուլի վերջին հանդիպումներից հետո սկսեցին բավական լավատեսություն ցուցաբերել, իսկ Մամեդյարովը հայտարարեց անգամ, որ Լաչինն ու կարգավիճակը չեն այն հարցերը, որոնք անհամաձայնության պատճառ են: Դա թերեւս վկայում է, որ Ադրբեջանն ի վերջո որոշակիորեն կարող էր մեղմացրած լինել իր դիրքորոշումը: Իսկ հայկական կողմի այս տարիների կեցվածքը հիմնված է եղել միայն մեկ բանի վրա` Ադրբեջանի անհանդուրժողություն: Երեւանը, որ պատրաստակամ է եղել տարածքները վերադարձնել կարգավիճակի դիմաց, թերեւս չունի այդ բանաձեւը կյանքի կոչելու տեսլականը, բայց ասում էր, հույս ունենալով, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնվի: Եվ ահա այն լավատեսությունը, որ ցուցաբերում են միջնորդները եւ Ադրբեջանը, կարծես թե հիմք է տալիս ենթադրել, որ Ադրբեջանն ինչ-ինչ մեղմացման գնացել է: Այդ դեպքում հայկական կողմից պահանջվելու էր խոսքից անցնել գործի` այսինքն գործնական հուն տեղափոխել տարածքների վերադարձի հարցը: Իսկ դա նշանակում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործող վարչախմբին դատապարտել առանց ներման իրավունքի: Ինչ-ինչ, բայց բոլոր հարցերում ամենազոր վարչակարգը տարածքների հարցում չունի այդ հեգեմոնությունը: Երեւանին մնում է միայն դիմել շանտաժի: Իսկ դա նշանակում է նոր խոստում: Այսինքն, միջնորդ համանախագահները համաձայնում են վերարտադրության, բայց պայմանով, որ 2007 թվականի ընտրությունից հետո համաձայնագիրը պետք է ստորագրվի: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչ տարբերություն, թե երբ է ստորագրման «սուրը» (չշփոթել Անդրանիկի սրի հետ) կախվելու Ռոբերտ Քոչարյանի գլխին` ընտրությունից առաջ, թե հետո:
Բայց տարբերությունը զգալի է: Ընտրությունից առաջ Քոչարյանի դիրքերը բավական թույլ են, այնքան, որ նա չվախենալու համար ստիպված է լինում պարբերաբար «բղավել», հայտարարելով, թե այն, ինչ կատարվում է, կատարվում է իր հավանությամբ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ընդդիմությունը ամեն մի հերթական ընտրությանն ակնկալում է դրսի աջակցությունը` առանց դրա չպատկերացնելով, թե ինչ պետք է անի հաղթանակի համար, եւ երբ այն չի լինում, ապա 150 հազար մարդուն ուղարկում են տուն: Այդպիսով, ընտրությունը Ռոբերտ Քոչարյանի համար կենսական էներգիա է, եթե նա կարողանում է Արեւմուտքին զերծ պահել միջամտությունից: Ստանալով այդ էներգիան, նա արդեն ի վիճակի է մի քանի տարի էլ ներսի ու դրսի համար շարունակել Ղարաբաղի բանակցության այն մարտավարությունը, որ կիրառում է 1998 թվականից: Դա իհարկե իրավիճակային լուծում է եւ որեւէ հեռանկար կարծես թե չի պարունակում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի հեռանկարային խնդիրներ մշակող ու հետապնդող մրցակիցներ: Մրցակցությունն իրավիճակային լուծումների մեջ է, իսկ այդտեղ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն նույնիսկ հոգեբանական առավելություն ունի մրցակիցների նկատմամբ` ինչն ավելորդ է դարձնում մտավոր վարժանքը:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխայանին կալանավորելուն հաջորդած նրանց համախոհների հարցաքննությունը բացահայտել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում պոպուլյար է Ֆելիքս Ձերժինսկին: Այս բացահայտումը ...ԱՍՈՒԼԻՍ ԵՐԵՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԵՎ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քանի որ Հայաստանի նախագահը հանրությանն առանձնապես «երես չի տալիս» իր հարցազրույցներով, ապա նրա յուրաքանչյուր ասուլիսը, եթե այն նույնիսկ «ընտրովի» լրատվամիջոցների հետ է, դառնում է ներքաղաքական կարեւոր ...ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ ՃԱՆԱՉՎԵՑ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
Դեկտեմբերի 16-ին, Կալկաթայի Ս. Մարիամ կաթոլիկ դպրոցում տեղի ունեցավ Ս. Ծննդյան տոնին նվիրված հոգեւոր երգերի մրցույթ քաղաքի շուրջ 10 քրիստոնեական դպրոցների
երգչախմբերի միջեւ: Միջոցառմանը մասնակցում էր ...ՍԵՄՆԵԲԻՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԸ
Եվրամիությունը հուսով է, որ Ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցային գործընթացը կշարունակվի: Այդ հույսը Երեւանում, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ բանակցությունից հետո հայտնել է Հարավային Կովկասում ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՉԷ
Դեկտեմբերի 17-ին Երեւանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ բանակցությունից հետո հանդիպելով լրագրողներին, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ասել է, թե Ղարաբաղում տեղի ունեցած ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆ
Դեկտեմբերի 17-ին Երեւանում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բանակցություն է վարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպումից հետո հանդիպելով լրագրողներին, Սեմնեբին ...ԻՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հրավերով, ս.թ. դեկտեմբերի 17-ին աշխատանքային այցով Իրանում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ...ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
15-ամյա անկախությանը ընթացքում Հայաստանը փոխանակ ժողովրդավարությանն ավելի մոտենալու, իրականում նորանոր քայլեր է մտածում, որ հեռացնում են երկիրը ժողովրդավարությունից: Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դեկտեմբերի ...ՆՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԵՎ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ժիրայր Սեֆիլյանի ու Վարդան Մալխասյանի ձերբակալությունը չի կարելի համարել նախընտրական ռեպրեսիաների սկիզբ: Դրա պատճառն այն է, որ այդ ռեպրեսիաները սկսվել են դեռ բոլշեւիկյան իշխանության տարիներից եւ անկախ ...ԱԻՄ-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻԱՅՆ ԴԱՇԻՆՔՈՎ
Ազգային Ինքնորոշում միավորումը 2007 թվականի ընտրությանը կմասնակցի միմիայն գաղափարական դաշինքի դեպքում: Դեկտեմբերի 18-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: ...ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՑՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԱԿՄԱՆ
Դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այս տարվա տասնմեկ ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի ...ԱՐՄԵՆՏԵԼԸ ԿՐԿԻՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
Արմենտել ընկերության բջջային բաժանորդները մեկ գիշերվա ընթացքում կրկին դարձել են «անհասանելի»: Դեկտեմբերի 18-ի առավոտյան նրանք հայտնաբերել են, որ իրենց բջջայինները չեն զանգում եւ զանգ չեն ընդունում: Նույն ...ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՑ ԿԱՄԱՑ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին որոշել է խմբագրական փոփոխություն կատարել Արմենտելի թիվ 60 լիցենզիայի մեջ, համաձայն որի ընկերությունը զրկվում է տվյալների ու ծառայությունների ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է
Ղարաբաղի խնդիրը ոչ մեկի անձնական սեփականությունը չի, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը մեր բոլորինն է, ովքեր 88 թվականից մեծ գին են տվել Ղարաբաղի անկախացման համար եւ իրավունք ունեն Ղարաբաղի խնդրի կարգավորման ...ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ՞ ԲԱՑԱՌՎՈՒՄ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ թեեւ իրենք ցնցումների կողմնակից չեն, սակայն «երկրում այնքան աղբ է հավաքվել, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԻՐԵՆՑ ՎԱՏ ԵՆ ԶԳՈՒՄ
ՀԱԱԿ նախագահը վստահ է, որ դրսում Հայաստանի վարկը առանձնապես բարձր չէ, իշխանությունների կամոք. «գործող իշխանությունները վերջին 5 տարում Հայաստանը Ռուսաստանի համար դարձնում են օբյեկտ, ֆորպոստային երկիր, ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՓԻԹԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Դեկտեմբերի18-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ...ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒԺԵՂ Է ՄՏՔԻՑ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Այն, որ Հայաստանը դադարեցնում է Ղարաբաղի բանակցային գործընթացում իր ակտիվությունը, թերեւս սպասելի էր Ռոբերտ Քոչարյանի վերջին հեռուստահարցազրույցից դեռ օրեր առաջ, երբ Ղարաբաղում ու Հայաստանում սկսեցին ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: ...ՈՄԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԵՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՄԱՆՔ ԷԼ...
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
FORBES ամսագրի հայալեզու տարբերակի առաջին համարում տպագրվել է Հայաստանի հարուստների տասնյակը: 10 հարուստների մեջ ընդամենը 4 կուսակցական կա, որոնցից 2-ը` հանրապետական: Այն էլ` ինչ հանրապետական: 6-րդ տեղում ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Ազգային հուշարձանների կենտրոնի, Փարիզի ...ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Օրերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը 11 հոգուց բաղկացած ժյուրին իր առաքելությունը կատարում էր դահլիճում, էլեկտրոնային վահանակների օգնությամբ, որը նորություն էր ամենամյա այս երաժշտական ...Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԵԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին մի շարք հետաքրքիր հայտարությունուններ արեց Երեւանում: Սեմնեբին հատուկ նշել է, որ պետք չէ հանրաքվեի վերաբերյալ բացասական հայտարարությունները ընկալել ...
«ՀԱՅԱՍՏԱՆԻ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ»
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ԽՈՒԺԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԸ
ԳՏՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՊԸ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
- 1806 Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը:
- 1920 ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները:
- 1972 Մահացավ Նիկողոս Սարաֆյանը: (Ծնվ. 1902 թ.):
- 1993 Ադրբեջանական 60000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

