
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
«Ջավախք» խորհուրդը անդրադարձել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մի շարք հայտարարություններին եւ հանդես եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք նույնությամբ:
«Առավոտ» օրաթերթի դեկտեմբերի 12-ի «Ընդդիմադիրները մոլորության մեջ են» վերտառությամբ «Ազգային Միաբանություն» կուսակցության հայտարարությունը լրացուցիչ փաստարկ էր շրջանառվող այն թեզի օգտին, թե ի դեմս «Ազգային Միաբանություն» ուժի գործ ունենք պարզ իշխանական գործիքի հետ: «Ազգային Միաբանության» պարագայում իշխանությունների դեմ անմարմին, պարզունակ հակախոսությունը մշտապես ուղեկցվել է իշխանությանը ձեռնտու խորհրդարանական քվեարկություններով:
Հայ հասարակությունը ոչ մեկ անգամ է ականատես եղել, թե ինչպես ընդդիմության անհերքելի առաջնորդի տիտղոսին հավակնող գործիչը անհրաժեշտ պահին թիկունքից հարվածել է նույն ընդդիմությանը (հիշենք թեկուզ վերջին նախագահական ընտրությունները), ինքնաբերաբար, հանդես գալով` որպես պառակտիչ գործոն, իրեն հայ ժողովրդի «հայր» երեւակայելով հանդերձ, իր հրապարակային ելույթներում ինչպես է սահմանազատել հայաստանյան «հողն ու ջուրը» արցախյան «հող ու ջրից» եւ այլ այսպիսի «ազգափրկիչ» երեւույթների:
Այսքանից հետո, բոլորովին էլ անսպասելի չէր, որ իրապես ազգային գործիչների դեմ իրագործվող հալածանքներին բարոյական քաղաքական գործիչների հակազդող գործնական եւ արդյունավետ քայլերը նրա կողմից որակվում են որպես «ուղղորդվող, արհեստական եւ զավեշտալի իրարանցում»: Պարոն Պատրուշեւի նվիրած զրահաբաճկոնով պտտվող անձը, պարզվում է հետապնդման մոլուցքից տառապում է մոլուցքի այլ տարատեսակներով եւս: Այն է` երբ ըստ «փրկչի» տրամաբանության Ջավախքի «այլ հող ու ջրի» ծնունդ հայ ազգային գործիչ Վահագն Չախալյանը Երեւանի մատույցներում մահափորձի ենթարկվելուց հետո ձերբակալվեց, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որպես իր գործունեությամբ ջավախահայերի կողմից ճանաչված եւ ընկալվող անձ, նրանց իսկ խնդրանքով նախաձեռնեց եւ իրականացրեց ստորագրահավաք` Վահագն Չախալյանին անհապաղ ազատ արձակելու եւ նրա նկատմամբ հետապնդումները դադարեցնելու կոչով: Ահա այդ պահին, երբ մեր ընդդիմադիր գործիչներն ընդառաջում էին Հ. Հովհաննիսյանի մարդասիրական եւ ազգանպաստ քայլին, Ա. Գեղամյանը չհապաղեց «յուղել» իր վառ երեւակայությունն ու բարբաջել իշխանական ինչ-ինչ նենգ սցենարների մասին: «Լրիվ ուրիշ հող ու ջրից» սերվող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման պարագայում, գործողության մեջ կրկին դրվում է նույն մտայնությունը: Այդ որտեղի՞ց են Ձեզ հայտնի իշխանական սցենարները, պարոն Գեղամյան, եւ դեռ այն էլ այդպիսի մանրակրկիտությամբ: Եվ Ձեզ ո՞վ է իրավունք տվել Շուշիի Առանձնակի գումարտակի հրամանատար ազգային հերոսին «արհեստականորեն մշակված սցենարների» մասնակից կարգել:
Որպես ընդդիմադիր գործիչ, թե Վահագն Չախալյանի եւ թե Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իրագործված բռնարարքների դեմ Ձեր բնական արձագանքը պիտի լիներ բուռն հակազդեցությունը եւ խոսքով, եւ կոնկրետ գործողությունների մակարդակով: Այնինչ, Ձեր իշխանահաճո պահվածքով եւ դեռ ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներով Դուք ոչ միայն ջուր եք լցնում իշխանությունների ջրաղացին, այլեւ անձամբ եք պտտեցնում սույն կենսահաստատ գործիքը: Այսքանից հետո խոսել այլ գործիչների ուղղորդվածության մասի՞ն:
Ահա, թե ինչն է զավեշտալի, պարոն Գեղամյան: Այսօր, այլեւս շատ քչերի համար է գաղտնիք, որ Ձեզ համար իշխանատիրությունը գերագույն մտամոլուցք է, եւ ձեր կողմից սեւացման ենթակա է յուրաքանչյուր ոք, ով իր խելքով եւ քաղաքական արդյունավետությամբ ստվերում է Ձեր մեղմ ասած ոչ կատարյալ եւ ինքնասիրահարված կերպարը:
Այն պահից սկսած, երբ Ձեզ համար անանց արժեք հռչակեք հայրենիքը եւ ոչ թե հարգարժան Սերժ Ազատիչին անձնական բնույթի ծառայություններ մատուցելը, մենք պատրաստ ենք ընդունել Ձեզ եւ մեկտեղել մեր ջանքերն ի նպաստ հայաշահ գործընթացների:
«Ջավախք» Խորհուրդ
ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին Հայաստանի հեռուստաընկերություններից երեքին` Հ1, Հ2, Արմենիա, տված հարցազրույցում արել է հայտարարություն, որը որոշակի հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Քանի որ Հայաստանը փոքր երկիր է ու բարդ տարածաշրջանում, ապա բնական է, որ խորհրդարանի ընտրությանը լինելու են տարբեր կարգի արտաքին ազդեցություններ, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հեռուստահարցազրույցում հայտարարել ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍՈՒՄ ԻՐ ԱՆԵԼԻՔԸ
«Ցույց տվեք որեւէ երկիր, ուր նախընտրական շրջանում բարեգործությունը չի ակտիվանում: Չկա այդպիսի երկիր», ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին տեղի ունցած հեռուստահարցազրույցի ընթացքում ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը դեկտեմբերի 16-ին Ազդակ ակումբում հայտարարեց, որ դատապարտելի է նշված նախաձեռնությունների ...ՏԱՐԱԾՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄԱՑ
Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը պետք է դառնա Ղարաբաղի հակամարտության բանակցության թեմա, մինչդեռ Հայաստանը չգիտես ինչու խուսափում է դա անելուց, այն դեպքում, երբ Ադրբեջանը բավական լավ շահարկում է փախստականների ...ԱՆՓՈՒՅԹ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը եւս հարցաքննվել է նույն նախաձեռնությունների անդամներ Վարդան Մախլասյանի եւ ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ ՉԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ
Հայաստանում անցած տասնհինգամյակի ընթացքում ոչինչ չի արվել Ադրբեջանից եկած փախստականներին հասարակության մեջ ինտեգրելու համար: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Ուրբաթ ակումբում հայտարարել են «Փախստականներ եւ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
«Ջավախք» խորհուրդը անդրադարձել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մի շարք հայտարարություններին եւ հանդես եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Առավոտ» օրաթերթի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Ադրբեջանի իշխանությունների համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանի ադրբեջանական համայնքը: Նման կարծիք է արտահայտել ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Այդ կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ
Եվրոպական կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեից հետո մի շաբաթ շարունակ պնդում են, որ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, եւ դա կարող է վնաս հասցնել ղարաբաղյան կարգավորման ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆՔ, ԵՐԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆՔ
«Վտանգավոր է ընդդիմության ներսում ճակատներ ձեւավորելը: Իշխանություններից կամ այս կամ այն մարդուց գանգատվելով որեւէ հարց չես լուծելու: Առանց ամենախորը իմաստով կազմակերպվելու որեւէ լուրջ արդյունք չենք կարող ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
- 1772 Ուրֆայում ծնվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Վախճ. 1837թ.-ին, Թիֆլիսում):
- 1912 Հովհաննես Թումանյանի նախագահությամբ Թիֆլիսում կազմակերպվեց հայ գրողների Կովկասյան ընկերությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրավ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստ. Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար:
- 1955 Մահացավ հոգեբուժ, պրոֆեսոր Կ. Աղաջանյանը:
- 1966 Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից: Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

