
ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ
- «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը դեկտեմբերի 16-ին Ազդակ ակումբում հայտարարեց, որ դատապարտելի է նշված նախաձեռնությունների անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կալանավորման վերաբերյալ ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունը: Արտաշես Գեղամյանը ասել էր, թե իշխանությունները, ձերբակալելով նշված երկու անձանց, նպատակ ունեն հասարակության ուշադրությունը շեղել սոցիալական խնդիրներից:

Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ Ջավախքի հարցում Վահագն Չախալյանին կապելով Ժիրայր Սեֆիլյանի հետ, առաջինի մասին ասել է, թե ԱԱԾ-ում մի նիստի ժամանակ ասել են` ԳՌՈւ-ի մի ագենտ ենք բռնել, խառնվել են իրար: «Ճիշտ չէ եւ անարդար է այդ ձեւով ջավախքյան գործիչներին ներկայացնել որպես գործակալներ», կարծում է Արմեն Աղայանը եւ հավելում, որ շատ ավելի դատապարտելի է Արտաշես Գեղամյանի հայտարարությունը` «տվյալ դեպքում գործ ունենք մի երեւույթի հետ, երբ ամեն անգամ ընդդիմադիր դաշտում ինչ-որ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում, երբ ինչ-որ մի ուժ է ի հայտ գալիս, կամ նրա շուրջ համախմբում է ձեւավորվում, հայտնվում են կուսակցություններ եւ գործիչներ, որ սկսում են քանդել այդ պրոցեսը, վարկաբեկել, ինչ-որ պիտակներ կպցնել»:
Ընդհանրապես, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների հեղինակները խնդրում են բոլորին իրենց ընկերների ձերբակալությունը չօգտագործել տարբեր դատողություններ անելու եւ կողմնակի խնդիրներ լուծելու համար: Նույն խորհուրդը Արմեն Աղայանը տալիս է նաեւ իշխանություններին: Եվ որպեսզի էլ ավելի պարզ լինի բոլորին, Արմեն Աղայանը բանաձեւում է. «Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալությունը կապ ունի այն բանի հետ, որ Հայաստանում իշխանությունը զավթած անձերը փորձում են լուծել ինչ-ինչ խնդիրներ, ազգային շահերի եւ իրավունքների հաշվին, իսկ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների գործողությունները բխում են ազգային շահերից»:
Ինչպես հայտնի է, Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը, ձերբակալվել եւ կալանավորվել են, ըստ Ազգային անվտանգության ծառայության, երկրի սահմանադրական կարգը բռնի ձեւով փոխելու կոչերի համար: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների հեղինակները մտադիր են հրապարակել այս անձանց ելույթները, եւ հասարակությունը ոչ միայն կիմանա, «թե ինչը կարող էր հիմք հանդիսանալ իրավապահներին այս աղմուկ-աղաղակը կազմակերպելու համար» ու նաեւ «հասարակությունը հնարավորություն կունենա իր ստորագրությամբ միանալու Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ելույթներին»:
Արմեն Աղայանը վերջին օրերին արդեն որերորդ անգամ կրկնեց, որ թեեւ Ժիրայր Սեֆիլյանն էր առաջնորդը եւ նրան իր համախոհներից հեռացնելը նպատակ ուներ խանգարել աշխատանքներին, սակայն ոչ մի աշխատանք կանգ չի առել եւ դեռ ավելին` «կալանքից հետո այնքան նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնցից չօգտվելը մեծ մեղք կլիներ»:
ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին Հայաստանի հեռուստաընկերություններից երեքին` Հ1, Հ2, Արմենիա, տված հարցազրույցում արել է հայտարարություն, որը որոշակի հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Քանի որ Հայաստանը փոքր երկիր է ու բարդ տարածաշրջանում, ապա բնական է, որ խորհրդարանի ընտրությանը լինելու են տարբեր կարգի արտաքին ազդեցություններ, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հեռուստահարցազրույցում հայտարարել ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍՈՒՄ ԻՐ ԱՆԵԼԻՔԸ
«Ցույց տվեք որեւէ երկիր, ուր նախընտրական շրջանում բարեգործությունը չի ակտիվանում: Չկա այդպիսի երկիր», ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին տեղի ունցած հեռուստահարցազրույցի ընթացքում ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը դեկտեմբերի 16-ին Ազդակ ակումբում հայտարարեց, որ դատապարտելի է նշված նախաձեռնությունների ...ՏԱՐԱԾՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄԱՑ
Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը պետք է դառնա Ղարաբաղի հակամարտության բանակցության թեմա, մինչդեռ Հայաստանը չգիտես ինչու խուսափում է դա անելուց, այն դեպքում, երբ Ադրբեջանը բավական լավ շահարկում է փախստականների ...ԱՆՓՈՒՅԹ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը եւս հարցաքննվել է նույն նախաձեռնությունների անդամներ Վարդան Մախլասյանի եւ ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ ՉԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ
Հայաստանում անցած տասնհինգամյակի ընթացքում ոչինչ չի արվել Ադրբեջանից եկած փախստականներին հասարակության մեջ ինտեգրելու համար: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Ուրբաթ ակումբում հայտարարել են «Փախստականներ եւ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
«Ջավախք» խորհուրդը անդրադարձել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մի շարք հայտարարություններին եւ հանդես եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Առավոտ» օրաթերթի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Ադրբեջանի իշխանությունների համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանի ադրբեջանական համայնքը: Նման կարծիք է արտահայտել ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Այդ կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ
Եվրոպական կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեից հետո մի շաբաթ շարունակ պնդում են, որ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, եւ դա կարող է վնաս հասցնել ղարաբաղյան կարգավորման ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆՔ, ԵՐԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆՔ
«Վտանգավոր է ընդդիմության ներսում ճակատներ ձեւավորելը: Իշխանություններից կամ այս կամ այն մարդուց գանգատվելով որեւէ հարց չես լուծելու: Առանց ամենախորը իմաստով կազմակերպվելու որեւէ լուրջ արդյունք չենք կարող ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
- 1772 Ուրֆայում ծնվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Վախճ. 1837թ.-ին, Թիֆլիսում):
- 1912 Հովհաննես Թումանյանի նախագահությամբ Թիֆլիսում կազմակերպվեց հայ գրողների Կովկասյան ընկերությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրավ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստ. Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար:
- 1955 Մահացավ հոգեբուժ, պրոֆեսոր Կ. Աղաջանյանը:
- 1966 Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից: Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

