
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍՈՒՄ ԻՐ ԱՆԵԼԻՔԸ
«Ցույց տվեք որեւէ երկիր, ուր նախընտրական շրջանում բարեգործությունը չի ակտիվանում: Չկա այդպիսի երկիր», ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին տեղի ունցած հեռուստահարցազրույցի ընթացքում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին: Հայաստանի նախագահը նաեւ ասել է, որ չկա երկիր, ուր փողն ընտրության վրա ազդեցություն չունենա: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ վկայակոչել է Միացյալ Նահանգներին, ասելով, թե այդ երկրում նախագահի թեկնածուները ընտրությունից դեռ շատ առաջ են սկսկում փող հավաքել ընտրության համար եւ հաղթում է նա, ով ավելի շատ փող է հավաքում: «Դա իհարկե ոչ այն պատճառով, որ փողն ամեն ինչ վճռում է, պարզապես ավելի շատ փող ստանում է այն ուժը, որն ունի հաղթելու ավելի ռեալ շանսեր», ասել է Ռոբերտ Քոչարյանը:Հայաստանի նախագահը փաստել է, որ Հայաստանում ընտրական գործընթացի համար բարեգործության եւ փողի դերի մասին սկսել են խոսել հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության պատճառով:
«Քաղաքական դաշտում հուզումներ է առաջացրել Բարգավաճ Հայաստանի հեղինակության աճը: Չեմ կարծում, թե դրա պատճառը բարեգործությունն է: Եթե միայն բարեգործությամբ վարկանիշի աճ ապահովել լիներ, ապա մյուս կուսակցություններն էլ դա կանեին: Եթե չեն անում, ուրեմն իրենք էլ հասկանում են, որ կա պահանջարկ նոր, կոնստրուկտիվ քաղաքական ուժի, որն ասում է` մենք մտածում ենք ժողովրդի մասին: Իսկ ով չի սիրում, երբ իր մասին մտածում են», ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Հանրապեականի հետ իր հարաբերությանը, ապա Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե դրա լարվածության մասին վերլուծություններն ունեն իշխանական համակարգում անվստահություն եւ պառակտում մտցնելու նպատակ: Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե իրավիճակն իրականում շատ պարզ է` կա ՀՀԿ, որ արդեն 6 տարի մեծամասնություն է կառավարությունում եւ Ազգային Ժողովում, եւ այդ 6 տարիներն էլ եղել են Հայաստանի զարգացման լավագույն տարիները` անկախության շրջանում: Դա հնարավոր եղավ առավելապես իմ եւ ՀՀԿ գործակցության շնորհիվ, ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Հանրապետականի թերությունն ըստ Ռոբերտ Քոչարյանի այն է, որ այդ կուսակցությունը չի կարողանում գովազդել իր` այսինքն ՀՀԿ արածը: Դրա պատճառը նախագահը համարում է այն, որ ՀՀԿ-ն քիչ ուշադրություն էր դարձնում կուսակցական աշխատանքին: Ունեն լավ մենեջերներ, որոնք գործադիրում էին զբաղված եւ կուսակցությանը ժամանակ չէր մնում, ասում է Ռոբերտ Քոչարյանը:: Այսօր փորձում են շտկել եւ լրացնել այդ բացը եւ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ունի թե կուսակցական փորձ, թե ընդունակություն` ընտրությանը լուրջ հաջողություն ունենալու համար: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ բացի փորձից ու ընդունակությունից, հանրապետականը նաեւ արժանի է այդ հաջողությանը :
«Երբ նստած ես մեքենա եւ անփորձ վարորդ է կողքիդ, քեզ անապահով ես զգում, վախենում ես: Դրա համար պետք է ղեկը լինի փոձված, հղկված քաղաքական ուժի ձեռքին, քանի որ երբ երկրի կառավարումը ստանձնում են անփորձ ուժերը, ապա դա բերում է աղետի, փորձանքի», ասում է Ռոբերտ Քոչարյանը: Նա նաեւ հայտարարել է, թե ՀՀԿ հետ իր գործակցությունը չի խոչընդոտում կամ փակում այլ ուժերի հետո գործակցության ճանապարհը: Այլ ուժերի թվում Ռոբերտ Քոչարյանը տալիս է ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան եւ ՄԱԿ անունները, նույնիսկ ասելով, թե «կարծում է, որ ապագա կառավարությունը կարող է այս ֆորմատի շուրջ ձեւավորվել»: Իսկ իր քաղաքական ապագայի մասին նախագահը խոսում է շատ քիչ, ընդամենն ասելով, թե ինչ չի անի` «հաստատ չի լինի հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ամեն ինչ դեռ նոր է սկսվելու:
ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին Հայաստանի հեռուստաընկերություններից երեքին` Հ1, Հ2, Արմենիա, տված հարցազրույցում արել է հայտարարություն, որը որոշակի հակասության մեջ է մտնում ԵԱՀԿ Մինսկի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՆՈՒՄ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ
Քանի որ Հայաստանը փոքր երկիր է ու բարդ տարածաշրջանում, ապա բնական է, որ խորհրդարանի ընտրությանը լինելու են տարբեր կարգի արտաքին ազդեցություններ, դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած հեռուստահարցազրույցում հայտարարել ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ, ԲԱՅՑ ՉԻ ԱՍՈՒՄ ԻՐ ԱՆԵԼԻՔԸ
«Ցույց տվեք որեւէ երկիր, ուր նախընտրական շրջանում բարեգործությունը չի ակտիվանում: Չկա այդպիսի երկիր», ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին տեղի ունցած հեռուստահարցազրույցի ընթացքում ...ԳԵՂԱՄՅԱՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը դեկտեմբերի 16-ին Ազդակ ակումբում հայտարարեց, որ դատապարտելի է նշված նախաձեռնությունների ...ՏԱՐԱԾՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄԱՑ
Ադրբեջանից հայ փախստականների խնդիրը պետք է դառնա Ղարաբաղի հակամարտության բանակցության թեմա, մինչդեռ Հայաստանը չգիտես ինչու խուսափում է դա անելուց, այն դեպքում, երբ Ադրբեջանը բավական լավ շահարկում է փախստականների ...ԱՆՓՈՒՅԹ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունների անդամ Արմեն Աղայանը եւս հարցաքննվել է նույն նախաձեռնությունների անդամներ Վարդան Մախլասյանի եւ ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ ՉԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ
Հայաստանում անցած տասնհինգամյակի ընթացքում ոչինչ չի արվել Ադրբեջանից եկած փախստականներին հասարակության մեջ ինտեգրելու համար: Այդ մասին դեկտեմբերի 16-ին Ուրբաթ ակումբում հայտարարել են «Փախստականներ եւ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ
«Ջավախք» խորհուրդը անդրադարձել է Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մի շարք հայտարարություններին եւ հանդես եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք նույնությամբ: «Առավոտ» օրաթերթի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Ադրբեջանի իշխանությունների համար ամենամեծ վտանգը ներկայացնում է Ռուսաստանի ադրբեջանական համայնքը: Նման կարծիք է արտահայտել ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Այդ կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի ...Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ
Եվրոպական կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեից հետո մի շաբաթ շարունակ պնդում են, որ չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները, եւ դա կարող է վնաս հասցնել ղարաբաղյան կարգավորման ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆՔ, ԵՐԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆՔ
«Վտանգավոր է ընդդիմության ներսում ճակատներ ձեւավորելը: Իշխանություններից կամ այս կամ այն մարդուց գանգատվելով որեւէ հարց չես լուծելու: Առանց ամենախորը իմաստով կազմակերպվելու որեւէ լուրջ արդյունք չենք կարող ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԴԺՎԱՐ Է ՀԱՄՈԶԵԼ ԱՏԵԼ ՀԱՅԵՐԻՆ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
- 1772 Ուրֆայում ծնվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Վախճ. 1837թ.-ին, Թիֆլիսում):
- 1912 Հովհաննես Թումանյանի նախագահությամբ Թիֆլիսում կազմակերպվեց հայ գրողների Կովկասյան ընկերությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրավ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստ. Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար:
- 1955 Մահացավ հոգեբուժ, պրոֆեսոր Կ. Աղաջանյանը:
- 1966 Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից: Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

