
ՓՈՐՁՎԱԾ ԹԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
- Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հետ կապված պատմությունը առանձնանում է նրանով, որ մեր երկրում այդ հարցը ներկայացվում է Ցեղասպանության ճանաչման լույսի ներքո, եւ դրա հիման վրա էլ փքվում է ամերիկայի հայկական լոբբիի մասին մի առասպել, ըստ որի այդ լոբբին այնքան է ուժեղացել, որ կարողանում է ձախողել ԱՄՆ վարչակազմի մտադրությունները: Իհարկե, դա միանգամայն ուրախալի լուր է, քանի որ եւս մի քանի տարի այսպես շարունակվելու դեպքում պետք չէ բացառել, որ Ամերիկայի հայկական լոբբին վարչակազմին կարող է պարտադրել ոչ միայն Ղարաբաղը ճանաչել որպես երկրորդ հայկական պետություն, այլ նաեւ որպես հայկական պետություն ճանաչել Կալիֆորնիան, հատկապես որ Շվարցենեգերը առանձնապես դեմ էլ չի լինի: Նրա համար դա առիթ կդառնա Տերմինատոր 4-ում նկարահանվելու, ուր անկասելի Առնոլդը կկերտի ասենք Կալիֆորնիացի Դավիթի կերպարը որպես նոր հայկական երազանք:

Այնքան հարթ ու սահուն է ազգային նպատակի այդ ծիրը, որ նույնիսկ խղճի խայթ է առաջանում, երբ մտածում ես, որ իրականում խնդիրն ամենեւին հայկական լոբբին չէ ու ոչ էլ ասենք ծիրանը, այլ ընդամենը ամերիկյան քաղաքականությունը, որ Հայաստանում առայժմ ձեռնպահ է մնում դեսպան նշանակելուց: Իսկ այդ քաղաքականության դրդապատճառները կարող են մի քանիսը լինել: Ամերիկայի վարչակազմը թերեւս որոշել է Հայաստանի իշխանությանը հետ վարժեցնել ամերիկյան դեսպաններից, ինչին սովորել էին Ջոն Էվանսի պաշտոնավարման լուսե տարիներին: Բանն այն է, որ հայկական հազարամյա քաղաքակրթությունը, որի հիմքում ընկած է պետականության բացակայությունը, հաշված օրերի ընթացքում ցանկացած դիվանագետի կարող է համոզել, որ աշխարհում կան շատ ավելի գրավիչ բաներ, քան պետությունը: Դրանից բացի, այդ քաղաքակրթության կրողներին ոչինչ չարժե նորեկներին բացատրել, որ սեփական կանոնադրությամբ ուրիշի մենաստան մտնելը ծայրագույն անպարկեշտություն է:
Բայց Միացյալ Նահանգներում թերեւս կարող է գտնվել մեկ երկու անկոտրում դիվանագետ, որը Հայաստանում ծառայության տարիներին մինչեւ վերջ հավատարիմ կմնա պետության գաղափարին: Հետեւաբար խնդիրը թերեւս Հայաստանի հանդեպ վերաբերմունքն է: Դեսպան չնշանակելն իհարկե ցույց չի տալիս, թե տվյալ երկիրը ԱՄՆ համար ամենեւին կարեւոր չէ: Բանն այն է, որ նախընտրական այս կարեւորագույն ժամանակահատվածում չնշանակելով նոր դեսպան, Միացյալ Նահանգները ըստ երեւույթին քաղաքականության, դիվանագիտության ոլորտում մոտավորապես անում է այն, ինչ ասենք Հազարամյակի մարտահրավեր ծրագրի պարագայում` եթե ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես ժողովրդավարության կանոններն են ենթադրում, ապա ԱՄՆ կտա փող, այս դեպքում կնշանակի նոր դեսպան: Ըստ ամենայնի, աշխատում է այդ տրամաբանությունը, եւ Հայաստանի իշխանությանն ուղղակի ցույց է տրվում, որ ԱՄՆ արձագանքը ընտրության անօրինականությանը կարող է լինել բավական կոշտ, ընդհուպ դեսպան չունենալ այն երկրում, ուր ոչ մի կերպ չեն կարողանում առանց կեղծիքի ընտրություն անցկացնել: Որ Նահանգները հակված են մինչեւ ընտրություն դեսպան չունենալ, կամ համենայն դեպս երկար ժամանակ Հայաստանը թողնել առանց իրենց դեսպանի, վկայեց ամիսներ առաջ Մեթյու Բրայզայի Երեւանում արած հայտարարությունը: Խոսելով Էվանսի գնալու մասին, նա բավական ջերմ խոսքեր հղեց ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի հասցեին, ասելով, որ նա ԱՄՆ «փայլուն դիվանագետներից» մեկն է: Եվ փաստորեն այժմ Հայաստանում ԱՄՆ գործերով զբաղվում է այդ դիվանագետը: Այսինքն Բրայզան դեռ այն ժամանակ էր ակնարկում, որ կարող են գործերը վստահել հենց Գոդֆրիին:
Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու Բուշը առաջադրեց Հոուգլանդին, եթե հակված չէր դեսպան նշանակել Հայաստանում: Դրա պատճառը կարող է լինել պարզապես Հայաստանի իշխանության տրամադրությունը շոշափելը: Իսկ դատելով այն արձագանքից, որ Հայաստանի պետական քարոզչամեքենան դրսեւորում է Հոուգլանդի թեկնածության մերժման նկատմամբ, պաշտոնական Երեւանն ավելի ուրախ է, որ ԱՄՆ դեսպան չունի: Նախընտրական շրջանը բավական լարված է, ու ժամանակացույցը` խիտ, եւ նոր դեսպանին վարժվելու ու վարժեցնելու ժամանակ չէր մնալում, եւ կարող էր հանկարծ խնդիր առաջանալ: Այդ դեպքում ավելի նախընտրելի է Գոդֆրին, առավել եւս որ երկար տարիներ աշխատել է Էվանսի հետ:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներս մեր խորը վրդովմունքն ենք արտահայտում Արցախյան ազատամարտի նվիրյալ, Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, «Ազատագրված ...ՓՈՐՁՎԱԾ ԹԱՆՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հետ կապված պատմությունը առանձնանում է նրանով, որ մեր երկրում այդ հարցը ներկայացվում է Ցեղասպանության ճանաչման լույսի ներքո, եւ դրա հիման վրա էլ փքվում է ամերիկայի հայկական ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԱՑ ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
Դեկտեմբերի լույս 15-ի գիշերը Երեւանում տեղաց առաջին ձյունը: Սա այն դեպքերից էր, երբ օդերեւութաբանների կանխատեսումը ճշգրիտ դուրս եկավ: Երեխաների հրճվանքին չափ չկա` վերջապես իսկական ձմեռը եկավ: Երիտասարդներն ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ՈՒՆԱԿ ՉԷ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
Հայաստանի քաղաքական դաշտում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մեծ դերակատարության մասծ պատկերացումը թյուր է: Այդպիսի բան չկա, Աղվան Հովսեփյանի մեծ դեր չունի քաղաքական պրոցեսներում, դեկտեմբերի 15-ին Փաստարկ ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՍՏԻՊԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
Դեկտեմբերի 15-ին Փաստարկ ակումբում այդպիսի հայտարարություն է արել ԺՈՒԿ նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Նա ասում է, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապ չունի ազատագրված տարածքների ...ՀՆՉԱԿՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Ս.Դ.Հ.Կ. «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկ շաբաթ է, ինչ Երեւանի բոլոր պետական բուհերում անցկացնում է սոցիոլոգիական հարցում, որի նպատակն է ճշտել բուհերի կոռումպացվածության մակարդակը: ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ԱՌՆՉՎՈՒՄ Է ՀԱՆՑԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Ընդդիմության լիդերների մեծամասնական կարգով առաջադրման գաղափարն իմն է, դեկտեմբերի 15-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Ժողովրդավարական Ուղի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: «Եթե կա մարդ, անգամ ...ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ
Եթե 2007 թվականի ընտրությանը իշխանության սցենարն իրականանա, ապա չի բացառվում, որ ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տա, դառնա վարչապետ եւ անցկացնի նախագահի նոր ընտրություն: Այդ կանխատեսման ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԹՈՂ ԻՐ ՈՐԴՈՒ ԱՊԱԳԱՆ ԿԱՆԽԱՏԵՍԵՐ
Եթե Գալուստ Սահակյանն այդքան լավ է քաղաքական կանխատեսումների հարցում, ապա թող իր որդու պարագայում էլ կանխատեսեր, որ նրան չեն թողնելու դառնալ Աջափնյակի թաղապետ, որ որդին պաշտոնից իզուր դուրս չգար: Քաղաքական ...ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
Դեկտեմբերի 16-ից ԶԼՄ-ներով գովազդվող, առողջապահական ոլորտին առնչվող գովազդները համարվում են անօրինական: Ավելին, մինչ օրս դյուրահավատ հասարակության զանգվածը դարձել է այդ գովազդի շահառուն: Եվ արդյունքում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԽ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ
Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը դեկտեմբերի 14-ին նշանակվել է ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար : Խումբը ստեղծվել ...ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ ՉԻ ԶԱՐԳԱՆԱԼՈ՞Ւ
Հայաստանի հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով սահմանված է, որ հարկային մուտքերը կազմելու են ՀՆԱ-ի 15 տոկոսը, դա աշխարհի վատագույն ցուցանիշ է, «ցավոք սրտի վճռական պայքար կոռուպցիայի եւ ստվերային ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ ՀԱՅԱՄԵՏ
Իր ունեցած` իր խոսքով լրագրողների ունեցածից ավելի շատ, տեղեկություններից ելնելով, տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հարգում է Սերժ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանի ղեկավարած հայ-ռուսական միջկառավարական տնտեսական ...ՈՎ Է ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ 80 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը կարծում է, որ Հայաստանը այնպիսի վիճակում է, որ ճիշտ կլինի ունենալ ոչ թե ազգային անվտանգության, այլ` ազգային անվտանգության վերականգնման հայեցակարգ` «արտադրական ենթակառուցվածքները ...ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱՄԵՆԱ-ԱՄԵՆԱՆԵՐԸ, ԸՍՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՐԲՍԻ
Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի է ունեցել համաշխարհային «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի շնորհանդեսը: Այդ միջոցառման ընթացքում ներկայացվել են «հայկական Ֆորբսի» առաջին համարում տեղ գտած ...ԿՈՉՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, ավելի քան 60 ՀԿ-ների անունից բաց նամակ է հղել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին, որոնց ղեկավարում է Գրիգոր Ամալյանը: «Հայաստանի ...ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՏԵՔՍՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵՑ
Ազգային անվտանգության հայեցակարգի մշակման միջգերատեսչական հանձնաժողովը դեկտեմբերի 15-ին հաստատել է փաստաթղթի վերջնական տեքստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե որոշումը ընդունվել ...ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՊՏԻՄԱԼ ՍԱԿԱԳԻՆ
Էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում օպտիմալ է, դեկտեմբերի 15-ին հայտարարել է Հայաստանի Էլցանցեր ընկերության ղեկավար Եվգենի Գլադունչիկը, տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: «Հայաստանում էլեկտրաէներգիայի գործող սակագինը ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ: Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից: Դեսպանատան բացումը, ինչպես ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ՊԵՏԸ
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Ա-ԻՆՖՈ. Դեկտեմբերի 14-ին կաշառակերութայն մեղադրանքով ձերբակալվել է Ախալքալաքի շրջանային զինկոմիսարիատի պետ Ավթանդիլ Մազմանաշվիլին: Ա. Մազմանաշվիլուն Վրաստանի իրավապահ մարմինների ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
ՊԱՏԺՎՈՒՄ Է ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴԸ
- 1858 Ծնվեց գերմանացի քրիստոնյա առաջնորդ Յոհաննես Լեպսյուսը, որը փորձում էր աշխարհին տեղյակ պահել թուրքերի կողմից հայկական ցեղասպանության մասին՝ նորը չկրկնելու ակնկալիքով: (Վախճ. 1926 թ.-ին):
- 1915 Մահացավ հրապարագիր Տիգրան Արփիարյանը:
- 1969 Մահացավ գրականագետ Կոստան Զարյանը:
- 1985 Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ, Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ, պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

