
ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱՐՈՂ Է ԷԺԱՆԱՑՆԵԼ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Դրամի արժեվորումը նպաստավոր պայման է ստեղծում խմելու ջրի գնի էժանացման համար: Դեկտեմբերի 14-ին այդ մասին ասել է «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Բայց նա նաեւ հասկացրել է, որ միայն փոխարժեքը բավարար չէ գինն էժանացնելու համար, քանի որ այն ձեւավորվում է, բացի փոխարժեքից, եւս երկու գործոն հաշվի առնելով` էլեկտրաէներգիայի սակագին եւ գնաճ: Դա թերեւս նշանակում է, որ սակագինը իջեցնելու հայտ ընկերությունը չի ներկայացնի: Փոխարենը Սերժ Պոպոֆֆն ասում է, որ ներկայիս սակագինը, որը զարմանալիորեն սահմանված է ընկերությունը ֆրանսիական «Ջեներալ դեզ Օ» ընկերությանը կառավարման հանձնելու պայմանագրում, ֆիքսված է 10 տարվա համար, սակայն նշված է նաեւ, որ յուրաքանչյուր տարի հունիսի 1-ին սակագինը պետք է վերանայվի, այսինքն անհրաժեշտության դեպքում նաեւ թանկանա: Էժանացնելու մասին խոսք գուցե չի էլ կարող լինել, եթե հաշվի առնենք այն, որ Սերժ Պոպոֆֆը Երեւանի ջրամատակարարման համակարգը արդիականացնելու ներդրումների հիմնական եւ փաստացի միակ աղբյուրը համարում է սակագինը: Այսինքն պետք է շահույթ ստանան ու այն ներդնեն համակարգի մեջ: Ներդրումը լինելու է տարբեր ուղղություններով` տեխնիկական արդիականացում, հաճախորդների հետ աշխատանքի մակարդակի բարձրացում եւ ջրի ու ջրամատակարարման որակի բարելավում: Արդեն իսկ, կառավարումը ստանձնելուց վեց ամիս անց, ֆրանսիացիները ներդրումներ կատարել են այդ ուղղությամբ, բայց հիմնական անելիքը դեռ առջեւում է: Օրինակ, նախատեսում են, որ տասը տարվա կառավարման ընթացքում ջրի հոսակորուստը ներկայիս 80 տոկոսից պետք է հասցնեն 50-ի: Իսկ շուրջօրյա ջրամատակարարման տոկոսի մասին Սերժ Պոպոֆֆը դժվարանում է խոսել, քանի որ նրա գնահատմամբ, Երեւանի ջրամատակակարման գիտական չափում չի կատարվել, եւ իրենք նոր են ներդնելու դրա համար պահանջվող տեխնոլոգիան: Սակայն ֆրանսիացի կառավարիչն ասում է, որ 2007 թվականին Երեւանի համար ծրագրում են ապահովել 79 տոկոս ջրամատակարարման շարունակականություն: Սերժ Պոպոֆֆն ասում է նաեւ, որ 2007 թվականին ծրագրում են աշխատել շահույթով, որ ներդրման փող ունենան: 2006-ին վնասով են աշխատել եւ ներդրումները, որ կատարվել են կառավարման վեց ամիսների ընթացքում, արվել են բաժնետիրոջ, այն է` ֆրանսիացիների հաշվին: Իսկ հարցին, թե եթե վնասով են աշխատում, ապա որն էր կառավարումը ստանձնելու դրդապատճառը, Պոպոֆֆն ասում է, որ ստանձնել են 10 տարի ժամկետով, այսինքն ակնկալիքները ապագայի համար են:
ՋԱՎԱԽՔՈՒՄ ԱՊՐՈՂ ՎՐԱՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՏՈՒՆ ԳՆԵԼՈՒՆ
Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղի վրացի մի քանի բնակիչներ (հիմնականում ուսուցիչներ) բողոքի նամակներ են գրել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին՝ գյուղի աջարների տները հայերին վաճառելը արգելելու խնդրանքով, ...ՈՒՄ ՀԱՄԱՐ ՀԵՔԻԱԹ Է, ՈՒՄ ՀԱՄԱՐ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ճիշտ էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որ հայտարարում էր, թե պետք չէ իրեն համառորեն քշել քաղաքականություն: Բայց հասարակությունը շարունակում էր: Թեեւ պետք է հասկանալ նաեւ նրան, քանի որ ի տարբերություն ...ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը: Արտաքին գործերի նախարարությունը տարակուսանք է հայտնում ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեի առնչությամբ եվրոպական միջազգային ...ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ
ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալոուն եւ Ջո Նոլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք հայտնել մեր ...ՍԵՓԱԿԱՆ ԳՐՊԱՆԸ 1,3 ՄԻԼԻՈՆՈՎ ՊԱԿԱՍ ԹԱՓ ԿՏԱՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը Հայաստանում կարելի է համարել մեկնարկած: Իհարկե ծրագրով նախատեսված փողի առաջին չափաբաժնի տրամադրումը կարելի է մեծ վերապահումով համարել մեկնարկ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇՓՈԹԵՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ
«Վերջին օրերին ահագնացել է ՀՀ-ի անվտանգությանը «սպառնացող բացահայտումների» շարանը, եւ մեր անվտանգության համակարգը (կլինի ԱԱԾ, ոստիկանություն, թե դատախազություն, էական չէ) կարծես թե լրջորեն տրամադրված ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ
ԼՂՀ լրագրողների միությունը եւ Ստեփանակերտի մամուլի ակումբը դեկտեմբերի 5-12-ը անցկացրել են սոցիոլոգիական հարցում տեղեկատվության մատչելիության թեմայով: Հարցմանը մասնակցել է 37 լրագրող, որոնք ներկայացնում ...ՄԵԽԱԿԸ ՎԻԿՏՈՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՄԻՏ ՉԷ
Եթե Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը միջազգային կառույցների` Ղարաբաղի սահմանադրության ընդունման հանրաքվեն չճանաչելու մասին հայտարարություններից հետո այդ կառույցներին խորհուրդ տվեց ...ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ Է
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով եւ նախաձեռնությամբ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԷԻՆ
Հայաստանի Ազգային ժողովի «Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը դեկտեմբերի 14-ին «Ուրբաթ» ակումբում, խոսելով «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ ...«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի արդյունքների կապակցությամբ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը Ադրբեջանական ԽՍՀ-ից եւ Նախիջեւանից հարյուր հազարավոր փախստականների անունից ...«ԳՈՐԾԱՐԱՐԸ» ՔԻՉ-ՔԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԱՆՈՒՄ Է
«Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը դեկետմբերի 14-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ իրենց խմբի 10 անդամներից երկուսը` Ալեքսան Պետրոսյան (ՄԱՊ) եւ Արտակ Սարգսյան (ՍԱՍ), արդեն դարձել ...ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ ՎԵՐՋԻՆՆ ԵՆ, ԻՍԿ ԴՐՍՈՒՄ` ԱՌԱՋԻՆԸ
Օրերս առաջին անգամ BBC-ի կազմակերպած երաժշտական մրցույթին «Աշխարհի լավագույն երիտասարդ երգչուհի» մրցանակին է արժանացել տասնութամյա երգչուհի Սիլվա Հակոբյանը: Նա, ով այս տարվա ապրիլին Երեւանում կազմակերպված ...ԿԻԲԵՌՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱԳ Է ԱՃՈՒՄ
Համաձայն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության տվյալների, ողջ աշխարհում նկատվում է կիբեռհանցավորության աճ եւ ըստ այդմ էլ օրախնդիր է դառնում կիբեռանվտանգության հարցը: Իրավիճակը ներկայացնենք ...ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱՐՈՂ Է ԷԺԱՆԱՑՆԵԼ ՋՐԻ ՍԱԿԱԳԻՆԸ
Դրամի արժեվորումը նպաստավոր պայման է ստեղծում խմելու ջրի գնի էժանացման համար: Դեկտեմբերի 14-ին այդ մասին ասել է «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Բայց նա նաեւ հասկացրել է, որ միայն փոխարժեքը ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿԱԴՐԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
Դեկտեմբերի 14-ին Ուրբաթ ակումբը հյուրընկալել էր Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք լրագրողներին ներկայացրին համայնքի ներկայիս վիճակը: Նրանց խոսքից ստացված պատկերացումը հակասական է, քանի ...ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Այն տեղեկությունները, թե հայերի հանդեպ Աբխազիայում կա խտրականություն, չեն համապատասխանում իրականությանը, դեկտեմբերի 14-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Գալուստ Տրապիզոնյանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ
Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չի կայացրել Արմենտելի իրեն պատկանող 10 տոկոս բաժնեմասը ռուսական Վիմպելկոմին վաճառելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, Մոսկվայում այդ մասին հայտարարել է Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆ. ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Ստրասբուրգ, 14.12.2006թ. Երեկ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացած սահմանադրական բարեփոխումները, որը ստեղծել ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին գործադիրը դեկտեմբերի 14-ի նիստում որոշել է 10 մլն 147.946 հազար դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթներ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը որոշել է մտածել երիտասարդների մասին եւ նրանց մասնագիտական կողմնորոշման համար ստեղծել է «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ: ԻՆչպես տեղեկացնում ...ԹՈՂԵՔ ԹՈՂ ՆՈՐ ՏԱՐԻ ԱՆԵՆ ԷԼԻ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի ...ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՇՈՒԿԱՆ ԼՈՒԾԱՐԵՑԻՆ
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 14-ին լուծարել է «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» ՓԲԸ-ն: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վրացական կողմի առեւտրի շուկայի փակման պատճառով շուրջ ...ԼՂՀ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐ ՇԵՆՔ
Ղարաբաղի խորհրդարանը շարունակում է քննարկել երկրի հիմնական ֆինանսական փաստաթուղթը: Դեկտեմբերի 1-ին կառավարությունը, համաձայն օրենքի, բյուջեի նախագիծը ներկայացրել է Ազգային ժողով: Մինչեւ ամսվա վերջ խորհրդարանը ...2007-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂ ՏԵՂԱՓՈԽԵԼ 220 ՎԵՐԱԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
Վերաբնակեցման ծրագրերի համար ԼՂՀ բյուջեում նախատեսված է 1 մլրդ դրամ: Նախատեսվում է վերաբնակեցնել 220 ընտանիք: Վերաբնակիչների համար տներ կառուցելու նպատակով կտրամադրվի 800 700 հազար դրամ: Իսկ 1700 փախստականների ...ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԴԺԳՈՀ Է
Եվրոպայի Խորհրդի նախարարների Կոմիտեն իր մտահոգությունն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հանրաքվեի կապակցությամբ, համարելով, որ այն չի կարող նպաստել խնդրի կարգավորման գործընթացին, տեղեկացնում ...ԿՈՄԻՏԵ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԻՑ
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» հասարակական նախաձեռնությունները ստեղծել են Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի` քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե, մոտ ...ԳԵՂԱՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Բարեփոխված սահմանադրության հնարավորություններից օգտվելով, Ազգային միաբանություն կուսակցությունը կառավարության որոշումը բողոքարկող քաղաքացիական հայց կներկայացնի իր համամասնական ցուցակով պատգամավոր դարձած ...«ԱՆՎԱՐ ՍԱԴԱԹ-2» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 14-ին հայտարարեց, որ Վահագն Չախալյանի ձերբակալությունից, դատավարությունից եւ արտաքսումից հետո «ուժային կառույցներից մեկի կոլեգիայի նիստի ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
ՈՎ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ
ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
- 1802 Կեսարիայում ծնվեց մանկավարժ Հակոբ Մանվելյանը: (Վախճ. 1870թ.-ին):
- 1825 Դեկաբրիստների ապստամբությունը Պետերբուրգում:
- 1825 Զմյուռնիայում ծնվեց արևմտահայ հրապարակախոս և քաղաքական գործիչ Ստեփան Ոսկանյանը: (Վախճ. 1901թ.-ին):
- 1846 Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու և Դերբենդի նահանգները:
- 1861 Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը: Բացման առթիվ ճառ է ասում Միք. Նալբանդյանը:
- 1913 Գերմանիան Թուրքիա ուղարկեց գեներալ Լիման Ֆոն Սանդերսի գլխավորած ռազմական պատվիրակությունը:
- 1919 ՈՒզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին:
- 1922 Ծնվեց վաստակավոր երգչուհի Գոհար Գասպարյանը Կահիրեում:
- 1929 Մարսելում (Ֆրանսիա) վախճանվեց լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը: (Ծնվ. 1842թ.-ին Զմյուռնիայում):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

