
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԸ
- «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը փաստացի կարող է հանդիսանալ Հայաստանում ներիշխանական պայքարի գագաթնակետ կամ առնվազն հանգուցային կետերից մեկը: Բանն այն է, որ ՀՀԿ հուլիսի 22-ի համագումարից ի վեր բազում քաղաքական գործիչներ եւ փորձագետներ ՀՀԿ Խորհրդի նախագահ ընտրված Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս անպայման նախագահ դառնալ մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, քանի որ դրանից հետո նա ընդհանրապես չի ունենա նախագահ դառնալու շանս: Այլ կերպ ասած, քաղաքական իստեբլիշմենտի մի զգալի մասը պաշտպանության նախարարին արդեն տեւական ժամանակ մղում է հեղաշրջման: Ինչպես ցույց է տալիս պաշտպանության նախարարի վերջին շրջանի գործունեությունը, նա ինքն էլ ավելի ու ավելի շատ է հակվում դեպի արտահերթ նախագահությունը, քանի որ ակնհայտորեն մի կողմ է թողել Հանրապետական կուսակցությունը եւ արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված է բացառապես սեփական իմիջով, Հանրապետականին օգտագործելով ընդամենը որպես ռեսուրս: Իսկ արտահերթ նախագահություն Հայաստանում հնարավոր է միայն հեղաշրջման միջոցով, քանի որ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումները տրամագծորեն հակառակն են: Նախագահը Գագիկ Ծառուկյանի նոր հյուրանոցը հանդիսավորապես այն բանի համար չբացեց, որ Սերժ Սարգսյանը նախագահ դառնա մինչեւ «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական կուսակցություն դառնալը:

Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարարին էլ կտրվող կարմիր ժապավենները երկրի համար ուրախացնելու փոխարեն թերեւս բավական զայրացնում էին իր ապագայի կապակցությամբ: Եվ երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ավելի քան 10 տարի ինքն է ապահովել երկրի անվտանգությունը, այլեւս պարզ դարձավ, որ նա ուղղակի հրապարակում է երկրի կառավարման համակարգում իր գերիշխանության մասին: Ու պետք չէ զարմանալ, որ պաշտպանության նախարարը կարծես թե դրան տրամաբանորեն հակասող հայտարարություն է անում ազգային պատկերասրահում, ասելով, որ Անդրանիկի սուրն ու մեդալները գնել է նախագահից թույլտվություն ստանալուց հետո: Սերժ Սարգսյանն այդպիսով ոչ թե ցանկանում էր ցույց տալ, թե ինքը ենթարկվում է նախագահին, հարգում է սուբորդինացիան` ինչպես ինքը կասեր, այլ բոլորի համար հերթական անգամ ակնհայտ էր փորձում դարձնել, որ այլեւս չկա մի բան, որ Ռոբերտ Քոչարյանը կարողանա արգելել իրեն: Այսինքն երկրում առկա են ոչ ֆորմալ հեղաշրջման բոլոր նշանները, իսկ այդ դեպքում ֆորմալացումը դառնում է տեխնիկայի գործ: Բայց ահա այստեղ է, որ կարծես թե Ռոբերտ Քոչարյանի հակառակորդները կարծես թե հայտնվում են հիպնոսի տակ: Ինչպես օրինակ 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած վեց ամիսներին, երբ երկրում ոչ ֆորմալ իշխանությունն ում ձեռքին ասես հայտնվեց, բացի Ռոբերտ Քոչարյանից, բայց որեւէ մեկը չհամարձակվեց իր ոչ ֆորմալ իշխանությանը տալ իրավաբանական ուժ: Իհարկե, Հայաստանում իշխանությունը կարծես թե երբեք իրավաբանական ուժ չի ունեցել: Բայց ամեն դեպքում փաստ է, որ ոչ ոք չուզեց Ռոբերտ Քոչարյանից պաշտոնապես խլել իշխանությունը: Ինչ եղավ հետո` հայտնի է բոլորին:
Մինչդեռ պաշտպանության նախարարը թերեւս այդքան էլ ուշադիր չի ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը կամ պարզապես հայտնվել է Անդրանիկ Մարգարյանի մարտավարության ազդեցության տակ, ով անհամարձակության այդ տարիներին գլխավոր գործող անձերից մեկն էր: Սերժ Սարգսյանը չշտապեց ֆորմալացնել իր բացարձակ իշխանությունը` կամ այն իրականում չունենալու, կամ էլ պարզապես համարձակություն չունենալու պատճառով: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի հապաղումներ չի ներում, եւ Վարդան Օսկանյանը Մինսկի հանդիպումից հետո երկավ Երեւան ու կրկնեց, որ մտադիր չէ 2007 թվականից հետո լինել կառավարության անդամ` չի ուզում նախարար լինել, ուզում է դառնալ նախագահ: Դրանից բացի, հանկարծ աշխատանքից ազատվում են Հանրապետական մարզպետները, ընդ որում նրանցից մեկը Ռոբերտ Քոչարյանի հետ բավական լավ ու պատմական հարաբերություններ ունեցող Լոռու մարզպետ Քոչինյանը` «խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»: Դա դեռ քիչ էր, Ռոբերտ Քոչարյանը Արմավիրի նորանշանակ մարզպետին տալիս է գեներալի կոչում: Եվ ով գիտե, թե ուր կարող էր հասնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման հերթական աշխուժությունը, եթե չգտնվեր հանգուցալուծման մի տարբերակ: Իսկ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, իշխանական համակարգերում հեղաշրջման համար կասկածվողները իրենց միակ փրկությունը փնտրում են մեղքն ինչ որ մեկի վրա դնելու մեջ: Այդպիսով, իրավիճակը որոշակիորեն հանգուցալուծվում է` մեղավորների որսի ելած թագավորը հանդարտվում է, իսկ դավադիր վեզիրը` փրկվում կախաղանից: Այսինքն, հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանը դառնում է ներիշխանական պայմանավորվածությունների հերթական զոհը, ինչը պետք է թերեւս մտահոգի հանրությանը, հատկապես Շվարցի հայտնի ստեղծագործությանը ծանոթներին, ընդ որում այն համատեքստում, որ այս հրեշը չի բավարարվելու մեկ զոհով եւ ամեն մի այդպիսի պայմանավորվածություն հանրությունից նորանոր զոհեր է խլելու:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԵՇԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը փաստացի կարող է հանդիսանալ Հայաստանում ներիշխանական պայքարի գագաթնակետ կամ առնվազն հանգուցային կետերից ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է
Դեկտեմբերի 10-ին, Ժամը 20:00-ին փակվել են ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի տեղամասերը: Մամուլի կենտրոնում Հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը հրապարակեց 19:00-19:30-ի տվյալները: Նախնական տվյալներով, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՉԻ ԳՆԱ ԵՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ
Դեկտեմբերի 10-ին Սահմնադրությանը կողմ քվեարկելուց հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպե՞ս են Ղարաբաղում վերաբերվում ազատագրված տարածքների հանձնման գաղափարին: ԼՂՀ նախագահ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆ Է
Սահմանադրության հանրաքվեն լուսաբանելու նպատակով Լեռնային Ղարաբաղ են այցելել արտասահմանյան 32 լրագրողներ եւ 50 դիտորդներ: Գրանցվել են նաեւ տեղական 39 լրագրողներ եւ 130 դիտորդներ: Հատկանշական է, որ դիտորդների ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ
Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության հանրաքվեի օրը Ղարաբաղում է գտնվել Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նա ասել է, որ 1988 թվականից հետո միշտ մասնակցում է Ղարաբաղում տեղի ունեցող կարեւոր ...ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն ինչ որ առումով զարմանալի է, ինչ որ առումով ոչ: Հաշվի առելով ներքաղաքական այն լարումը, որ առկա է նախընտրական ...«ՈՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԲԱՆԱԿ Ա ՀԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԷԴ ԱԶԳԻՑ ՉԻ»
Երկրապահ կամավորակաների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, դեկտեմբերի 9-ին, ԵԿՄ-րդ համագումարից հետո հայտարարեց. «ազնվությամբ եմ ասում, որ մենք ընտրություններին չենք մասնակցելու: Առանց էդ էլ սաղ երկիրը ...ԵԿՄ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ, ԲԱՅՑ Ո՞ՒՄ ՇՈՒՐՋ
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը ընդունեց մի հայտարարություն, ուր բավականին հետաքրքիր ձեւակերպումներ կան: Իսկ հայտարարությունն ընդունվեց «հավատարիմ մնալով ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ իրավապահ մարմինները ձերբակալել են իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության հետ իրենց անհամաձայնությունը ազատագրված տարածքների պաշտպանություն, քաղաքացիական ...ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ կայացավ ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն, որին, երեկոյան ժամը 19:30-ի տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 83.71 տոկոսը: Հանրաքվեի տեղամասերը փակվել են երեկոյան ժամը 20:00-ին:
Հենց ...ԱԱԾ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՓԱՍՏԸ
Հայաստանի հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին եւ Հայաստանի քաղաքացի Վարդան Մալխասյանին ձերբակալելու փաստը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Ըստ ...ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԵՐԵՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Դեկտեմբերի 10-ին, 73 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Երեմ Կարապետյանը, հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երեմ Կարապետյանը 1999-2003 թվականներին ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴՐԱԿԱՆ Է
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը դրական է եւ հուսադրող, տեղեկանում ...2006Թ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ
Այսպիսի գնահատական տվեց Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆռունզե Բասենցյանը դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը: 2006թ մայրաքաղաքի բարեկարգման եւ շինարարական ...ԱՎԱԳՅԱՆՆ ԱՎԵԼԻ՞ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է, ՔԱՆ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ
Հայաստանի նախագահն ունի երկու խորհրդական, որոնք ունեն մեկական կուսակցություն եւ պատրաստվում են այդ կուսակցություններով մասնակցել 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը: Խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այդ ...ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ Է ՀԺԱՄ-Ը
«Բոլորդ լավ հիշում եք, որ 2003 թվականի ընտրությանը, այսպես անվանեմ գուցե, կուրյոզ տեղի ունեցավ ՀԺԱՄ-ի հետ, որը պատմության մեջ մնալու է», դեկտեմբերի 11-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ իր հանդիպումն ...ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
Հայաստանի Ժողովրդավարական Ազատական Միությանը մտահոգում է ոչ այնքան Հայաստանի երրորդ նախագահի, որքան չորրորդի ընտրության խնդիրը: Եվ խնդիրն ամենեւին թեկնածուները չեն, այլ նախագահների ծագումը: Այդ մտահոգության ...ՈՎ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ
«Կարծում եմ, որ թե լրատվությունը թե քաղաքական կառույցները, կազմակերպությունները, այն հարցերը, որոնք վերաբերում են իրավապահ մարմինների աշխատանքին, մենք պետք է մի քիչ ավելի զգուշավոր վերաբերվենք», դեկտեմբերի ...«ՓԱԿԱԳԻԾԸ» ՆՈՐԻՑ ԴԱՀԿԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դեկտեմբերի 11-ին հերթական անգամ ներկայացել է «Փակագիծ» օրաթերթի խմբագրություն եւ փորձել առգրավել եղած գույքը: Մոտ մեկ ամիս առաջ, ԴԱՀԿԾ աշխատակիցները ներկայացել ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ 54 ՏՈԿՈՍՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով, Հայաստանի երեխաների 54 տոկոսը գտնվում է աղետալի վիճակում: Այդ տվյալը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին, Երեւանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 60 ամյակի կապակցությամբ «Աշխարհում երեխաների դրությունը» զեկույցի ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ ԿԱՐԾԻՔԸ ԼՂ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների անցկացրած քվեարկությունը, որ տեղի ունեցավ կիրակի օրը, չի կարող որեւէ իրավական ուժ ունենալ: Միջազգային հանրությունը չի ճանաչի այն, հետեւաբար այն որեւէ արդյունք ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
«Հայ կամավորների համախմբություն» նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալությունը եւ նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ 54 ՏՈԿՈՍՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալով, Հայաստանի երեխաների 54 տոկոսը գտնվում է աղետալի վիճակում: Այդ տվյալը հրապարակվել է դեկտեմբերի 11-ին, Երեւանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 60 ամյակի կապակցությամբ «Աշխարհում երեխաների դրությունը» զեկույցի ...ԱԱԾ-Ն ԽԵՂԱԹՅՈՒՐԵ՞Լ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոնի դեկտեմբերի 11-ի առավոտյան տարածած տեղեկանքում նշված է, որ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ, ...ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
Նկարում երեւացող շները ընդամենը մի մասն է Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակում հանրապետության կառավարությունից մինչեւ հանրապետության արտաքին գործերի նախարարություն, հետո հակառակ ուղղությամբ, ...ԱԽԱԼՑԽԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՍԱԿՐԵԲՈՒԼՈՆ ԸՆՏՐԵԼ Է ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Ախալցխայի շրջանային սակրեբուլոն դեկտեմբերի 5-ի նիստում Շրջանային մունիցիպալինետի կառավարիչ է նշանակել շրջանային սակրեբուլոյի պատգամավոր Մինդիա Դեւնոսաձեին, տեղեկանում ենք Ա-ԻՆՖՈ գործակալությունից: Քանի ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Ա-ԻՆՖՈ գործակալությունը տեղեկացնում է, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային ֆինանսական ոստիկանությունը դկտեմբերի 5-ին ձերբակալել է Նինոծմինդայի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր, Նինոծմինդայի շրջանային վարչության ...ՀՅԴ-Ն ԻՆՉ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ
Ինչպես տեղեկացնում է Աթենքի «Հայաստան» լրատուն, հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեկտեմբերի 10-ին Բեյրութում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծածանել է Հայաստանի պետական դրոշը: «ՀՅԴ-ի մասնաճյուղը Լիբանանում ...
ԹԱՓԱՌԻԿ ՇՆԵՐ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է, ՀԱՏԿԱՊԵՍ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1876 Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան:
- 1910 Էջմիածնում վախճանվեց Մատթեոս Իզմիրյանը: (Ծնվ. 1845 թ.-ին):
- 1946 Միավորված ազգերի կողմից Լեմկինի դրդմամբ ընդունված ցեղասպանության վերաբերյալ առաջին որոշումը, Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի 96(1) որոշումը և Միավորված ազգերի ցեղասպանության մասին համաձայնագիրը ճանաչեցին Հայկական ցեղասպանությունը որպես հանցագործության այնպիսի տեսակ, որը Միացյալ ազգերը մտադրված էին խոչնդոտել գործող օրենսգրքի չափանիշների համաձայն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

