
ԵՐԿՐԻՑ ՎԵՐԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
- Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարին ողջույնի խոսք ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա ելույթը եւ սկզբում եւ վերջում ընդունվեց շատ ավելի երկար եւ բուռն ծափերով, քան որեւէ այլ բանախոսի, լինի դա հրավիրված, թե ԵԿՄ համագումարի պատվիրակ: Արամ Սարգսյանի ելույթից առաջ ծափահարում էր նաեւ Հանրապետական կուսակցության նախագահ, ԵԿՄ վարչության անդամ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ելույթի վերջում հնչած ոչ պակաս բուռն եւ ոչ պակա երկարատեւ ծափերում Անդրանիկ Մարգարյանի մասնակցությունը չկար: Ուրեմն Արամ Սարգսյանը ասաց մի բան, մի քանի բան, որ Անդրանիկ Մարգարյանի դուրը չեկավ: Իսկ Արամ Սարգսյանը իր պատկերացումներին համապատասխան մանրամասնեց Վազգեն Սարգսյանի` «Մտածեք Էս երկրի մասին» պատգամը:

«Դուք չգիտեմ, բայց ես ձեզ կարոտել եմ ու նաեւ Վազգենի փոխարեն», հայտարարեց Արամ Սարգսյանը: «Մի տեսակ կողք ենք քաշվել էս երկրի, էս ժողովրդի, էս պետության խնդիրներից: Սա սխալ է: Իսկ սխալը հասկանալուց հետո գոնե շտկել է պետք», ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը: Եղբորս պատգամը, կտակը, հորդորը, հավատամքը մեկ էր. մտածեք էս երկրի մասին, հիշեցրեց Արամ Սարգսյանը եւ «մի տխուր երեւույթ» նկատեց` խոսքը հիշում են, միտքը` ոչ. հակառակը պիտի լիներ: Հետո Արամ Սարգսյանը մանրամասնեց. «մտածեք էս երկրի մասին, որովհետեւ մեր հայրենի երկիրը բնավ էլ իր արժանի տեղը չի զբաղեցնում այսօրվա քաղաքակիրթ աշխարհում, կարծես թե լուսանցք է մղված, մտածեք էս երկրի մասին, որովհետեւ մեր ժողովուրդը չի ապրում իր կրած տառապանքների արժանի կյանքով, մտածեք էս երկրի մասին, քանի դեռ Հուդային բնորոշ արծաթասիրությունը համատարած չեն դարձել, որովհետեւ մենք ոչ թե Հուդայի, այլ օծյալ Փրկչի որդիներն ու զավակներն ենք, մտածեք էս երկրի մասին, որ այդքան զոհերով, զոհողություններով կառուցած մեր տունը քարվանսարա չդառնա, մտածեք էս երկրի մասին, որովհետեւ ամեն ինչ փորձում են նենգափոխել, մտածեք էս երկրի մասին, որովհետեւ ձեր աչքի առաջ Ղարաբաղի հարցի լուծումն ուզում են ներկայացնել որպես խաղաղության ապահովման խնդիր, մինչդեռ բուն խնդիրը շատ ավելի բարդ է, իսկ խաղաղության հարցը մենք մեզ պարտադրված պատերազմում լուծել ենք եւ խաղաղությամբ էլ կլուծենք Ղարաբաղի հարցը: Մտածեք էս երկրի մասին, որովհետեւ երկրից վերացել է քաղաքացիական համերաշխությունը, խորանում է սոցիալական անմարդկային բեւեռացումը, առաջին պլան է մղվում ընչաքաղցությունը, մտածեք էս երկրի մասին, որը եթե ոմանց համար տարածք է սոսկ, ապա մեզ համար հաստատապես հայրենի օջախ է` պապերի շիրիմների եւ երեխաների ապագայի երկիր», եւ այսպես շարունակ:
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում գտնվող Համաշխարհային Բանկի ցուցասրահում հանդիսավոր արարողությամբ բացվեց հնագործ եւ ժամանակակից հայկական գորգերի ցուցահանդես, որը կազմակերպվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնում է, թե մայրաքաղաքի բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ...ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանին ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը: Առաջինը, որին ներկա չէր Վազգեն Սարգսյանի մայրը: Ներկա ...ԵՐԿՐԻՑ ՎԵՐԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարին ողջույնի խոսք ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ԹԵ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
«Երկրապահ» կամավորականների միության դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում իրարամերժ հայտարարություններ են հնչել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահական հեռանկարի առնչությամբ: Նախ ...
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ
- 0 Քաղոցը հայոց հին տոմարի հինգերորդ ամիսն է, (դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 7-ը): Այս անունը կապում են քաղել բայի հետ: Հր. Աճառյանը գտնում է, որ Քաղոցը կազմված է «անասնոց խառքն» բառերից (քաղ նշանակում է նոխազ, արու այծ) և կապված է անասունների զուգավորման ամսի հետ:
- 1867 Անդրկովկասում դատարանական համակարգը փոփոխության է ենթարկվում:
- 1883 Ծնվեց Հակոբ Օշականը: (Վախճ. 1883 թ.):
- 1918 Դաշնակների և մենշևիկների ավանտյուրիստական քաղաքականության հետևանքով տեղի է ունենում հայ-վրացական զինված ընդհարում: (Տևեց մինչև դեկտեմբերի 31-ը):
- 1948 ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի:
- 1958 Լենինգրադում մահացավ ականավոր ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին: (Ծնվ. 1882թ.-ին):
- 1970 Վախճանվեց հայ ավիոկոնստրուկտոր Արտեմ Միկոյանը: (Ծնվ. 1905թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

