
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ
- Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը: Առաջինը, որին ներկա չէր Վազգեն Սարգսյանի մայրը: Ներկա էր եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Մեկ էլ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը ու ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանն էին ներկա: Կոալիցիոն մյուս ուժերի ներկայացուցիչներ չկային: ԱՄ եւ «Ժառանգություն» կուսակցություններն էլ ներկայացված էին ոչ առաջին դեմքերով: Ներկա էր սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ով ինչպես հայտնի է ակտիվ աշխատում է «Բարգավաճ Հայաստանի» համար: Ներկա էր անկուսացական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Համագումարում առաջին ելույթի պատիվը ԵԿՄ նախագահ, պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանինն էր: Նա նկատեց, որ ԵԿՄ-ն հայության փրկության, պետության կայացման համար ստեղծված կառույց է, որ հիմա «ոչ միայն զիջելու բան չունի, այլ լուրջ անելիքներ ունի իր բնական հայրենիքին տիրանալու համար»: ԵԿՄ-ն զիջումներ չունի անգամ ինչ-որ անորոշության դիմաց, բանաձեւեց Մանվել Գրիգորյանը: Իսկ անելիքներից են սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հայրենիքին վերատիրանալու գաղափարը նրանց փոխանցելը, գաղափարի շուրջ համախմբվելը: Բացի դա, ամեն հայ պետք է հոգու խորքում իրեն երկրապահ զգա: Համախմբվելու եւ երկրապահ զգալու-լինելու կոչերը գերիշխող էին բոլոր ելույթներում: Մանվել Գրիգորյանը համոզված հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ին Ղարաբաղը կունենա Սահմանադրություն եւ այդ առթիվ շնորհավորեց բոլորին: Իսկ թե որտեղից ԵԿՄ նախագահին համոզվածությունը, որ Ղարաբաղում ընտրողները այո կասեն սահմանադրության նախագծին, պարզ չեղավ:
Մանվել Գրիգորյանը նկատեց նաեւ, որ եթե ազատամարտիկը պակաս ուշադրության է արժանանում, վատ է ապրում, ուրեմն բոլորս ենք թերացել: Իսկ թե ինչպես են ապրում ԵԿՄ ղեկավարները, որ նաեւ պաշտպանության նախարարի չափանիշներով չկայացած պետության բանակի գեներալներն են, պարզ է դառնում Մելիք-Ադամյան փողոցը պաշարած այնքան թանկարժեք, այնքան բազմաքանակ ու բազմատեսակ, այնքան ոսկե համարներով համմերա-բրաբուսա-լեքսուսային մեքենաների շարքերի առատությունից:
Բնակա՞ն էր արդյոք, որ զիջելու բան չունեցողների հավաքին ներկա չէր կարող լինել զիջումների մասին անգամ պատերազմի ժամանակ մտածած, այժմ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով ԵԿՄ ղեկավարի ղեկավարն է: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր ղեկավար Անդրանիկ Մարգարյանի, ով «կենդանի» ողջունեց երկրապահներին, ուղերձ էր հղել: Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ կառավարությունը միշտ էլ փորձել է «լուծել երկրապահների դարդուցավը» եւ վստահ ասաց, որ «համատեղ ուժերով համագումարի որոշումները կարող ենք կատարել»: Սերժ Սարգսյանը իր մեկ այլ տեղակալ Միքայել Հարությունյանի շուրթերով ասաց, թե «պիտի պահենք եւ պահպանենք երկրապահի տեսակը մեր մեջ»: «Արյամբ ստեղծված եղբայրությունն ամեն ինչից թանկ է», այսպես էր միասնության կոչը ձեւակերպված Սերժ Սարգսյանի ուղերձում:
Երկրապահ կամավորականների միության համագումարին ողջունելու էին եկել նաեւ Ղարաբաղից` ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Հենց նա էլ իր ողջույնի խոսքում հայտարարեց, որ ղարաբաղյան հաղթանակները կերտվել են ողջ հայության` Հայաստան, Ղարաբաղ, սփյուռք, ոժերով: Սեյրան Օհանյանն էլ միասնության կոչ արեց եւ կրկին վստահ հայտարարեց, որ համագումարը համընկնում է Արցախի առաջին սահմանադրության ընդունմանը: Այս անգամ էլ պարզ չէր, թե որտեղից վստահությունը, թե նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ժամանակ կընդունվի:
Երկրապահների վատ վիճակի մասին հիշեց մեկ էլ շարքային երկրապահ Վլադիկ Աբրահամյանը: Նրա ելույթը սրտի խոսք էր. պաշտոնյաները չեն էլ ուզում քեզ լսել, երբ երկրապահ անուն են լսում, ինչու գոնե մեկ զինվորի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում չեն տալիս եւ այդպես շարունակ: «Վարչապետը իր ուսանողական ընկերն է: Նրան շատ եմ հարգում, չգիտեմ ինչու», հայտարարեց Վլադիկ Աբահամյանը: ԵԿՄ վարչության անդամներ Արա Կետիկյանի եւ Գեւորգ Բաղդասարյանի ելույթներից տպավորություն ստեղծվեց, որ երկրապահները չպետք է դժգոհելու տեղ ունենան: 2005-2006 ընթացքում ԵԿՄ բյուջե է մտել 155 միլիոն դրամ, ծախսվել 146 միլիոնը: 103 միլիոնը ուղղվել է օգնություններին: Բացի սա, նկարահանվել են հաղորդումներ, ֆիլմեր, անգամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին են մասնակցել, անգամ մանկատներ են այցելել: Միայն այս համագումարի վրա ծախսվել է 12 միլիոն, տարածքային ժողովների վրա` 5 միլիոն դրամ: Ամենաշատ գումարը ծախսվել է Երեւանում` 49 միլիոն, ամենաքիչը Արագածոտնի մարզում` 1.5 միլիոն: Ամենաշատ գումար ԵԿՄ-ին տվել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` 37 միլիոն: Որոշ օլիգարխներ էին ԵԿՄ-ին որոշակի գումարներ տվել: Ամենաշատը Գագիկ Ծառուկյանը` 6 միլիոն դրամ, Խաչատուր Սուքիասյանը` 2, Սամվել Ալեքսանյանը` 1 միլիոն դրամ:
Իսկ ԵԿՄ 7-րդ համագումարը որոշեց ընդլայնել ԵԿՄ վարչության կազմը: Վարչության անդամների թիվը 45-ից դարձավ 65:
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏՆԵՐ
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում գտնվող Համաշխարհային Բանկի ցուցասրահում հանդիսավոր արարողությամբ բացվեց հնագործ եւ ժամանակակից հայկական գորգերի ցուցահանդես, որը կազմակերպվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ` ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնում է, թե մայրաքաղաքի բոլոր պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ...ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսի Ղահրամանյանին ...ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարը: Առաջինը, որին ներկա չէր Վազգեն Սարգսյանի մայրը: Ներկա ...ԵՐԿՐԻՑ ՎԵՐԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 9-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Երկրապահ կամավորականների միության 7-րդ համագումարին ողջույնի խոսք ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» ...ԵՐԿՐԱՊԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ, ԹԵ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
«Երկրապահ» կամավորականների միության դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած համագումարի ընթացքում իրարամերժ հայտարարություններ են հնչել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նախագահական հեռանկարի առնչությամբ: Նախ ...
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ
- 0 Քաղոցը հայոց հին տոմարի հինգերորդ ամիսն է, (դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 7-ը): Այս անունը կապում են քաղել բայի հետ: Հր. Աճառյանը գտնում է, որ Քաղոցը կազմված է «անասնոց խառքն» բառերից (քաղ նշանակում է նոխազ, արու այծ) և կապված է անասունների զուգավորման ամսի հետ:
- 1867 Անդրկովկասում դատարանական համակարգը փոփոխության է ենթարկվում:
- 1883 Ծնվեց Հակոբ Օշականը: (Վախճ. 1883 թ.):
- 1918 Դաշնակների և մենշևիկների ավանտյուրիստական քաղաքականության հետևանքով տեղի է ունենում հայ-վրացական զինված ընդհարում: (Տևեց մինչև դեկտեմբերի 31-ը):
- 1948 ՄԱԿ-ի գլխավոր ժողովը որոշում ընդունեց ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատիժներ սահմանելու, ինչպես նաև այն մասին, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի:
- 1958 Լենինգրադում մահացավ ականավոր ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին: (Ծնվ. 1882թ.-ին):
- 1970 Վախճանվեց հայ ավիոկոնստրուկտոր Արտեմ Միկոյանը: (Ծնվ. 1905թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

