
ԴԻՄԱԿԱՅԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՈՎ
Լեռնային Ղարաբաղի տնտեսական իրավիճակի եւ Հայաստանի համեմատ դրա բավական զգալի հետ մնալու վերաբերյալ բավական հետաքրքրիր գնահատականներ է տվել ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, մեծությամբ երկրորդ ֆրակցիան ունեցող իշխանամետ կուսակցության` «Ազատ հայրենիքի» համանախագահ Արայիկ Հարությունյանը: Ղարաբաղում լույս տեսնող «Ակունք» թերթին տված հարցազրույցում նա մտահոգություն է արտահայտել Ղարաբաղի ու Հայաստանի տնտեսությունների անհամաչափ ընթացքի կապակցությամբ: Ըստ Արայիկ Հարությունյանի տվյալի, Ղարաբաղի բնակչության դրամական եկամուտը մեկ շնչի հաշվով 2005 թվին կազմել է 378 հազար դրամ, Հայաստանում նույն ցուցանիշը եղել է 491 հազար դրամ: Մեկ բնակչի հաշվով ԼՂՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 373.1 հազար դրամ` 2005-ի տվյալներով, իսկ ՀՀ-ում այն կազմել է 692.5 հազար դրամ` մոտ 2 անգամ ավելի: Պատգամավորը ասում է, որ ԼՂՀ-ն տնտեսական զարգացման պոտենցիալով բավականին հետ է մնում Հայաստանից: Վատ վիճակում են գտնվում
ենթակառուցվածքները, բնակավայրերի 90 տոկոսը զրկված է խմելու ջրից (այդ թվում` Ստեփանակերտ քաղաքը), համարյա չի գործում ոռոգման առկա համակարգը, հետպատերազմյան տարիներին քիչ բնակարաններ ու առանձնատներ են կառուցվել, որը հասցրել է ԼՂՀ-ում բնակարանային շատ լուրջ պրոբլեմի, այդ թվում սոցիալապես անապահով խավերի` զոհված ազատարամտիկների ընտանիքների, պատերազմի հաշմանդամների:
Արայիկ Հարությունյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքին, որ ԼՂՀ ներմուծվող ապրանքների մաքսազերծում չի կատարվում, եւ այն ապրանքները, որոնք ներմուծվում են Արցախ եւ դրանք մաքսազերծում են ՀՀ մաքսային կոմիտեի ստորաբաժանումները, ԼՂՀ կառավարության տվյալով` Հայաստանի բյուջեին բերում են 9-10 մլրդ դրամ եկամուտ: Դրանից բացի, Հայաստանում արտադրված եւ ԼՂՀ տարածք ներմուծված ապրանքների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվում եւս լրացուցիչ 3-4 մլրդ դրամ, ասում է պատգամավորը: Նրա կարծիքով, Հայաստանից ստացվող միջպետական վարկով եւ սեփական եկամուտներով ձեւավորված բյուջեն ի վիճակի չէ առաջիկա տարիներին լուծել ԼՂՀ-ում առկա անհետաձգելի հիմնախնդիրները:
Պատգամավորն անհնարին է համարում ԼՂՀ պետական բյուջեով գազիֆիկացում, ջրամատակարարում, ոռոգում, վերաբնակեցում, ճանապարհաշինարարություն, բնակարանաշինարարություն իրականացնելը: Այդ բոլորը բազմամիլիարդանոց ծրագրեր են, նշում է Արայիկ Հարությունյանը: Նա Հայաստանի եւ ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է եւ իր մտահոգությունն արտահայտել է այդ հանձնաժողովի նիստերում, բայց համարում է, որ անհրաժեշտ է դրանք քննարկել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ միջկառավարական հանձնաժողովում, «բայց դժվար թե առաջիկայում դա իրագործելի լինի»:
Իր մտահոգությունը Արայիկ Հարությունյանը պայմանավորում է առաջին հերթին Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ասելով, թե Ղարաբաղի հարցի լուծումը կախված է հենց Ղարաբաղից, «եւ դա էապես պայմանավորված է` 1. ԼՂՀ ժողովրդավարական զարգացումներով, 2. ԼՂՀ սոցիալ-տնտեսական իրավիճակով եւ անվտանգության մակարդակով»: Պատգամավորը կարծում է, որ ցանկացած բանակցության հիմքում դրվում է այդ գործոնների աստիճանը: Նրա գնահատմամբ, այն դեպքում, երբ Ադրբեջանը ձտում է ղարաբաղյան խնդրի լուծումը ապահովել իր տնտեսական առաջընթացի շնորհիվ, հայկական կողմը դրան պետռք է հակադրի Հայաստանի եւ ԼՂՀ ներդաշնակ զարգացումը:
ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԻՐԱՐ ՍԻՐՏ ՏԱԼՈՎ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում աչքի ընկավ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Պատասխանելով պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, նախարարը բավական կոպիտ ու ...ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈ՞ՒՄ
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը օրերս շրջում էր Երեւանի Արաբկիր համայնքում եւ հայտարարեց, թե Երեւանը զարգացել է, կարելի է ուշադրության մեծ մասն այժմ կենտրոնացնել մարզերի քաղաքների վրա:
Երվանդ Զախարյանի ...ՇԵՆՔ ԾԱՌԱՇԱՏ ԱՅԳՈՒՄ
Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող ծառաշատ այգում /Սոցապ նախարարության նախկին շենքի դիմաց/ «Նուշիկյան ասոցիացիան» շենք /գրասենյակային եւ հյուրանոցային համալիր/ կառուցելու թույլատրություն է ստացել: 9.12.06թ. ...ԷԼ ԻՆՉ ՆՈՐ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՄԱԿ
Միավորված աշխատանքային կուսակցությունն ակնկալում է, որ 2007 թվականի խորհրդարանում կունենա առնվազն այնքան տեղ, որքան ներկայում: Այդ մասին դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՆՎԱԶՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՏԱ ՊԵՏՔ Է ՀՂԵՐ
Այն, ինչ Հայաստանի իշխանության մասին վերջին շրջանում տպագրում են ռուսական հայտնի լրատվամիջոցները, ուղղակի ամոթալի է եւ ցավալի, որ մեր երկրի իշխանությանն այդպիսի գնահատականներ են տրվում, դեկտեմբերի 8-ին ...ԿԲ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ 20 ՏՈԿՈՍԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է
Սահմանադրության 88.3 հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խնդիրը գնաճն է եւ նոր միայն ասվում է, որ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն է իրականացնում, «գնաճը պահպանելը ԿԲ ֆունկցիաներից մեկն ...2008-ԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 8-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ քաղաքական դաշտում չկան այն արժեքները, որ կային 20 կամ 10 տարի առաջ, առաջիկա մի 30 տարում Հայաստանի քաղաքական ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՉԷ
Մինչեւ հուլիսի 22-ի հայտնի համագումարը ես համարում էի, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժ է, բայց այդ համագումարից հետո, հաշվի առնելով այդ կուսակցության հայտնի համալրումները, այն դադարեց քաղաքական ...45 ԸՆՏԱՆԻՔ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՀՆԱ 50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻՆ
Մենք չունենք կառուցվածքային բարեփոխումների տեմպ, զարգացումներ կան, բայց տնտեսական աճը միշտ էլ ուռճացվել է 2-3 անգամ, գյուղատնտեսությունը 70 տոկոսով չի աճել, աղքատությունը կրճատվեց թղթի վրա, տնտեսությունը ...ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՖՈՐՍ ՄԱԺՈՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների ընթացքում իշխանական եւ ընդդիմադիր կուսակցությունները աչքի են ընկել 2007 թվականի խորհրդարանի ընտրության սպասումների տրամագծորեն ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՉԵՆ ԵԿԵԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ
Հայաստանի պետական օրհներգի հարցի կապակցությամբ կոալիցիոն ուժեր ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն կարողացել գալ համաձայնության, որը Հայաստանի համար կապահովեր օրենքով ամրագրված պետական օրհներգի գոյություն: Համաձայնության ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ
Հայաստանի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի եւ ընդհանրապես հայության կյանքում ՀՅԴ դերը կախված չի եղել խորհրդարանում նրա ունեցած ...ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր պետական եկամուտների հավաքագրման խնդիրների հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության վարչապետի, ֆինանսների ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ԻՄԱՆԱԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ
Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչու է վարչապետն աշխատանքից ազատել Արմավիրի եւ Լոռու Հանրապետական մարզպետներին: Սահակյանն ...ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԼԻՆԵԼ
Դաշնակցությունը միանգամայն վստահում է իր մարզպետներին եւ մտադիր չէ քննարկել նրանց փոփոխության հարցը: Այդ մասին դեկտեմբերի 8-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գեղամ ...ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԵԶ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Դեկտեմբերի 8-ին լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրել են, թե արդյոք նրան դուր է եկել դեկտեմբերի 6-ին Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ֆինանսների նախարար ...ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԻՆ ԿԱՐՈՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 8-ին «Ուրբաթ» ակումբում «Մեր քաղաքը» հ/կ նախագահ Անահիտ Թարխանյանը լրագրողների հետ հանդիպմանը չթաքցրեց իր դժգոհությունը Երիտասարդության պալատի ճակատագրի հարցում: Հավելենք, որ նշյալ կազմակերպությունն ...ԲՆԱԿԱՆ ԱՃ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄ, ՀԱՏԿԱՊԵՍ` ՔԱՇԱԹԱՂՈՒՄ
2006թ. հունվար-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 1942 երեխա, որը 2005թ. հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 96-ով կամ 5.2 տոկոսով: Ըստ հանրապետության շրջանների, 2005թ. հունվար-նոյեմբերի ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ
ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները, «ՀՅԴ - Շարժում 88» պատգամավորական խումբը համատեղ հայտարարություն են ընդունել Սահմանադրության ընդունման կապակցությամբ: «2006թ. դեկտեմբերի ...ԴԻՄԱԿԱՅԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՈՎ
Լեռնային Ղարաբաղի տնտեսական իրավիճակի եւ Հայաստանի համեմատ դրա բավական զգալի հետ մնալու վերաբերյալ բավական հետաքրքրիր գնահատականներ է տվել ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, մեծությամբ երկրորդ ֆրակցիան ունեցող ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻՏԵՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետի հանձնաժողովն ընտրեց մունիցիպալիտետի կառավարիչ: Ախալքալաքի մունիցիպալիտետի կառավարիչ նշանակվեց նախկին շրջանային վարչության նախագահ Արթուր Երեմյանը: Նախապես հայտարարված ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼԸ ՔՆՆԱՐԿԵՑ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՐԸ
Հակակրիմինալ շարժման «Լրատվամիջոցների դերը կրիմինալի դեմ պայքարում» թեմայով դեկտեմբերի 8-ի հանրային քննարկումների ժամանակ ԱՄ փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը որոշ տվյալներ հրապարակեց եւ նկատեց, որ կրիմինալ ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ
- 1496 Ծնվեց բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին :
- 1810 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1895 Կովկասի կառավարչապետը կարգադրեց հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին:
- 1918 Թիֆլիսում լույս տեսավ «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը հայերեն:
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Կոմունա» բոլշևիկյան թերթը հայերեն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

