
ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Փաստաթղթերը կեղծելու եւ զորակոչից խուսափելու մեղադրանքով չորս տարի ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր պաշտպանյալի գործի կապակցությամբ հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Զարուհի Փոստանջյանն այդ մասին հայտնել է դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Փաստաբանը պաշտպանության նախարարի հետ հանդիպել է Արման Բաբաջանյանի դիմումի առնչությամբ, որ նա ուղղել էր նախարարությանը` իր հանդեպ 2005 թվականին ընդունած օրենքը կիրառելու խնդրանքով: Այդ օրենքը նախատեսում է ազատել քրեական հետապնդումից այն անձանց, ում 27 տարին լրացել է եւ ովքեր խուսափել են զորակոչից 1992-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում: Օրենքը նախատեսում է, որ այդ անձինք որոշակի վճարի դիմաց ազատվում են քրեական պատասխանատվությունից: Վճարը սահմանվում է 100 հազար դրամ յուրաքանչյուր չզորակոչված զորակոչի համար: Արման Բաբաջանյանի դեպքում դա կազմել է 10 զորակոչ, այսինքն 1 միլիոն դրամ, որը Բաբաջանյանն արդեն իսկ մուծել է:
Պաշտպանության նախարարությունը սակայն նրա դիմումը դեռ չի քննել: Այն պետք է քննի համապատասխան հանձնաժողովը, որի ղեկավարը նախարարն է, բայց թեեւ լրացել է դիմումը քննելու եւ պատասխան տալու ժամանակը, այնուամենայնիվ հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել` մերժելու կամ բավարարելու կապակցությամբ: Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նախաձեռնել է հենց այդ առնչությամբ, որպեսզի հանձնաժողովը քննի Արման Բաբաջանյանի դիմումը եւ ինչ որ որոշում կայացնի, որպեսզի պաշտպանող կողմը իմանա իր հետագա անելիքը: Սերժ Սարգսյանն ասել է, որ հանձնաժողովը կքննարկի գործը: Իսկ թե ինչու մինչ այդ չի քննարկել օրենքով նախատեսված կարգով, Զարուհի Փոստանջյանն այդ մասին նախարարի հետ չի խոսել, նրա նպատակն է եղել միայն ասել, որ դիմումը ի վերջո քննարկեն եւ որոշում կայացնեն:
Զարուհի Փոստանջյանը նաեւ ասում է, որ Արման Բաբաջանյանի հանդեպ խտրական վերաբերմունք է դրսեւորել նաեւ Գլխավոր դատախազությունը, որի վարույթում է եղել Բաբաջանյանի գործի քննությունը: Փաստաբանն ասում է, որ օրենքը նախատեսում է, որպեսզի հենց վարույթ իրականացնող մարմինը դիմի մեղադրյալի հանդեպ այն օրենքը կիրառելու խնդրանքով, որը նախատեսում է վճարի դիմաց քրեական հետապնդման դադարեցում: Գլխավոր դատախազությունն այդ բանը չի արել, մինչդեռ պետությանն առավել ձեռնտու է ոչ թե մարդուն ազատազրկելը, այլ նրանից տուգանք գանձելը, ասում է փաստաբանը:
18 ՏԱՐԻ ԱՆՑ ԴԱՐՁՅԱԼ ՀՈՒՅՍԸ ԴՐՍԻ ՎՐԱ Է
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 18 տարի: Տարբեր աղբյուրների համաձայն, աղետից զոհվել է մինչեւ 25 000 մարդ: Սյսօր երկրաշարժի մասին հիշում են դեկտեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը: Զոհերին հետ չես ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Փաստաթղթերը կեղծելու եւ զորակոչից խուսափելու մեղադրանքով չորս տարի ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը իր պաշտպանյալի գործի ...ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՏՅԱՆՆԵՐԻՆ ԴԻՄԵԼԸ
Գլենդելի քաղաքապետարանը որոշում է կայացրել աջակցել «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, որը ԱՄՆ-ից վերադառնալով Երեւան, դատապարտվել է չորս տարի ազատազրկման` փաստաթղթերը կեղծելու ...ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ԿԱՐՍ-ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՆԱԽԱԳԾՈՂՆԵՐԸ
Ինչպես տեղեկացնում է Day.az-ը, առաջիկա օրերին հայտնի կդառնան Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղու նախագծման աշխատանքի մրցույթի հաղթողները: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերության ...ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԵՂՆ Է
25 000 մարդու կյանք խլած 1988 թվականի երկրաշարժից հետո եւ նախկին ԽՍՀՄ երկրների մեջ, առաջինը Հայաստանը ընդունեց սեյսմակայուն շինարարության ազգային նորմերը, սակայն այսօր Հայաստանում ոչ բոլոր շինարարական ...ԻՍԿ ԵՐԲ Է ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԸ
Դեկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիան համաձայնել է մեկ նավահանգիստ եւ մեկ օդանավակայան բացել Կիպրոսից եկող նավերի եւ օդանավերի համար: Թուրքիայի կառավարությունն այդպիսով ցանկանում է ելք գտնել փակուղուց, ...ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՄՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը դեկտեմբերի 7-ին տարածել է տեղեկություն, որը վիճակագրական տվյալներ է պարունակում տարեսկզբից մինչեւ նոյեմբեր շահումով խաղի, ...ՏԱՐԵԿԱՆ 15 ՄՄ ԴԵՊԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը աշխարհում առաջատարներից մեկն է, ստացել է այս ոլորտում նոբելյան մրցանակին հավասար Սակավասա մրցանակ, սեյսմիկ վտանգից պաշտպանության մեր ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ «ՌՈՒՍԱՑ ԵՒ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հենց նման ձեւակերպմամբ ենք մենք ստացել տեղեկատվություն ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարարությունից, որտեղ նշված է, որ ԼՂՀ ԿՄՍ նախարար Կ. Աթայանը 2006թ.դեկտեմբերի 1-ին հրաման է ստորագրել հանրապետության ...ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ
Դեկտեմբերի 6-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ լեյտենանտ Սեյրան Օհանյանը արտագնա պայմաններում է մամուլի ասուլիս հրավիրել: Սկզբից լրագրողներն այցելել են ՊՆ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան, ...ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԴԻՄԱՑ
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, ի նշան բողոքի, եզդիները ինքնահրկիզվել են: Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտել իրավապահների անգործության կապակցությամբ: Եզդիները բողոքում են, որ ...ՈՒՐԱԽ ՆՈՐ ՏԱՐԻ
Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում որոշել է 2007 թվականի հունվարի 3-ի եւ 4-ի աշխատանքային չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2006թ. դեկտեմբերի 30-ը՝ շաբաթ եւ 2007թ. ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԹԱՓԱՆՑԻԿԻ ՀԱՄԱՐ
Կառավարությունը դեկտեմբերի 7-ին որոշել է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին հատկացնել 67 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Դրա նպատակը ընտրությունն է, որի համար ԿԸՀ-ն պետք է ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից իրականացվող 1202598.5 մլն դրամ արժողության Ծաղկաձորի ճոպանուղու շինարարության ծրագիրը, ինչպես նաեւ ճոպանուղու 4-րդ կայարանի շինարարության համար ՀԱՕԿ-ի հասցեով ...ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՀԱՆԵՑԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7 կետը՝ կառավարությունը դեկտեմբերի 7-ի նիստում որոշել է Հենրիկ Քոչինյանին ազատել Լոռու մարզպետի ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ...ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՎՐԱ
Դեկտեմբերի 7-ի երեկոյան հայտարարություն է տարածել ՀՌԱԿ վարչությունը, ըստ որի, նույն օրը «ժամը 17.20-ի սահմաններում Երվանդ Քոչարի 19/6 հասցեի բակում տեղի է ունեցել հարձակում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի ...ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՒ ՄՈԼԴՈՎԱՆ ԿՐԿԻՆ ԽԱՂՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մեկնաբանությունները ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի հայտարարության կապակցությամբ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան կրկին խաղում են Ադրբեջանի օգտին` ...ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած ինքնահրկիզուման կապակցությամբ, ինչով իրավապահների դեմ իր բողոքն է արտահայտել ազգությամբ եզդի Ավդալյանների ընտանիքը, հաղորդագրություն է տարածել ...ՀՌԱԿ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից տեղեկացանք նրա վրա դեեկտեմբերի 7-ին կատարված հարձակման մանրամասներին: Դեկտեմբերի 7-ի Ժամը 17:20 մատույցներում խանութից դուրս գալուց երկու ձեռքերում գնումների տոպրակներով ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ
- 1988 Հայաստանում տեղի ունեցավ կործանարար երկրաշարժ, որի հետևանքով մի քանի վայրկյանների ընթացքում (11:41) զոհվեց մոտավորապես 30000 մարդ: Ադրբեջանում այս դժբախտությունը ուրախության մեծ առիթ հանդիսացավ, և Հայաստանին օգնելու բոլոր ջանքերը ադրբեջանցիների կողմից սաբոտաժի էին ենթարկվում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

